ՀԺԿ-ն հերքում է ԴՕԿ-ի հետ համագործակցությունը. «Նման բան չի կարող լինել. ընտրություններին չենք մասնակցելու»

ՀԺԿ-ն հերքում է՝ ԴՕԿ կուսակցության
հետ համագործակցության մասին տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը
մեզ հետ զրույցում ասաց, որ այդպիսի բան չի եղել, չի էլ կարող լինել։

Հարցին՝ ի՞նչն է այդ դեպքում
նման հայտարարություններ տարածելու նպատակը, ի պատասխան Գրիգոր Հարությունյանն ասաց.
«Ես չգիտեմ, իրենց հարցրեք, ռեյտի՞նգ եք ուզում բարձրացնել, ի՞նչ եք ուզում արած լինել,
բայց այդպիսի բան չկա, ոչ մի հանդիպում, ոչ մի քննարկում չի եղել, չէր էլ կարող քննարկում
լինել, չէր էլ կարող հանդիպում լինել, որովհետև մեր մոտեցումները լրիվ տարբեր են։ Աստված
իրենց հետ, թող գնան ում հետ ուզում են, ոնց ուզում են, եթերային ինչ լեզվով ուզում
են՝ խոսեն, եթերային էդ լեզուն մեզ համար չի, անձնապես ինձ համար չի»,- ասաց Գրիգոր
Հարությունյանը։

Գրիգոր Հարությունյանը նաև տեղեկացրեց,
որ ՀԺԿ-ն ընտրություններին չի մասնակցելու, և չի քննարկվել որևէ մեկին աջակցելու հարցը։
   
Նրա համար նաև անհասկանալի է
ՀԱԿ-ի պահվածքը, երբ Լևոն Զուրաբյանն իրենց վարչապետի թեկնածուն է, բայց կոչ էին անում
համախմբվել Սամվել Կարապետյանի շուրջը։

Խոսելով նաև ՀՀԿ-ի՝ ընտրություններին
չմասնակցելու, բայց ընդդիմադիր այլ ուժերին սատարելու վերաբերյալ հայտարարության մասին՝
մեր զրուցակիցն ասաց. «Պապան ոնց ասել է՝ նույն ձևով էլ շարժվում են։ Խաղ է։ Էդ «ինչքան
ուզենք, էնքան կխփենք»-ները հիմա ասում են՝ չենք մասնակցելու, դե մասնակցեք, «խփեք»,
էլի, միշտ խփել եք»,- ընդգծեց Գրիգոր Հարությունյանը։

Ինչ վերաբերում է հարցին, որ
Սամվել Կարապետյանին «Ուժեղ Հայաստանը» փորձում է որպես վարչապետի թեկնածու ներկայացնել,  Գրիգոր Հարությունյանն ասաց, որ ինքը հարգում է
մեր Սահմանադրությունը, մեր ընդունած Ընտրական օրենսգիրքը, և ինքն էլ այն կարծիքին
է, որ ԱԺ պատգամավոր, առավել ևս՝ վարչապետ կամ նախագահ պետք է լինեն միայն ու միայն
ՀՀ քաղաքացիներ, և երկրորդ, երրորդ երկրի քաղաքացին չի կարող մասնակցել. սա սահմանադրական
պահանջ է։

«Թե ինչ հաշվարկ ունեն, թե ոնց
են մտածում, որ պիտի մի հատ անցնեն, հլը մի հատ էլ սահմանադրական փոփոխություն կարողանան
կատարել։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում. ոչ իրենց կողմնակիցները գոնե մի 25 տոկոս է՞լ
չեն հավաքելու։ Այսինքն՝ ժողովրդին խաբելու միջոց է, և հստակ Քոչարյան Ռոբերտի համար
ձայն են հավաքում։ Պապան վերևից ասել է՝ Քոչարյան Ռոբերտի համար ձայներ են հավաքում
նրանք, ովքեր ռուսահպատակ են»,- նշեց Գրիգոր Հարությունյանը։

