«3 բան, որ 5 տարում չարեց խորհրդարանական ընդդիմությունը». Ոսկան Սարգսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«3 բան, որ 5 տարում չարեց խորհրդարանական ընդդիմությունը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «3 բան, որ 5 տարում չարեց խորհրդարանական ընդդիմությունը
     Ազգային ժողովում ընգրկված ընդդիմությունն անցած 5 տարում առնվազն 3 բան պետք է աներ, որոնք այդպես էլ չարեց․
     1․ Չպատրաստեց և չհրապարակեց 44-օրյա պատերազում բոլոր զոհվածների անուն-ազգանունները՝ նրանց վերաբերյալ տվյալներով։
     2, Չպատրաստեց և չհրապարակեց Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի ստերի բազմահատորյակը։
     3․ Չպարզեց, թե ովքեր և ինչ նպատակով են 2018 թվականին ստացել Բաքվից Հայաստան բանկային փոխանցումով ուղարկված, Համաշխարհային բանկի կողմից արձանագրված 211 միլիոն դոլարը»:

«Մենք ձեր փողերի ապօրինի շրջանառության համակարգը վերջնականորեն էսա փակենք, դուք 4 հոգով եք մնալու». Նիկոլ Փաշինյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մենք ձեր փողերի ապօրինի շրջանառության համակարգը վերջնականորեն էսա փակենք, դուք 4 հոգով եք մնալու». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյան ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ այն վեռնագրելով. «3+1 փոքրիկ խմբակի մասին»: Տեսանյութում նա ասել է. «Կալուգացի Սամվելը մեզ ասում ա՝ փոքրիկ խմբակ: Լսե՛ք, դուք էսօրվա ձեր «հուժկու» ակցիան՝ ԱԺ-ի դիմաց, տեսե՞լ եք: Մենք ձեր փողերի ապօրինի շրջանառության համակարգը վերջնականորեն էսա փակենք, դուք 3 հոգով եք մնալու՝ Սամվելը, Նարեկը, Կարենը: Կներեք՝ 4 հոգով, որովհետև կարենից 2 հատ կա»:

«Ցիլոյո՛վ մարդ, մի՛ վախեցիր Կարապետյանից, քեզ վատ բան չի անելու»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ցիլոյո՛վ մարդ, մի՛ վախեցիր Կարապետյանից, քեզ վատ բան չի անելու»․ Նարեկ Կարապետյան

«Ցիլոյո՛վ մարդ, մի՛ վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ ինքը դուրս գա, մի երկու բան ունի քեզ ասելու։ Մի՛ վախեցիր ընդհանրապես»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարպետյանի հետ» դաշինքի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած դիտրակումներին»։

«Արժանապատիվ ապրելու կամքն այսպես է լինում»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Արժանապատիվ ապրելու կամքն այսպես է լինում»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Իրանի քաղաքացիները կենդանի վահան են կազմում՝ պաշտպանելու երկրի կենսական նշանակության ենթակառուցվածքը՝ կամուրջները, էներգետիկ համակարգը և այլն:
     Արժանապատիվ ապրելու կամքն այսպես է լինում: Միայն այսպես և ուրիշ ոչ մի կերպ»:

«Ապրիլի 8-10-ը սպասվում է քամու ուժգնացում․ եղե՛ք զգոն»․ Լևոն Ազիզյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ապրիլի 8-10-ը սպասվում է քամու ուժգնացում․ եղե՛ք զգոն»․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսումների համաձայն՝ ապրիլի 8-10-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ։
     Ի՞նչ վտանգ կարող է ներկայացնել նման ուժգնության քամին։
     ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի N 1181-Ն որոշման համաձայն՝ նման արագության քամին կարող է զգալի վնասներ պատճառել, այդ թվում՝ կոտրել կամ արմատախիլ անել ծառեր։
     Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝
     խուսափել բաց տարածքներից, հատկապես այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր,
     լինել զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերից,
     եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝ հեռու մնալ էլեկտրասյուներից և լուսային սյուներից,
     զգուշանալ քամուց թռչող տարբեր առարկաներից։
     Եղե՛ք զգոն և հետևե՛ք պաշտոնական հաղորդագրություններին»։

«ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել ուկրաինական հակամարտության կարգավորմանը»․ Վենս (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել ուկրաինական հակամարտության կարգավորմանը»․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգթոնը կշարունակի մասնակցել ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերին։

Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Օրբանը ավելին են արել հակամարտությունը դադարեցնելու համար, քան որևէ այլ առաջնորդ։

