Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին կոչ է անում չտարածել եկեղեցու վերաբերյալ ապատեղեկատվությունը

Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին պարզաբանում է տարածել Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ․

«Օգոստոսի 7-ին Արմեն Խաչատրյան անունով ֆեյսբուքյան օգտատերը Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաբերյալ հրապարակում է կատարել՝ «Մշակութային բարբարոսություն Եղվարդում» վերտառությամբ, որում մի շարք իրականությանը չհամապատասխանող պնդումներ ներկայացրել է որպես հաստատված փաստեր, դրանց հիման վրա խոսել «վանդալիզմի», «հանցագործության», «տգիտության» և մարդկանց՝ օրենքով պատժելու անհրաժեշտության մասին։

Քանի որ խոսքը ոչ միայն XIV դարի բացառիկ արժեք ունեցող եկեղեցու, այլև այնտեղ տասնամյակներ շարունակ ծառայություն իրականացնող հոգևորականի և եկեղեցական համայնքի աշխատանքի նկատմամբ հրապարակային մեղադրանքների մասին է, անհրաժեշտ ենք համարում փաստերով պատասխանել հրապարակման բոլոր հիմնական պնդումներին։

Նախ՝ սխալ է հրապարակման առաջին փաստական պնդումը։

Գրառման մեջ նշվում է, որ հրապարակված լուսանկարում Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու «արևմտյան ճակատն է»։ Իրականում լուսանկարում եկեղեցու հարավային ճակատն է։ Եվ սա պարզապես աշխարհագրական ուղղության պատահական վրիպում չէ. այս սխալ նույնականացված ճակատի հիման վրա հետագայում արվում են ճարտարապետական ու մշակութաբանական ծանրակշիռ թվացող «եզրահանգումներ»։

Երկրորդ և ամենակարևոր սխալ պնդումն այն է, թե իբր «եկեղեցու նրբահյուս խաչ-պատուհանը բարբարոսաբար փորել են ու միջից վառարանի ծխատար խողովակ անցկացրել»։

Ոչ, չեն փորել։ Այն, ինչ ներկայացվում է որպես խողովակի համար «փորված» միջնադարյան խաչ, իրականում եկեղեցու ճարտարապետական հորինվածքի մաս կազմող պատուհանային բացվածք է։ Խաչաձև ռելիեֆային հորինվածքի կենտրոնում այդ նեղ պատուհանային բացվածքը գոյություն ունի անկախ որևէ ջեռուցման համակարգից և ծառայում է եկեղեցու առաջին հարկի բնական լուսավորմանը (Նկար N01):

Ավելին՝ նույն կառուցվածքային սկզբունքը հստակ երևում է նաև եկեղեցու հյուսիսային ճակատին, որտեղ որևէ ծխատար խողովակ չկա։ Կից ներկայացվող հարավային և հյուսիսային ճակատների համադրական լուսանկարները (Նկար N02) բավարար են հասկանալու համար, որ խոսքը ոչ թե այսօր «փորված խաչի», այլ եկեղեցու սկզբնական ճարտարապետական հորինվածքում առկա պատուհանային բացվածքի մասին է։

Եկեղեցին գործող է։ Այստեղ մատուցվում են Սուրբ Պատարագներ, ժամերգություններ և կատարվում են եկեղեցական ծեսեր, ուր ամբողջ տարվա ընթացքում գալիս են հավատացյալներ։ Գործող եկեղեցու պատուհանային բացվածքներն ապակեպատված են։ Ջեռուցման համակարգի ծխատար խողովակը չի անցկացվել խաչաքանդակի կամ պատմական քարի միջով և դրանց վրա խողովակի համար անցք չի բացվել։ Այն դուրս է բերված արդեն գոյություն ունեցող պատուհանային բացվածքի՝ ապակեպատված հատվածի վերին մասով։ Կից ներկայացվող մանրամասն լուսանկարները հենց դա են ցույց տալիս (Նկար N03): Ջեռուցումն ապահովում է հատկապես տարվա ցուրտ ամիսներին եկեղեցական արարողությունների իրականացման և եկեղեցի այցելող հավատացյալների համար նվազագույն պայմանները:

Առանձին անդրադառնանք նաև էլեկտրական լարերի մասին պնդմանը։

Հեղինակը լուսանկարում տեսանելի լարերը ևս ներկայացնում է որպես «վանդալիզմի» ապացույց՝ գրելով, թե դրանք կախված են «հինավուրց արձանագրության վրա»։ Լարերի տեխնիկական դասավորության արտաքին տեսքի վերաբերյալ կարելի է ունենալ տարբեր էսթետիկական գնահատականներ, սակայն էսթետիկական գնահատականը չի կարող փոխարինել փաստին։ Ներկայացված լուսանկարը չի վկայում արձանագրության քանդման, փորման, ջնջման կամ որևէ այլ ֆիզիկական վնասման մասին։ Լարի տեսանելի լինելը և պատմամշակութային տարրի վնասումը նույն բաները չեն։

Հրապարակման հեղինակին չհիմնավորված պնդումներ անելուց և որևէ մեկին օրենքով պատժելու պահանջ ներկայացնելուց առաջ հայրաբար հորդորում ենք հատկապես պատմամշակութային և հոգևոր ժառանգության մասին հրապարակումներ կատարելիս նախ ուսումնասիրել փաստերը, անհրաժեշտության դեպքում դիմել ոլորտի մասնագետներին կամ եկեղեցու հոգևոր հովվին՝ ապատեղեկատվություն տարածելուց զերծ մնալու համար։

Սոցիալական ցանցերի օգտատերերին կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն պարունակող հրապարակումը»,- ասված է պարզաբանման մեջ։

Իսրայելական բանակը Լիբանանի հարավում կիրառել է հրկիզող զենքեր

Իսրայելական բանակը կիրակի օրը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող բնակելի թաղամասերին՝ օգտագործելով հրկիզող զենքեր, որոնք խոշոր հրդեհներ են առաջացրել, ռուսական լրատվամիջոցին հայտնել է լիբանանյան ռազմական աղբյուրը։

«Իսրայելական ավիացիան հարվածել է Էլ-Մանսուրի գյուղին, իսկ հրետանին ծանր արկերով կրակ է բացել Ալի ալ-Թահեր բարձունքների, Զուտարի և Մեյֆդունի միջև ընկած տարածքի և հարավային Լիբանանի Էլ-Մանսուրի հողերի վրա»,- ասել է լրատվամիջոցի աղբյուրը։

Աղբյուրը հավելել է, որ իսրայելական անօդաչու թռչող սարքը հրկիզող զինամթերք է նետել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մեծ քանակությամբ այգիներ և լեռնային տարածքներ է այրել Արևմտյան Բեքայում՝ Նիհայից մինչև Քֆարհունա: Մեկ այլ անօդաչու թռչող սարք, ըստ նրա, պայթուցիկ նյութեր է նետել Ալի ալ-Թահեր բլրի մոտ:

«Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվումայդ հարցով․ Էկո համայնք

Նառա Մանուկյանը «Էկո համայնք» համայնքի էջում ահազանգում է Փազազյան փողոցի վերջում, «Մալականի այգու» մոտ աղբավայր է գոյացել։

«Տարիներ շարունակ այս ձորը լցվում է շինարարական աղբ։ Մենք դիմել ենք քաղաքապետարան և ոստիկանություն, բայց ոչ մեկը չի զբաղվում այդ հարցով։ Վայրը գտնվում է Փազազյան փողոցի վերջում, ժողովրդի կողմից Մալականի կոչվող այգու կողքը։ Աղբի թափելու պատճառով ծառեր են ոչնչացվել»,- նշված է գրառման մեջ։

Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ ՓԾ

Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ փրկարարների օպերատիվ արձագանքը կանխել է հնարավոր ծանր հետևանքները։

Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15-կետանոց ծրագիրը

Իսրայելը մերժում է Գազայի հատվածի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը: Իսրայելի զինված ուժերը չեն լքի անկլավը, մինչև պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը լիովին չզինաթափվի, կիրակի օրը հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Իսրայելը մերժում է 15 կետանոց փաստաթուղթը: Իսրայելի պաշտպանության ուժերը դուրս չեն գա Գազայի հատվածից, մինչև ՀԱՄԱՍ-ը չզինաթափվի: Եվ երբ ես խոսում եմ ՀԱՄԱՍ-ի զինաթափման մասին, դա նշանակում է ծանր զենքեր, թեթև զենքեր՝ բոլոր զենքերը: Եվ մենք խոսում ենք իրական զինաթափման, այլ ոչ թե կեղծ զինաթափման մասին», – ասել է նա կառավարության նիստում։

Սիրիան և ՌԴ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել. SANA

Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել: Այս մասին հայտնում է SANA-ն։

18 ամիս տևած բանակցություններից հետո Սիրիան և Ռուսաստանը համաձայնության են եկել Խմեյմիմում և Տարտուսում ռուսական ներկայության ապագայի վերաբերյալ։

Հուշագրի համաձայն՝ քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ Խմեյմիմ օդանավակայանը և Տարտուսի նավահանգստի չորրորդ առևտրային նավամատույցը, աստիճանաբար կանցնեն Սիրիայի կառավարության վերահսկողության տակ։

Ռազմական օբյեկտները կվերածվեն սիրիա-ռուսական համատեղ ուսումնական կենտրոնների՝ ավանդական ռազմական բազաների փոխարեն։ Անցումային գործընթացը նախատեսվում է ավարտել երեք ամսվա ընթացքում։

Ուկրաինայի կողմից սեփական բալիստիկ հրթիռի ստեղծումը կնշանակի զենքի շուկայում նոր հզոր խաղացողի ի հայտ գալ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ մի շարք երկրներ հետաքրքրված չեն ուկրաինական բալիստիկ և հակաբալիստիկ տեխնոլոգիաների զարգացմամբ։

Դրա պատճառներից մեկը համաշխարհային զենքի շուկայում մրցակցությունն է։

Պետության ղեկավարն այս մասին խոսել է «United News» հեռուստամարաթոնին տված հարցազրույցում։

«Շատերը չեն ցանկանում, որ Ուկրաինան ունենա իր սեփական բալիստիկ հրթիռային համակարգը։ Ռուսաստանը, անկասկած, թիվ մեկն է։ Բայց միաժանակ էլ աշխարհում շատ մարդիկ և ընկերություններ չկան, որոնք ցանկանում են նման մրցակից ունենալ», – ասել է Զելենսկին։

Նախագահը նշել է, որ Ուկրաինայի կողմից սեփական բալիստիկ հրթիռի կամ հակաբալիստիկ հրթիռային համակարգի ստեղծումը կնշանակի զենքի շուկայում նոր հզոր խաղացողի ի հայտ գալ։

Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը

Հռոմի պապ Լևոն 14-րդը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը:

«Ողբերգական դեպքերը բազմապատկվում են՝ պատճառ դառնալով քաղաքացիական զոհերի թվի շարունակական աճի, այդ թվում՝ երեխաների շրջանում: Կոչ եմ անում հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և երկու կողմերից դադարեցնել քաղաքացիական օբյեկտների դեմ հարձակումները»,- ասել է Հռոմի պապը։

Իրանի գերագույն առաջնորդը հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեին հանդիպել է նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ ԱՊԱ-ի Թեհրանի բյուրոյի և Իրանի գերագույն առաջնորդի կայքի հաղորդմամբ՝ հանդիպման մասնակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը։

Իր պաշտոնավարման երրորդ տարին սկսելուն պես, Փեզեշքիանը, ըստ տեղեկությունների, հանդիպել է Մոջթաբա Խամենեիի հետ և մտքեր փոխանակել։

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են երկրի խնդիրները, այդ թվում՝ բնակչության առօրյա կարիքների բավարարումը, երրորդ պարտադրված պատերազմի և առաջիկա շրջանի համատեքստում առկա իրավիճակը, ռազմական զարգացումները, ֆինանսական և էներգետիկ ռեսուրսների ապահովումը, ծախսերի կառավարումը և արտասահմանյան գործընկերների հետ տնտեսական համագործակցությունը։

«Ռոսատոմը» սկսել է մասնագետներին վերադարձնել Իրանի Բուշերի ատոմակայան. Լիխաչև

«Ռոսատոմը» սկսել է մասնագետներին վերադարձնել Իրանի Բուշերի ատոմակայան. այս մասին հայտնել է կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը:

Նրա խոսքով՝ ինժեներատեխնիկական անձնակազմի առաջին հինգ արդեն տեղում են և սկսել է իրենց պարտականությունները կատարել։ Աշխատակիցների հաջորդ խումբը ատոմակայան կվերադառնա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

«Եթե ամեն ինչ լավ ընթանա, մինչև աշուն մենք նախագծում մեր անձնակազմի թիվը կհասցնենք 100 մարդու»,- ասել է Լիխաչևը։