Խոսելով նաև EVN Report-ի հարցման
արդյունքների մասին, որոնք վկայում են իշխող կուսակցության բարենպաստ տեղաշարժի մասին,
իսկ  ընդդիմադիր կուսակցությունները ձայների
բաշխման հարցում մնում են մասնատված, մեր զրուցակիցն ասաց. «Ես էլ եմ ժողովրդի հետ
շփվում և ասեմ, որ ժողովուրդը լրիվ երես է թեքել ռուսամետներից, իմ տպավորությունն
այդպիսին է, և դա շատ լավ է։ Ընդհանուր առմամբ գոհ են իշխանություններից, բայց դժգոհողներ
էլ կան։ Եվ եթե արևմտամետ ուժերը մի քիչ լուրջ մոտենան, ամբիցիաները թողնեն, իրենք
էլ կարող են բավականին ձայներ հավաքել։ Բայց իմ մոտեցումն է՝ ո՛չ Ռուսաստանը ներկայացնող
ուժերին, հերիք է։ Խաչատուր Աբովյանն ասաց՝ օրհնվի, գլուխը կերան, էս ռուսամետները,
որ վազում են դեպի Ռուսաստան, օրհնում են ցարին, բայց վերջը իրենց համար վատ կլինի,
օրինակները կան»,- հավելեց Գրիգոր Հարությունյանը։

Լիլիթ Թադևոսյան  

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբանանին ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ

«Խորապես վշտացած ենք ապրիլի 8-ին Լիբանանին ավիահարվածների հետևանքով հարյուրավոր զոհերի և ավելի քան հազար վիրավորների կապակցությամբ»:

Այս մասին ասվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության «X»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:

«Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր վիրավորներին՝ դեէսկալացիայի և բոլոր մարտական գործողությունների դադարեցման հույս հայտնելով»,- նշել են գերատեսչությունից:

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբանանին ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ

ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Լիբանանին ավիահարվածների հետևանքով զոհերի և վիրավորների կապակցությամբ

Աղմկարահույց սկանդալներով ՊԵԿ-ից հեռացված նախկին պաշտոնյան՝ Ուժեղ Հայաստանի ցուցակում

Medianews-ը գրում է․ Աղմկարահույց սկանդալներով ՊԵԿ ից հեռացվածը, ներկայանում է «նոր դեմք» ու գրանցվում Ուժեղ Հայաստանի ցուցակում։

Այսօր նա հանրային դաշտում ներկայացվում է որպես «տնտեսագետ Հայկ Ֆարմանյան», հայտնվել է նոր քաղաքական ճամբարում՝ ներկայանալով որպես «նոր» դեմք և փորձելով տեղավորվել այն ուժի կողքին, որը հայտարարում է «նախկիններից» լիակատար տարանջատման մասին։

Մինչդեռ իրականում նա տարիներ շարունակ եղել է ՊԵԿ մաքսային բլոկի ամենաեկամտաբեր ուղղություններից մեկի ղեկավար։ ֆարմանյանը 2018թ հեղափոխությունից հետո համակարգից հեռացված առաջին պաշտոնյաններից էր։

Փողը և նա Մաքսային համակարգում ընկալվում էին հոմանիշներ։

Ուշագրավ է որ Ֆարմանյանին աշխատանքից ազատել է այսօր մեկ այլ ընդդիմադիր դաշտ տեղափոխված ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

Սխալ է նույնականացվել. Պռոշյանի կոնյակի գործարան` ՌԴ արտահանման լիցենզիայի մասին

Պռոշյանի կոնյակի գործարանն իր արտադրանքը Ռուսաստան արտահանելու որևէ խնդիր այս պահին չունի։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են գործարանից` անդրադառնալով Ռոսալկոգոլտոբակկոնտրոլի հրապարակած հաղորդագրությանը։

«Մի շարք հրապարակումներում թույլ է տրվել սխալ նույնականացում՝ հայկական արտադրող գործարանը շփոթելով Ռուսաստանի Դաշնությունում գործող առանձին դիստրիբյուտոր ընկերության հետ, որը հանդիսանում է տվյալ շուկայում գործող ներմուծող ընկերություններից մեկը։ Նշված հրապարակումները վերաբերում են բացառապես այդ ներմուծող ընկերության գործունեությանը և որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետությունում իրականացվող արտադրական գործընթացների հետ»,– Sputnik Արմենիային հայտնել են Պռոշյանի կոնյակի գործարանից։

Փաշինյանի՝ Հայաստանի գյուղատնտեսությունը Թուրքիային վաճառելու մասին տեղեկությունները կեղծ են․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ X-ում (նախկին Twitter) տարածվում են կեղծ տեղեկություններ, իբրև թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը պլանավորում է հայկական գյուղատնտեսությունը վաճառել Թուրքիային։

X-ի առնվազն 3 օգտահաշիվներում, որոնցից երկուսում գրեթե նույն ժամին, մյուսում՝ ավելի ուշ, տարածվել է մի տեսանյութ, որում, առանց կոնկրետ աղբյուրների պատշաճ հղում անելու, նշվում է՝ «Հայաստանի ֆերմերային ոլորտը մոնոպոլացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխկապակցված անձանց առնչվող գյուղատնտեսական հոլդինգների կողմից: Վերլուծաբանները նախազգուշացնում են, որ սա կարող է հանգեցնել ռազմավարական գյուղատնտեսական ակտիվների վաճառքին թուրքական խոշոր կորպորացիաներին, ինչը սպառնում է երկրի պարենային անվտանգությանը և տնտեսական ինքնիշխանությանը»։

Տեսանյութում հիշատակվող հայկական գյուղատնտեսական խոշոր ընկերությունների մասին պնդումները, թե դրանք ձևավորում են իշխանության հետ փոխկապակցված «կարտել», հիմնավորված չեն։

Անհիմն են նաև ներկայացվող թվերը․ պնդումը, թե գյուղատնտեսական ոլորտում պետական սուբսիդիաների 70%-ը բաժին է հասնում ընդամենը մի քանի ընկերության, կամ դրանք տարեկան 350 միլիոն դոլարի եկամուտ են ստանում, չունի որևէ վիճակագրական հիմք, և տեսանյութում որևէ աղբյուրի հղում չի արվում։

Ապրիլի 7-ին X-ում տարածված կեղծ տեսանյութի  բովանդակության մի փոքր ավելի երկար տարբերակը նախորդ օրը՝ ապրիլի 6-ին, հրապարակվել է  թուրքական veryansintv.com կայքում։

Հոդվածն ուղեկցող նկարի վրա գրված է. «Օքայ Դեփրեմը գրում է. կարո՞ղ են Հայաստանի գյուղատնտեսական ձեռնարկությունները փոխանցվել թուրքական ընկերություններին»:

Կայքն ունի հեղինակների առանձին բաժին, սակայն այնտեղ Դեփրեմի անունը չկա։ Փոխարենը դրա ֆեյսբուքյան էջում նշվում է, որ այն թուրքական անկախ լրատվական կայք է, կողմնակալ է` հօգուտ Թուրքիայի: Այն նաև հարթակ է, որտեղ հայրենասեր գրողները, մեկնաբանները և փորձագետները կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքները: Veryansın TV-ն հիմնադրվել է 2019 թվականին թուրք գրող և լրագրող Նիհաթ Գենչի (1956-2025 թթ.) կողմից։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Աղավնաձոր բնակավայրի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է, հագեցվել

Աղավնաձոր բնակավայրի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է, հագեցվել

Մարտին Հայաստան է այցելել 152.444 զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

2026 թվականի մարտին Հայաստան այցելել է 152.444 զբոսաշրջիկ։

Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է՝ 129.887։

2026 թ․ մարտին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։

Ներկայացված են նաև 2026 թ․ մարտին դեպի Հայաստան զբոսաշրջային առավել շատ այցելություններ գրանցած երկրների վերաբերյալ հետևյալ վիճակագրական տվյալները․ ՀՀ սահմանային անցման կետերով այցելությունները, ինչպես նաև զբոսաշրջային այցելությունները՝ ըստ սեռի և տարիքի։