Շնորհավորում եմ մեր պետությանը ու մեզ բոլորիս այս միջոցառումների գեղեցկագույն կազմակերպման առթիվ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ցույց էտվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժեշտի արարողությունը և մեկնումը Հայյաստանից:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում Մակրոնին հրաժեշտ են տվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը, նախարարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հնչել է Ֆրանսիայի հիմնը, Մակրոնը հեռացել է ծափահարությունների ներքո, հրաժեշտ տալով գրկախառնություններով ու ձեռքսեղմումներով:
Մայիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Վարշավայում հանդիպել է Սլովակիայի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի հետ, հայտնում են նախարարությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Սլովակիա համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել փոխգործակցության հեռանկարներին:

Երկուստեք կարևորվել են ռազմական կրթության, մասնագիտական փորձի փոխանակման, վարժանքների և ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցությանն առաջիկայում գործնական ընթացք հաղորդելու վերաբերյալ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։
Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել է։
«Զվարթնոց» օդանավակայանում Էմանուել Մակրոնին ճանապարհել են ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Ավելի վաղ վարչապետը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ գնում են օդանավակայան։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում ամփոփել է վերջին երկու օրերի աշխատանքը՝ նշելով, որ Հանրայինը հանդես է եկել որպես խոշորագույն միջազգային և պետական միջոցառումների պաշտոնական հեռարձակող։
Ըստ Մովսիսյանի՝ հեռուստաընկերությունն ապահովել է աննախադեպ ծավալի՝ շուրջ 15 ժամ տևողությամբ ուղիղ հեռարձակումների շարք։
Հովհաննես Մովսիսյանն ընդգծել է Հանրայինի դերը համաշխարհային լրահոսում՝ ապահովելով կարևորագույն իրադարձությունների տեսանելիությունը.
«Մենք ապահովեցինք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ամբողջական ուղիղ հեռարձակումը՝ և’ Հայաստանի, և’ ամբողջ աշխարհի համար»,- նշել է նա։
Բացի գագաթնաժողովից, հեռուստաընկերությունը պրոֆեսիոնալ մակարդակով իրականացրել է նաև մի շարք այլ բարձրաստիճան հանդիպումների հեռարձակումները. Էմանուել Մակրոնի պետական այցի պաշտոնական հեռարձակումը, Հայաստան–ԵՄ առաջին գագաթնաժողովի լուսաբանումը, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի և ընթացիկ մի շարք պետական նշանակության իրադարձությունների հեռարձակումները։
05.05.2026, 20:33
Քաղաքականություն
Որոշ բաներ, որոնք առաջին հայացքից թվում էին անհնարին, դառնում են հնարավոր Հայաստանում. Կոստանյան
Մայիսի 5-ին Բելառուսի ԱԳՆ է կանչվել Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Սարգսյանը:
Այս մասին ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Հայ դիվանագետին հայտնվել է վճռական բողոք և հանձնվել է համապատասխան նոտա՝ կապված հայկական կողմի վերջին ոչ բարեկամական գործողությունների հետ», – նշվում է Բելառուսի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Բելառուսական կողմը նոտան հանձնելիս հայտարարել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Բելառուսի մասին «նախընտրական պոպուլիզմ» են և Հայաստանի ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ։
Ալեն Սիմոնյանը օրեր առաջ հայտարարել էր, որ «Հայաստանը չպետք է դառնա գուբերնիա և կառավարվի այնպես, ինչպես Բելառուսը»։
Լեհաստանի Կազիմիր Պուլասկի հիմնադրամի
փորձագետ Զբիգնև Պիսարկսին մասնակցում է «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային
համաժողովին։
Լրագրողների հետ զրույցում Պիսարկսկին
նկատեց, որ փաստը, որ ավելի քան 40 երկրի առաջնորդ
եկել է Հայաստան արդեն իսկ քաղաքական հանձնառություն է ենթադրում․ «Ոչ միայն հիմա, ես կարծում եմ, որ Հայաստանին պետք է աջակցել
երկարաժամկետ հեռանկարում։ Ըստ իս պետք է լինի
ավեկլի պրակտիկ աջակցություն։Այսինքն՝ ոչ թե հիմա օգնենք, հետո մոռանանք»,-նկատեց նա։
Նրա դիտարկմամբ՝ ԵՄ յուրաքանչյուրերկիր պետք է աջակցի Հայաստանին ժողովրդավարական
ընտրություններ անցկացնելու համար։
Ամբողջությամբ՝ տեսանյութում
Մայիսի 5-ին՝ ժամը 15։34-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի գազալցակայաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են երկու Ford, Tesla, Nissan և Jeep մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, դադարեցրել վառելիքի արտահոսքը և երեք տուժածի մոտեցրել շտապօգնության մեքենային։
05.05.2026
Քաղաքականություն
Ստանձնում եմ իմ գործընկեր Նիկոլ Փաշինյանի աջակցությունը, որին վստահում եմ 8 տարի ի վեր. Մակրոն