«Տպավորություն է, որ Փաշինյանն ուզում է ԵԱՏՄ-ն ներսից քանդել․ դա վտանգավոր է»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է ԵԱՏՄ-ն պառակտել
     ԵԱՏՄ-ն 2015 թվականից ավելի քան 10 տարի գործում է։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ ինքը ԵԱՏՄ-ն, դրա աշխատանքը, գործընթացները, օրակարգը լավ գիտի։ Նա անընդունելի է համարել, որ իր բացակայությամբ ԵԱՏՄ-ում հայտարարություն է ընդունվել; Փաշինյանը հայտարարել է, որ այն, այն ինչ տեղի է ունենում Հայաստանի հետ, ԵԱՏՄ որոշ երկրներում անհանգստություն է առաջացնում, որ դա կարող է նաև իրենց հետ տեղի ունենալ։ Նիկոլ Փաշինյանը ասել է՝ ԵԱՏՄ-ն հայտարարել է ինքնալուծարման մասին։ Նա դիվերսիֆիկացիայի վերաբերյալ խոսելով՝ նշել է ԵԱՏՄ անդամ որոշ երկրներում տիրող անհանգստության մասին։ Փոխանակ Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ կառուցողական երկխոսություն վարի, նախաձեռնի, Փաշինյանը խոսում է, կենտրոնանում է առկա տարաձայնությունների վրա։ Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն ուզում է ներսից քանդել ԵԱՏՄ-ն։ Դա դրսի օրակարգ է, Հայաստանի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի համար՝ վտանգավոր»։

Իրանից Ադրբեջանի տարածքով փորձել են 96 կգ մարիխուանա տեղափոխել ծաղկակաղամբի մեջ

Ադրբեջանի Պետական ​​մաքսային կոմիտեի (ՊՄԿ) Աստարայի մաքսային վարչության աշխատակիցները թմրանյութերի մեծ խմբաքանակ են առգրավել։

ՊՄԿ-ի տվյալներով՝ Աստարայի մաքսային կետում կաղամբի տերևներով փաթաթված 160 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել Իրանից Ադրբեջանի տարածքով Ռուսաստան ծաղկակաղամբ տեղափոխող բեռնատարի ստուգման ժամանակ։ Առգրավված թմրանյութերի ընդհանուր քաշը կազմել է 90 կգ 945 գրամ։ Սկսվել է հետաքննություն։

«Թրամփը մի քանի տարբերակ ունի՝ Իրանի կողմից գործարքից հրաժարվելու դեպքում»․ Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործողությունների մի քանի տարբերակներ ունի Իրանի կողմից համաձայնագրի պայմանները չպահպանելու դեպքում, սակայն Վաշինգթոնը շարունակում է նախընտրել դիվանագիտական լուծումը, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Նախագահն իր տրամադրության տակ ունի մի շարք տարբերակներ։ Եթե Իրանը խախտի իր խոստումը կամ որոշի, որ չի ցանկանում գործարք կնքել, հուսանք, որ դա տեղի չի ունենա, քանի որ մենք դա չենք ուզում։ Մենք դիվանագիտությանը կտանք աշխատելու բոլոր հնարավորությունները… Եթե ոչինչ չստացվի, նախագահը գիտի, թե ինչ տարբերակներ ունի», – ասել է Ռուբիոն Պարսից ծոցի երկրների արտաքին գործերի նախարարների և Բահրեյնի թագավորի հետ հանդիպման ժամանակ։

Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ լավ թիմ է աշխատում։ Ընդ որում, պետքարտուղարը հրաժարվել է բացահայտել, թե կոնկրետ ինչ գործողությունների տարբերակներ է դիտարկում Թրամփը։

«Ի՞նչ կաներ ՀՀ ղեկավարը, եթե չլիներ Ալիևի փաստաբանն ու կամակատարը»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ կաներ ՀՀ ղեկավարը, եթե չլիներ Ալիևի փաստաբանն ու կամակատարը՝ «Արևմտյան Ադրբեջան» զավթողական ու շատ վտանգավոր ծրագիրը կասեցնելու համար։ Ըստ իս՝ կզանգեր Ալիևին ու ուղիղ տեքստով կասեր. «Նայի՛, Իլհամ Գեյդարովիչ, ես էլ գիտեմ՝ դու Արցախում ինչեր ես արել, դու էլ գիտես։ Հիմա տես, եթե մենք այս պահին դրա մասին չենք խոսում, ու դու շարունակում ես աչք ունենալ Հայաստանի վրա, էս խաղաղության սուտի թատրոնի վրա վարագույր է քաշվում, գնում ենք Միջազգային քրեական դատարան։ Ես արդեն Հռոմի ստատուտը վավերացրել եմ, դու էլ երրորդ երկրով դիմի, գնանք, թող միջազգային դատարանը որոշի՝ ով ով է ու ով ինչ իրավունք ունի»։
     Դրանից հետո սկսում ես նաև աշխատացնել թե՛ ամերիկյան, թե՛ եվրոպական ուղղություններով դիվանագիտական գործիքակազմերը, ասում ես. «Հարգելի՛ գործընկերներ, կամ Ալիևին բացատրեք, որը որից հետո է, կամ սկսվում է դատարանները ողողելու գործընթացը»։
     Ալիևը շատ լավ գիտի, որ ինքը պատերազմական հանցագործ է, շատ լավ տեղյակ է Ադրբեջանում պետական մակարդակով ատելության քարոզի մասին հսկայական փաստական նյութի առկայությունից, տեղյակ է, որ շատ խոցելի է թե՛ փաստերի, թե՛ իրավունքի դաշտում, ու եթե մեր երկիրը ղեկավարեր պետական շահի մասին տարրական գիտելիք ունեցող անձ, ապա Ալիևն իրեն շատ ավելի զուսպ կպահեր։
     Այսօրվա վտանգավոր ու հանդուգն պահվածքը գալիս է նրանից, որ Հայաստանի ղեկավարությունն իրենից կախվածության մեջ է, որևէ կերպ չի արձագանքելու իր զավթողական ծրագրերին, միակ բանը, որ անելու է, դա իր օգտին փաստաբանությունն է։
     Հիշե՛ք՝ Ադրբեջանի դեմ պայքարի ձևերը կան թե՛ քաղաքական, թե՛ դիվանագիտական, թե՛ տեղեկատվական դաշտում»։

«Իմ գոյությունն արդեն իրենց գաղափարին վնաս է»․ Միքայել Սրբազան (տեսանյութ)

«Իմ գոյությունն արդեն իրենց գաղափարին վնաս է»․ Միքայել Սրբազան

«Չէ, պիտի գլուխները շոյեմ»,- այսպես արձագանքեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը լրագրողի հարցին, թե՝ արդյոք Սրբազանը կշարունակի քննադատել իշխանություններին։ Դիտարկմանը, թե չեք մտածում, որ գուցե էլի օրենքի խախտում որակվի, Միքայել Սրբազանը պատասխանեց․ «Դե իմ գոյությունն արդեն իրենց գաղափարին վնաս է»։

«Այս ճնշումների պարագայում խիզախ որոշում էր»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)

«Այս ճնշումների պարագայում խիզախ որոշում էր»․ Արա Զոհրաբյան

«Այս ճնշումների պարագայում՝ խիզախ որոշում էր»,- անդրադառնալով Միքայել Սրբազանի գործով դատարանի այսօրվա վճռին՝ ասաց փաստաբան Արա Զոհրաբյան։ «Հաշվի առնելով այն ճնշումները, որոնք կային դատարանների նկատմամբ՝ այս որոշումն իրականում համարում ենք խիզախ որոշում։ Չնայած մենք արդարացման լրիվ հիմքերը տեսնում ենք, բայց էլի կարևոր է, որ վերաքննիչ քրեական դատարանն արձանագրեց ընդդատության կոնոնի խախտումը, որ այս գործը պետք է քննի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը և այս հիմքով է դատական ակտը բեկանվել»,- հավելեզ փաստաբանը։