«Թեկնածուներից ով էլ լիներ ընտրվողը, կատարելու էր Փաշինյանի քաղաքական կամքը». Հակոբ Բադալյան

«Թեկնածուներից ով էլ լիներ ընտրվողը, կատարելու էր Փաշինյանի քաղաքական կամքը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Հաղորդվում է, որ ՔՊ վարչությունը ԱԺ նախագահի թեկնածու է ընտրել Ռուբեն Ռուբինյանին, որը իր պաշտոնավարման ժամկետն ավարտող ԱԺ փոխնախագահ էր:

Ընդ որում, թեկնածուներ եղել են ներկայիս նախագահ Ալեն Սիմոնյանը, նաև ֆրակցիայի ներկայիս ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եղել է փակ գաղտնի քվեարկություն: Ֆորմալ իմաստով՝ գուցե: Սակայն իհարկե «պատմությունը կլռի», թե ինչ ներքին աշխատանք է եղել մինչև այդ փակ գաղտնի քվեարկությունը, Նիկոլ Փաշինյանի ինչպիսի տրամադրություններ են փոխանցվել ընտրողներին՝ վարչության անդամներին:

Համենայն դեպս, ընտրվել է մարդ, որն այդ եռյակից թերևս ամենից վստահելին է Նիկոլ Փաշինյանի համար:

Իսկ ընդհանուր առմամբ, ներիշխանական հարաբերությունների դաշտից դուրս, սկզբունքորեն իհարկե որևէ նշանակություն չունի, թե ով է ընտրվելու ԱԺ նախագահ: Որովհետև, երեք թեկնածուներից ով էլ լիներ ընտրվողը, միևնույն է, նա կատարելու էր Նիկոլ Փաշինյանի քաղաքական կամքը: Մնացյալը, կլիներ արդեն անձնական տիրույթում՝ մեկին շատ կհամակրեին կամ հակակրեին, մյուսին՝ քիչ:

Հայաստանում չկա խորհրդարանի մեծամասնություն, կան Նիկոլ Փաշինյանի կուսակցական ենթականեր»:

«Չկա որևէ փաստաթուղթ, որով որոշակի երկրներ պարտավորվում են պաշտպանել Հայաստանը». Վահագն Սարոյան

«Չկա որևէ փաստաթուղթ, որով որոշակի երկրներ պարտավորվում են պաշտպանել Հայաստանը». Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ ասում են՝ Հայաստանը այս իշխանությունների օրոք գնում է դեպի կործանում, ոմանք անմիջապես մատնացույց են անում նոր ասֆալտապատ ճանապարհները։ Բայց պետության կենսունակությունը ասֆալտով չի չափվում:
     Պետության իրական ամրությունը չափվում է անվտանգությամբ, տնտեսությամբ, արտաքին քաղաքական կշռով, միջազգային հեղինակությամբ և ապագայի նկատմամբ վստահությամբ։ Եվ հենց այս ոլորտներում է Հայաստանը վերջին տարիներին կրել ամենածանր հարվածները։ Օրինակներն ու նախադեպերը բազմաթիվ են…
     Այս իշխանությունը Հայաստանի ազգային շահը պաշտպանելու փոխարեն ընտրել է սպասարկել աշխարհաքաղաքական երկու ուժային կենտրոններից մեկի շահերը՝ մյուսի դեմ։ Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ այդ քաղաքականության դիմաց Հայաստանը չի ստացել որևէ իրական անվտանգության կամ զարգացման երաշխիք։ Սա ինքնիշխան արտաքին քաղաքականություն չէ, ոչ էլ խաղաղության դարաշրջան է,այլ վտանգավոր կախվածություն է:
     Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ։
     Եթե հրաժարվում ես գործող համակարգերից, պարտավոր ես դրանց փոխարեն ստեղծել նոր, ավելի հուսալի անվտանգության ու տնտեսական մեխանիզմներ։ Իսկ այսօր այդպիսիք պարզապես չկան։
     Չկա որևէ սևով սպիտակի վրա գրված փաստաթուղթ, որով որոշակի երկրներ պարտավորվում են պաշտպանել Հայաստանը ռազմական սպառնալիքի դեպքում։ Չկա նաև որևէ իրավական կամ քաղաքական պարտավորություն, որով նրանք ստանձնում են Հայաստանի տնտեսության, արտաքին առևտրի կամ հնարավոր ճգնաժամերի հաղթահարման պատասխանատվությունը»:

«Ուրսուլաների համար կարևորը բնակիչներին պայմանական մոսկվաների դեմ լարելն է»․ Կարեն Հեքիմյան

«Ուրսուլաների համար կարևորը բնակիչներին պայմանական մոսկվաների դեմ լարելն է»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է այցելել Հայաստան և Ադրբեջան: Ի՞նչ եք կարծում. նա պատրաստվում է անդրկովկասյան հանրապետություններում «եվրոարժեքնե՞ր» քարոզել: Մարդու արժանապատվության հանդեպ հարգա՞նք: Խոսքի, խղճի, կրոնի, հավաքների և արտահայտվելու ազատությո՞ւն: Ազատ և արդար ընտրություննե՞ր: Իրավունքի գերակայությո՞ւն: Խտրականության արգե՞լք: Հանդուրժողականությո՞ւն: Եվ ո՞ւմ: Փաշինյան Նիկոլի՞ն: Ալիև Իլհամի՞ն: ՔՊ-ի՞ն: «Ենի Ադրբեջան»-ի՞ն:
     Իհարկե, ոչ: Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի էլ թաքցնում, որ նրա «ուղևորությունը նվիրված կլինի առևտրային և այլ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Մոսկվայի՝ նախկին խորհրդային հանրապետություններում ազդեցությունը պահպանելու ջանքերին հակազդելուն»: Այլ կերպ ասած` դարերով ձևավորված «եվրոարժեքներն» էական փոփոխության են ենթարկվել: Այժմ ուրսուլաներին միևնույնն է, թե ինչ է կատարվում պետության ներսում, կարևորը` բնակիչներին պայմանական մոսկվաների դեմ լարելն է, «մսաղացի» մեջ մտցնելը, հետևաբար` պայմանական մոսկվաների ագրեսիայի սլաքը Եվրոպայից հեռացնելը: Որքան հեռու, այդքան լավ: Իսկ խոսքի, խղճի, ազատության, իրավունքի, արդար ընտրության, հանդուրժողականության վերաբերյալ հեքիաթներն այլևս անցյալում են:
     Մի կողմից լավ է, որ ուրսուլաներն աստիճանաբար սկսել են «բացել» մարդկության աչքերը, մյուս կողմից` ափսոս, որ այլևս արժեքներ չկան:
     Հյուսիսային Կորեան բռնապետություն է: «Եվրոարժեքների» մասին խոսելն այնտեղ արգելված է: Սակայն, եթե Կիմ Չեն Ինը մի օր որոշի «եվրոարժեքավոր» դառնալ և այդ հիմքով գումար աշխատել, ապա, հավատացեք, վեջինս ուրսուլաների պակաս չի զգա: Միամիտ է Կիմ Չեն Ինը, քանզի Իջևանում չի ծնվել»:

«Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանն ու Օմանը»․ Իրանի ԱԳՆ

«Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանն ու Օմանը»․ Իրանի ԱԳՆ

Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կորոշեն Իրանն ու Օմանը, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը: «Հորմուզի նեղուցը գտնվում է երկու երկրների՝ Իրանի և Օմանի տարածքային ջրերում, և պատերազմը դադարեցնելու մասին փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետը (ԱՄՆ-ի հետ – խմբ.) հիմք կդառանա նեղուցում նավագնացության կառավարման հետ կապված գործողությունների համար»,- Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է արաբական միապետությունների հայտարարությանը:

Ստորագրված հուշագրի հինգերորդ կետի համաձայն՝ Իրանը և Օմանը բանակցություններ կվարեն Հորմուզի նեղուցի ապագա կառավարման և դրան առնչվող ծովային ծառայությունների մատուցման հարցերի շուրջ, երկխոսության մեջ կներառվեն նաև Պարսից ծոցի այլ երկրներ։

Հունիսի 25-ին Բահրեյնում կայացած հանդիպումից հետո վեց արաբական միապետությունների արտաքին գործերի նախարարները մերժել են Հորմուզի նեղուցով անցման համար վճար սահմանելու ցանկացած փորձ։

«Սեդա Սաֆարյանն անձնական բացասական վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)

«Սեդա Սաֆարյանն անձնական բացասական վերաբերմունք ունի Գագիկ Ծառուկյանի և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ»․ Արամ Օրբելյան

«Սեդա Սաֆարյանն ունի ընդգծված անձնական բացասական վերաբերմունք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը։ «Նախկինում, երբ ինքը փաստաբանական գործունեություն էր ծավալում՝ փաստաբանական դիմացի կողմեր էինք Մարտի 1-ի գործով, բացի նրանից, որ ունեինք հակադրվող կողմերի եզրակացություն, ես կարող եմ պնդել, որ իր պնդումներում կա որոշակի անձնական վերաբերմունք նաև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի մասով»,- նշեց Օրբելյանը՝ հավելելով․ «Բայց մենք տեսնելով, գիտակցելով այդ խնդիրները, միևնույն ժամանակ գնահատել ենք, որ դատարանում մասնակցության անհնարինությունն առաջացնում է իր խնդիրները, չենք ունենում ամբողջ կազմով դատարան»։

«Հիշողության կորուստը պետության և ինքնության կորուստն է». Շիրազ Խաչատրյան

«Հիշողության կորուստը պետության և ինքնության կորուստն է». Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» ՀԿ-ի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայկազի ու մեր մյուս նահատակված տղաների նկարները ջնջելը պատահականություն չէ, այդ ամենը բացարձակապես տեղավորվում է այսօրվա իշխանական նույն կործանարար գաղափարախոսության մեջ, որի նույն շղթայի օղակներն են՝ «այդ տղաները զոհվել են հանուն ոչնչի», «Ղարաբաղը երբ է մերը եղել», «եկեղեցին ու խաչքարը սուտ են» ու նմանատիպ այլ հակազգային ու անասնական խոսույթները…
     Այս ամենը պերմանենտ կերպով ներարկվում ու կոդավորվում է մարդկանց գլխում։ Ցավալին այն է, որ շատերն արդեն անգիտակցաբար, իսկ շատերն էլ՝ զուտ ռեֆլեքսորեն, կրկնում ու պաշտպանում են այս կեղծ օրակարգերը, որոնք իշխանությունների կողմից շարունակաբար նետվում են տեղեկատվական դաշտ։ Կարճ ասած՝ նպատակաուղղված ձևով տանում են ազգային հիշողության կանխամտածված ոչնչացման:
     Ու այստեղ տեղին է հիշել մեծն դասականի խոսքերը՝ «մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ….»
     Այս խոսքերն ունեն խորը փիլիսոփայական, հոգեբանական, բայց այսօր արդեն՝ առավելապես քաղաքական իմաստ։ Մարդը կենդանուց տարբերվում է անցյալը վերլուծելու, սեփական արարքների ու պատմության համար ապրումներ ունենալու և հենց այդ հավաքական հիշողության շնորհիվ ապագա կառուցելու ունակությամբ։
     Այսօր քաղաքական մակարդակով փորձ է արվում մեզ զրկել հենց այդ հիշողությունից, որովհետև առանց հիշողության հանրությանը ղեկավարելն ավելի հեշտ է։ Տղաների պատկերները ջնջողները ցանկանում են մեզ վերածել այդ ամնեզիայի դաշտում արածող զանգվածի, որի աչքի առաջ երեկ հայրենիք ու սերունդ են մորթել, իսկ ինքն այսօր շարունակում է հանդարտ «արածել»։
     Հիշողության կորուստը պետության և ինքնության կորուստն է…»:

«Բաց նամակ՝ Սրբուհի Գալյանին». Էրիկ Բեգլարյան

«Բաց նամակ՝ Սրբուհի Գալյանին». Էրիկ Բեգլարյան

Արցախի փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բաց նամակ՝ ՀՀ արդարադատության նախարար տիկին Սրբուհի Գալյանին.
     Հարգելի՛ տիկին Գալյան, սույն բաց նամակով ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել արդարադատության նախարարության կողմից արցախահայության նկատմամբ կիրառվող այն մոտեցումների վրա, որոնք, իմ համոզմամբ, ոչ միայն անարդար և ոչ տրամաբանական են, այլև հակասում են սոցիալական արդարության և մարդասիրության սկզբունքներին։
     Այսօր հազարավոր արցախցիներ, կորցնելով իրենց տունը, ունեցվածքը և բնականոն կյանքը, ստիպված են նոր կյանք սկսել Հայաստանի Հանրապետությունում։ Նման պայմաններում պետության և պետական մարմինների առաջնային պարտականությունը պետք է լինի աջակցել, այլ ոչ թե լրացուցիչ ֆինանսական բեռ դնել առանց այն էլ ծանր վիճակում հայտնված մարդկանց ուսերին։
     Մասնավորապես, արդարադատության նախարարության կողմից սահմանված կարգով, արցախցի ընտանիքները ստիպված են յուրաքանչյուր երեխայի համար վճարել 5000 դրամ՝ փաստաթղթային կարգով հաստատելու, որ տվյալ երեխան հանդիսանում է իր ծնողների՝ հայրիկի և մայրիկի զավակը։ Կարծում եմ՝ սա պարզապես աբսուրդային իրավիճակ է, երբ պատերազմ և բռնի տեղահանում վերապրած մարդիկ ստիպված են գումար վճարել սեփական երեխաների ծնողական կապը պետական մակարդակով հաստատելու համար։
     Այսպիսի մոտեցումը, մեղմ ասած, անընդունելի է և ստեղծում է այն տպավորությունը, որ փախստականի կարգավիճակում գտնվող արցախցիների խնդիրները վերածվել են պետական մարմինների համար եկամտի աղբյուրի։ Առավել ցավալի է, երբ հենց արդարադատության ոլորտը, որը կոչված է պաշտպանելու արդարությունն ու մարդու իրավունքները, առաջնորդվում է նման սկզբունքներով։
     Բացի այդ, առկա են դեպքեր, երբ փաստաթղթային անճշտությունների հետևանքով արցախցիները ներկայացվում են որպես այլ անձանց ամուսին կամ կին, և այդ սխալները շտկելու համար քաղաքացիներից պահանջվում է վճարել 6000 դրամ պետական տուրք։ Անթույլատրելի է, որ պետական մարմինների կամ ստեղծված արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացած սխալների բեռը դրվի հենց քաղաքացիների վրա և նրանցից պահանջվի լրացուցիչ վճար՝ սեփական իրավական կարգավիճակը վերականգնելու համար։
     Այս ամենը հասարակության մեջ առաջացնում է արդարացի դժգոհություն և անվստահություն պետական ինստիտուտների նկատմամբ։ Հույս ունեմ, որ Դուք նախկինում լիարժեք տեղեկացված չէիք այս խնդիրների և դրանց հետևանքների մասին, և վստահ եմ, որ արդարության և մարդասիրության սկզբունքներով առաջնորդվելով՝ կարձագանքեք բարձրացված հարցերին։
     Պահանջում եմ վերանայել արցախցիների նկատմամբ կիրառվող այս անարդար, սոցիալապես անընդունելի և, քաղաքացիների ընկալմամբ, թալանչիական մոտեցումները, վերացնել անհիմն վճարները և ապահովել այնպիսի իրավական մեխանիզմներ, որոնք կհամապատասխանեն պետության սոցիալական և բարոյական պարտավորություններին Արցախի բռնի տեղահանված բնակիչների նկատմամբ»:

«Վենեսուելայում երկրաշարժից հետո կինը ծննդաբերել է փլատակների մեջ». #ElMundo (տեսանյութ)

«Վենեսուելայում երկրաշարժից հետո կինը ծննդաբերել է փլատակների մեջ». #ElMundo

Վենեսուելայում երկրաշարժից ավերված շենքի փլատակների մեջ կինը երեխա է լույս աշխարհ բերել, հայտնում է El Mundo-ն:

«Առանց էլեկտրաէներգիայի, առանց բժշկական սարքավորումների… կինը ծննդաբերել է փլատակների մեջ»,- գրում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ կնոջն օգնություն են ցուցաբերել կամավորները։

Նշենք, որ Վենեսուելայում երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 24-ի երեկոյան։ Մոտ 40 վայրկյան տարբերությամբ գրանցվել են ստորգետնյա 2 ցնցումներ՝ 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ: Վերջին տվյալներով զոհերի թիվը հասել է 235-ի։