«Նրանք ողջ են միայն բանակցությունների շնորհիվ». Թրամփի՝ իրանցիների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ձեռքում եղած միակ հաղթաթուղթը Հորմուզի նեղուցն է։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Իրանցիները, կարծես, չեն հասկանում, որ իրենք որևէ հաղթաթուղթ չունեն, բացի միջազգային ջրային ուղիների միջոցով խաղաղության կարճաժամկետ շորթումից։ Միակ պատճառը, որով նրանք այսօր ողջ են, բանակցությունների վարումն է», — գրել է Թրամփը։

Մեկ այլ հրապարակման մեջ ամերիկյան առաջնորդը հայտարարել է, որ Իրանը «ավելի լավ է գլուխ հանում ԶԼՄ-ների ֆեյքերից և հանրային կապերից (PR), քան կռվելուց»։

«Գազպրոմ»-ի աշխատակիցներին պարտադրո՞ւմ են մասնակցել Սամվել Կարապետյանի հանրահավաքին. ինչո՞վ են սպառնում․ Medianews

Medianews-ը գրում է․

Ինչպես հայտնի է, այսօր՝ ապրիլի 11-ի երեկոյան, Ազատության հրապարակում տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի համակիրների հանրահավաքը։

Կարապետյանի թիմակիցները օրեր շարունակ կոչ են անում և նախապատրաստական աշխատանքներ տանում հնարավորինս բազմամարդ հավաք ունենալու համար։

Հակակոռուպցիոն կոմիտեն անգամ դեպք բացահայտեց, թե ինչպես են գումարով ցուցարարներ հավաքագրում։

Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ գործընթացից անմասն չի մնում նաև «Գազպրոմը»։

Նշվում է, որ «Գազպրոմ»-ի աշխատկիցներին պարտադրել են մասնակցել ռուսաստանաբնակ մեծահարուստի համար կազմակերպող հանրահավաքին:

Ըստ հրապարակումների՝ չմասնակցողները կազատվեն աշխատանքից։

Աղբյուրը՝  Medianews

Դատապարտյալի անվամբ բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել է 7 փաթեթ մարիխուանային նմանվող զանգվածով

Ապրիլի 9-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դատապարտյալի անվամբ քաղաքացու կողմից բերված հանձնուքում՝ եփված մսի ոսկորների միջից, հայտնաբերել են 7 փաթեթ՝ ընդհանուր 8.83 գրամ քաշով, մարիխուանային նմանվող բուսական զանգվածով: Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:

 

«Արմավիր» տարածքային բաժնի ծառայողների կողմից քաղաքացին ձերբակալվել է և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

ԱԽ քարտուղարը կգործուղվի Հունաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կգործուղվի Հունաստան։

Արմեն Գրիգորյանը, նրա խորհրդական Տաթևիկ Պետրոսյանը և օգնական Սևակ Ղահրամանյանը ապրիլի 21-23-ը ներառյալ կմասնակցեն Հունաստանի Դելֆի տնտեսական ֆորումին։

«Դիվանագիտական պատերազմ». Նեթանյահուն Իսպանիային մեղադրել է երեսպաշտության մեջ և դիմել կոշտ քայլերի

Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն հանդես է եկել կոշտ հայտարարությամբ Իսպանիայի հասցեին՝ մեղադրելով նրան թշնամական քաղաքականության և Իսրայելի դեմ «դիվանագիտական պատերազմ» վարելու մեջ։

Հայտարարությունը հնչել է Կիրյաթ-Գաթի համակարգման կենտրոնի աշխատանքներից Իսպանիայի ներկայացուցիչներին հեռացնելու Իսրայելի որոշման ֆոնին։

«Իսրայելը չի լռի նրանց առջև, ովքեր հարձակվում են մեզ վրա։ Իսպանիան զրպարտել է մեր հերոսներին՝ Իսրայելի պաշտպանության բանակի զինվորներին՝ աշխարհի ամենաբարոյական բանակին։ Ուստի այսօր ես հանձնարարել եմ հեռացնել Իսպանիայի ներկայացուցիչներին Կիրյաթ-Գաթի համակարգման կենտրոնի աշխատանքներից», — ասել է նա X սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձում։

Ըստ նրա՝ այն երկրները, որոնք քննադատում են Իսրայելին «ահաբեկչական ռեժիմների» փոխարեն, չեն կարող գործընկեր համարվել։

«Ես մտադիր չեմ հանդուրժել այս երեսպաշտությունն ու թշնամանքը։ Ես թույլ չեմ տա որևէ երկրի դիվանագիտական պատերազմ վարել մեր դեմ՝ առանց դրա համար պատասխանատվություն կրելու», — հայտարարել է նա։

Վերջին տարիներին Թել Ավիվի և Մադրիդի հարաբերությունները հետևողականորեն վատթարանում են։ Իսպանիայի կառավարությունը հանդես է գալիս Իսրայելի հասցեին խիստ քննադատությամբ՝ Գազայի պատերազմի պատճառով։

Ինչ վիճակում են Շիրակի ողբերգական ավտովթարից տուժած և Երևան տեղափոխված երեխաները

Շիրակի մարզում ավտովթարից տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք միացված են արհեստական շնչառական ապարատին (ինտուբացված):

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։

8-ամյա աղջկա առողջական վիճակը գնահատվում է ծանր։

Ինչպես հայտնել էինք, ապրիլի 10-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Աղին բնակավայրի տարածքում բախվել են BMW և «Օպել» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով 6 զոհ կա, երկուսը՝ երեխաներ։

Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխված անձինք առաջնային բժշկական օգնություն ստանալուց հետո տեղափոխվել են Երևան: Մեկ չափահաս տեղափոխվել է ուղղաթիռով։ Բժշկական կենտրոնի լրատվության բաժնից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ միայն մեկ չափահաս տուժած է բուժումը շարունակում Գյումրիում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Աղին բնակավայրի մոտ 6 մարդու կյանք խլած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

ԱՄՆ-ը Պակիստանում կայանալիք բանակցություններում Իրանից կպահանջի ազատ արձակել իր քաղաքացիներին․ ԶԼՄ

ԱՄՆ-ը ծրագրում է բարձրացնել Իրանում ձերբակալված իրենց քաղաքացիների ազատ արձակման հարցը ապրիլի 11-ին Պակիստանում կայանալիք խաղաղ բանակցությունների ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է The Washington Post թերթը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան բանակցողները մտադիր են Թեհրանից պահանջել ազատ արձակել ձերբակալվածներին։ Միևնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ այս հարցի քննարկումը կարող է հետաձգվել, եթե բանակցային գործընթացը բարդ ընթանա։

Պարբերականի տվյալներով՝ ձերբակալվածների ազատ արձակումը կամ փոխանակումը ներառված չեն եղել Իրանի կողմից առաջարկված 10 կետից բաղկացած պլանում, որը տարածվել էր այդ երկրի պետական լրատվամիջոցներով և մերժվել Վաշինգտոնի կողմից։

ԱՄՆ-ը Պակիստանում կայանալիք բանակցություններում Իրանից կպահանջի ազատ արձակել իր քաղաքացիներին․ ԶԼՄ

ԱՄՆ-ը ծրագրում է բարձրացնել Իրանում ձերբակալված իրենց քաղաքացիների ազատ արձակման հարցը ապրիլի 11-ին Պակիստանում կայանալիք խաղաղ բանակցությունների ընթացքում։ Այս մասին տեղեկացնում է The Washington Post թերթը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան բանակցողները մտադիր են Թեհրանից պահանջել ազատ արձակել ձերբակալվածներին։ Միևնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ այս հարցի քննարկումը կարող է հետաձգվել, եթե բանակցային գործընթացը բարդ ընթանա։

Պարբերականի տվյալներով՝ ձերբակալվածների ազատ արձակումը կամ փոխանակումը ներառված չեն եղել Իրանի կողմից առաջարկված 10 կետից բաղկացած պլանում, որը տարածվել էր այդ երկրի պետական լրատվամիջոցներով և մերժվել Վաշինգտոնի կողմից։

Մարդ սպանել են, կողուպտն արել, հիմա եկել ասում են՝ կույս ենք. խամաճիկները դրսից են կառավարվում

10.04.2026

Քաղաքականություն

Մարդ սպանել են, կողուպտն արել, հիմա եկել ասում են՝ կույս ենք. խամաճիկները դրսից են կառավարվում