«Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին»․ ՔԿ

«Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին»․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Պայմանագրային զինծառայողը Վանաձոր քաղաքի ամայի տարածքում համոզված լինելով, որ մոտակայքում քաղաքացիներ չկան, իրեն պատկանող, նախնական տվյալներով՝ օդաճնշիչ ատրճանակով, որը լիցքավորված է եղել մանր գնդիկներով, մի քանի անգամ կրակել է գետնին:
     Այդ ընթացքում նրան է մոտեցել տարածքում շրջիկ ծառայություն իրականացնող ոստիկանը, ում զինծառայողն ինքնակամ ներկայացրել է ձեռքին եղած օդաճնշիչ ատրճանակը և հայտնել, որ այն պատկանում է իրեն:
     Մամուլում որպես դեպքի վայր ներկայացվում են լուսանկարներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում:
     Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

«Լռության դիմաց Թուրքիան հաստատ ձեզ քաղցր աչքով չի նայելու»․ Անի Սամսոնյան

«Լռության դիմաց Թուրքիան հաստատ ձեզ քաղցր աչքով չի նայելու»․ Անի Սամսոնյան

ԼՀԿ նախկին անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելի կառավարությունը հունիսի 28-ին միաձայն հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը։ ԱԳ նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախագիծն այժմ պետք է փոխանցվի Իսրայելի Կնեսետ վերջնական վավերացման համար:
     Հայաստանը պաշտոնապես չի արձագանքել Իսրայելի այս քայլին: Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ «Արձագանքի կարիք մենք չենք տեսնում, որովհետև կարծում ենք՝ Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից»:
     Ընդհանրապես այն երկրները, որոնք մինչև այսօր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դա արել են իրենց որոշակի քաղաքական շահերից ելնելով` հատկապես ընդդեմ Թուրքիայի: Ուզենք, թե չուզենք, բարոյական համարենք, թե անբարոյական, ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը միշտ ենթարկվել է քաղաքական շահարկումների, բայց դա չի կասեցրել դրա միջազգայնացման և ճանաչման գործընթացի պրոցեսը: Պետք է փաստենք, որ այսօր հենց Հայաստանն է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով` նսեմացնում ու խեղաթյուրում սեփական բարոյական իրավունքի հարցը:
     Միջազգային հարաբերությունները մեկը մյուսի շահերը համադրելու և սեփական օրակարգն առաջ տանելու մասին են:
     Բայց Հայաստանի Կառավարությունը այս հարցը անարձագանք է թողնում ոչ թե նրա համար, որ «անընդունելի» է իր համար Հայոց ցեղասպանության շահարկումը, այլ երկու պատճառով. առաջին` այդ հարցը համարում է փակված հայերի համար, որովհետև մենք էինք մեղավոր, որ մեզ ցեղասպանեցին, և երկրորդ` թուրքական օրակարգով առաջնորդվելու համար:
     Անվիճելի է, որ Հայաստանին պետք չէ մտնել որևէ հակաթուրքական օրակարգի մեջ, բայց թուրքական օրակարգը պետք չէ այն աստիճան մտցնել պետական ուղեղի մեջ, որ գոնե մեկ սառը, զսպված դիվանագիտական պատասխան չլինի Իսրայելին:
     Լռության դիմաց Թուրքիան հաստատ ձեզ քաղցր աչքով չի նայելու»:

Անթալիայում որպես պահեստ օգտագործվող ջերմոցում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Անթալիայում որպես պահեստ օգտագործվող ջերմոցում հրդեհ է բռնկվել

Հրդեհ է բռնկվել Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանի ջերմոցում, որն օգտագործվում էր որպես պահեստային տարածք: Այս մասին հաղորդում է TRT Haber-ը։

Նշվում է, որ ներսում գտնվող մոտոցիկլետի պահեստամասերն ու վառելիքը նպաստել են, որ կրակը կարճ ժամանակում մեծ մասշտաբների հասնի։ Հրդեհի մարման աշխատանքների ավարտից հետո պարզվել է, որ ջերմոցը և այնտեղ գտնվող նյութերն ամբողջությամբ այրվել են։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։

Անթալիայում որպես պահեստ օգտագործվող ջերմոցում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Անթալիայում որպես պահեստ օգտագործվող ջերմոցում հրդեհ է բռնկվել

Հրդեհ է բռնկվել Անթալիա նահանգի Մանավգաթ շրջանի ջերմոցում, որն օգտագործվում էր որպես պահեստային տարածք: Այս մասին հաղորդում է TRT Haber-ը։

Նշվում է, որ ներսում գտնվող մոտոցիկլետի պահեստամասերն ու վառելիքը նպաստել են, որ կրակը կարճ ժամանակում մեծ մասշտաբների հասնի։ Հրդեհի մարման աշխատանքների ավարտից հետո պարզվել է, որ ջերմոցը և այնտեղ գտնվող նյութերն ամբողջությամբ այրվել են։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։

«Հայաստանում կառավարվող քաոս է»․ Ոսկան Սարգսյան

«Հայաստանում կառավարվող քաոս է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում կառավարվող քաոս է.
     Այսօրվա լրահոսից՝ Ջերմուկի առողջարանում 14 տարեկան աղջկա մարմին է հայտնաբերվել, Լոռու մարզում 8 տարեկան տղա է հանկարծամահ եղել։ Եթե կա զոհ, պետք է լինի նաև դրա համար մեղավոր կամ մեղավորներ։ Սահմանին տևական հրադադար է, սակայն ժամկետային և պայմանագրային զինծառայողները բանակում տարբեր պատճառներով մահանում են։ Հայաստանում կառավարվող քաոս է, իշխանությանը միայն իր աթոռը պահելու խնդիրն է կարևոր ու իշխանական բարիքներից լիուլի օգտվելը, իսկ Հայաստանի հպարտ քաղաքացիների՝ 3 միլիոն վարչապետերերի դարդերն իրեն հետաքրքիր չեն»։

«ՍԴ-ում ընտրությունների արդյունքներն են վիճարկվում, բայց ՔՊ-ն արդեն ԱԺ է ձևավորում»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին (տեսանյութ)

«ՍԴ-ում ընտրությունների արդյունքներն են վիճարկվում, բայց ՔՊ-ն արդեն ԱԺ է ձևավորում»․ լրագրողը՝ Սրբուհի Գալյանին

«ՍԴ-ում դեռևս ընտրությունների արդյունքները վիճարկվում են, բայց ՔՊ-ն՝ իշխող կուսակցությունն արդեն ձևավորում է ԱԺ՝ նախագահի, փոխնախագահի թեկնածուներ է ընտրել, նախապատրաստվում է նաև կառավարության ձևավորմանը․ իրավական տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում այս ամենը»,- ՍԴ նիստից առաջ լրագրողը դիմեց Արդարադատության նախարար, ՔՊ ներկայացուցիչ Սրբուհի Գալյանին։ «Ընտրությունները վավեր են, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվել։ Այն, ինչ տեղի է ունենում ՔՊ-ում, ժողովրդավարության հերթական դրսևորումն է. երբ պաշտոնները ոչ թե բաժանվում, այլ ընտրվում են, և այս պրոցեսի հետ կապված միայն ուրախություն կարելի է արտահայտել և ոչ թե մտահոգություն»,- ի պատասխան ասաց Գալյանը։

«Հերթական մեծ հիասթափությունը»․ Սուրեն Սուրենյանց

«Հերթական մեծ հիասթափությունը»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի առիթով ասել եմ, որ ֆուտբոլի աշխարհի առաջնություններին հետևում եմ 1986 թվականից։ Հենց այդ առաջնությունից սկսած իմ մշտական ֆավորիտը եղել է Գերմանիայի հավաքականը։ Այդ համակրանքը ձևավորվել է գերմանական ֆուտբոլի լեգենդ Լոթար Մատթեուսի շնորհիվ, որի խաղն ու առաջնորդի կերպարը երկար տարիներ մարմնավորում էին գերմանական ֆուտբոլի ուժն ու հաղթողի հոգեբանությունը։
     Ցավոք, վերջին տասնամյակը Գերմանիայի հավաքականի համար հաջող չի դասավորվում։ 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնություններում այն նույնիսկ չկարողացավ հաղթահարել խմբային փուլի արգելքը՝ արձանագրելով իր պատմության ամենացավոտ անհաջողություններից մի քանիսը։
     Այս աշխարհի առաջնությունում, համեմատած նախորդ երկուսի հետ, թվում էր՝ իրավիճակը փոքր-ինչ փոխվել է։ Թիմը վերջապես հաղթահարեց խմբային փուլը և դուրս եկավ փլեյ-օֆֆ, ինչը վերջին տարիների ֆոնին արդեն իսկ որոշակի առաջընթաց էր։
     1/16 եզրափակչում Գերմանիայի մրցակիցը Պարագվայի հավաքականն էր, և շատերը գերմանացիներին համարում էին հանդիպման ակնհայտ ֆավորիտ։
     Սակայն հիմնական և լրացուցիչ ժամանակներում հաղթող չորոշվեց։ Ամեն ինչ հանգեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարին, որտեղ կրկին բոլորի հույսը լեգենդար Մանուել Նոյերի վրա էր։
     Սակայն այս անգամ էլ հրաշք տեղի չունեցավ։ Գերմանիայի հավաքականը լքեց մրցաշարը՝ իր երկրպագուներին թողնելով հերթական մեծ հիասթափության զգացումով։
     Որպես այս հավաքականի գրեթե չորս տասնամյակ երկրպագած մարդ՝ դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ համաշխարհային ֆուտբոլի ամենահզոր դպրոցներից մեկը դեռևս չի կարողանում վերագտնել իր նախկին ուժն ու հաղթողի հոգեբանությունը…»։

«Նիկոլն ամբողջությամբ մտածա Թուրքիայի ազդեցության տակ». Վարդան Ղուկասյան (տեսանյութ)

«Նիկոլն ամբողջությամբ մտածա Թուրքիայի ազդեցության տակ». Վարդան Ղուկասյան

ԱՄՆ-ում կալանքի տակ գտնվող ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանն անդրադառնալով Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի արձագանքին՝ ասել է. «Ու էս բ**ի տղեն ունեցել ա բ**ի տղա ընտրողներ: Նիկոլն ու իր քաղաքական ուժն ամբողջությամբ մտած են Թուրքիայի ազդեցության տակ, Նիկոլ ընտրողները թուրքական ագենտներ են… Դոդի Գագոն կռիվ էր անում, ասում՝ մի քանի ձայն չի հերիքում, բան չունես ասելո՞ւ: Քոչարյա՛ն, վարչապետ էիր ուզում դառնալ, բան չունե՞ք ասելու Իսրայելին, ասեք՝ շնորհակալություն, հարցը մտցրեք Քնեսեթ: Տաշիրն անգրագետ ա, չի իմանում՝ ինչ ա Քնեսեթը, բա մյուսնե՞րը: Չէ՜, իրենց միայն դեպուտատի աթոռն ա հետաքրքրում»:

«Մեր քվեները գողացել են»․ ԴՕԿ-ի բողոքի ակցիան՝ ՍԴ բակում (տեսանյութ)

«Մեր քվեները գողացել են»․ ԴՕԿ-ի բողոքի ակցիան՝ ՍԴ բակում

Նիստին զուգահեռ ԴՕԿ կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացնում ՍԴ բակում։
     «Այստեղ ենք՝ մեր քվեների համար. մեր քվեները գողացել են։ Ընտրություննում այս արդյունքը չպետք է լիներ, մենք ուրիշ արդյունքների էինք սպասում, բայց, ցավոք, այդպես չեղավ, որովհետև գողացան մեր ձայները՝ և՛ նախկինները, և՛ ներկաները։ Ոչ մեկին ձեռնտու չէ, որ Վարդան Ղուկասյանը լինի Հայաստանում և ղեկավարի Հայաստանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց մասնակիցներից Գագիկ Մանվելյանը։

«Պարտավոր ենք մինչև հուլիսի 4-ն ավարտել»․ ՍԴ նախագահ Արման Դիլանյան (տեսանյութ)

«Պարտավոր ենք մինչև հուլիսի 4-ն ավարտել»․ ՍԴ նախագահ Արման Դիլանյան

«Մենք պարտավոր ենք մինչև հուլիսի 4-ն ավարտել. այս խիտ, լարված ռեժիմով աշխատանքը հենց դրանով էլ պայմանավորված է»,- ՍԴ նիստից առաջ ճեպազրույցի ժամանակ ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։ «Այսօր գաղտնի փաստաթղթեր ենք ուսումնասիրելու, որի համար այս դատավարության միայն մեկ հատվածը փակ դռների հետևում է լինելու, միայն դատավարության մասնակիցներն ու դատավորներն են մասնակցելու»,- նշեց նա։