«Օրենքով գող» է կալանավորվել. ըստ ՔԿ–ի՝ հարկադրել է ՔՊ–ին չընտրել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Դ.-ն սպառնալիքի, հարկադրանքի, սեռական հայհոյանքներով համակցված և անօրինական այլ գործողությունների միջոցով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներին, այդ թվում՝ Կ.Ղ.-ին հրահանգել և հարկադրել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին չընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և այդ նպատակով ընտրության գնալու հրահանգը բոլորին փոխանցել՝ այդ կերպ խոչընդոտելով այլ անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

Նույն օրը Կ.Ղ.-ն իրեն փոխանցված հիշյալ ապօրինի հրահանգի մասին տեղեկացրել է նաև այլ անձանց՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի հրահանգը հասու դարձնելով վերջիններիս՝ այդ կերպ կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված ապօրինի գործողություններ:

Ա.Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 210-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (հանրաքվեին կամ ընտրությանը որևէ ձևով քվեարկելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուն կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելուն կամ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն հարկադրելը, որը կատարվել է նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով), իսկ Կ.Ղ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Դ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Մենք ընտրություններին մասնակցում ենք հաղթանակի նպատակով. «Միասնության թևեր»

«Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող, Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մենք ընտրություններին մասնակցում ենք հաղթանակի նպատակով»:

«Մնացած հարցերը, կախված ընտրությունների արդյունքներից, մենք կքննարկենք ընտրությունների ավարտից հետո։ Բոլոր դեպքերի համար նախատեսել ենք բոլոր քայլերը»,- նշեց նա։

Թաթոյանը հավելել է, որ «Միասնության թևեր» կուսակցությունը, տարբեր հետազոտությունների տվյալներով, վաղուց հաղթահարել է խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ անցողիկ շեմը։

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավը սկսվել է մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Քվեարկությունը տեղի կունենա հունիսի 7-ին։ Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն և կուսակցությունների 2 դաշինք։

Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ. Մերց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ուրբաթ հայտարարել է, որ ներկայում ինքն իր երեխաներին խորհուրդ տա չէր ապրել կամ սովորել Միացյալ Նահանգներում՝ մատնանշելով արագ փոփոխվող սոցիալական մթնոլորտը և սահմանափակ հնարավորությունները նույնիսկ բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց համար, հայտնում է Reuters-ը:

Վյուրցբուրգում անցկացված կաթոլիկ համագումարի ժամանակ երիտասարդների առջև ունեցած իր ելույթում Մերցն ասել է, որ մարդիկ չափազանց հակված են աշխարհի վիճակի մասին մտածել «աղետի ռեժիմով», և գերմանացիներին կոչ է արել ավելի մեծ լավատեսությամբ վերաբերվել սեփական երկրի ներուժին:

«Ես հաստատապես հավատում եմ, որ աշխարհում քիչ երկրներ կան, որոնք առաջարկում են… Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ, այնտեղ կրթություն ստանալ և աշխատել միայն այն պատճառով, որ այնտեղ հանկարծակի սոցիալական կլիմա է ձևավորվել»,- ասել է երեք երեխաների հայր 70-ամյա Մերցը: «Այսօր Ամերիկայում ամենակրթված մարդիկ անգամ աշխատանք գտնելու մեծ դժվարություններ ունեն»,- հավելել է Գերմանիայի կանցլերը:

«Ես Ամերիկայի մեծ երկրպագու եմ: Այս պահին իմ հիացմունքը չի աճում»,- ասել է նա՝ դահլիճի ծիծաղի և ծափահարությունների ներքո:

Անցյալ ամիս Մերցը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները նվաստացել է Իրանի դեմ պատերազմում, ինչը հարուցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթը։

Մի քանի օր անց Վաշինգտոնը հայտարարեց Գերմանիայից զորքերի մասնակի դուրսբերման և Եվրոպական միության ավտոմեքենաների համար մաքսատուրքերի բարձրացման մասին՝ մի ոլորտում, որտեղ Գերմանիան ուժեղ դիրքեր ունի:

Սկանդալային ձայնագրություն․ ուսանողներին ստիպում են մասնակցել ՔՊ քարոզարշավին I ԼՈՒՐԵՐ I 18:00

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։

Թեքսաս նահանգը մահապատժի է ենթարկել 2004 թվականին թոշակառու պրոֆեսորի սպանության համար դատապարտված տղամարդուն

Տղամարդը, որին դատախազության փորձագետները և պաշտպանական կողմի փաստաբանները անվանել են մտավոր հետամնաց, դարձել է 1982 թվականից ի վեր ԱՄՆ Թեքսաս նահանգում մահապատժի ենթարկված 600-րդ անձը։ Նա մահվան էր դատապարտվել հինգշաբթի երեկոյան՝ քոլեջի 77-ամյա թոշակառու պրոֆեսորի սպանության համար, հայտնում է Associated Press-ը:

Էդվարդ Բասբի կրտսերի մահը արձանագրվել է տեղական ժամանակով 20:11-ին՝ Հանթսվիլի պետական բանտում մահացու ներարկումից հետո՝ նրա հաշմանդամության վերաբերյալ հայցի քննությունը կասեցնելու մասին ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը չեղարկելուց մի քանի ժամ անց:

Մահապատժի իրականացումով ավարտվել է Բասբիի փաստաբանների վերջին րոպեին ձեռնարկած իրավական ջանքերի շարքը՝ նրա կյանքը փրկելու համար: Բասբին դատապարտվել էր Թեքսասի քրիստոնեական համալսարանի թոշակառու պրոֆեսոր Լորա Լի Քրեյնի խեղդամահության պատճառ դառնալու համար:

Դատախազությունը հայտարարել է, որ 2004 թվականի հունվարին կինն առևանգվել էր մթերային խանութի ավտոկայանատեղիից և թողնվել իր իսկ ավտոմեքենայի բեռնախցիկում, որտեղ շնչահեղձ էր եղել, քանի որ նրա դեմքը, բերանն ու քիթը ամուր փաթաթված էին եղել կպչուն ժապավենով:

Այդ մահապատժը դարձավ 600-րդը Թեքսասում այն բանից ի վեր, երբ 1982 թվականին նահանգում վերականգնվեց պատժի այս տեսակը։

Բասբին նաև դարձավ այս տարի Թեքսասում մահապատժի ենթարկված չորրորդ և ամբողջ երկրում՝ 12-րդ անձը: Ավելի վաղ՝ հինգշաբթի, Օկլահոմա նահանգում մահապատժի էր ենթարկվել Ռեյմոնդ Ջոնսոնը՝ գրեթե 20 տարի առաջ իր նախկին ընկերուհուն և նրա 7 ամսական դստերը սպանելու համար: