«ԱՊՀ-ն մշտապես ենթարկվում է հիբրիդային հարձակումների»․ Սերգեյ Լեբեդև

«ԱՊՀ-ն մշտապես ենթարկվում է հիբրիդային հարձակումների»․ Սերգեյ Լեբեդև

Անկախ Պետությունների Համագործակցությունը մշտապես ենթարկվում է հիբրիդային հարձակումների աշխարհաքաղաքական հակառակորդների կողմից, հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հաղորդում է РИА Новости-ին։

«Այսօր ինքնիշխանության համար հիմնական մարտերը ծավալվում են թվային և տեղեկատվական հարթակներում։ ԱՊՀ տարածքը մշտապես գտնվում է հիբրիդային հարձակումների թիրախում՝ աշխարհաքաղաքական հակառակորդների կողմից։ Մենք արձանագրում ենք մեր պետությունների կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների, այդ թվում՝ պետական կառավարման, էներգետիկայի և տրանսպորտային համակարգերի կոտրման կանոնավոր փորձեր»,– նշել է նա։

Նրա խոսքով՝ ի պատասխան դրան, ԱՊՀ շրջանակներում իրականացվում է լայնածավալ աշխատանք՝ տեխնոլոգիական և թվային ինքնիշխանության ամրապնդման ուղղությամբ։

««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը մտել է հստակ օրակարգ և ընթացքի մեջ է»․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)

««Արևմտյան Ադրբեջան» եզրույթը մտել է հստակ օրակարգ և ընթացքի մեջ է»․ Մետաքսե Հակոբյան

«Ադրբեջանը գնալով մեծացնում է ճնշումները, «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը մտել է հստակ օրակարգ և այն ընթացքի մեջ է՝ անկախ այս իշխանությունների հիստերիայից, որ այդպես չի լինելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Արդեն մեկնարկը տրված է և Ադրբեջանը հստակ քայլերով գնում է։ Այլ բան է, որ, այո՛, Ադրբեջանը դա ներկայացնում է որպես խաղաղության օրակարգ, հակառակ դեպքում նա վախեցնում է այս իշխանություններին հենց պատերազմով, իսկ պատերազմի դեպքում մենք շատ լավ պատկերացնում ենք, թե այս իշխանությունների օրոք մենք ինչ ելք ենք ունենում։ Եթե Արցախի դեպքում Նիկոլը հայտարարում է, որ կար տարբերակ խաղաղ պայմաններում հանձնել Արցախը, բայց ինքը զոհեց հազարավոր տղաների և դա արեց գիտակցաբար, այս պարագայում ինքն ընտրել է մյուս տարբերակը՝ մաս-մաս կտրտել Հայաստանը և ներկայացնելով որպես խաղաղության օրակարգ՝ հանձնել Ադրբեջանին»,- ասաց Հակոբյանը։

«Լուրեր էին տարածում, թե առողջապահության ապահովագրությունը չեղարկվելու է, որ կոլապս լինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Լուրեր էին տարածում, թե առողջապահության ապահովագրությունը չեղարկվելու է, որ կոլապս լինի»․ Նիկոլ Փաշինյան

«Այս պահին պլանը հետևյալն է․ 2028 թվականին ամբողջ բնակչությունը պետք է ներառված լինի համակարգում, և հաջորդ փուլում առաջնային կարգով նաև 63 տարեկան թոշակառուները կներառվեն ծրագրի մեջ»,- այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Առողջության ապահովագրության համակարգի ներդրմանը։

«Համակարգը լավ է գործել։ Լուրեր էին տարածվում, թե ընտրություններից հետո համակարգը չեղարկվելու է։ Դրա նպատակն այն էր, որ մարդկանց հոսքերն էականորեն մեծանան և համակարգը կոպալսի ենթարկվի: Մարդկանց հոսքերն էականորեն մեծացան, բայց համակարգը կոլապսի չենթարկվեց, ինչը շատ լավ է»,- նշեց Փաշինյանը:

«ԱՄՆ-ն ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, սակայն ոչ ամեն գնով»․ Ռուբիո

«ԱՄՆ-ն ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, սակայն ոչ ամեն գնով»․ Ռուբիո

