Գավառում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Infinity»-ն. վերջինս բախվել է էլեկտրասյանն ու գազատարի հենասյանը. կա վիրավոր

Մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Ժամը 21։00-ի սահմաններում Գավառ քաղաքի Միքայելյան փողոցում բախվել են «Infinity» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով «ՎԱԶ 2121»-ի վարորդը տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ բախման հետևանքով «Infinity»-ն բախվել է փայտե էլեկտրասյանը և գազատար խողովակի երկաթյա հենասյանը։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Երևանի աղտոտված օդն իշխանությունների անգործության հետևանք է. Մեսրոպ Մանուկյան (վիդեո)

Աղբավայրը՝ քաղաքի եզրին, աղտոտված օդը՝ քաղաքի կենտրոնում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, «Հայաստան» դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Մեսրոպ Մանուկյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։

Նա նշում է, որ անցած 8 տարիների ընթացքում իշխանություններն արտաքին պարտքն ավելացրել են 8 մլրդ դրամով, բայց խնդիրները մնացել են առանց լուծման. «Սա պարզապես խնդիր չէ, սա անգործության հետևանք է։ Արդարացումներն ավարտվել են, գործելու ժամանակն է»,-ընդգծել է նա։

Թրամփը հայտնել է Սի Ծինփինի հետ գերազանց բանակցություններ վարելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 14-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններն անվանել է «գերազանց»։

«Գերազանց», — պատասխանել է նա համապատասխան հարցին՝ հավելելով, որ Չինաստանը հրաշալի երկիր է։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նախըտրել է չմեկնաբանել այն հարցը, թե արդյոք երկխոսության ընթացքում շոշափվել է Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ինչպես հաղորդում է CNN-ը, այցի մի մասն ուղեկցվել է մշակութային ծրագրով։ Թրամփն ու Սի Ծինփինն այցելել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող «Երկնքի տաճար»։ «Երկնքի տաճար» համալիրը Պեկինի գլխավոր տեսարժան վայրերից և այցեքարտերից մեկն է։

«ԿԲ-ն ասում է`վարկի տոկոսը չենք իջեցնում, որ շատ վարկ չվերցնեք, պարտքի տակ չընկնեք». Մարուքյան

Հայաստանի առևտրային բանկերը, Կենտրոնական բանկի աջակցությամբ, աղքատ ժողովրդի հաշվին գերշահույթներ են դիզում։ Այս մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում ԿԲ շենքի դիմաց հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ վերջին 5 տարիների ընթացքում բարձր տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել։ Նմանատիպ նախաձեռնություն եղել է միայն 2019 թվականին, սակայն կառավարությունը մերժել է այն։

Մարուքյանը նշել է, որ «Ազատություն» ռադիոկայանի միջոցով ջրի երես է դուրս եկել կիրառվող սխեմայի մասին սարսափելի ճշմարտությունը. Կենտրոնական բանկը առևտրային բանկերին վարկ է տրամադրում 6-7 տոկոսով, իսկ վերջիններս քաղաքացիներին վարկեր են տալիս արդեն 15-20 տոկոսով։ Էլ ավելի զարհուրելի է «Ազատության» հարցմանը ԿԲ-ի տված պատասխանը։ Ինչպես ընդգծել է Մարուքյանը, պատասխանի էությունն այն է, որ ցածր տոկոսադրույքները կարող են հանգեցնել չվերադարձվող վարկերի թվի ավելացմանը։ Այս առնչությամբ քաղաքական գործիչը ժողովրդին առաջարկում է հունիսի 7-ից հետո Հայաստանում սահմանափակել տոկոսադրույքների շեմը։ ԿԲ-ն կարծում է, որ դա վնասաբեր կլինի, սակայն նմանատիպ օրինակներ առկա են նաև զարգացած երկրներում։ Մարուքյանը նաև առաջարկել է սահմանափակել պետական հատվածի և ԿԲ նախկին աշխատակիցների՝ առևտրային բանկերում աշխատելու իրավունքը, քանի որ նախկին պաշտոնյաները, տեղափոխվելով առևտրային բանկեր, հաճախ պետական համակարգում ձեռք բերած փորձն օգտագործում են հենց պետության դեմ։

Մեկ այլ խնդիր էլ քաղաքացիների անունով՝ առանց նրանց գիտության ձևակերպված վարկերն են։ «Առևտրային բանկերում վարկեր են ձևակերպում առանց մարդկանց իմացության։ Մինչ քննություն է ընթանում, գույքի վրա կալանք է դրվում, ու որևէ լուծում չկա։ Չի կարող այնպես լինել, որ առևտրային բանկի մեղքով վարկ ձևակերպվի անտեղյակ մարդու վրա։ Մի դեպքում ընդհանրապես խոսքը ծայրահեղ ցածր եկամուտ ունեցող անձի մասին էր, որին ոչ մի բանկ վարկ չէր տրամադրի»,- նշել է քաղաքական գործիչը։

«Բոլորը մտածում են միայն հարստանալու մասին։ Առևտրային բանկերում հսկայական գումարներ են բաշխվում, և ինչպե՞ս ստացվեց, որ նրանք Կենտրոնական բանկի հետ ընդհանուր լեզու գտան»,- հարցադրում է արել Մարուքյանը՝ խոստանալով ժողովրդին դառնալ նրանց ձայնն ու «մուրճը»՝ նրանց շահերը պաշտպանելու համար։

Նրա խոսքով՝ հեղափոխության ճանապարհով իշխանության եկած թիմը վաղուց սկսել է պաշտպանել կորպորատիվ շահերը և թաղված է կոռուպցիայի մեջ։ Կատարվածի մասին գիտի նաև վարչապետը, ինչի վկայությունն այն է, որ բոլոր պետական ծրագրերը փորձում են իրականացնել բանկերի միջոցով, որպեսզի վերջիններս կարողանան դրա հաշվին աշխատել։ «Մենք դեմ չենք բանկային համակարգի զարգացմանը, մենք դեմ ենք, որ աղքատ ժողովրդի հաշվին բանկերը հարստանան ու գերշահույթ ստանան»,- եզրափակել է Մարուքյանը։

Իսրայելի իշխող կոալիցիան օրինագիծ է ներկայացրել խորհրդարանի լուծարման մասին

Իսրայելում իշխող կոալիցիան առաջարկել է օրինագիծ՝ կնեսետի՝ երկրի խորհրդարանի լուծարման մասին, հաղորդում է The Times of Israel-ը։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուի իշխող կոալիցիայի անդամը չորեքշաբթի ներկայացրել է սեփական օրինագիծը կնեսետի լուծարման և ընտրությունների մեկնարկի մասին», — նշվում է հրապարակման մեջ։

Փաստաթուղթը մայիսի 13-ին ներկայացրել է «Լիքուդ» կուսակցությունից պատգամավոր Օֆիր Կացը։ Նրա նախաձեռնությունը աջակցել են իշխող կոալիցիայի մեջ մտնող բոլոր կուսակցությունների առաջնորդները։ Խորհրդարանի արտահերթ ընտրությունների անցկացման ամսաթիվը կսահմանվի կնեսետի հարցերով հանձնաժողովում քննարկումների ընթացքում։

«Ձեզ Գարեգին Նժդեհ մականուն են տալու», «ՀՀԿ–ականները հարձակվելու են ձեր վրա, մի ասեք էդպիսի բան»

Կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։

Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։