«Չեմ հիշում, որ 2003թ. գործող իշխանությունը հանդես գար Կարեն Դեմիրճյանին կամ Արտաշես Գեղամյանին բոմժ սարքելու, նստացնելու մոլուցքով». Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2003թ․ նախագահական ընտրությունների արդյունքները։ Հետաքրքիր է, չէ՞․ վերջին խորհրդարանական ընտրություններին մոտ ու ծանոթ թվեր։
     Ի դեպ, 2003 թվականին տեղամասերում չկային այսօրվա սարքավորումները, չկային սմարթ հեռախոսներն ու տեղամասերում ցանկացած բան զում անելով բացահայտելու հնարավորությունները, բացակայում էին սոցցանցերը, և մարդիկ իրենց լուսանկարները կամ ֆիքսած խախտումների մասին կարող էին լավագույն դեպքում հաջորդ օրվա թերթերում կամ ինչ-որ հեռուստաընկերության ռեպորտաժում ցույց տալ։
     Ու եթե մտածում եք, որ նման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի համար դժվար էր գիշերը կանգնեցնել ԿԸՀ-ի հաշվարկը, ընդամենը 0,6 տոկոս նկարել ու գիշերը ասուլիսով տոնել հաղթանակը, սխալվում եք։ Բայց, նման բան տեղի չունեցավ, և ձայների նման հարաբերակցությունից ելնելով՝ կազմակերպվեց երկրորդ փուլ։
     Ու ոչ առաջին, ոչ երկրորդ փուլերում նաև չեմ հիշում, որ գործող իշխանությունը հանդես գար ընդդիմադիր Կարեն Դեմիրճյանին կամ Արտաշես Գեղամյանին սատկացնելու, բոմժ սարքելու, ունեզրկելու, նստացնելու մոլուցքով»:

«ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին»․ Մագդալենա Գրոնո

ԵՄ-ն կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն՝ ամփոփելով Ադրբեջանի պաշտոնյաների հետ բանակցությունների արդյունքները։

«Մեր քննարկումները նվիրված էին տարածաշրջանային գործընթացներին, Եվրոպական միության և Ադրբեջանի միջև հարաբերություններին, տրանսպորտային և լոգիստիկ հնարավորություններին, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին, ինչպես նաև Ադրբեջանում և Հայաստանում Եվրոպական միության առաջիկա բարձր մակարդակի շփումներին ընդառաջ հարցերին:

Մենք համաձայնեցինք, որ կարևոր է պահպանել դրական դինամիկան, որը ձևավորվել է երկու երկրների միջև կայուն խաղաղության ճանապարհին գրանցված պատմական ձեռքբերումների շնորհիվ։ ԵՄ-ն կշարունակի աջակցել այդ գործընթացին»,- նշել է Գրոնոն։

«Պարոն Խաչատուրյանը հանդիսանում է սույն գործով որպես 3-րդ անձ ներգրավված ՀԿԿ-ի՝ պաշտոնաթող նախագահի եղբայրը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

«Պարոն Խաչատուրյանը հանդիսանում է սույն գործով որպես 3-րդ անձ ներգրավված ՀԿԿ-ի՝ պաշտոնաթող նախագահի եղբայրը»․ Արամ Վարդևանյան

«Կազմի տեսանկյունից՝ կարծում եմ նաև պարոն Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարց՝ առնվազն քննարկելու մակարդակում պետք է իրացվեր»,- իր խոսքում ասել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը։ «Դավիթ Խաչատուրյանը հանդիսանում է սույն գործի շրջանակներում որպես 3-րդ անձ ներգրավված Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնաթող նախագահի հարազատ եղբայրը։ Այդ հանգամանքը կաշկանդելու է, թե՞ ոչ, անաչառ դիտորդի տեսանկյունից մտահոգություն կառաջացնի, թե՞ ոչ»,- նշել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Արամ Վարդևանյանը բարձրացրել էր նաև Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցը։ Դատավորներից որևէ մեկը չբարձրացրեց նշված 2 դատավորների մասնակցության հարցը, ուստի դատարանը հարցը համարեց սպառված։ Սեդա Սաֆարյանը և Դավիթ Խաչատուրյանը մասնակցում են հարցի քննարկմանը։

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը (լուսանկար)

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

Կամբոջայում կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը, որը կեղծ ապրանքներ էր արտադրում առաջատար միջազգային արտադրողների, այդ թվում՝ Philip Morris-ի, SPS CIGARONNE-ի, BAT-ի և KT&G-ի ապրանքանիշերի ներքո: Այս լայնածավալ գործողությունը հնարավոր է դարձել հեղինակային իրավունքի տերերի և իրավապահ մարմինների սերտ համագործակցության շնորհիվ:

* Ծավալներ. Ավելի վաղ արձանագրված նմանատիպ խոշորագույն գործողություններից մեկի ժամանակ առգրավվել է ավելի քան 35 տոննա պատրաստի կեղծ արտադրանք։

* Շուկայի վիճակը. Ծխախոտային ոլորտի փորձագետները նշում են, որ Կամբոջայում վաճառվող ծխախոտային արտադրանքի զգալի մասը՝ հնարավոր է մինչև 50%-ը, ստվերային կամ կեղծ է, ինչի պատճառով պետությունը տարեկան միլիոնավոր դոլարների հարկեր է կորցնում։

* Միջազգային հետք. Եվրոհանձնաժողովի և միջազգային իրավապահ մարմինների տվյալներով՝ Կամբոջայում արտադրված կեղծ սիգարետները լայնորեն տարածվում են ոչ միայն տեղական շուկայում, այլև ապօրինի ճանապարհներով արտահանվում են այլ երկրներ։

Անօրինական արտադրությունը ոչ միայն հսկայական տնտեսական վնասներ է պատճառում, այլև անմիջական սպառնալիք է սպառողների առողջության համար: Արտադրողները խոստանում են շարունակել իրենց համատեղ, հետևողական ջանքերը ամբողջ աշխարհում՝ պատասխանատվության ենթարկելու, ինչպես այդ անօրինական գործողությունները կազմակերպողներին, այնպես էլ բաշխման շղթայի բոլոր մասնակիցներին՝ մեծածախ մատակարարներից մինչև կեղծ ապրանքներ վաճառող մանրածախ կետեր, այս մասին հայտնում է «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ն:

«Սեդա Սաֆարյանի մասնակցությունն անհնարին է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

«Սեդա Սաֆարյանի մասնակցությունն անհնարին է»․ Արամ Վարդևանյան

ՍԴ նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն անդրադարձավ դատավորներից Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինությանը։ «Բարձրաձայնվել է 3 դատավորների մասնակցության անհնարինության հարց։ Տիկին Սաֆարյանի հարցի քննարկման շրջանակներում բացահայտվել են մի քանի հանգամանքներ․ նախ՝ 2021թ․ նախընտրական գործընթացում ակտիվ ներգրավվածությունը՝ որպես մասնակից ուժերից մեկի պատգամավորի թեկնածու։ Կարծես թե աշխատանքային նիստի ընթացքում քննարկման առարկա չի դարձել այն հանգամանքը, որ նշված ուժը ևս հանդիսանում է ՍԴ-ում դիմող սուբյեկտ, ներկայացուցիչն էլ հանդիսանում է տիկին Սաֆարյանի պատգամավորի թեկնածուի կարգավիճակ ունեցող մեկ այլ անձ՝ պարոն Մեհրաբյանը։ Անդրադարձ է կատարվել տիկին Սաֆարյանի կողմից որպես տուժողին ներկայացուցիչ իրականացրած փաստաբանական գործունեությանը։ Այս ժամանակահատվածում արդեն իսկ Բարձր դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը հանդես է եկել 2 միջնորդություններով և կարծես այդ միջնորդությունները բխում են մեկ ուժի ներկայացրած ՍԴ-ի դիմումից և դա հենց այն ուժն է, որի պատգամավորության թեկնածու հանդիսացել է Սեդա Սաֆարյանը։ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը գործին անհնարին է»,- իր խոսքում նշեց Վարդևանյանը։

«ՀՀ վարչապետի պաշտոնը բաժին հասավ Ադրբեջանին, ԱԺ նախագահինը՝ Թուրքիային»․ Էդգար Ղազարյան

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանա-թուրքական իշխանություն.
     2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի վարչապետի պաշտոնը բաժին հասավ Ադրբեջանին, իսկ Ազգային ժողովի նախագահինը՝ Թուրքիային»։

«Գործի քննությունն իրականացվում է ոչ թե ՍԴ կողմից, այլ ՍԴ կրճատված կազմի կողմից»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)

«Գործի քննությունն իրականացվում է ոչ թե ՍԴ կողմից, այլ ՍԴ կրճատված կազմի կողմից»․ Արամ Օրբելյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ՍԴ դատավորների՝ դիմումների քննությանը մասնակցելու անհնարինության ինստիտուտը հակասահմանադրական ճանաչելու միջնորդություն ներկայացրեց։ «Սահմանադրական դատարանը համապատասխանաբար ունի 9 անդամ։ 9 անդամի քանակի փոփոխությունն առաջացնում է մի իրավիճակ, որ գործի քննությունը հիմա իրականացվում է ոչ թե ՍԴ կողմից, այլ ՍԴ կրճատված կազմի կողմից, ինչն առաջացնում է որոշակի խնդիր՝ որոշումների ընդունման կառուցակարգի հետ կապված։ Մենք ուզում ենք միջնորդել, որ հակասահմանադրական ճանաչվի ընդհանրապես անհնարինության ինստիտուտը որպես այդպիսին և եթե Բարձր դատարանը հակասահմանադրական է ճանաչում գործի շրջանակներում, ապա գործը կշարունակվի ամբողջ կազմով, այլ ոչ թե 7 հոգով»,- իր խոսքում նշեց Օրբելյանը։