Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի գլխավորած պատվիրակությանը։

 

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններն ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ դրանք դիտարկելով որպես ամուր հիմք տեխնոլոգիական և տնտեսական ոլորտներում նոր նախաձեռնությունների իրականացման համար։

 

Նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի մարդկային կապիտալի ներուժը՝ ընդգծելով, որ երկու երկրների մասնագիտական կարողությունների համադրումը, հատկապես կիսահաղորդչային արդյունաբերության, գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) ոլորտում, կարող է ստեղծել փոխշահավետ համագործակցության լայն հնարավորություններ և նպաստել համատեղ բարձրարժեք արտադրանքների ստեղծմանը։

 

Նախարար Հայրապետյանը կարևորել է ներկա պետական քաղաքականությունը, որը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես գրավիչ հարթակ եվրոպական, մասնավորապես՝ ֆրանսիական առաջատար տեխնոլոգիական ընկերությունների համար։ Այս համատեքստում նախարարն ընդգծել է բարենպաստ բիզնես միջավայրի բարելավումը և այնպիսի քայլերի իրականացումը, որոնք կխթանեն խոշոր տեխնոլոգիական ընկերությունների մուտքը հայկական շուկա՝ հնարավորություն տալով լիարժեք օգտագործել երկրի ինժեներական և գիտատեխնիկական ներուժը։

 

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի հնարավորություններին՝ հանդիսանալու որպես գիտահետազոտական հարթակ ֆրանսիական ընկերությունների համար՝ նախագծման, նորարարական լուծումների մշակման և փորձարկման փուլերում։

 

Կողմերը նշել են, որ ֆրանսիական տեխնոլոգիական ընկերությունների ներգրավվածությունը կարևոր նշանակություն ունի Հայաստանի տնտեսական զարգացման, դիմակայունության բարձրացման, տնտեսության դիվերսիֆիկացման, ինչպես նաև եվրոպական ինտեգրման գործընթացի առաջմղման տեսանկյունից։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական ոլորտում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես արհեստական բանականության, կիսահաղորդչային արդյունաբերության և կիբեռանվտանգության ուղղություններով։ Այս համատեքստում քննարկվել են արդեն ձևավորված համագործակցությունները, «Mistral AI» և այլ ընկերությունների հետ ընթացիկ ծրագրերն ու դրանց զարգացման հեռանկարները։

 

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են ռազմավարական գործընկերության ձևավորման կարևորությունը՝ ընդգծելով ակտիվ երկխոսության և համատեղ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։

Գոհար Մելոյանն ու հետի անհասկանալի կարգավիճակով տղան սուտ մատնություն են անում․ Լուսինե Ավետիսյան

ՔՊ պատգամավորի թեկնածու, Սպիտակ խոշորացված համայնքի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Լուսինե Ավետիսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է 

Գոհար Մելոյանն ու հետի անհասկանալի կարգավիճակով տղան սուտ մատնություն են անում։ 

Քիչ առաջ իմացա Կալուգացի Սամվելի թիմակիցները որոշել են իրենց կողմից առերևույթ իրականացվող ընտրախախտումները լղոզելու համար ինձ ներքաշեն իրենց դաշտ։ 

Գոհար Մելոյանն ու անհասկանալի քաղաքացիությամբ երիտասարդը պնդում են, մի բան էլ հաղորդում են ներկայացրել իրավապահ մարմիններին, թե իբր ես խախտել եմ նախընտրական շրջանում բարեգործությամբ զբաղվելու արգելքը և պետք է ենթարկվեմ քրեական պատասխանատվության։ 

Նախ հաշվի առնելով, որ այս մարդիկ այնքան ապիկար են, որ չեն կարողացել ՔՊ կայքում բաց հրապարակված կայքից ճիշտ կարդալ ընտրական ցուցակում իմ համարը՝ կարծում եմ նրանցից ինտելեկտուալ բարձր կարողություններ սպասելն արդեն իսկ անիմաստ է։ 

Ինչևէ, մեր «Փեթակ» բարեգործական  ՀԿ—ն անցած տարիներին անցկացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր, այդ թվում՝ 2023-2025 թվականին Արջհովիտ բնակավայրի 16 տների գազաֆիկացում, առկա են  հաստատող բոլոր փաստաթղթերը՝ ժամկետներով, ցանկացողները կարող են անձամբ գնալ Արջհովիտ գյուղ և հետաքրքրվեն ծրագրի շահառուներից, թե երբ է կատարվել նրանց տների գազաֆիկացումը։ 2025-ին իրականացված այս ծրագրի մասին, այո, իմ էջում կիսվել եմ 2026 թվականի մարտ ամսին, ու դա էլ արել եմ ոչ թե որպես քաղաքական գործիչ, այլ որպես ՀԿ-ի կատարած աշխատանքի հաշվետվություն։ 

Կարճ ասած՝ Կալուգացու թիմակիցները զբաղված են սուտ մատնությամբ, հուսամ՝ նրանց այդ արարքը կստանա քրեաիրավական գնահատական։ 

Հ.Գ. Բայց դուք հասկանու՞մ եք, թե ինչ էժան տեսք ունեք, երբ ուրիշներին մեղադրում եք կնոջ նկատմամբ փաստահեն քրգործ հարուցելու համար ու միաժամանակ մի ուրիշ կնոջ դեմ սուտ մատնություն եք ներկայացնում։

Ջրային կոմիտեի նախագահը նոր տեղակալ ունի

Այսօր Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը աշխատակիցներին է ներկայացրել իր նոր տեղակալին՝ Նվարդ Վարդանյանին։ Այս մասին տեղեկացնում են կոմիտեից։

 

ՋԿ նախագահը շնորհավորել է նրան և մաղթել արդյունավետ համատեղ աշխատանք։

 

Նորանշանակ տեղակալը շնորհակալություն է հայտնել վստահության համար՝ ընդգծելով, որ պատրաստ է իր փորձն ու կարողությունները ներդնել Կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացման և ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջմղման գործում։

Շենքն ունի առանձին ապաստարան. Նոր Ուղի բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ

14.04.2026

Հասարակություն

Շենքն ունի առանձին ապաստարան. Նոր Ուղի բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ

Առաջիկա օրերին հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1, -4 աստիճան ցուրտ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-4 աստիճան ցուրտ:

Ապրիլի 15-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան և ձնախառն անձրևի, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով, 15-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-12 աստիճանով։

Երևանում ապրիլի 14-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև, 15-ի գիշերը սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 18-ի երեկոյան, 19-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ինչպես նշեց վարչապետը՝ «Գյումրի 1» լինելու է. Պալյանը՝ Գյումրիի խնդիրների և կառավարության աջակցության մասին

Ինչպես նշեց վարչապետը՝ «Գյումրի 1» լինելու է. Պալյանը՝ Գյումրիի խնդիրների և կառավարության աջակցության մասին

Պետք է ընտրություն կատարեք անցյալի և ներկայի միջև. Վստահ եմ՝ հունիսի 7-ին տեր եք կանգնելու խաղաղությանը

Պետք է ընտրություն կատարեք անցյալի և ներկայի միջև. Վստահ եմ՝ հունիսի 7-ին տեր եք կանգնելու խաղաղությանը

Գոհար Աշոտովնա, ինքը տելեվիզրն ինչա անում, դրա տեղը փող տուր․ ինչպես է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը բարեգործության անվան տակ փող բաժանել

Գոհար Աշոտովնա, ինքը տելեվիզրն ինչա անում, դրա տեղը փող տուր․ ինչպես է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը բարեգործության անվան տակ փող բաժանել