«Նրանք դա արել են դիվանագիտության միջոցով՝ խոսելով մարդկանց հետ՝ փորձելով հասկանալ, թե ինչ է պետք Ուկրաինային և Ռուսաստանին», – նշել է Վենսը:

Հռոմի Պապն անընդունելի է համարել Իրանին ուղղված սպառնալիքները | ՄԱՄՈՒԼ.ամ

Հռոմի Պապն անընդունելի է համարել Իրանին ուղղված սպառնալիքները

Հռոմի պապ Լևոն XIV-ը անընդունելի է համարել ԱՄՆ վերջնագրով իրանական ժողովրդին ուղղված սպառնալիքները։
     «Այսօր, ինչպես բոլորս գիտենք, սպառնալիք է հնչել ամբողջ իրանական ժողովրդի դեմ։ Սա բացարձակապես անընդունելի է։ Այստեղ, անշուշտ, կան միջազգային իրավունքի հարցեր, բայց ավելի կարևոր է, որ սա բարոյական հարց է, որը վերաբերում է ամբողջ ժողովրդի բարօրությանը», – ասել է նա լրագրողների հետ զրույցում Հռոմի մոտ գտնվող Կաստել Գանդոլֆո քաղաքում գտնվող իր նստավայրի դիմաց։

«Մոսկվան փորձում է ավելացնել ազդեցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա»․ Արմեն Պետրոսյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մոսկվան փորձում է ավելացնել ազդեցությունը ՀՀ ներքաղաքական գործընթացների վրա»․ Արմեն Պետրոսյան

Տարածաշրջանային հարցերով փարձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչու է «աղմկում» Ռուսաստանը. այս պարտիայում Մոսկվային են բաժին հասել ամենալավ խաղաքարտերը.
     Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների՝ կրեմլյան հանդիպման հրապարակային հատվածի տարածմամբ ռուսական կողմի՝ առայժմ դեռևս քաղաքական և քարոզչական մակարդակներում նկատելի բազմակողմանի ակտիվացումը վաղուց կանխատեսելի էի, իսկ ներկայում մի քանի իրավիճակային հիմնավորում ունի։
     Հայաստանում ծավալվող նախընտրական բավականաչափ ակտիվ և թեժ քաղաքական մրցակցության շրջափուլը։ Դրա համատեքստում որոշ հայաստանյան դերակատարների մոտեցումներն առնվազն շահեկան են Ռուսաստանի տեսանկյունից։ Հետևաբար, իր գործողություններով Մոսկվան փորձում է ավելացնել ազդեցությունը հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա` իհարկե, ոչ միանշանակ արդյունքներով։
     Տարածաշրջանային պատերազմը։ Զարգացումների այսպիսի սցենարը հատկապես Հայաստանի համար նման առանցքային կարևորության ժամանակահատվածում էականորեն սահմանափակում են Երևանի արտաքին մանևրի հնարավորությունները։ Առնվազն վերջին 4 տարիներին Հայաստանի անվտանգության և կենսական շահերի ապահովման հարցում էական ազդեցություն ունեցած երկու գործընկերները՝ ԱՄՆ-ն և Իրանը ներկայում անզիջում հակամարտության մեջ են իրար դեմ։ Խորքային հակասությունները կարծրանում են նաև արևմտյան գործընկերների՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև։ Իսկ Մոսկվան, ընդունելով Թեհրանի փոխանցումը, ստանձնում է Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ռազմավարական դիրքավորումը խափանելու գործընթացի առաջնամարտիկի դերը։
     Ադրբեջանի և Թուրքիայի վարքի կառավարելիությունը։ Հայաստանի տեսանկյունից բավականաչափ կարևոր իրողություն է Ադրբեջանի, դրանով պայմանավորված՝ նաև Թուրքիայի հետ հարաբերությունների կառավարելիության հանգամանքը՝ չհաշված տեղեկատվական և հոգեբանական հարթություններում պարբերական գործողությունների շարունակականությունը։ Ուշագրավ է, որ Մոսկվայի կողմից Երևանի դեմ ակտիվացած արշավն Ադրբեջանում և Թուրքիայում գնահատվում է՝ որպես ամբողջ Հարավային Կովկասում ազդեցությունը վերականգնելու Ռուսաստանի ձգտում։ Ադրբեջանում ակտիվացած հակառուսական քաղաքական, քարոզչական գործողությունները, Թուրքիա-Ռուսաստան զորավարժությունները ևս այդ համատեքստում են։
     Ի՞նչ պետք է անել. հարցն էական է առանց բացառության հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր դերակատարների համար՝ անկախ Ռուսաստանից կախվածության մակարդակի (Կրեմլին պարտք մնալու գինը միանշանակ, ծանր է լինելու առաջնահերթ Հայաստանի համար)։ Որքան էլ իրավիճակն առաջին հայացքից խիստ բարենպաստ է Ռուսաստանի համար, այնուամենայնիվ Մոսկվայի գործողությունների շրջանակը սահմանափակ է։ Հայաստանի համար նման զգայուն շրջափուլում Ռուսաստանի տնօրինման ներքո գտնվող գործիքներից որևէ մեկի կիրառումը ոչ թե Հայաստանի իշխանությունների դեմ է գնահատվելու, այլ՝ Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Դա էլ իր հերթին ունենալու է բացասական ազդեցություն առանց այն էլ զգալիորեն անկում ապրած Ռուսաստանի հեղինակության և նրա շահակից քաղաքական ուժերի դերակատարման վրա։
     Ինչ խոսք, բարդագույն և բազմաշերտ նյարդերի խաղ է ընթանում, որը, սակայն, լիարժեք կառավարելի է։ Պարզապես պետք է չտրվել սադրանքների, զգոն, հանգիստ, անվրդով, բայց արագ արձագանքել տարաբնույթ հարձակումներին, չկորցնել ինքնատիրապետումը և գործընթացը հասցնել տրամաբանական ավարտին՝ ընտրություններին»։

Իսպանիայում ցուլը ցլամարտից անմիջապես առաջ մահացու հարվածել է նախկին մատադորին | ՄԱՄՈՒԼ.ամ

Իսպանիայում ցուլը ցլամարտից անմիջապես առաջ մահացու հարվածել է նախկին մատադորին

CNN-ը հայտնում է, որ ուրբաթ օրը ցուլը սպանել է թոշակառու մատադորին, որը կենդանիներին ցլամարտի էր պատրաստում Իսպանիայի հարավում գտնվող Մալագա քաղաքի ցլամարտի ասպարեզում:

Ռիկարդո Օրտիսը ցլերին վարժեցնում էր Մալագայի պատմական ցլամարտի ասպարեզ Լա Մալագետայի վանդակներում, երբ կենդանիներից մեկը նրան պոզահարել է, հայտնում է միջոցառումը կազմակերպող ցլամարտի Lances de Futuro ընկերությունը։

«Մենք ցանկանում ենք մեր խորին ցավակցությունը հայտնել մահացածի ընտանիքին, ընկերներին և գործընկերներին, ով ցլամարտի աշխարհում շատ սիրված և հարգված անձնավորություն էր», – ասվում է ընկերության հայտարարության մեջ։

«Այս պետությունը կկայանա, երբ գելափներն ու խուդաթյանդավիթներն այստեղ այլևս խոսելու բան չունենան»․ Կարեն Հեքիմյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Այս պետությունը կկայանա, երբ գելափներն ու խուդաթյանդավիթներն այստեղ այլևս խոսելու բան չունենան»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Խուդաթյան Դավիթն ասել է, որ ««Գելափին» հիասթափություն է սպասվում ընտրություններից հետո»:
     Այսինքն, ըստ Խուդաթյան Դավթի, Gallup International Аassociation-ի տեղեկատվությունն արժանահավատ չէ: Այդ դեպքում, ի՞նչ է խանգարում Խուդաթյան Դավիթ & Co-ին զրկել այդ կազմակերպությանը սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու իրավունքից կամ վերջինիս «դուրս շպրտել» Հայաստանից:
     Ի՞նչ է նշանակում «հիասթափություն է սպասվում»: Այդօրինակ «հիասթափություններ» մենք օրական տասնյակ անգամ ենք ունենում տարաբնույթ խուդաթյանդավիթների և փաշինյաննիկոլների գործունեությունից: Եվ, ի՞նչ: Հիասթափվենք Հայրենիքի՞ց: Գնա՞նք: Իսկ ավելի լավ չէ՞, որ խուդաթյանդավիթները գնան: Օրինակ` լսեն գելափների տեղեկատվությունն ու գնան: Գելափների հետ միասին:
     Հավատացեք` այս պետությունը կկայանա այն ժամանակ, երբ գելափներն ու խուդաթյանդավիթներն այստեղ այլևս խոսելու բան չունենան»: