Սամվել Կարապետյանը գլուխը պատին է տվել, թե 100% ձայն կհավաքի. Հարցում
«Այսօր ՀԷՑ-ը ՀՀ պետական բյուջե ուղղեց շուրջ 4,1 միլիարդ ՀՀ դրամ՝ որպես շահութահարկի գծով վճարում. ևս 2,4 մլրդ ՀՀ դրամ կվճարենք մինչև տարեվերջ (ըստ կարգի)։
Արդյունքում 2026 թվականի ֆինանսական տարում ՀԷՑ-ի շահութահարկի գծով վճարումները պետական բյուջե կկազմեն շուրջ 6,5 մլրդ ՀՀ դրամ»,- սոցցանցում գրել է ՀԷՑ-ի ղեկավարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը և հավելել՝ 2021-2024 թվականներին ՀԷՑ-ը ռեզիդենտի շահութահարկի գծով որևէ վճարում պետական բյուջե չէր իրականացրել, միայն անցյալ տարի շուրջ 185 մլն ՀՀ դրամ վճարվել էր որպես շահութահարկի գծով կանխավճար։
«ՀԷՑ-ն այլևս ծառայում է մեր ժողովրդին»,- գրել է Պետրոսյանը:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անհայտ անձը փողոցում կրակել է քաղաքացիների ուղղությամբ:
Այս մասին հայտնում է Страна.ua կայքը: Նախնական տեղեկություններով՝ 1 անձ սպանվել է, կան վիրավորներ:
Նշվում է, որ կրակոցներ արձակած անձը նաև պատանդներ է վերցրել սուպերմարկետում: Շինությունն այժմ շրջափակված է ոստիկանների կողմից:
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում անհայտ անձը փողոցում կրակել է քաղաքացիների ուղղությամբ:
Այս մասին հայտնում է Страна.ua կայքը: Նախնական տեղեկություններով՝ 1 անձ սպանվել է, կան վիրավորներ:
Նշվում է, որ կրակոցներ արձակած անձը նաև պատանդներ է վերցրել սուպերմարկետում: Շինությունն այժմ շրջափակված է ոստիկանների կողմից:
Մոտ 20 հազար նավաստի և 2 հազար նավ, որոնց թվում կան մոտավորապես 132 միլիոն բարել նավթ տեղափոխող տանկերներ, արգելափակված են Պարսից ծոցում՝ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակի պատճառով: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:
Իրանի իշխանությունները հայտարարել են, որ նեղուցը ժամանակավորապես բաց է Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի գործողության ընթացքում: Սակայն, ինչպես նշում է հեռուստաալիքը, իշխանություններն ունեն մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ՝ նավաստիներին և նրանց նավերը բաց թողնելու համար, մինչև հաջորդ շաբաթ լրանա հրադադարի ժամկետը:
Ապրիլի 17-ին Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաքչին հայտարարել էր առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման մասին:
Միևնույն ժամանակ, Թեհրանը զգուշացրել է Վաշինգտոնին նեղուցի կրկնակի փակման հնարավորության մասին, եթե ԱՄՆ-ը շարունակի արգելափակել տարածաշրջանի իրանական նավահանգիստները: Միացյալ Նահանգների կողմից ճնշումը կարող է հանգեցնել նրան, որ Իրանը չկարողանա արտահանել օրական մինչև երկու միլիոն բարել նավթ: Սա լուրջ ռիսկեր է ստեղծում տեղական բյուջեի համար, որը դեռևս խիստ կախված է էներգետիկ ռեսուրսների վաճառքից ստացվող եկամուտներից:
Ավելի վաղ Իրանը պահանջել էր 1-ական դոլար կրիպտոարժույթով՝ Հորմուզի նեղուցով անցնող նավթի յուրաքանչյուր բարելի դիմաց:
Սամվել Կարապետյանը հերթական
անգամ պարտվեց Civic.am-ին։ Երեկ՝ ապրիլի 17-ին, դատարանն ամբողջությամբ մերժեց Սամվել
Կարապետյանի կողմից Civic.am-ի դեմ ներկայացված արդեն 2-րդ հայցադիմումը։
Սամվել Կարապետյանը պահանջ էր
ներկայացրել հերքել «Սամվել Կարապետյանն ակտիվորեն կկաշառի մարդկանց, ՀՅԴ-ն ու կից
ուժերը կարող է ահաբեկչության փորձ անեն» վերտառությամբ հոդվածում տեղ գտած արտահայտության
կապակցությամբ, ինչպես նաև վճարել 6 մլն դրամի փոխհատուցում։
Հիշեցնենք, որ նախորդ հայցով
ևս ռուսաստանցի օլիգարխը գումարային մեծ պահանջ էր ներկայացրել մեր լրատվականի դեմ։
Այդ դեպքով նա պահանջում էր հերքում՝ 9 մլն դրամի գումարային փոխհատուցմամբ։
Նկատենք, որ աննախադեպ չափի այս
պահանջները ուղղվում էին ոչ միայն մեր լրատվականի դեմ, այլև պաշտոնյաների։ Այսպիսով
փորձ է արվում մարդկանց լռեցնելու, որպեսզի, խուսափելու համար հնարավոր քաշքշուկներից
ու դրամական պահանջներից, մարդիկ ձեռնպահ մնային իրենց կարծիքն արտահայտելուց ու գնահատողական
դատողություններ անելուց։
Ինչևէ, եթե հայցվոր կողմը որոշումը
չբողոքարկի Վերաքննիչ դատարան, ապա այն մեկ ամսից կմտնի օրինական ուժի մեջ։
Վոլոդյա Հակոբյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրթության, գիտության և մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, ծանոթացել իրականացված և ընթացիկ հիմնանորոգման ու բարեկարգման աշխատանքներին:
2024 թ․ դեկտեմբերից մեկնարկած ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 973 մլն 736 հազար դրամ։
Նշվել է, որ հուշահամալիրի բարեկարգման առաջին փուլի աշխատանքներն ավարտվել են սահմանված ժամկետներում՝ հաշվի առնելով հուշարձանի նորոգման մասնագիտական բոլոր պահանջները։
Հիմնանորոգվել են կենտրոնական, արևմտյան և արևելյան մասնաշենքերը, ինչպես նաև հավերժության տաճարի մույթերը։
Անցկացվել է ջրահեռացման նոր համակարգ, իրականացվել է մույթերի և հուշապատի հիմքերի ջրամեկուսացում։ Մաքրվել է նախկին քայքայված ջրամեկուսիչ շերտը, մույթերի քայքայված բետոնե հիմնակմախքի ամրակայումն ու ջրամեկուսացումն իրականացվել է հատուկ ժամանակակից նյութերով։ Փոխվել են թիկնամասերի և կողաճակատների սալերը, մույթերին հարող հատվածում նոր սալահատակներ են տեղադրվել։
Հուշապատի երկայնքով նոր ճեմուղի է կառուցվել, իրականացվել է հուշահամալիրի կանաչապատ գոտու բարեկարգում, ինչպես նաև ոռոգման ցանցի հիմնանորոգում։
Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման նախագիծը քննարկվել և հաստատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի նիստում, աշխատանքների ողջ ընթացքում նախագծող ճարտարապետական խումբն իրականացրել է հեղինակային վերահսկողություն։
Միաժամանակ, արդեն իսկ իրականացվել են թանգարան-ինստիտուտի արևմտյան մասնաշենքի հարթ տանիքի ծածկի գոյություն ունեցող շերտերի քանդման, քայքայված և վնասված բազալտե սալերով երեսպատված շերտերի և բազալտե թասակների ապամոնտաժման, տանիքի ծածկի ջրամեկուսացման, պարապետների բազալտե սալերով երեսպատման, բազալտե թասակների տեղադրման աշխատանքները։
Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, հուշահամալիրը բաց կլինի բոլոր այցելուների համար։ Նորոգման աշխատանքների ամբողջ ընթացքում թանգարանը միշտ բաց է եղել։