Ոստիկանության ծառայողները կօգտվեն պետական հիփոթեքային վարկավորման շրջանակներում սոցիալական աջակցության ծրագրերից

Կառավարությունը հավանություն է տվել ՆԳ նախարարության օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ Ոստիկանության ծառայողները կկարողանան բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի և արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Նախագծի նպատակն է՝ բարձրացնել Ոստիկանությունում ծառայության գրավչությունը, ծառայողների համար ապահովել սոցիալական լրացուցիչ երաշխիքներ, նպաստել ֆինանսական բեռի էական թեթևացմանը։

Կարգավորումները տարածվելու են Ոստիկանության բոլոր ծառայողների վրա։

Օրենքով սահմանված լիազոր նորմի շրջանակներում Կառավարության որոշմամբ կսահմանվի ծրագրից օգտվելու կարգն ու պայմանները, որով կնախատեսվեն որոշակի առաջնահերթություններ՝ հաշվի առնելով ծառայության վայրը, սոցիալական վիճակը և այլ գործոններ։

Շահերի բախումից և կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով ներկայումս Ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում պաշտոնների նշանակումները իրականացվում են այն տրամաբանությամբ, որ տվյալ անձը ծառայությունն իրականացնի ոչ իր բնակավայրում, ինչն էլ առաջացնում է կեցության հետ կապված խնդիրներ։

Աջակցության ծրագրերի արդյունքում կլուծվի ծառայողների բնակարանային ապահովվածության խնդիրը՝ նպաստելով նաև ծառայության արդյունավետության բարձրացմանը։

Վարչապետը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրի հյուսիսային՝ Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը:

Պատասխանատուները զեկուցել են, որ Աշտարակից Գյումրի ճանապարհահատվածի ընդհանուր երկարությունը մոտ 84 կմ է։ Շինարարությունն իրականացվել է 4 փուլով: Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8 կմ հատվածի, Աշտարակ-Թալին 34 կմ հատվածի, Թալին-Լանջիկ 18,7 կմ հատվածի, Լանջիկ-Գյումրի 23 կմ հատվածի շինարարական աշխատանքներն իրականացվել են Կառավարության, Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ:

Այսպիսով՝ Աշտարակ-Գյումրի հատվածում կառուցվել է առաջին տեխնիկական կարգի ճանապարհ՝ 90 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությամբ։ Յուրաքանչյուր ուղղությամբ գործում է երկու երթևեկելի գոտի, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը 3.6 մ է։ Ճանապարհին առկա է նաև 2 մ լայնությամբ տեխնիկական կամ անվտանգության գոտի, որը նախատեսված է մեքենաների խափանվելու դեպքում կայանման, ճանապարհի սպասարկման աշխատանքների պատշաճ կազմակերպման և այլ նպատակների համար։ Նորակառույց ճանապարհից մուտքերը դեպի բնակավայրեր կազմակերպված են տրանսպորտային հանգույցների միջոցով։ Ընդհանուր առմամբ, Աշտարակից մինչև Գյումրի կառուցվել է 19 տրանսպորտային հանգույց, 10 կամրջային անցում։

Կառուցվել են գյուղտեխնիկայի համար նախատեսված 17 անցումներ, ինչպես նաև անասնանցումներ, որոնք տեղակայված են ճանապարհի տակ։ Կառուցվել են նաև դաշտամիջյան ճանապարհներ՝ ապահովելով մուտքեր դեպի քաղաքացիների հողամասեր ու տներ։ Տրանսպորտային հանգույցներում նախատեսված է լուսավորության համակարգ։ Ճանապարհահատվածի կառուցմամբ զգալիորեն բարելավվել է ճանապարհի երթևեկության անվտանգությունը։

Վահան Կոստանյանը և Կատարի ԱԳՆ պետնախարարը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը

Ապրիլի 18-ին Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Կատարի Պետության ԱԳՆ պետնախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ազիզ ալ-Խուլեյֆիի հետ: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող անվտանգային իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել ՀՀ-Կատար երկկողմ օրակարգին:

ՀՀ ԱԳ փոխնախարարը թուրքական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել. անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հարցազրույցներ է տվել մի շարք լրատվամիջոցների, այդ թվում՝ CNN Turk, Turkiye Gazetesi, HaberTurk և Turkish TV Net Yenisafak:

Հարցազրույցների ընթացքում Վահան Կոստանյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացներին, խաղաղության և փոխկապակցվածության ամրապնդման կարևորությանը։

Այսօր պայքարի մեջ կմտնեն ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի երկու ներկայացուցիչները. ԵԱ-2026

Հայաստանի ծանրամարտի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի 2026 թվականի առաջնությունում: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Վրաստանի Բաթում քաղաքում ապրիլի 19-ին պայքարի մեջ կմտնեն Հայաստանի կանանց հավաքականի երկու ներկայացուցիչները (53 կգ)` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը: