Հայ բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ

Երկու հայ բռնցքամարտիկ է դուրս եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

3-րդ մրցումային օրը հաղթանակների շարքը բացել է Էվա Խլղաթյանը, որը շատ վստահ առավելության է հասել Բելառուսի ներկայացուցիչ Սոֆիա Առլովայի նկատմամբ։

Հայ մարզուհին նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։

1/4 եզրափակիչում է նաև 50 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը, որը համառ պայքարում պարտության մատնել է տանտերերի ներկայացուցիչ Պավլե Պապովիչին։ 

1/4 եզրափակիչում Կիրակոսյանը մրցել է Վրաստանի, իսկ Խլղաթյանը՝ Բուլղարիայի ներկայացուցչի հետ։

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հետագա հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հետագա հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում։ Ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Ելնում ենք նրանից, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում», -ասել է Մասադիկովը։

Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում

Օգոստոսի 13-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Visa Concord» ավիաընկերության գրասենյակի մոտ մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանություն է տեղի ունենում։ 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի օպերատիվ խումբը, որտեղ պարզել են, որ մի խումբ քաղաքացիներ, կոպտորեն խախտելով հասարակական կարգը, միմյանց հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ և փոխադարձ հարվածներ են հասցրել՝ խաթարելով ավիաընկերությունների գրասենյակների բնականոն աշխատանքը։

Ոստիկանները նրանց խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանության գծային բաժին, որտեղ պարզվել է, որ վերջիններս են Երևանի բնակիչներ են՝ 41-ամյա Լիլիթ Մ․-ն, 19-ամյա Իլեն Հ․-ն, 39-ամյա Նելլի Մ․-ն և 25-ամյա Դիանա Հ․-ն։

 

Կեչառիսի վանական համալիրում վարչապետը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին

Կեչառիսի վանական համալիրում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի,- սոցցանցում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հրապարակել տեսանյութ։

Տեսանյութն` այստեղ

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ գրեթե 6 կիլոմետր տարածությունը հաղթահարելով 2 ժամ 52 րոպեում։ 

«Հերթական մարտահրավերը հաղթահարված է. գրեթե 6 կմ Սևանա լճի մեկ ափից դեպի մյուսը՝ 2 ժամ 52 րոպեում»,- գրել է նախարարը։

Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան

«Ռոսհիդրոմետն» իր զեկույցում հայտնել է, որ գլոբալ տաքացման հետևանքով Կովկասի սառցադաշտերը արագորեն փոքրանում են։ Միայն Կաբարդինո-Բալկարիայում 2025 թվականին Բաշիլ սառցադաշտը նահանջել է 40 մետրով, իսկ Շխելդան՝ 22 մետրով։ Ադիգեայում՝ Ֆիշտ լեռան վրա, երբեմնի սառցադաշտերից գրեթե ոչինչ չի մնացել։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը:

«Գիտնականների խոսքով՝ սառցադաշտերի մակերեսի կրճատմանը զուգընթաց փոխվում է նաև դրանց դերը գետային հոսքի ձևավորման գործում։ Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը Կովկասի սառցապատ տարածքը կարող է կրճատվել 30-45%-ով։ Դա կարող է հանգեցնել Մալկա, Բաքսան, Չերեկ և այլ գետերի հոսքերի զգալի նվազմանը։

 

Սառցադաշտաբաններ Տաիսիա Կիսելյովան և Անդրեյ Աբրամովը նաև հայտնում են, որ Էլբրուսի վրա գտնվող Խոտյուտաու սարահարթում սառցադաշտերի ակտիվ հալման հետևանքով հսկայական փոսեր են առաջացել։ Սառույցի տակ հալոցքային ջրերի հոսքուղիներ են ձևավորվում։ Երբ ջրի հոսքը չափազանց հզոր է դառնում, այն ընդլայնում է ստորգետնյա խոռոչները, ինչի հետևանքով վերևում գտնվող սառցե մակերևույթը փլուզվում է։

Առաջին նման փոսը սառցադաշտաբան Տաիսիա Կիսելյովան հայտնաբերել է միայն 2022 թվականին, սակայն ընդամենը մի քանի տարի անց դրա հարևանությամբ ևս երկուսն են առաջացել։

 

Մասնագետների գնահատմամբ՝ արդեն 2026 թվականին մնացած երկու փոսերը կարող են ամբողջությամբ փլուզվել մինչև հիմքը։ Այս գործընթացը կարող է նպաստել սառցադաշտերի հալման արագացմանը և մեծացնել վտանգավոր բնական երևույթների՝ սելավների, փլուզումների ու քարաթափումների հավանականությունը»,- գրել է Ազիզյանը։

 

Ծաղկաձորում դարթսի առաջնություն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Ծաղկաձորում դարթսի առաջնություն է: 

Տեսանյութն` այստեղ

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվել են

Դադարեցվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արուսյակ Հարությունի Ալեքսանյանի լիազորությունները: Այս մասին տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհրդի՝ օգոստոսի 14-ի որոշումից։

Լիազորությունները դադարեցնելու հիմք է հանդիսացել Արուսյակ Ալեքսանյանի հրաժարականի դիմումը:

Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը

Հայտնի են Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի բոլոր զույգերը։

«Ունիվերսիտատեա Կրայովա» (Ռումինիա) – «Արարատ-Արմենիա» (Հայաստան)

«Կայրաթ» (Ղազախստան) – «Անդերլեխտ» (Բելգիա)

«Յագելոնիա» (Լեհաստան) – «Իբերիա 1999» (Վրաստան)

«Լեխ» (Լեհաստան) – «Թուն» (Շվեյցարիա)

«Միելբյու» (Շվեդիա) – «Ռեդ Բուլ Զալցբուրգ» (Ավստրիա)

«Բեշիկթաշ» (Թուրքիա) – «Կաունո Ժալգիրիս» (Լիտվա)

«Էգնատիա» (Ալբանիա) – «Լիլեստրյոմ» (Նորվեգիա)

«Տրաբզոնսպոր» (Թուրքիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա)

ՕՖԻ (Հունաստան) – ԲԿՄԱ, Սոֆիա (Բուլղարիա)

«Սենտ-Տրյույդեն» (Բելգիա) – «Օմոնիա» (Կիպրոս)

«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) – «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Օրհուս» (Դանիա)

Առաջին հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 20-ին, պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։

Մ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցին

Մենք վաղը 2 ոսկե մեդալի համար կպայքարենք: Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

«87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթեց ավստրիացի մրցակցին ու վաղը կպայքարի պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին կանգնելու համար»,- տեղեկացնում են ֆեդերացիայից:

 

Հիշեցնենք՝ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթանում է ըմբշամարտի Մ-20 տարեկանների աշխարհի առաջնությունը:

Տեսանյութն` այստեղ