«Ընդդիմության հնարավոր համախմբումը վիժեցնելու նպատակով անօրինական գործընթացները շարունակվելու են»․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իշխանությունը, ընդդիմության հնարավոր համախմբումը վիժեցնելու, քաղաքական ակտիվությունը նվազեցնելու և ուժի ցուցադրությունն ընդգծելու նպատակով, քաղաքական դաշտում անընդհատ ապօրինի միջամտությունների է դիմելու։
     Այսօր կալանավորեցին Ավետիք Չալաբյանին, մեկ օր առաջ խուզարկում էին Իշխան Սաղաթելյանի տունը, դրանից առաջ էլ նրանց ճանապարհին Դավիթ Ղազինյանն էր, և այլն։
     Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, որպես կազմակերպված միավոր չի գործել և ռեժիմի համար առարկայական խնդիրներ չի առաջացրել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են»։

Ոսկու գներն իջել են մեկ ունցիայի համար 4000 դոլարից ցածր

Երևանյան ժամանակով ժամը 17:05-ի դրությամբ Comex աճուրդում օգոստոսյան ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 3.7%-ով՝ հասնելով մեկ ունցիայի համար 3994.1 դոլարի, ըստ բորսայի տվյալների։ Թանկարժեք մետաղների գների անկումը տեղի է ունենում ԱՄՆ դոլարի ամրապնդման ֆոնին։

Օրական ամենացածր գինը կազմել է մեկ ունցիայի համար 3980.57 դոլար։ Անկումից հետո գինը սկսել է բարձրանալ։ Մոսկվայի ժամանակով ժամը 16:43-ի դրությամբ ֆյուչերսների գինը հասել է մեկ ունցիայի համար 4025.17 դոլարի։

Արծաթի ֆյուչերսները նվազել են գրեթե 5%-ով՝ հասնելով 59 դոլարի։ Պլատինի գները նվազել են 4.8%-ով՝ հասնելով մեկ ունցիայի համար 1583 դոլարի։

DXY ինդեքսը, որը չափում է դոլարի արժեքը վեց արժույթների (եվրո, իեն, ֆունտ ստերլինգ, կանադական դոլար, շվեդական կրոն և շվեյցարական ֆրանկ) նկատմամբ, աճել է մոտ 0.3%-ով։

Հունիսի 17-ին ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգը (Federal Reserve) պահպանեց իր տոկոսադրույքը 3.5-3.75% միջակայքում, լիովին համապատասխանելով շուկայի կանխատեսումներին: Միևնույն ժամանակ, Fed-ը ազդարարեց կոմիտեի ներսում ավելի խիստ դրամավարկային քաղաքականության աջակցության աճը: Այժմ FOMC անդամների մոտ կեսը սպասում է տոկոսադրույքի առնվազն մեկ բարձրացման 2026 թվականին։

Ուժեղ քամին մեծ վնասներ է հասցրել Տանձուտ գյուղում

Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում ուժեղ քամի է սկսվել Տանձուտ գյուղում և հարակից դաշտավայրերում՝ լուրջ վնասներ հասցնելով գյուղատնտեսական տնտեսություններին, մասնավորապես՝ ջերմոցներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քամու հետևանքով մոտ 50 մլն դրամի վնաս է կրել նաև Տանձուտ գյուղի բնակիչ Արտակ Հերիքյանը։

Գյուղացիների խոսքով՝ քամին եղել է աննախադեպ ուժգին և ընդամենը մի քանի րոպեում հասցրել է մեծ վնասներ պատճառել։ Նրանք մտահոգված են, որ նման աղետների հետևանքների հաղթահարումը միայն սեփական միջոցներով չափազանց դժվար կլինի։ Նրանք հույս ունեն, որ ՀՀ Կառավարությունը, Արմավիրի մարզպետարանը կօգնեն վնասներ կրած տնտեսություններին ոտքի կանգնել։

«Մի-2» ուղղաթիռ է կործանվել Կրասնոդարում

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Սլավյանսկի շրջանի Պրիկուբանսկի գյուղի մոտակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Մի-2 ուղղաթիռը վթարի է ենթարկվել, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ նախնական տվյալներով՝ ուղղաթիռում մեկ մարդ է եղել։ Օդաչուն մահացել է։

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել վճարովի ճանապարհի մոտ։ Դեպքի վայր են ժամանել փրկարարներ և արտակարգ ծառայությունների աշխատակիցներ։ Վթարի նախնական պատճառը շարժիչի խափանումն է։

«Աէրոֆլոտ» ընկերությանը MC-21 ինքնաթիռների մատակարարման պայմանագիրը հաստատվել է

«Աէրոֆլոտ» ընկերությանը 90 MS-21 ինքնաթիռ մատակարարելու պայմանագիրը հաստատվել է բոլոր տեխնիկական և իրավաբանական բաժինների կողմից: Այժմ սպասվում է ֆինանսավորման վերաբերյալ որոշուման ստորագրումը, ասել է Միացյալ ավիաշինարարական կորպորացիայի (UAC, Ռոստեխի մաս) ղեկավար Վադիմ Բադեխան:
     «Երկրորդ խմբաքանակի համար պայմանագիրը հաստատվել է բոլոր տեխնիկական և իրավաբանական բաժինների կողմից, և մենք սպասում ենք ֆինանսավորման վերաբերյալ որոշմանը: Կարծում եմ՝ պայմանագիրը շատ շուտով կստորագրվի», – լրագրողներին ասել է Բադեխան:
     MS-21-ը միջին հեռավորության նեղ մարմնով ինքնաթիռ է, որը մշակվել է «Յակովլև» կորպորացիայի կողմից (UAC, Ռոստեխի մաս): Այս նոր սերնդի ինքնաթիռի տարողունակությունը տատանվում է 163-ից մինչև 211 ուղևորի սահմաններում: Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը նշել է, որ MS-21-ի հավաստագրումը սպասվում է 2027 թվականին:

«Պետք է ստեղծված լիներ քաղաքական հալածանքները բացահայտող և դրանց մասին աղաղակող ՀԿ-ների ցանց»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ավետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորեցին։
     Այս պահին կալանավորված են նաև Դավիթ Ղազինյանն ու Արթուր Ավանեսյանը (լեգենդար հետախույզ Կանդազը), Արմեն Աշոտյանն ու Անդրանիկ Թևանյանը, քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն ու հարյուրից ավելի մարդ։
     Սամվել Կարապետյանը վերջերս հայտնեց իր մեծ հարցազրույցի ժամանակ, որ միայն «Ուժեղ Հայաստանից» 103 կալանավորված ունեն, չհաշված այլ սահմանափակումների տակ եղածներին։
     Ես, որ բավականին ուշադիր հետևում եմ քաղաքական հետապնդումների թեմային, քաղբանտարկյալների հաշիվը վաղուց կորցրել եմ։
     Ու նորից հարց. հարգելի ընդդիմադիրներ, այս ամենը կանխատեսելի էր դեռ ընտրություններից առաջ։ Հարցրել ու պատասխան չենք ստացել, թե ինչպես եք պլանավորում դիմադրել այս զանգվածային բռնաճնշումներին։ Հիմա էլ ենք հարցնում ու պատասխան չենք ստանում…
     Առանց կազմակերպված դիմադրության քաղաքական հետապնդումները ոչ միայն չեն դադարելու, այլև ընդլայնվելու և սաստկանալու են։ Քանի դեռ Նիկոլը դիմադրության չի հանդիպում, ավելի և ավելի է ժրելու։
     Ինչպես լրագրող Մարինա Գրիգորյանն է շատ դիպուկ ձևակերպել. «Այնպիսի տպավորություն է, որ ընդդիմությունը որոշել է միավորվել … բանտում»։
     Առնվազն 3–4 տարի պետք է ստեղծված լիներ քաղբանտարկյալների իրավունքներով, քաղաքական հալածանքները բացահայտող և դրանց մասին աղաղակող ՀԿ-ների ցանց։ Բոլորը գլխով են անում, թե հա՛, պետք է ու … ոչ մի բան։
     Ինչն էլ ստեղծվել է՝ ստեղծվել է քաղաքական որևէ ուժի հետ չաֆիլացված անհատների ջանքերով ու շարունակում է գործել հիմնականում «հասարակական հիմունքներով», այն է՝ առանց վճարվելու»։

«Մարզպետն ինչո՞ւ է գրեթե 25 հազարով ավելացրել Տավուշի մարզի բնակիչների թիվը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարզպետն ինչո՞ւ է 25 հազարով ավելացրել Տավուշի բնակիչների թիվը
     2025թ․ նոյեմբերի 19-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել Տավուշի մարզի բնակչության թվի մասին։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզի բնակչությունը կազմում է 143․108 մարդ»։ Այդ թիվը խիստ ուռճացած է, ոչ արժանահավատ, քանի որ Տավուշի մարզպետարանի գործունեության սկզբի ժամանակ՝ 1996թ․ փետրվարի 19-ին Տավուշի մարզի բնակչությունը եղել է 132 հազար մարդ, Տավուշից արտերկիր արտագաղթի, Երևան, Հայաստանի այլ վայրեր տեղափոխությունների, բնակչության ցածր ծնելիության, մահվան դեպքերի աճի հետևանքով անցած 30 տարում Տավուշի մարզի բնակչությունը էական չափով նվազել է։ Այդ պատճառով 2025թ․ դեկտեմբերի 1-ին մարզի բնակչության վերաբերյալ նոր հարցում կատարեցի Տավուշի մարզպետին։ Ի պատասխան մարզպետի աշխատակազմից հայտնեցին․ «ՀՀ Տավուշի մարզի բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է պետական լիազոր մարմինը, մարզում մշտական առկա և հաշվառված բնակչության թվաքանակի վերաբերյալ առաջարկում ենք դիմել պետական լիազոր մարմին»։ Բնակչության թվաքանակի հարցով պետական լիազոր մարմինը ՀՀ վիճակագրական կոմիտեն է։ Ըստ այդ կոմիտեի՝ 2026թ․ ապրիլի 1-ի դրությամբ Տավուշի մարզի մշատական բնակչությունը եղել է 118 հազար 200 մարզ։ Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետն ինչո՞ւ է գրեթե 25 հազարով ավելացրել Տավուշի մարզի բնակիչների թիվը»։