ԱՄՆ-ն ցանկանում է գործարք կնքել Իրանի հետ, սակայն այն պետք է լինի իրական և ստուգելի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Չնայած մենք ցանկանում ենք գործարք, մենք չենք ցանկանում գործարք ցանկացած գնով։ Մենք ցանկանում ենք լավ գործարք, մենք ցանկանում ենք իրական գործարք, մենք ցանկանում ենք գործարք, որը կարող է ստուգվել, և մենք ցանկանում ենք գործարք, որը կհարգվի», – ասել է Ռուբիոն, որը այցով գտնվում է Մերձավոր Արևելքի երկրներում։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները բաց է Իրանի հետ կառուցողական երկխոսության համար և հույս ունի, որ այն կհանգեցնի դրական արդյունքի։

«Որքան ընդդիմությունը հապաղի, այնքան իշխանության մոտեցումները դառնալու են շատ ավելի ագրեսիվ»․ Տիգրան Աբրահամյան

«Որքան ընդդիմությունը հապաղի, այնքան իշխանության մոտեցումները դառնալու են շատ ավելի ագրեսիվ»․ Տիգրան Աբրահամյան

«Հետընտրական փուլի ամեն օրը կարևոր է քաղաքական զարգացումների տեսանկունից և մինչև ընդդիմադիր ուժերը փորձում են ընդհանուր պայքարի հարթակ ձևավորել՝ իշխանությունն օգտագործելով պետական իշխանության բոլոր ռեսուրսները, փորձում է այդ գործընթացները կամ պասիվացնել, կամ խաղից հանել հնարավոր այն բոլոր գործիչներին, որոնք կարող են ընդհանուր պրոցեսի մասը դառնալ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով հետընտրական շրջանում ընդդիմադիր գործիչների հետախուզումներից և ձերբակալումներից։ «Որքան ընդդիմությունը հապաղի ակտիվ գործողությունների առումով, այնքան իշխանության մոտեցումները դառնալու են շատ ավելի ագրեսիվ և դրանց դրսևորումներից է լինելու տարբեր անձանց կալանավորումները»,- հավելեց ընդդիմադիր գործիչը։

«Կառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Կառավարության կազմում փոփոխություններ չեմ նախատեսում». Նիկոլ Փաշինյան

«Կառավարության կազմում փոփոխություններ չեմ տեսնում, չեմ նախատեսում: Այսինքն՝ կառավարության անդամների՝ փոխվարչապետեր և նախարարներ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այլ մակարդակներում որոշ փոփոխություններ մտածում է, որ տեղի կունենան:

«Ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը, դրանցով կարելի է միայն պոպոք կոտրել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը, դրանցով կարելի է միայն պոպոք կոտրել»․ Նիկոլ Փաշինյան

«Բջջային հեռախոսների շուկան ամենամեծ ստվերային շուկան է․ մենք ինչ էլ անում ենք՝ թռնում ենք վերև, իջնում ենք ցած, ջղայնանում ենք․․․, բայց այդ շուկան մեղմ ժպտում է և շարունակում իր գործը»,- այս մասին այսօր Կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր քաղաքական հայտարարությունն այն է, որ ավարտվում է բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանը, ՀՀ-ում չի աշխատելու ոչ մի հեռախոս, որը օրինական ճանապարհով չի ներմուծվելու, դրանով մաքսիմում կարելի է պոպոկ կոտրել»,- ընդգծեց Փաշինյանը։

«Չեմ սպասում, որ Սրբազանին կարդարացնեն՝ հաշվի առնելով քաղաքական պատվերները»․ Արտաշես սարկավագ Աջապահյան (տեսանյութ)

«Չեմ սպասում, որ Սրբազանին կարդարացնեն՝ հաշվի առնելով քաղաքական պատվերները»․ Արտաշես սարկավագ Աջապահյան

«Ակնկալիքները մեծ չեն, բայց կարծում եմ գոնե արդարադատությանը նման լինի»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եղբորորդին՝ Արտաշես սարկավագ Աջապահյանը՝ խոսելով այսօր տեղի ունեցող Սրբազանի վերջին դատից։ «Չեմ սպասում, որ Սրբազանին կարդարացնեն, չնայած բոլոր հնարավորությունները կան, բայց հաշվի առնելով քաղաքական իրավիճակն ու քաղաքական պատվերները, նաև այն, որ մինչև այսօր ընդդիմադիր մարդիկ են ձերբակալվում և ցանկացած մեկը, ով իշխանության կարծիքի հետ չհամընկնող կարծիք կարտահայտի շատ արագ ձերբակալվում է՝ չեմ կարծում, որ կարդարացնեն, բայց ինչ որ չափով սահամանափակումները կվերացվեն ու երևի գործը կուղարկեն Գյումրու դատարան՝ վերաքննվելու»,- նշեց նա։