Բաքուն և Երևանը կարևոր քայլեր են ձեռնարկում խաղաղությունն ամրապնդելու համար․ Հաջիև

«Հարավային Կովկասի տարածաշրջանն այժմ մտել է ավելի կայուն և խաղաղ
փուլ։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման
ուղղությամբ»։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

 

Նա նշել է, որ նախորդ տարվա օգոստոսին ԱՄՆ միջնորդությամբ Երևանն
և Բաքուն նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասը
արդեն մտել է խաղաղության փուլ։

 

Հաջիևի խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը հատուկ
նշանակություն ունի տարածաշրջանային կայունության տեսանկյունից, և հակամարտությունը
կարելի է դիտարկել որպես անցյալում մնացած փուլ։

Ձերբակալվել են թմրամիջոցների փաթեթներ տեղադրող երիտասարդ տղամարդ ու կին

Մուշի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրող երիտասարդներին։

Ապրիլի 8-ին Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ տղամարդ ու կին «Սուզուկի» մակնիշի մեքենայով շրջում և Գյումրիի տարբեր վայրերում տեղադրում են թմրամիջոցով փաթեթներ։

Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները մեքենան հայտնաբերել են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում և նկատել, որ տղամարդն ու կինն իջնում են մեքենայից, ուսումնասիրում տարածքը, բջջային հեռախոսով նկարում ու կրկին նստում մեքենան, հայտնում են ոստիկանությունից։

«Ապրիլի 8-ին՝ ժամը 16-ին, համայնքային ոստիկանները ձերբակալում են Կոտայքի մարզի Արագյուղի բնակիչ 26-ամյա տղամարդուն և Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 24-ամյա կնոջն ու մեքենայով հանդերձ տեղափոխում բաժին։

Ավտոմեքենան պահպանվող հատուկ տարածքում կնիքվել է։

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական գործողության ընթացքում 26-ամյա տղամարդը հուշահամալիրի հետնամասի տարբեր հատվածներից ներկայացրել է արդեն տեղադրված չորս փաթեթ և հայտնել, որ դրանց մեջ մարիխուանա է, որը ձեռք են բերել տելեգրամյան կայքէջի միջոցով՝ իրացնելու նպատակով։

Դատարանի որոշմամբ՝ «Սուզուկի» մակնիշի մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կարմիր ու դեղին գույնի 21 փաթեթ։ Ըստ 26-ամյա տղամարդու՝ դրանցում նույնպես մարիխուանա է, որոնք պետք է տեղադրեին Գյումրիի տարբեր տարածքներում։

26-ամյա տղամարդն ու 24-ամյա կինը կալանավորվել են։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ այսօր Հակակոռուպցիոն դատարանի հարակից տարածքից արգելանքի վերցված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սամվել Կարապետյանի աջակիցների հավաքի ժամանակ 17 անձ է ձերբակալվել:

Հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանին՝ Ասիայի ամենահարուստ մարդ․ Bloomberg

Հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանին, որի կարողությունը գնահատվում
է 92.6 միլիարդ դոլար, դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը՝ զբաղեցնելով նաև աշխարհի
ամենահարուստների ցուցակի 19-րդ հորիզոնականը։

 

Bloomberg-ի տվյալներով՝ հնդիկ գործարար Մուկեշ Ամբանին, ով երկար
ժամանակ գլխավորում էր մայրցամաքի միլիարդատերերի ցուցակը, այժմ ունի 90.8 միլիարդ
դոլար կարողություն և նահանջել է երկրորդ հորիզոնական՝ համաշխարհային վարկանիշում զբաղեցնելով
20-րդ տեղը։

 

Այս տարվա ընթացքում ֆոնդային շուկաների կտրուկ տատանումների պայմաններում
Adani Group-ի ակտիվներն աճել են 8.1 միլիարդ դոլարով, մինչդեռ Reliance
Industries-ը կրել է 16.9 միլիարդ դոլարի կորուստ։

ԿԳՄՍՆ-ում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նիստը վարել է խորհրդի նախագահ, երաժշտագետ Հռիփսիմե Պիկիչյանը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության՝ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող և կենսունակ արժեքների ցանկերում Հայաստանի տարբեր համայնքների, գիտական և մշակութային կազմակերպությունների ներկայացրած առաջարկները:

Դրանք ներկայացնում են համայնքների ոչ նյութական մշակութային ժառանգության դրսևորումները՝ բնութագրական ավանդույթները, դրանց հետ կապված գիտելիքներն ու հմտությունները, բարքերը, սովորույթները։

Քննարկման ընթացքում մասնագետները մանրամասն վերլուծել են առաջարկները՝ ներկայացնելով նաև իրենց դիտարկումները: Առանձնակի ընդգծվել է դրանց լրացման, հստակեցման և խմբագրման անհրաժեշտությունը։ Մասնավորապես՝ շեշտվել են առաջարկներում ներառված տերմինների, պատմական տեղեկությունների և բնութագրերի հստակեցման պահանջը, ոչ նյութական մշակութային ժառանգության տարրի ընդգծումը:

Խորհրդի անդամները կարևորել են ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների և առանձին կազմակերպությունների ջանքերը պահպանման և տարածման ուղղությամբ:

Ամփոփելով նիստը՝ խորհուրդը որոշել է ներկայացված առաջարկների մի մասը մասնագիտական դիտարկումների համաձայն ուղարկել լրամշակման և դիտարկել նոր առաջարկների ստացման հնարավորությունը:

Որ դեպքերում քաղաքական ուժի գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել. ԿԸՀ նախագահի պարզաբանումը

17.04.2026

Քաղաքականություն

Որ դեպքերում քաղաքական ուժի գրանցումը կարող է ուժը կորցրած ճանաչվել. ԿԸՀ նախագահի պարզաբանումը

Ձեզ հայտնի շրջանակների բոմժ դառնալու պրոցեսը անշրջելի է. վարչապետը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործի մասին

Ձեզ հայտնի շրջանակների բոմժ դառնալու պրոցեսը անշրջելի է. վարչապետը՝ ապօրինի գույքի բռնագանձման գործի մասին

«Հայաստանի», «Ուժեղ ՀՀԿ-ի» և ԲՀԿ-ի՝ խորհրդարան անցնելը անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ. վարչապետ

17.04.2026

Քաղաքականություն

«Հայաստանի», «Ուժեղ ՀՀԿ-ի» և ԲՀԿ-ի՝ խորհրդարան անցնելը անհարգալից վերաբերմունք է ՀՀ քաղաքացիների նկատմամբ. վարչապետ

Ալեն Սիմոնյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ

Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, այնպես էլ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին: