ՌԴ-ն հնարավոր է կասեցնի կամ չեղյալ հայտարարի Հայաստանին գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը. «Коммерсант»

Ռուսաստանը հնարավոր է միակողմանի կարգով կասեցնի կամ չեղյալ հայտարարի 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված՝ Հայաստանին բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, գրում է «Коммерсант» պարբերականը՝ հղում անելով ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված նամակին։

«Հայաստանի՝ Եվրոպական միության հետ փոխգործակցությունը խորացնելու գործնական քայլերը և Հայաստանի կառավարության հայտարարած ԵՄ-ին անդամակցելու ձգտումը վտանգում են ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային պայմանագրերն են»,- ասված է նամակում։

Ըստ Ցիվիլևի՝ Հայաստանի՝ ԵՄ մուտք գործելու փորձերը «չեն համապատասխանում մեր երկրների կառավարությունների և տնտեսավարող սուբյեկտների միջև տասնամյակներ շարունակ հարգանքի և փոխշահավետության հիմքի վրա կառուցված գործընկերության բնույթին և Հայաստանի կենսական կարիքները արտոնյալ հիմունքներով ապահովելու ուղղությամբ բազմիցս ՌԴ ձեռնարկած գործնական քայլերին»։

ՌԴ էներգետիկայի նախարարությունը և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մեկնաբանություններ չեն տրամադրել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ևս չի պատասխանել «Коммерсанта»-ի հարցմանը։

2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդների մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու ճանապարհին ձեռնարկած հերթական քայլն էր, որին այսօր անդամակցում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը։ Ըստ համաձայնագրի՝ Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ինդիկատիվ հաշվեկշիռներով հաստատված ներքին սպառման ծավալներով, ընդ որում՝ արգելված է վերաարտահանումը երրորդ երկրներ։ Փաստաթղթով նախատեսվում է նաև, որ կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ համաձայնագրի գործողությունը դադարեցնելու դեպքում շարունակում են գործել Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները որպես ՌԴ-ի նկատմամբ պետական պարտք ճանաչելու՝ Հայաստանի պարտավորությունները՝ մինչև դրանց լիակատար կատարումը։

Զորահանդեսի շրջանակում վաղը ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում վաղն առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք: Այս մասին հաղորդում են ՊՆ-ից։

Վարդան Ղուկասյանի որդուն առանց պաշտպանների կալանավորել են «Հայլուր»

Առաջին ատյանի դատարանը այսօր Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու որոշում է կայացրել: 

«Հայլուրի» տեղեկություններով այսօր` երեկոյան Սպարտակ Ղուկասյանին կալանավայր են տեղափոխել:

Մեր աղբյուրները ուշագրավ մանրամասներ հայտնեցին գործից:

Պարզվում է՝ Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել: 

Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը հաստատեց «Հայլուրի» տեղեկությունը:  

Ըստ Ղաքեշիշյանի՝ դատական նիստն անցկացվել է առանց Ղուկասյանի պաշտպանների մասնակցության: «Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»,-ասաց Հովհաննես Ղարաքեշիշյանը:

Փաստաբանները դեռ չեն ստացել դատարանի որոշումը: Հայնտի չէ՝ ինչ ժամկետով է կալանավայրում մնալու Սպարտակ Ղուկասյանը: Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025-ի նոյեմբերին:  Այդ օրը ՔԿ–ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը):

Ըստ փաստաբանների՝ քննչական կոմիտեն խուլիգանություն էր որակել Սպարտակ Ղուկասյանի՝ դատարանի դահլիճում արած «սրանք воздух են» հայտարարությունը: Այս նախադասությունում հայհոյանքներ էր գտել նախաքննական մարմինը։

Ֆրանսիայում շոգի պատճառով յոթ մարդ է մահացել. մի շարք եվրոպական երկրներում մայիսյան ջերմաստիճանը ռեկորդներ է խփել

Ֆրանսիայում ծայրահեղ և անոմալ վաղ սկսված ամառային շոգի ալիքի հետևանքով, որը պատել է Արևմտյան Եվրոպայի զգալի մասը, յոթ մարդ է մահացել։ Մի քանի երկրներում գրանցվել են մայիս ամսվա համար ռեկորդային բարձր ջերմաստիճաններ։

Ֆրանսիայում, որտեղ մայիսի պատմական առավելագույն ջերմաստիճանը թարմացվել էր նախ երկուշաբթի, իսկ այնուհետև կրկին երեքշաբթի, Météo France ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ շոգը կարող է պահպանվել մինչև շաբաթվա վերջ։ Ըստ կանխատեսումների՝ որոշ շրջաններում ջերմաչափի սյունը կարող է բարձրանալ մինչև 39°C, գրում է Guardian-ը։

«Այսօրվա դրությամբ կարող եմ հաստատել շոգի հետ ուղղակի կամ անուղղակի կապված յոթ մահվան դեպք»,- TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոդ Բրեժոնը՝ հավելելով, որ այդ դեպքերից հինգը կապված են եղել ջրահեղձության հետ։

Մեծ Բրիտանիայում ևս գրանցվել է դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում մայիսյան ամենաշոգ օրը. Լոնդոնի մերձակայքում ջերմաստիճանը հասել է 35°C-ի՝ գերազանցելով երկուշաբթի սահմանված 33,5°C-ի նախորդ ռեկորդը։ Անոմալիայի պատճառը բարձր ճնշման գոտին է, որն արգելափակել է տաք օդային զանգվածները Արևմտյան Եվրոպայի վրա։

Կլիմայական մոդելները ցույց են տալիս, որ գլոբալ կլիմայական փոփոխությունների պատճառով Եվրոպայում հունիսին ուժեղ շոգի առաջացման հավանականությունն այժմ մոտ 10 անգամ ավելի մեծ է, քան նախաարդյունաբերական դարաշրջանում, և նմանատիպ հետագիծն այժմ հստակորեն նկատվում է նաև մայիսի համար։

«Ծայրահեղ շոգի սեզոնի շրջանակի ընդլայնումը կլիմայի փոփոխության բացարձակապես բնորոշ հետևանք է,- Ֆրանսպրես գործակալությանը տված հարցազրույցում նշել է կլիմայագետ Ռոբեր Վոտարը։- Վերջնական արդյունքում մենք կսկսենք բախվել նմանատիպ ջերմային անոմալիաների ապրիլին և հոկտեմբերին»։

Mango-ի հիմնադիրի որդին լքում է պաշտոնը՝ հոր մահվանը հնարավոր առնչության մեղադրանքների հետաքննության ընթացքում

Mango նորաձևության հսկայի հիմնադիր Իսակ Անդիկի որդին՝ Ջոնաթան Անդիկը, ժամանակավորապես լքում է նորաձևության խմբի տնօրենների խորհրդի փոխնախագահի պաշտոնը։ Որոշումդ ընդունվել է հոր մահվան գործի հետաքննության շրջանակում նրան որպես կասկածյալ պաշտոնապես ճանաչելուց հետո, հայտնում է Reuters-ը։

Երեքշաբթի հրապարակված բաց նամակում Անդիկ կրտսերը վճռականորեն հայտարարել է իր անմեղության մասին՝ ընդգծելով, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները «ոչ մի աղերս չունեն իրականության հետ», սակայն դրանք հերքելու համար շատ ժամանակ կպահանջվի։

«Հանրային տարածքում ձևավորվել է կատարվածի միակողմանի, համատեքստից կտրված և աղավաղված պատկեր։ Դա ստեղծել է մեղքի պատրանք, որը ոչ աղերս չունի իրականության հետ։ Ես հասկանում եմ, որ այդ վարկածը հերքելու համար կպահանջվեն ժամանակ, ջանքեր և առավելագույն կենտրոնացում»,- ասվում է Ջոնաթան Անդիկի հայտարարության մեջ։

Իսպանական դատարանը Անդիկին կասկածյալի կարգավիճակ է տվել անցյալ շաբաթ։ Հիշեցնենք, որ ապրանքանիշի հիմնադիր Իսակ Անդիկը մահացել է 2024 թվականի դեկտեմբերին՝ Բարսելոնայի մերձակա լեռներում որդու հետ համատեղ զբոսանքի ժամանակ ժայռից ավելի քան 100 մետր բարձրությունից վայր ընկնելու հետևանքով։ Դատավորի որոշման մեջ նշված է, որ գործում առկա են ապացույցներ, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ գործարարի մահը կարող էր դժբախտ պատահար չլինել, իսկ Ջոնաթան Անդիկը «կատարվածում ակտիվ և դիտավորյալ դեր է խաղացել»։

Ջոնաթան Անդիկը Mango հոլդինգային ընկերության գործադիր փոխնախագահ է նշանակվել 2025 թվականի հունվարին՝ հոր մահից մոտ վեց շաբաթ անց։ Երեքշաբթի Mango-ի տնօրենների խորհուրդը հայտարարություն է տարածել, որում արտահայտել է «դատական քննության բարեհաջող ավարտի նկատմամբ լիակատար վստահություն» և հույս, որ «դա տեղի կունենա հնարավորինս կարճ ժամկետներում»։

Դատական փաստաթղթում նշվում է նաև, որ հոր և որդու հարաբերությունները լրջորեն վատթարացել էին «Ջոնաթան Անդիկի՝ փողի հանդեպ ունեցած մոլուցքի» ֆոնին։ Բացի դրանից, հետաքննությունը հղում է կատարում նրա WhatsApp-յան նամակագրությանը, որտեղ նա արտահայտում էր «ատելության, վիրավորանքի զգացումներ և մահվան մասին մտքեր՝ հորը մեղադրելով իր խնդիրների համար»։

45-ամյա Ջոնաթան Անդիկը կտրականապես համաձայն չէ նման մեկնաբանության հետ։ Իր բաց նամակում նա նշել է. «Մենք կիսել ենք շատ երջանիկ, սրտառուչ և սիրառատն պահեր։ Ինչպես և շատ ընտանիքներում, մենք ևս բախվել ենք դժվար ժամանակների և տարաձայնությունների, սակայն հաղթահարել ենք դրանք հսկայական ջանքերի, մեծահոգության և փոխադարձ աջակցության շնորհիվ»։

Մերձավորևելյան պատերազմը և Հորմուզի նեղուցի փակումը հարվածում են պարարտանյութերի գլոբալ մատակարարումներին. ՄԱԿ

Բացի էներգետիկ շուկաների ապակայունացումից, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է ամբողջ աշխարհում պարարտանյութերի մատակարարումների կտրուկ կրճատման։ Սակայն գյուղատնտեսության վրա հետևանքները լիարժեքորեն կարող են ի հայտ գալ միայն մի քանի ամիս անց, երբ սկսվի բերքահավաքը։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Ցյու Դունյուն երեքշաբթի Հռոմում անցկացված միջոցառման ժամանակ նախազգուշացրել է, որ. «Մեր այժմ ընդունած որոշումները կպարզեն՝ այս իրավիճակը կմնա՞ որպես կառավարելի ցնցում, թե՞ կվերածվի պարենային անվտանգության ավելի խոր համաշխարհային ճգնաժամի 2026, 2027 թվականներին և դրանից հետո»։

«Այն, ինչ մենք տեսնում ենք այսօր, պարզապես աշխարհաքաղաքական ճգնաժամ չէ։ Սա համակարգային ցնցում է ամբողջ համաշխարհային գյուղատնտեսական և պարենային համակարգի համար»,- ընդգծել է Ցյու Դունյուն։