Իսրայելը այս գիշեր մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին

Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հարվածներ է հասցրել և շարունակում է գրոհել շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախները Լիբանանի հարավում՝ ի պատասխան այդ կազմակերպության զինյալների կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումների։

Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

««Հեզբոլլահի» կողմից հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներից հետո ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել ամբողջ գիշեր և շարունակում է գրոհել հարավային Լիբանանի մի քանի շրջաններում գտնվող թիրախները՝ խոցելով «Հըզբոլլահի» ահաբեկիչներին և ահաբեկչական օբյեկտները», – ասված է հայտարարության մեջ։

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացող Դևիսի գավաթի (աշխարհի թիմային գավաթ) խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին:

Հայաստանի թիմի կազմում մենախաղում հաղթանակ տարան Սամվել Աղայանն ու Դավիթ Պողոսյանը, իսկ զուգախաղում առավելության հասան Միքայել Ավանեսյանն ու Ավետիք Ղազարյանը։

Այսպիսով, մեր թիմն ապահովեց 2֊րդ տեղն ու նվաճեց 3֊րդ ենթախմբի ուղեգիր։ Հունիսի 20-ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի թիմը կմրցի առաջատար Մալթայի հավաքականի հետ։

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում մեր ընտրանին պարտության էր մատնել Անդորրայի (3:0), Սան Մարինոյի (2:1) և Իսլանդիայի (2։1) հավաքականներին:

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները այսօր Շվեյցարիայում տեղի չեն ունենա. Reuters

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները, որոնք պետք է կայանային հունիսի 19-ին Բյուրգենշտոկ քաղաքում, տեղի չեն ունենա։ Այդ մասին, վկայակոչելով Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը։

Հայտարարությունը հաջորդեց Սպիտակ տան խոսնակի գիշերային հայտարարությանը, որում ասվում էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրաժարվել է ուրբաթ օրը Շվեյցարիա նախատեսված այցից՝ իրանցի բանակցողների հետ հանդիպելու և պատերազմին վերջ տալու համար Թեհրանի և Վաշինգտոնի միջև ձեռք բերված համաձայնագրի իրականացման շուրջ բանակցությունները սկսելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և որպես միջնորդ հանդես եկող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը, որը նախատեսվում էր ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։

86 մլն՝ պատժախցերի համար․ ինչ վիճակում են եղել Արմավիր ՔԿՀ-ի պայմանները

Մինչ իշխանությունները պարբերաբար հայտարարում են քրեակատարողական համակարգի բարեփոխումների մասին, պետական գնումների փաստաթղթերից ստացվող պատկերը բոլորովին այլ իրականություն է բացահայտում։ Պարզվում է՝ միայն այժմ է նախատեսվում 85 միլիոն 790 հազար 930 դրամ հատկացնել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի որոշ պատժախցերի և տանիքի նորոգման աշխատանքների համար։

Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվում է, որ նախատեսվում են պատժախցերում սանհանգույցների վերանորոգման, ջրամատակարարման, սառը և տաք ջրագծերի, օդափոխության, երեսպատման, ներկման և այլ հարակից աշխատանքներ։ Նշված են անգամ պատերի երեսպատման, սանհանգույցների կահավորման և ինժեներական լուծումների վերաբերյալ կոնկրետ պահանջներ ու չափորոշիչներ։

Սա ինքնին ենթադրում է առնվազն երկու հնարավոր սցենարներից մեկը․ կամ այդ ենթակառուցվածքները մինչ այժմ բավարար վիճակում չեն եղել, կամ առկա են եղել, սակայն չեն ապահովել նվազագույն կենսապայմաններ։

Եվ այստեղ առաջանում է ավելի լուրջ հարց․ եթե քրեակատարողական հիմնարկներում առկա են ջրագծեր, նախագծեր և վերանորոգման համար նախատեսվող ծախսեր, իսկ այժմ իրականացվում են նաև տաք և սառը ջրի համակարգերի բարելավման աշխատանքներ, ապա ինչո՞ւ են տարիներ շարունակ կալանավորված անձինք և դատապարտյալները բարձրաձայնել ջրի սահմանափակ հասանելիության, սանիտարահիգիենիկ վատ պայմանների, օդափոխության անբավարարության և գերծանրաբեռնվածության խնդիրների մասին։

Հատկանշական է նաև նախատեսված գումարի չափը՝ գրեթե 86 միլիոն դրամ։ Նման ծավալի ներդրման պարագայում մի շարք կարևոր հարցեր են առաջանում․ քանի՞ խուց է վերանորոգվելու, ինչո՞ւ հենց հիմա է առաջացել նման մասշտաբի միջամտության անհրաժեշտություն, և ինչո՞ւ այդ խնդիրները չեն լուծվել ավելի վաղ։

Նշենք, որ «Արմավիր» ՔԿՀ-ի ջրամատակարարման խնդիրը գոյություն ունի հիմնարկի շահագործման սկզբից՝ 2015 թվականից։ Այդ մասին հրապարակավ հայտարարել է նաև Արդարադատության նախարարությունը։ Միայն 2024 թվականին ներդրվել է նոր ջրամատակարարման համակարգ, ինչից հետո հայտարարվել է շուրջօրյա ջրամատակարարման ռեժիմի անցման մասին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած այցերի ընթացքում ազատությունից զրկված անձինք բազմիցս բարձրացրել են հատկապես խմելու ջրի հասանելիության և որակի հետ կապված խնդիրները։ Դրանք առավել ծանր են եղել այն անձանց համար, որոնք դրսից որևէ աջակցություն չեն ստացել։

ՄԻՊ ներկայացուցիչների արձանագրումներով՝ հիմնարկում առկա են եղել չնորոգված պատժախցեր, միջատների և կրծողների առկայության դեպքեր, ինչպես նաև անկողնային և հիգիենիկ պարագաների ապահովման, բժշկական ծառայությունների կազմակերպման և այլ խնդիրներ։

Կարելի է արձանագրել, որ եթե պաշտոնապես ընդունվել է, որ Հայաստանի ամենամեծ քրեակատարողական հիմնարկներից մեկը գրեթե մեկ տասնամյակ գործել է առանց շուրջօրյա ջրամատակարարման, և այսօր պետական գնումների միջոցով նախատեսվում է շուրջ 85,8 միլիոն դրամ հատկացնել պատժախցերի և տանիքի նորոգմանը, ապա հարց է առաջնում՝ ինչպես էին այդ ընթացքում ապահովվում կալանավորված անձանց տարրական սանիտարահիգիենիկ պայմանները։ Եվ եթե բողոքներն ու դիտարկումները տարիներ շարունակ արձանագրվել են, ինչո՞ւ են հիմա որոշել բավարարել դրանք, և այս նորոգումը կապ ունի՞ ընտրությունների հետ։

Հասմիկ Մովսիսյան

Արման Ծառուկյանը և հայտնի բլոգեր Նինա Դրաման Հայաստանում են

UFC-ի հայ մարտիկ Արման Ծառուկյանը ժամանել է Հայաստան։

Անվանի մարտիկն իր տելեգրամյան ալիքում կարճ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է նա գտնվում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ փաստացի ավետելով հայրենիք իր այցի մասին:

Սակայն սա միակ անակնկալը չէր մարտարվեստի երկրպագուների համար։ Պարզվում է՝ Ծառուկյանը Հայաստան է ժամանել ոչ մենակ. նրան ուղեկցում է UFC-ի աշխարհում չափազանց մեծ ճանաչում ունեցող ամերիկացի մոդել, բլոգեր և կոնտենտ-մեյքեր Նինա Դրաման։

Այսօր արդեն համացանցում նոր կադրեր են տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Արմանն ու Նինան միասին հաճելի ժամանակ անցկացնում Սևանա լճի ափին և վայելում հայկական բնությունը։

Ֆուտզալի ԱԱ որակավորման հիմնական փուլ․ հայտնի են Հայաստանի հավաքականի մրցակիցները

Հայտնի են ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցներն Աշխարհի 2028թ-ի առաջնության որակավորման հիմնական փուլում։

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մեր թիմն ընդգրկված է առաջին խմբում, որտեղ կհանդիպի Հունգարիայի ու Շվեդիայի հավաքականներին։

Որակավորման փուլում ընդգրկված է 36 թիմ, որոնք բաժանվել են 12 խմբի՝ յուրաքանչյուրում 3 թիմ։
Հանդիպումները կմեկնարկեն 2026թ-ի հոկտեմբերից և կշարունակվեն մինչև 2027թ-ի մարտ։

Armsport

Շախմատի ԱԱ. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 4 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 3.5 միավոր և կիսում է 3-րդ հորիզոնականը:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը նույնպես ունի 3.5 միավոր և կիսում է 4-րդ հորիզոնականը:

Առաջատարների շարքում է նաև մինչև 18 տարեկան աղջիկների խմբում հանդես եկող Անահիտ Մկրտչյանը, ով ունի 3 միավոր:

ՀՀ թենիսի տղամարդկանց հավաքականն արդեն 3-րդ հաղթանակն է տոնում Դևիսի գավաթում

Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի 3-րդ տուրում 2։1 հաշվով հաղթել է Իսլանդիայի հավաքականին։

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի թենիսի ֆեդերացիայից։

Նշենք, որ գավաթի խաղարկությունն ընթանում է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում, հունիսի 16-20-ը։ Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Անդորրայի, Սան Մարինոյի, Մալթայի, Ալբանիայի և Իսլանդիայի հավաքականները:

«Հայաստանի թիմի կազմում մենախաղում հաղթանակ տարավ Դավիթ Պողոսյանը, Միքայել Ավանեսյանը զիջեց մրցակցին, իսկ զուգախաղում առավելության հասան Սամվել Աղայանն ու Դավիթ Պողոսյանը»,– ասված է հաղորդագրությունում։