«ՍԴ որոշումից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե չենք վերցնում»․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

«ՍԴ որոշումից հետո կներկայացնենք մեր դիրքորոշումը՝ վերցնում ենք մանդատները, թե չենք վերցնում»․ Իշխան Սաղաթելյան

«Ընրությունների արդյունքները խեղաթյուրված են, և մեր ժողովրդի իրական կամարտահայտությունը չի արտահայտվում։ Ընտրությունները ամբողջությամբ անցել են կեղծիքի մթնոլորտում՝ նախընտրական շրջանում, բուն ընտրությունների օրը և դրանք շարունակում են նաև հետընտրական շրջանում, այդ թվում նաև ԿԸՀ–ի խայտառակ որոշումը, որը օրը ցերեկով գողացավ ԲՀԿ-ի 60 000 քվեն մեկ ստորագրությամբ»,- այս մասին ՍԴ–ի դիմաց ընդդիմադիր ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նա նաև ընդգծեց, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո կներկայացնեն դիրքորոշումը՝ վերցնում են մանդատները, թե են վերցնում։

«Փաշինյանը դարձել է գործիք՝ ընդդեմ ՌԴ-ի և ՀՀ-ն դարձրել է աշխարհաքաղաքական մանրադրամ»․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

«Փաշինյանը դարձել է գործիք՝ ընդդեմ ՌԴ-ի և ՀՀ-ն դարձրել է աշխարհաքաղաքական մանրադրամ»․ Արեգնազ Մանուկյան

«Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմության ակնհայտ խնդիրներ ունի, փորձում է իր իշխանությունն ամրապնդել ռեպրեսիաների միջոցով»,- այս մասին Ս-ի դիմաց ընդդիմադիր ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Հիմա միջազգային հանրության լռության ներքո՝ դեսպանատների, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, այս համատարած լռության ներքո, կամ կողքից Նիկոլ Փաշինյանին սատարելու իրենց ջանքերի շնորհիվ, մենք փաստորեն նոր փոքրիկ ֆյուրեր ենք ստանում, որովհետև իրենց համար ավելի կարևոր են ոչ թե ժողովրդավարական արժեքները, այլ այն, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է իրենց ձեռքին գործիք ընդդեմ Ռուսաստանի և Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական մանրադրամ»,- ընդծեց Մանուկյանը։

«Ուզում են վրեժխնդիր լինել՝ իր ակտիվ խոսքի, ընտրությունների հետ կապված կեղծիքների բացահայտման համար»․ Անահիտ Ադամյան (տեսանյութ)

«Ուզում են վրեժխնդիր լինել՝ իր ակտիվ խոսքի, ընտրությունների հետ կապված կեղծիքների բացահայտման համար»․ Անահիտ Ադամյան

Ուղիղ չորս տարի առաջ՝ 2022 թվականի հունիսի 24-ին ես «Ֆեյսբուք»-ում գրառում էի արել, գրելով՝ «Ազատություն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին»։ Փաստորեն չորս տարի հետո՝ նույն օրը, նրան ձերբակալել են»,- այս մասին ՍԴ-ի դիմաց ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանի կինը՝ Անահիտ Ադամյանը։

«Երկու ամսվա կալանք են տվել՝ առանց տեսակցության հնարավորության։ Ինձ թվում է՝ դա հատուկ են անում, որպեսզի պատժեն, վրեժխնդիր լինեն Ավետիքից իր ակտիվ խոսքի համար, այս ամբողջ ընթացքում ընտրությունների հետ կապված կեղծիքների բացահայտման և ընտրողների իրավունքների պաշտպանության համար»,- նշեց Ադամյանը։

