Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ: Այս մասին սոցցանցի իր էջում #500իցմեկը հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։
Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ: Այս մասին սոցցանցի իր էջում #500իցմեկը հեշթեգի ներքո գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հերթական ուժը պատճենում է մեր` արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները: Այս անգամ էլ տաքսու վարորդների աշխատանքային ստաժի վերաբերյալ են նույնը բանը անում:
Վերջին մի քանի ամիսներին տաքսու վարորդների հետ հանդիպումների ժամանակ մենք արդեն իսկ նրանց հայտնել ենք, որ նրանց կենսաթոշակի հարցը լուծելու ենք հետևյալ կերպ.
– Մինչև 1974թ. ծնվածների համար ստաժ հաշվարկել այն բոլոր ամիսները, որոնց ընթացքում նրանց վճարած տուրքը կգերազանցի նվազագույն աշխատավարձից վճարվող եկամտային հարկը:
– 1974թ. հետո ծնվածներին հնարավորություն տալ կամավոր միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին, որին կմասնակցի նաև պետությունը:
Օրենսդրական նախաձեռնությունները հենց հիմա գտնվում են մշակման մեջ:
08.04.2026
Հասարակություն
Չարենցավանում «Պիոն»-ը Կառավարության աջակցությամբ հիմնել է 4,3 հա վարդի ջերմատուն
Ապրիլի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Ղազախստանի Հանրապետության ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը:
Պատվիրակության կազմում է նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը:
Ապրիլի 9-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա ԱԳ նախարարների առանձնազրույց, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուրեմն քիչ առաջ էն թույլիկների փոքրիկ խմբակը հերթական AI տեսանյութն է հրապարակել, բովանդակությունը թողնենք մի կողմ, բայց կա՛մ հատուկ, կա՛մ միամիտ Հայաստանից վերջում թողնում են մի փոքրիկ մաս և Ղարաբաղն ամբողջությամբ:
Եթե Քոչարյանը Մեղրին էր փոխանակում Ղարաբաղի հետ, ապա սրանք Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մարզերն են փոխանակելո՞ւ:
Հազար ասեցինք, թարգե՛ք արհեստական բանականությունը, ձեր բանականությանը զոռ տվեք, կարողա սկզբի համար մի քիչ գլուխներդ ցավա, բայց կամաց-կամաց կսովորեք»։