«Փաշինյանի հայտարարությունը հանդուգն է և նկատելիորեն ցինիկ»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)

«Փաշինյանի հայտարարությունը հանդուգն է և նկատելիորեն ցինիկ»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն անդրադարձել է Կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Այո, ես եմ ասել՝ «Արցախը Հայաստան է և վերջ», և դրա արդյունքում ենք հասել էս կետին» հայտարարությանը։ «Նա կարող էր ասել՝ սխալ է արել ու հիմա դասեր է քաղել իր սխալից, բայց նա ասում է՝ այն, ինչ տեղի է ունեցել հետո, արդյունք է։ Փաշինյանն անկասկած հիանալի է տիրապետում լեզվին ու շատ լավ պատկերացնում է, որ արդյունք ձևակերպումն օգտագործվում է դրական տրամաբանություն արձանագրելու համար, հակառակի դեպքում օգտագործում են հետևանք ձևակերպումը․․․ Այն ծանր կորուստները, որ եղել են, փաստացի նա բնորոշում է դրական զարգացում, որ բերել է այս կետին։ Հայտարարությունը բավականին հանդուգն է՝ հասարակական տրամաբանությանը և բարոյականությանը նետված մարտահրավերի տեսանկյունից ու այդ տեսանկյունից՝ նաև՝ նկատելիորեն ցինիկ»,- ասել է Բադալյանը։

Արթուր Ղազինյանը դիմում է Սահմանադրական դատարանի անդամներին

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրական դատարանի հարգելի անդամներ․
     2026թ. հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքների բողոքարկման ՍԴ նիստին շատ ուշադիր հետևում են նաև լուրջ, խորը և համապարփակ մասնագիտական գիտելիքներ և փորձառություն ունեցող իրավաբաններ:
     Ձեր խոսքը մշակելիս, վարքագիծն ու դիրքորոշումը ցուցադրելիս դուք պետք է առաջնորդվեք ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ համապատասխան օրենքներով, իսկ այդ գործընթացում դուք առաջին հերթին հաշվետու և պատասխանատու եք իրավաբանական մասնագիտական հանրույթի առջև:
     Եղեք զգոն և ուշադիր, չտրվեք քաղաքական գայթակղություններին, ձեր որոշումներից է կախված Հայաստանի իրավակարգի և ժողովրդավարության հետագա ճակատագիրը․․․»։

«Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են»․ Նիկոլ Փաշինյան

«Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով տեսանյութ։

Վարդուհի Վարդանյանն այսօր կդառնար 50 տարեկան

Հայաստանի երգի պետական թատրոնը հայտնում է․ «Այսօր Վարդուհի Վարդանյանը կդառնար 50 տարեկան…
     Կան ձայներ, որոնք չեն լռում ժամանակի հետ։ Կան մարդիկ, որոնց ներկայությունը շարունակում է ապրել յուրաքանչյուր երգի և յուրաքանչյուր հիշողության մեջ:
     Սիրով ու խոնարհումով հիշում ենք Հայաստանի Երգի պետական թատրոնի սիրելի արտիստ Վարդուհի Վարդանյանին, ով այսօր կդառնար 50 տարեկան։ Նրա տաղանդը, անկեղծությունն ու լուսավոր կերպարը դարձան հայկական երգարվեստի անբաժան մասը, իսկ նրա թողած ժառանգությունը շարունակում է հուզել ու ոգեշնչել սերունդներին։
     Հիշատակդ վառ, երգերդ՝ հավերժ։
     Ծնունդդ շնորհավոր երկնքում, սիրելի Վարդուհի»։

«Մարդուն ճիշտ չէ դիտարկել որպես սոցիալական բեռ»․ Հայկ Խանումյան

Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախցիների բնակապահովման վերաբերյալ գրառումների մեկնաբանությունները կարդալով՝ տեսնում եմ, որ հասարակության մեջ կան տարբեր մտահոգություններ ու հարցադրումներ՝ կապված պետական աջակցության ծավալների հետ։ Սա հասկանալի է, քանի որ սոցիալական քաղաքականության հարցերը միշտ էլ զգայուն թեմաներ են։
     Չմտնելով լայն բանավեճի մեջ՝ ուզում եմ պարզապես մեկ համեմատություն անել։
     Հայաստանում եկամտային հարկի վերադարձի ծրագրից օգտվող միջին և միջինից բարձր եկամուտ ունեցող հազարավոր քաղաքացիներ տարեկան պետբյուջեից ստանում են ավելի քան 100 միլիարդ դրամ աջակցություն։ Սա ևս պետական քաղաքականության մի գործիք է, որը միտված է մարդկանց բարեկեցության և տնտեսական ակտիվության խթանմանը։
     Հիմա պատկերացնենք, որ արցախցիներին առաջարկվել է ոչ թե բնակապահովման ծրագիր, այլ, օրինակ, 10 տարվա եկամտային հարկի վերադարձ։ Մեր ընտանիքի օրինակը բերեմ․ մեր վճարած եկամտային հարկերի ընդամենը 4 տարվա գումարը մոտավորապես հավասար կլիներ այն հանրագումարին, որը տարբեր ծրագրերով պետությունը ծախսել է մեզ վրա կամ կարող է ծախսել բնակապահովման ծրագրի շրջանակում։
     Մարդուն ճիշտ չէ դիտարկել որպես սոցիալական բեռ։ Մարդը երկրի ամենամեծ ռեսուրսն է՝ հասարակական, տնտեսական և անվտանգային իմաստով։ Հենց մարդիկ են ստեղծում արժեք, հարստություն, կառուցում տնտեսություն և ամրապնդում պետությունը։
     Որքան շատ մարդիկ ապրեն, աշխատեն և ապագա կառուցեն մեր երկրում, այնքան ավելի ուժեղ, հարուստ ու պաշտպանված կլինի Հայաստանը։ Այդ պատճառով, կարծում եմ, կարևոր է մեր քննարկումները կառուցել փոխըմբռնման, համերաշխության և միասնական պատասխանատվության մթնոլորտում»։

«Հաց ուտելու եմ շտապում, կներեք»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)

«Հաց ուտելու եմ շտապում, կներեք»․ Սրբուհի Գալյան

ՍԴ նիստի ընդմիջման ժամին, լրագրողների հետ ճեպազրույցում, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասաց․ «Ես մեկ հարցի էի պատասխանելու․ հիմա շտապում եմ հաց ուտելու, կներեք։ Հետո պատրաստ եմ պատասխանելու հարցերին»։

«Ձեր արվեստը կապրի սերունդների հետ»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)

«Ձեր արվեստը կապրի սերունդների հետ»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մահվան մասին։
     Նրա անկրկնելի ձայնն ու երգարվեստը միշտ առանձնահատուկ տեղ են զբաղեցնելու իմ երգադարանում և հիշողության մեջ:
     Հանգչեք խաղաղությամբ, Մեծ արտիստ։ Ձեր արվեստը կապրի սերունդների հետ»։