«Սա ՀՀ-ի նկատմամբ քաղաքական լծակներ ունենալու գործիք է»․ Արա Պողոսյան

«Սա ՀՀ-ի նկատմամբ քաղաքական լծակներ ունենալու գործիք է»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վաշինգթոնում ադրբեջանցիների կողմից կազմակերպված «միջազգային համաժողովը», որը նվիրված է իբր «Հայաստանի կողմից իրականացված ադրբեջանցիների էթնիկ զտմանը», գործնականում ուղղակի պատմության ռևիզիոնիզմ չի, սա պարզապես Արցախի հարցը փակելու նպատակով «համարժեք» անալոգ ստեղծելու խնդիր չի, այլ գործիք է Հայաստանի նկատմամբ որոշակի քաղաքական լծակներ ունենալու և ըստ անհրաժեշտության դրանք կիրառելու համար։ Ընդհանրապես` բացի հայերից, տարածաշրջանում բոլորը լավ գիտեն, որ խաղաղությունը Մերձավոր Արևելքում և նրան հարակից շրջաններում երկու պատերազմների միջև ընկած ժամանակահատված է ու ո’չ ավելին։ Դուք կարող եք հրաժարվել անգամ ձեր ինքնութույնից, բայց աշխարհագրությունից հրաժարվել չեք կարող։ Ինչքան էլ տեխնոլոգիաները զարգանան, աշխարհագրությունը մնալու է դոմինանտ գործոն ժողովրդագրության հետ միասին։
     Այս առումով այսօր պատահական լսեցի Edmon Marukyan-ի կարծիքը ադրբեջանցիների գործողությունների մասով, որը հանգում է պրոակտիվ դիվանագիտական գործիքակազմին, ի հակառակ ռեակտիվ դիվանագիտության։
     Պրոակտիվ դիվանագիտական (հանրային դիվանագիտական) գործողությունների մասին խոսել եմ տարբեր լրատվամիջոցներով դեռևս այն ժամանակ, երբ պարոն Մարուքյանը հատուկ հանձնարարություններով դեսպան էր։ Ցավոք այն ժամանակ շատերին թվում էր, թե Ադրբեջանն ինչ որ պահի կհանգստանա և խաղաղությունն ավելի իրատեսական կլինի։ Հիմա Հայաստանի իշխանությունները կարողացել են հասնել նրան, որ Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի միջև գոյանա խորը անջրպետ, հետևաբար քիչ իրատեսական եմ համարում, որ պետություն-Սփյուռք ուժերով հնարավոր լինի հակազդել ադրբեջանական նարատիվների արմատավորմանը։
     Իսկ այդ դեպքում Սփյուռքում առավել արժևորվում են ավանդական կուսակցությունների և մյուս կառույցների դերը` ներքին կոնֆրոնտացիայից դեպի համագործակցային ուժի գեներացում։ Ավելին` կարծում եմ, որ հատկապես մեծ անելիք ունի Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որպես Սփյուռքում և Հայաստանում առավել մեծ կշիռ ունեցող ավանդական կուսակցություն։ Սա ասում եմ բնավ չստորադասելով Ռամկավար Ազատական Կուսակցության և Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության դերն ու նշանակությունը հայկական Սփյուռքում։
     Վերջերս այս թեմայով կարճ զրույցներ կամ մտքերի փոխանակում եմ ունեցել պարոն Հարութ Սասունյանի, Գարո Արմենյանի և շատերի հետ, ու կարծում եմ, որ հասել ենք բեկումնային մի պահի, երբ Սփյուռքը կարող է վերափոխվել, դառնալով ոչ միայն էլեկտորալ(բնակության երկրի) կամ ֆինանսական ազդեցության կենտրոն, այլև քաղաքական և աշխարհաքաղաքական։ Իսկ այս գործում սփյուռքյան բոլորը կառույցները կկարողանան միմյանց միջև մրցակցության փոխարեն մրցակցության ուժը տեղափոխել արտաքին պայքարի դաշտ՝ վերածվելով աշխարհաքաղաքական գործոնի»։

«Հասարակության կեսն ունի մտահոգություններ ընտրությունների արդյունքների վերաբերյալ»․ Մանե Թանդիլյան

«Հասարակության կեսն ունի մտահոգություններ ընտրությունների արդյունքների վերաբերյալ»․ Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սահմանադրական դատարան է դիմել ԱԺ ընտրություններին մասնակցած 7 ուժ, որոնք միասին հավաքել են ձայների 43,5%-ը: ՍԴ չդիմած առնվազն 4 ուժ էլ (ընդհանուր ավելի քան 2,5% քվեով) նույնպես հրապարակայնորեն կասկածի տակ են դրել ընտրությունների արդյունքների օրինականությունը։
     Սա նշանակում է, որ ընտրություններին մասնակցած ուժերի մեծամասնությունը՝ անկախ իրենց միջև առկա բազմաթիվ հակասություններից, եկել է նույն եզրակացության․ հրապարակված արդյունքները չեն արտահայտում ընտրողների իրական կամքը։
     Անկախ այն հանգամանքից, թե ինչ որոշումներ կկայացնի Սահմանադրական դատարանը, ինչ արձանագրումներ կանի, մեկ փաստ արդեն անժխտելի է․ հասարակության առվնազն կեսն ունի և ունենալու է խորը մտահոգություններ ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
     Այս ամենն առաջացրել է վստահության ճգնաժամ։ Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը համալրեց նախկին իշխանությունների շարքը, որոնց լեգիտիմության նկատմամբ հասարակությունն ունեցել է խորը կասկածներ։
     Առաջիկայում Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության խնդիրներն ավելի սուր են արտահայտվելու, որը նոր մարտահրավերներ է առաջացնելու նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար»։

Քիմիա և Ռուսաց լեզու առարկաների քննության թեստերն ու պատասխանները

Քիմիա և Ռուսաց լեզու առարկաների քննության թեստերն ու պատասխանները

Ընթացքի մեջ է 2026 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը. դիմորդներն այսօր՝ հունիսի 26-ին քննություն են հանձնել Քիմիա և Ռուսաց լեզու առարկաներից:

Քիմիա

ԹԵՍՏԵՐ

1 2 3 4

ԹԵՍՏԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

ԹԵՍՏԵՐ 1,2,3,4

Ռուսաց լեզու

ԹԵՍՏԵՐ

1 2 3 4

ԹԵՍՏԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

ԹԵՍՏԵՐ 1,2,3,4

Քիմիա և Ռուսաց լեզու առարկաների քննության թեստերն ու պատասխանները

Քիմիա և Ռուսաց լեզու առարկաների քննության թեստերն ու պատասխանները

Ընթացքի մեջ է 2026 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը. դիմորդներն այսօր՝ հունիսի 26-ին քննություն են հանձնել Քիմիա և Ռուսաց լեզու առարկաներից:

Քիմիա

ԹԵՍՏԵՐ

1 2 3 4

ԹԵՍՏԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

ԹԵՍՏԵՐ 1,2,3,4

Ռուսաց լեզու

ԹԵՍՏԵՐ

1 2 3 4

ԹԵՍՏԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ

ԹԵՍՏԵՐ 1,2,3,4

«Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի իրական վարկանիշը 30 տոկոս է». Ոսկան Սարգսյան

«Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի իրական վարկանիշը 30 տոկոս է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի իրական վարկանիշը 30 տոկոս է։ Այդ ընտրազանգվածի մեջ մտնում են օլիգարխները, հարուստները, պետական ապարատը, ուժային կառույցների պաշտոնյաները, աղանդավորները, սեռական փոքրամասնությունները, ցանկացած իշխանությանը հարմարվողներրը, իշխանության քարոզչության զոհերը, նախկին իշխանությունների կողմից պաշտոնազրկվածները և այլոք։ Ստալինն ասել է՝ կարևոր չէ,թե ինչպես են քվեարկում, կարևորն այն է, թե ովքեր են հաշվում քվեները։ Սահմանադրական դատարանի դատավորները Նիկոլ Փաշինյանի կամոք են նշանակվել, նրա կամոք են այդտեղ աշխատում, այդ դատարանը կվճռի այնպես, ինչպես կցանկանա Փաշինյանը։ Քանի որ արդեն սկսել են մեծ պաշտոնների բաժանումը, ուրեմն ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԱԺ կեղծված ընտրությունների արդյունքները։ ՍԴ-ի որոշումից սպասելիքներ պետք չէ ունենալ, որ հետո չհիասթափվեք»։

«Ինչպե՞ս կանվանեիք այն քաղաքական գործչին, ով յուրաքանչյուր օր ձերբակալում է իր քաղաքական հակառակորդներին». Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում (տեսանյութ)

«Ինչպե՞ս կանվանեիք այն քաղաքական գործչին, ով յուրաքանչյուր օր ձերբակալում է իր քաղաքական հակառակորդներին». Հայկ Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ելույթս ԵԽԽՎ լիագումար նիստին.
     Հարգարժան նախագահող, սիրելի գործընկերներ, ես ցանկանում եմ խոսել ժողովրդավարության մասին, նույնիսկ առաջարկում եմ մի խաղ խաղանք։
     Ինչպե՞ս կանվանեիք այն քաղաքական գործչին, ով զրկում է քաղաքացիներին իրենց հիմնարար իրավունքներից մեկից՝ ընտրական իրավունքից։ Ճիշտ պատասխանն է «Բ»՝ բռնապետ։
     Իսկ ինչպե՞ս կանվանեիք այն քաղաքական գործչին, ով յուրաքանչյուր օր ձերբակալում է իր քաղաքական հակառակորդներին։ Բառացիորեն ամեն օր որևէ մի այլախոհ ձերբակալվում է՝ սեփական կարծիքն արտահայտելու համար։ Չեմ կարծում, որ հարցի պատասխանը գտնելու համար դահլիճի օգնության կարիքը լինի։ Ճիշտ պատասխանն է «Դ»՝ դիկտատոր։
     Կամ ինչպե՞ս կանվանեիք այն պաշտոնյային, ով իրեն պահում է այնպես, կարծես միաժամանակ և՛ վարչապետ է, և՛ ոստիկանապետ, և՛ գլխավոր դատախազ, ու նույնիսկ հավակնություններ ունի ղեկավարելու եկեղեցին։ Այս հարցի պատասխանի դեպքում նույնպես կարիք չկա դիմելու «Զանգ ընկերոջը» կամ «50/50» օգնության տարբերակներին։ Պատասխանը նույնն է՝ «Բ» – բռնապետ։
     Ճնշում պետական աշխատողների վրա, օրենքի ընտրողական կիրառում, նախնական կալանքի չարաշահում, ոստիկանանական բռնությունների անբավարար քննություն և դատական անկախության նվազեցում. այս ձևակերպումները վերցված են Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ դիտորդական առաքելության նախնական զեկույցից։
     Սակայն ես չեմ անդրադառնլու բոլոր մանրամասներին, փոխարենը ձեր ուշադրությունը կհրավիրեմ խախտումների «մարգարիտի» վրա՝ հազարավոր ընտրողներ զրկվեցին ընտրելու իրենց իրավունքից, քանի որ 2026թ. Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ երեք ընտրատեղամասերի արդյունքներ պարզապես չեղյալ հայտարարվեցին։ Ոչ թե նշանակվեց վերաքվեարկություն, այլ ուղղակի չեղյալ հայտարարվեց՝ անգամ այն պարագայում, որ տվյալ ընտրատեղամասերում վերաքվեարկության անցկացումը հստակ իրավական պահանջ էր։ Փաշինյանի վարչախումբը պարզապես անտեսեց օրենքի հստակ պահանջը։ Եվ սա կարևոր արձանագրում է, քանի որ այդ որոշման արդյունքում ընդամենը մի քանի հարյուր ձայնի պատճառով ընդդիմադիր կուսակցություններից մեկը չհաղթահարեց ընտրական շեմը՝ ձայներ, որոնք ուղղակի խլել են նրանցից։
     Այս բոլոր խախտումները կատարվել են մի նպատակով, որպեսզի իշխող կուսակցությունը խորհրդարանում կարողանա ապահովել իր 3/5-րդ մեծամասնությունը։ Հայաստանում կայացած ընտրությունների գնահատականը չափազանց պարզ է՝ Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են։
     5 տարի շարունակ ես այս դահլիճից խոսել եմ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների, Ալիևի ռեժիմի կողմից իրականացվող ագրեսիայի և հանցագործությունների, Ադրբեջանում բանտարկված իմ հայրենակիցների, անհայտ կորածների ճակատագրի, Հայաստանի տարածքների օկուպացման և բազմաթիվ այլ հարցերի մասին։
     Այսօր Արցախում ոչ մի հայ չի մնացել։
     Այսօր, կրկին, ես խոսում եմ իմ երկրում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների մասին։ Հուսով եմ՝ միջազգային կազմակերպությունները կարձագանքեն ավելի շուտ, քան բոլոր նրանք, ովքեր բարձրաձայնում են այս խախտումները, կբանտարկվեն։
     Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու»:

«Վախի պայմաններում կայացված որոշումը չի կարող համարվել լիարժեք ազատ»․ Լիպարիտ Դրմեյան

«Վախի պայմաններում կայացված որոշումը չի կարող համարվել լիարժեք ազատ»․ Լիպարիտ Դրմեյան

«Նախընտրական դիսկուսում լայնորեն շրջանառվել են պատերազմի, անվտանգության ճգնաժամի և ծանր հետևանքների մասին հայտարարություններ։ Անկախ նրանից, թե այդ հայտարարությունները հնչել են իշխանության ներկայացուցիչների, ընդդիմադիր գործիչների կամ այլ քաղաքական դերակատարների կողմից, դատարանը պետք է գնահատի նաև դրանց ազդեցությունն ընտրական միջավայրի վրա»,- ՍԴ նիստի ժամանակ ասաց «Միասնության թևեր»-ի ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը․ «Պատերազմի թեման սովորական քաղաքական թեմա չէ, ՀՀ-ում պատերազմը վերացական գաղափար չէ, այն հազարավոր քաղաքացիների անձնական փորձառությունն է, այն ունի անմիջական հոգեբանական ազդեցություն։ Երբ ընտրական գործընթացում ակտիվորեն օտագործվում են պատերազմի, անվտանգության փլուզման կամ ազգային աղետի մասին կանխատեսումներ, ընտրողն սկսում է որոշումներ կայացնել ոչ թե ծրագրերի համեմատությամբ, այլ վախի ազդեցության ներքո։ Իսկ վախի պայմաններում կայացված որոշումը չի կարող համարվել լիարժեք ազատ որոշում»,- նշեց նա: