«Փոխանակ ավտոբուսները կարգի բերեն, տան մարզերին, արևի ու անձրևի տակ փտեցնում են»․ Ոսկան Սարգսյան

«Փոխանակ ավտոբուսները կարգի բերեն, տան մարզերին, արևի ու անձրևի տակ փտեցնում են»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահա այսպես փտում են մեր փողերով գնված ավտոբուսները։ Մարզերում աշխատում են հին, «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսները։ Փոխանակ այս ավտոբուսները կարգի բերեն, տան մարզերին, արևի ու անձրևի, ձյան տակ փտեցնում են։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պետական պարտքը 6,7 միլիարդից դարձրել է 15 միլիարդ դոլար, սերունդներին պարտքի տակ գցել, նա ու իր պաշտոնյաները խնայել չգիտեն»։

«Հարավային Կովկասում խոշոր ներդրումային նախագծերի իրացման համար չկան բավարար պայմաններ»․ Արտակ Զաքարյան

«Հարավային Կովկասում խոշոր ներդրումային նախագծերի իրացման համար չկան բավարար պայմաններ»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չնայած, որ ստորագրված հուշագրով Հորմուզում հաստատվել էր հրադադարի ու ազատ նավարկության ռեժիմ՝ այնուամենայնիվ երեկ և այսօր գիշերը կրկին ռազմական հարվածների շարք է եղել:
     Սա չի՛ նշանակում, որ ընդամենը խախտվել է հրադադարի կամ նեղուցով ազատ նավարկելու ռեժիմը:
     Սա նշանակում է, որ ստորագրված հուշագրի համաձայն, 60 օր հետո ակնկալվող վերջնական համաձայնագրի շուրջ տարվող բանակցություններում առկա են լուրջ տարաձայնություններ: Սա նշանակում է, որ կողմերի կարմիր գծերը շարունակում են մնալ անհաղթահարելի:
     Թե ի՞նչ կլինի, երբ առանց համաձայնությունների ու կոմպրոմիսների լրանա հրադադարային 60 օրը՝ դեռևս բարդ է ասել: Գուցեև երկարաձգվի բանակցային ժամանակը և/կամ փոփոխվեն ձևաչափերը, միջնորդներն ու բանակցողները: Բայց այն, որ Մերձավոր Արևելքում հակադրվող շահերը առայժմ հեռու են փոխզիջումներից ու կայուն խաղաղության հասնելու հեռանկարից՝ դա երևում է:
     Այս պահին իրատեսական չէ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն փնտրելը: Հատկապես, որ ոչ այդքան տեսանելի, բայց նաև ոչ այդքան հեռու ապագայում Թուրքիան է «պատրասվում» դառնալ ռազմա-քաղաքական կոնֆլիկտների հաջորդ թիրախը:
     Հ.Գ.
     «TRIPP-ի ուղղի» նախագծի մասին հիմա խոսելը վաղաժամ է, գուցե նաև ժամանակավրեպ: Հարավային Կովկասում, քաղաքական շահեր շոշափող, հատկապես խոշոր ներդրումային նախագծերի իրացման համար դեռևս չկան բավարար պայմաններ ու երաշխավորված հեռանկարներ»։

Իշխան Զաքարյանի գործով կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի 305 միլիոն դրամ

Իշխան Զաքարյանի գործով կնքվել է հաշտության համաձայնություն. ՀՀ-ին կվերադարձվի 305 միլիոն դրամ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերից մեկով, 2026 թվականի հունիսի 17-ին կնքել է հաշտության համաձայնություն, որը Հակակոռուպցիոն դատարանի վճռով հաստատվել է 2026 թվականի հունիս 26-ին։ Կնքված հաշտության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 304 միլիոն 554 հազար դրամ։

Գլխավոր դատախազությունը 2024 թվականի հուլիսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ ՀՀ վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Սերժիկի Զաքարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով:

Դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել էր վարույթ:

Նշված գործի շրջանակներում, 2026 թվականի հունիսի 17-ին Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում պատասխանողներ Իշխան Զաքարյանի և նրան փոխկապակցված անձանց հետ կնքվել է հաշտության համաձայնություն, որով պատասխանող կողմը համաձայնել է Հակակոռուպցիոն դատարանի 2026 թվականի հունիսի 15-ի որոշմամբ հաստատված հայցի հիմքի և առակայի փոփոխության արդյունքում պահանջվող ընդհանուր՝ 304 միլիոն 554 հազար դրամն 6 ամսվա ընթացքում՝ համաձայն սահմանված ժամանակացույցի, վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։

Նշենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 23-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, 2023-2024 թվականներին Իշխան Զաքարյանի կողմից Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել ընդհանուր շուրջ 71 հա մակերեսով 15 հողատարածք՝ Կոտայքի մարզի Հացավան համայնքում գտնվող 2 հողատարածք, Արարատի մարզի Լանջազատ համայնքում գտնվող 11 հողատարածք և Կոտայքի մարզի Գառնի համայնքում գտնվող 2 հողատարածք: Բացի այդ, Դատախազության դեպոզիտ հաշվեհամարին է մուտքագրել 32 միլիոն դրամ՝ որպես հողամասերի աճուրդային արժեքների և կադաստրային արժեքների տարբերություն:

2026 թվականի հունիսի 19-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել դիմում՝ հաշտության համաձայնությունը հաստատելու մասին:

2026 թվականի հունիսի 26-ին Հակակոռուպցիոն դատարանը կայացրել է վճիռ, որով հաստատել է 2026 թվականի հունիս 17-ին կնքված հաշտության համաձայնությունը»:

«Օրը ցերեկով տիեզերական մասշտաբի սուտ է ասում»․ Ոսկան Սարգսյան

«Օրը ցերեկով տիեզերական մասշտաբի սուտ է ասում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լիաթոք ծիծաղե՞լ, թե՞ դառը լացել արդարադատության նախարարի աթոռը զբաղեցնող Սրբուհի Գալյանի այս խոսքերից։ Նա ինչի՞ տեղ է դնում մարդկանց, որ օրը ցերեկով նման տիեզերական մասշտաբի սուտ է ասում։ Հայաստանում արդարադատությունը, օրենքները գործում են ֆաշիստական Իտալիայի առաջնորդ Մուսոլինիի կարգախոսով՝ «Օրենքները մեր հակառակորդներին պատժելու համար են, մերոնց ամեն ինչ կարելի է»։

«Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

«Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով»․ Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Այսօր ողջ օրվա ընթացքում Հայաստանը գտնվում է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, շրջանների մեծ մասում անձրևներ էին, օդի ջերմաստիճանը նվազել է 6-8 աստիճանով, բայց հունիսի 28–ից սկսած՝ ցիկլոնը դուրս կգա մեր տարածաշրջանից՝ իր տեղը զիջելով հարավ–արևմուտքից ներթափանցող տաք օդային հոսանքներին։ Վաղը արդեն կհաստատվի առանց տեղումներ եղանակ, միայն Սյունիքում հնարավոր են կարճատեւ տեղումներն։ Հունիսի 29-ից հուլիսի 2–ը հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով և հուլիսի 2-ին ՀՀ տաք գոտիներում ցերեկային ժամերին կհասնի 35-36 աստիճանի»։

«ԵԽ-ում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից»․ Դերենիկ Մալխասյան

«ԵԽ-ում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից»․ Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Կեղծ ակնկալիքներ». Եվրոխորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից․
     Նիդեռլանդներից ընտրված Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մայկե Անդրիեսեն կոչ է արել Եվրոմիությանը հրաժարվել Հայաստանին իր շարքերը հրավիրելու գաղափարից, քանի որ, նրա խոսքով, Հայաստանը աշխարհագրորեն կտրված է եվրոպական տարածքից։ Եվրոհանձնաժողովին ուղղված իր պատգամավորական հարցման մեջ նա պնդում է, որ Եվրոմիությունը պետք է մնա տնտեսական միություն, այլ ոչ թե աշխարհաքաղաքական նախագիծ, և ընդլայնման քաղաքականության մեջ առաջնորդվի մայրցամաքի հստակ սահմաններով։
     Նրա կարծիքով՝ ավելի ճիշտ կլինի ընդհանրապես չխոստանալ Հայաստանի ինտեգրումը Եվրոմիությանը, որպեսզի Երևանում կեղծ ակնկալիքներ չձևավորվեն, իսկ հանրապետության հետ համագործակցել այնպես, ինչպես Եվրոմիությունը համագործակցում է միավորման կազմից դուրս գտնվող ցանկացած այլ պետության հետ։ Անդրիեսեն նաև զգուշացրել է Բրյուսելին քաղաքական իրավիճակով պայմանավորված հապճեպ որոշումներ կայացնելուց՝ որպես նման մոտեցման բացասական հետևանքների օրինակներ բերելով Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության հայտերը։
     Անդրիեսեն ներկայացնում է աջակողմյան «Ազատության կուսակցությունը» (PVV) և անդամակցում է Եվրոպական խորհրդարանի «Հայրենասերներ հանուն Եվրոպայի» (Patriots for Europe) խմբակցությանը, որը թվաքանակով երրորդն է Եվրոխորհրդարանում»։

«Քաղաքացու իրավունքները չեն կարող զոհաբերվել պետական վարչարարության արդյունավետության անվան տակ»․ Մհեր Կարագոզյան

«Քաղաքացու իրավունքները չեն կարող զոհաբերվել պետական վարչարարության արդյունավետության անվան տակ»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառավարությունը հավանություն է տվել ծրագրի, որով նախատեսվում է ստեղծել բջջային հեռախոսների IMEI կոդերի միասնական շտեմարան։ Պաշտոնական հիմնավորումը հեռախոսների ապօրինի շրջանառության, գողությունների և ստվերային տնտեսության դեմ պայքարն է։
     Առաջին հայացքից նպատակը կարող է ընդունելի թվալ, սակայն ցանկացած նման նախաձեռնություն պետք է գնահատվի ոչ միայն դրա նպատակով, այլև այն հարցով, թե ինչ ազդեցություն է ունենալու մարդու հիմնարար իրավունքների վրա։
     Եթե մեկ միասնական բազայում կապվում են քաղաքացու անձը, անձնագրային տվյալները, հեռախոսի IMEI կոդը և SIM քարտը, ապա պետությունը կամ այդ տվյալները մշակող կազմակերպությունը ստանում է քաղաքացիների մասին չափազանց մեծ ծավալի տեղեկատվություն։ Այդպիսի համակարգը, առանց խիստ իրավական երաշխիքների, կարող է վերածվել քաղաքացիների վերահսկողության գործիքի։
     Այս դեպքում վտանգի տակ են հայտնվում մի շարք հիմնարար իրավունքներ.
     1. Անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը
     Յուրաքանչյուր մարդ իրավունք ունի, որպեսզի իր անձնական կյանքը չդառնա անհիմն պետական վերահսկողության առարկա։ Երբ պետությունը համակարգված ձևով հավաքում և կապում է անձի, նրա հեռախոսի և կապի միջոցների վերաբերյալ տվյալները, դա արդեն միջամտություն է անձնական կյանքին և պետք է լինի խիստ հիմնավորված, անհրաժեշտ և համաչափ։
     2. Անձնական տվյալների պաշտպանության իրավունքը
     Անձնական տվյալների հավաքագրումը պետք է սահմանափակվի միայն այն ծավալով, որն իսկապես անհրաժեշտ է։ Եթե նույն նպատակին հնարավոր է հասնել ավելի քիչ տվյալներ հավաքելով, ապա տվյալների զանգվածային կենտրոնացումը կարող է հակասել տվյալների նվազագույն մշակման սկզբունքին։
     3. Մասնավոր հաղորդակցության գաղտնիության իրավունքը
     Թեև IMEI շտեմարանը տեսականորեն չի նշանակում, որ պետությունը կկարդա հաղորդագրությունները կամ կլսի զանգերը, սակայն ստեղծում է տեխնիկական ենթակառուցվածք, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ նույնականացնել, թե որ սարքն է օգտագործում կոնկրետ անձը։ Սա բարձրացնում է ապօրինի կամ անհամաչափ վերահսկողության ռիսկերը։
     4. Իրավական որոշակիության և կանխատեսելիության սկզբունքը
     Քաղաքացին պետք է հստակ իմանա՝
     • ինչ տվյալներ են հավաքվում,
     • ինչ նպատակով,
     • որքան ժամանակ են պահպանվելու,
     • ով է ունենալու դրանց հասանելիությունը,
     • ինչպես է վերահսկվելու դրանց օգտագործումը,
     • ինչպես կարող է պաշտպանել իր իրավունքները։
     Եթե այս հարցերի պատասխանները հստակ չեն, առաջանում են իրավական լուրջ խնդիրներ։
     5. Համաչափության սկզբունքը
     Եթե պետությունը ցանկանում է պայքարել ստվերային տնտեսության կամ հեռախոսների գողության դեմ, նախ պետք է հիմնավորի, որ նման ծավալի տվյալների հավաքագրումն իսկապես անհրաժեշտ է, և նույն նպատակին հնարավոր չէ հասնել քաղաքացիների իրավունքներն ավելի քիչ սահմանափակող միջոցներով։
     Հարցը հետևյալն է.
     Ինչո՞ւ պետք է միլիոնավոր օրինապահ քաղաքացիների անձնական տվյալները հավաքագրվեն և կենտրոնացվեն մեկ համակարգում, որպեսզի լուծվեն այն խնդիրները, որոնց դեմ պայքարելը պետության և իրավապահ մարմինների պարտականությունն է։
     Քաղաքացին չպետք է դառնա այն գինը, որով պետությունը փորձում է հեշտացնել իր աշխատանքը։
     Ստվերային տնտեսության դեմ պայքարը, հանցագործությունների կանխումը և պետական վերահսկողության արդյունավետությունը կարևոր նպատակներ են։ Սակայն իրավական պետությունում այդ նպատակները չեն կարող իրականացվել քաղաքացիների անձնական կյանքի, անձնական տվյալների պաշտպանության և ազատությունների հաշվին»։

«Արցախը մեր Սուրբ հողն է, այդ հողն ուրացողները սրբապիղծներ են»․ Մանուել Մանուկյան

«Արցախը մեր Սուրբ հողն է, այդ հողն ուրացողները սրբապիղծներ են»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սուրբ հողից հրաժարվողներն իրենց մայրերից էլ կհրաժարվեն, քույրերից էլ, կանանցից էլ․ հիշեք դա։
     Արցախը մեր Սուրբ հողն է, այդ հողն ուրացողները սրբապիղծներ են։
     Արցախը դա ոչ միայն արցախցիների հողն է, այլ ողջ աշխարհի հայության։ Արցախից հրաժարվելը բերելու է ստրկացման և ավտոմատ ընդունում եք, որ օկուպանտ են եղել Հայերը։ Հրաժարվելով Արցախից՝ Ալիևին տալիս եք դիվանագիտական մեծ կոզր, որը շատ ուժեղ ձևով օգտագործվելու է մեզ ստրկացնելու համար»։