Արցախի թեմի առաջնորդը զղջո՞ւմ է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ըստ արցախցիների շրջանում տարածված ներքին խոսակցությունների՝ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նեղսրտված է և զղջում է Վեհափառ Հայրապետի դեմ պայքարին միանալու համար։

Ավելի հավաստի տեղեկություններ ստանալու համար ArmLur.am-ը դիմել է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանին, սակայն նա որևէ կերպ չարձագանքեց մեր հարցերին։

Նույն հարցով մենք դիմել ենք նաև Արցախի թեմական խորհրդին։ Խորհրդից մեզ պատասխանեցին, որ թեմի առաջնորդի հետ դեկտեմբերի 8-ից խզել են իրենց հարաբերությունները։ Թեմից նաև հայտնեցին, որ նպատակ ու ցանկություն էլ չունեն հետևելու կամ անդրադառնալու Վրթանես Սրբազանի գործողություններին։ «Թեմի որևէ անդամ դեկտեմբերի 8-ից որևէ առնչություն չի ունեցել նրա հետ»,- կրկին շեշտում են Արցախի թեմական խորհրդից։

Հիշեցնենք, որ Վրթանես Սրբազանն այն բարձրաստիճան հոգևորականներից է, որ միացել է Վեհափառ Հայրապետի դեմ տարվող պայքարին»։

24 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ հնարավո՞ր է արդյոք համաձայնությունը Իրանի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ հնարավո՞ր է արդյոք համաձայնության հասնել Իրանի հետ։

Նա նաև զգուշացրել է, որ բանակցությունների ձախողման դեպքում չի բացառվում, որ ռազմական ուժի կկիրառվի։

«Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնց մասին ոչինչ չգիտենք՝ օրինակ՝ ասում են արդյոք ճշմարտությունը, թե ոչ։

Մեզ դեմ առ դեմ ասում են, որ հրաժարվում են ամբողջ միջուկային զենքից… իսկ հետո դուրս են գալիս մամուլի առաջ և ասում․ «Ոչ, մենք ցանկանում ենք հարստացնել ուրանը»»,- ասել է նա։

24 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ հնարավո՞ր է արդյոք համաձայնությունը Իրանի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 24 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ հնարավո՞ր է արդյոք համաձայնության հասնել Իրանի հետ։

Նա նաև զգուշացրել է, որ բանակցությունների ձախողման դեպքում չի բացառվում, որ ռազմական ուժի կկիրառվի։

«Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնց մասին ոչինչ չգիտենք՝ օրինակ՝ ասում են արդյոք ճշմարտությունը, թե ոչ։

Մեզ դեմ առ դեմ ասում են, որ հրաժարվում են ամբողջ միջուկային զենքից… իսկ հետո դուրս են գալիս մամուլի առաջ և ասում․ «Ոչ, մենք ցանկանում ենք հարստացնել ուրանը»»,- ասել է նա։

Ի տարբերություն «բայրաքթարը» «աստվածացնող» Հայաստանի՝ Իրանում ոչ ոք չէր կարող «աստվածացնել» աշխարհի ամենաթանկ ամերիկյան ինքնաթիռները կամ հրթիռները

Բժշկության մեջ կա ցավին դիմանալու շեմի հասկացություն, որը զանազան անձանց մոտ տարբեր է և անկախ ֆիզիկական ուժից․ գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այս երեկույթը երկրների պարագայում, միգուցե, պետք է կոչել դիմակայունության շեմ։

Իրանի դեմ պատերազմն, իրականում, հենց ցավին դիմանալու կամ դիմակայունության շեմերի պայքար էր, այլ ոչ թե ում ռումբն էր ավելի խոշոր և մահաբեր, կամ թե ում բանակն ավելի մեծ բյուջ և ավելի տեխնոլոգիական զենքեր ուներ։

Ցավոք սրտի, մեզանում ընդհանրապես չի քննարկվում այն հարցը, թե ինչո՞ւ է Հայաստանի դիմակայունության շեմն այնքան իջեցվել, որ թեկուզ միայն պատերազմի սպառնալիքով հնարավոր է դարձել զիջումներ կորզել մեր երկրից և ի՞նչ պետք է անել այն բարձրացնելու համար։

Ի տարբերություն մեզ, որ գրեթե «աստվածացրել» էինք ինչ-որ «Բայրաքթարներ», Իրանում ոչ ոք չէր կարող «աստվածացնել» աշխարհի ամենատեխնոլոգիական և թանկ ամերիկյան ինքնաթիռները կամ հրթիռները։

Իրանի «աղքատ» ԶՈւ-երը, փաստացիորեն, մեկ անգամ ևս ապացուցեցին, որ արդի պատերազմներում թշնամու բանակի բյուջեն, սպառազինությունը և մնացյալ բոլոր առավելությունները բավարար չեն հաղթանակի հասնելու համար, եթե պատերազմը կառավարվում է օբյեկտիվորեն ավելի հզոր թշնամու դեմ գործելու ասիմետրիկ ռազմավարական մտածելակերպով և աննկուն կամքով, ինչի բացակայությունը մեր պատերազմի պարագայում խայտառակ տապալում էր»,- նշել է իրանագետը։

Աշխարհը պետք է պատրաստ լինի Իսրայելի հնարավոր սաբոտաժներին. Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը սիրիացի իր գործընկերոջ՝ Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ հանդիպումից հետո հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով: Ֆիդանն ընդգծել է առկա ճգնաժամային իրավիճակներից դասեր քաղելու, ինչպես նաև ողջամտորեն գործելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Իսրայելի կողմից բանակցությունները խաթարելու գործողությունները:

«Աշխարհի հասարակությունը հատկապես պետք է պատրաստ լինի Իսրայելի հնարավոր սաբոտաժային գործողություններին հակադարձելուն, ինչպես նաև այնպիսի արձագանք տալուն, որն անհրաժեշտ է»,- հավելել է նա:

Բացի այդ, վերջինս անդրադարձել է ԱՄՆ-Իսրայել և Իրան բախումների ֆոնին Թեհրանի և Մերձավոր Արևելքի պետությունների միջև առկա հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ այդ հարաբերությունները, հիմնվելով ավելի առողջ հիմքի վրա, կկարգավորվեն, ինչպես նաև տարածաշրջանում կձևավորվի անվտանգության ու խաղաղության նոր ճարտարապետություն:

«Որպես Թուրքիա մենք շարունակելու ենք այս գործընթացում ակտիվ դերակատարում ունենալ: Ես ևս մեկ անգամ ասում եմ՝ պատրաստ ենք ամեն կերպ մեր ներդրումն ունենալ»:

Բացի այդ, Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Իսրայելի կողմից Գազայում և Լիբանանում իրականացվող գործողության մասին՝ այն որակելով որպես «ցեղասպանություն»: «Իսրայելն այժմ Գազայում ընթացող ցեղասպանությունը տեղափոխում է Լիբանան»,- ասել է նա:

Ermenihaber

Ալիևն ընդունել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչիին:

Օրակարգում է եղել երկու պետությունների միջև առկա կապերն ու ռազմավարական համագործակցությունը:

Բաքվում կայացած հանդիպմանն ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունները ընդլայնվել են բոլոր ոլորտներում, ինչպես նաև կարևորվել այդ համատեքստում համապատասխան կառույցների միջև արդյունավետ գործընկերությունը:

Թուրքական մամուլի համաձայն՝ կողմերը նշել են նաև, որ ներկայումս ընթացող համատեղ աշխատանքներն ամրապնդում են երկու պետությունների միջև առկա վստահությունն և կայունությունը: Ըստ այդմ նաև՝ Չիֆթչիի այցն Ադրբեջան միտված է երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելուն:

Թուրքիան և Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում նոր պայմանագիր են կնքել

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմարդյունաբերության ոլորտում նոր համագործակցության մասին պայմանագիր է ստորագրվել, որը նպատակ ունի զարգացնել ռազմավարական կարողությունները և վերափոխել էկոհամակարգը: Այս մասին սոցիալական մեդիայում կատարած գրառմամբ տեղեկացրել է Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը:

«Ռազմարդյունաբերության մեջ ամբողջական էկոհամակարգային մեր մոտեցումն այժմ հասել է մի մակարդակի, որտեղ այն միջազգային ճանաչում ունի ոչ միայն հարթակի և արտադրանքի մշակման հնարավորությունների, այլև կորպորատիվ կառուցվածքի, կառավարման մոդելի և կայուն արդյունաբերականացման ըմբռնման առումով»,- նշել է նա:

Գրառման համաձայն՝ Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության անունից փաստաթուղթը ստորագրել է վարչության ղեկավարի օգնական Հաքան Քարաթաշը, իսկ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության անունից՝ գերատեսչության ղեկավարի օգնական Հիդայեթ Ազիմովը:

Ermenihaber

Թուրքիան և Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում նոր պայմանագիր են կնքել

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմարդյունաբերության ոլորտում նոր համագործակցության մասին պայմանագիր է ստորագրվել, որը նպատակ ունի զարգացնել ռազմավարական կարողությունները և վերափոխել էկոհամակարգը: Այս մասին սոցիալական մեդիայում կատարած գրառմամբ տեղեկացրել է Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության ղեկավար Հալուք Գյորգյունը:

«Ռազմարդյունաբերության մեջ ամբողջական էկոհամակարգային մեր մոտեցումն այժմ հասել է մի մակարդակի, որտեղ այն միջազգային ճանաչում ունի ոչ միայն հարթակի և արտադրանքի մշակման հնարավորությունների, այլև կորպորատիվ կառուցվածքի, կառավարման մոդելի և կայուն արդյունաբերականացման ըմբռնման առումով»,- նշել է նա:

Գրառման համաձայն՝ Թուրքիայի նախագահականի ռազմարդյունաբերության վարչության անունից փաստաթուղթը ստորագրել է վարչության ղեկավարի օգնական Հաքան Քարաթաշը, իսկ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության անունից՝ գերատեսչության ղեկավարի օգնական Հիդայեթ Ազիմովը:

Ermenihaber

Լավրովը «խայթել է» ՀՀ պաշտոնյաներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ներսում առյուծ կտրած եւ Ռուսաստանի դեմ կատաղի պայքարի դուրս եկած ՀՀ պաշտոնյաները, պարզվում է՝ Ռուսաստանում կատու են դառնում եւ պատրաստ են մկան ծակը հազար թումանով առնել։

Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Մոսկվա ապրիլմեկյան այցի ընթացքում, երբ հայկական եւ ռուսական պատվիրակությունները սպասելիս են եղել ՌԴ նախագահի եւ Փաշինյանի ժամանմանը, ՌԴ արտգործնախարար Լավրովը խայթել է ՀՀ պաշտոնյաներին եւ հեգնախառն հարցրել՝ եկա՞ն ձեր ԵՄ հիբրիդային խմբերը եւ ո՞ւմ դեմ են պայքարում։ Ի դեպ, ռեպլիկի մի մասը տեղ է գտել նաեւ ռուսական լրատվամիջոցների ռեպորտաժներում, սակայն հայկական կողմի արձագանքը ներառված չէ։

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Լավրովին ափալ-թափալ տեղից արձագանքել է արտգործնախարար Միրզոյանը, որ շտապել է արդարանալ, թե ինքը տեղյակ չէ, իբր չի էլ հասկանում, թե ինչի մասին է Լավրովը հարցնում։ Մինչդեռ հենց Միրզոյանի նամակին ի պատասխան, ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարեց, որ ԵՄ-ն, ընտրություններին ընդառաջ, Հայաստան կուղարկի հիբրիդային արագ արձագանքման խումբ։

«Մեր հարեւանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մնում է կարեւոր։ Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»,- նշել էր նա»

Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 7-ին տեղի կունենան Ազգային ժողովի նոր ընտրություններ: Սակայն նույնիսկ արդյունքների վերջնական ամփոփումից հետո գործող Ազգային ժողովն ու կառավարությունը դեռևս կշարունակեն պաշտոնավարել: Իսկ ե՞րբ կնշանակվի նոր վարչապետը, ե՞րբ կկայանա նորընտիր ԱԺ առաջին նիստը, և ե՞րբ կձևավորվի նոր կառավարությունը:

Ըստ Սահմանադրության, Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Այդ օրը կլինի նաև ԱԺ առաջին նիստը:

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ Սահմանադրությունը հստակ նշում է, թե երբ են սկսվում և երբ են վերջանում Ազգային ժողովի լիազորությունները։ Այս գործող գումարման Ազգային ժողովը 2021 թվականի օգոստոսի 2-ին է սկսել իր աշխատանքները։ Հինգ տարին լրանում է 2026 թվականի օգոստոսի 2-ին։ Դա հստակ սահմանված է Սահմանադրության 90-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ԱԺ լիազորությունների ժամկետը սկսվում է նախորդ գումարման խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտման օրը։ Այսինքն, ԱԺ առաջին նիստը տեղի կունենա օգոստոսի 2-ին։ Ամենայն հավանականությամբ, նույն օրն էլ ՀՀ նախագահը կնշանակի վարչապետ:

Ի դեպ, քանի որ օգոստոսի 2-ը կիրակի է, հնարավոր է՝ նիստը կայանա և վարչապետ նշանակվի հաջորդ օրը՝ օգոստոսի 3-ին:
Ինչ վերաբերում է կառավարության ձևավորմանը, ապա, ըստ Սահմանադրության, այն կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո տասնհինգօրյա ժամկետում, այսինքն՝ առավելագույնը մինչև օգոստոսի 16-ը: