Բլեֆներին այլևս հավատացող չկա. հունիսի 8-ի առավոտը բացվելու է ուժեղ Հայաստանում. Տիգրան Դումիկյան

Բլեֆներին այլևս հավատացող չկա

Հայաստանում նախընտրական պաշտոնական քարոզարշավը հասավ իր վերջնագծին։
Իշխանությունն այն ամբողջությամբ օգտագործեց պոպուլիստական միջոցառումների և քաղաքական մրցակիցների հասցեին անհիմն հոխորտանքների համար։ Չներկայացվեց ոչ մի առարկայական ծրագիր՝ երկրի անվտանգային և սոցիալ-տնտեսական կյանքը բարելավելու համար։

Իսկ նախընտրական ամփոփիչ հեռուստաբանավեճին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ որպես շարքային դեմագոգ և իր ձախողումների մեջ կրկին մեղադրեց բոլորին՝ անգամ ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Ռուսաստանի Դաշնությանը։ Նա ոչ մի կշռադատված խոսք չասաց այն մասին, թե ինչպես է պատրաստվում սեփական սխալների պատճառով խորացող տնտեսական ճգնաժամից դուրս բերել երկիրը։ Ավելին՝ ուղիղ եթերում նա հորդորեց իրեն սատարող մյուս ուժերին դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի մասնակցությունը չեղարկելու պահանջով։

Սա պարտված և վախկոտ ղեկավարի դասական վարքագիծն է։

Իսկ այսօր Երևանի Հանրապետության հրապարակում կայանալիք իշխանության ձևական ու ցուցադրական հանրահավաքի առթիվ արդեն իսկ բազմաթիվ ահազանգեր են հնչում վարչական ահռելի ռեսուրսի կիրառման վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանն ու իր փոքրիկ խմբակը վերջին առիթն են օգտագործելու «սելֆի» անելու, ընդիմադիրների հասցեին հերթական անգամ հոխորտալու և ութ տարիների «հեքիաթը» հերթական անգամ լսարանին պարտադրելու համար։

Այս ընտրությունը թույլ և ուժեղ լինելու, պոպուլիզմի և պետական մտածողության միջև է։ Բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ հայ ժողովուրդն այլևս չի հավատում իշխանության դատարկ խոստումներին և բլեֆներին։

Հունիսի 8-ի առավոտը բացվելու է ուժեղ Հայաստանում։
Տիգրան Դումիկյան
Վերլուծաբան

Ռուսաստանը կոչ է արել Լիբանանից դուրս բերել իսրայելցի զինվորականներին

Իսրայելական զորքերի դուրսբերումը Լիբանանի տարածքից կնպաստի այս հակամարտության շուտափույթ կարգավորման համար պայմանների ստեղծմանը:

Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցում։

«Մենք համառորեն կոչ ենք անում շուտափույթ հրադադար հաստատել, իսրայելական զորքերը դուրս բերել Լիբանանի տարածքից։ Սա թույլ կտա պայմաններ ստեղծել հակամարտության քաղաքական-դիվանագիտական ​​կարգավորման գործընթացի համար՝ հիմնված Անվտանգության խորհրդի 1701 բանաձևի դրույթների վրա, որում հստակ ամրագրված են կողմերի պարտավորությունները։ Եվ հաստատում ենք մեր աջակցությունը Լիբանանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը», – ասել է նա։

Զախարովան հավելել է, որ Մոսկվան պատրաստ է փոխգործակցել տարածաշրջանային ու միջազգային գործընկերների հետ և շարունակել ջանքերը՝ ի շահ իրադրության կայուն, երկարաժամկետ կարգավորման:

Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 3526 մարդ

Մարտի 2-ին մարտական ​​գործողությունների վերսկսումից ի վեր Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 3526 մարդ, տուժել՝ 10733-ը:

Այս մասին գրում է Al Jazeera-ն՝ հղում անելով արաբական հանրապետության առողջապահության նախարարության տվյալներին։

Նշենք, որ վերջին շաբաթներին ՑԱԽԱԼ-ն ընդլայնել է ռազմական գործողությունը Լիբանանի հարավում․ իսրայելական կողմի պնդմամբ՝ դա անհրաժեշտ է «Հըզբոլլահ» խմբավորման դեմ պայքարի համար։

Թուրքիայի ռազմավարական արժեքն օրեցօր աճում է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գլոբալ էներգետիկ մատակարարումների հարցում Թուրքիայի ունեցած առանցքային դերն օրեցօր ավելի է մեծանում:

Էրդողանն այս մասին խոսել է նախագահական նստավայրում կայացած «2025-ի վերականգնվող էներգիայի ներդրումների համատեղ բացման արարողության» ելույթում:

Վերջինս անդարդարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին և, Իրանի շուրջ տիրող իրավիճակը որակելով ճգնաժամային, նշել է. «Այդ ճգնաժամն էլ ավելի է ամրապնդել Թուրքիայի ծայրահեղ կարևոր դերը գլոբալ էներգետիկ մատակարարումների շղթայում: Մեր երկրի օրեցօր աճող ռազմավարական արժեքն ընդգծվում է ինչպես միջազգային մամուլի հոդվածներում, այնպես էլ էներգետիկ ոլորտը շատ լավ իմացող մարդկանց կողմից»:

Աղբյուր՝ Ermenihaber

Թուրքիայի ռազմավարական արժեքն օրեցօր աճում է. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գլոբալ էներգետիկ մատակարարումների հարցում Թուրքիայի ունեցած առանցքային դերն օրեցօր ավելի է մեծանում:

Էրդողանն այս մասին խոսել է նախագահական նստավայրում կայացած «2025-ի վերականգնվող էներգիայի ներդրումների համատեղ բացման արարողության» ելույթում:

Վերջինս անդարդարձել է նաև տարածաշրջանային զարգացումներին և, Իրանի շուրջ տիրող իրավիճակը որակելով ճգնաժամային, նշել է. «Այդ ճգնաժամն էլ ավելի է ամրապնդել Թուրքիայի ծայրահեղ կարևոր դերը գլոբալ էներգետիկ մատակարարումների շղթայում: Մեր երկրի օրեցօր աճող ռազմավարական արժեքն ընդգծվում է ինչպես միջազգային մամուլի հոդվածներում, այնպես էլ էներգետիկ ոլորտը շատ լավ իմացող մարդկանց կողմից»:

Աղբյուր՝ Ermenihaber

ՊՆ «բորդյուրին» նստելու համար` տնային կալանք. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ»-ի տեղեկություններով՝ մոտ 2 ամիս առաջ Պաշտպանության նախարարության դիմաց միջադեպ է տեղի ունեցել ՀՀ քաղաքացի Կորյուն Հակոբյանի եւ ՊՆ աշխատակիցների միջեւ։

Ըստ իրավապահների՝ Կորյուն Հակոբյանը երեկոյան ժամին նստել է նախարարության շենքի դիմացի «բորդյուրին» եւ ալկոհոլ օգտագործել, նրան են մոտեցել նախարարության անվտանգության աշխատակիցները, ասել են՝ տարածքը լքիր, ի պատասխան քաղաքացին ասել է՝ «իմ երկիրն է, որտեղ կուզեմ, կնստեմ»։

Սրանով միջադեպը չի ավարտվել, ՊՆ աշխատակիցները ստիպել են հեռանալ քաղաքացուն, նա հակաճառել է, «վիրավորական խոսքեր ասել» կառավարության անդամների հասցեին, որից հետո նրան ձերբակալել են, քրեական վարույթ նախաձեռնել, որպես մեղադրյալ ներգրավել:

Պաշտոնապես մեղադրել են «ՊՆ աշխատակիցների աշխատանքը խոչընդոտելու համար»։ Կորյուն Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, ապա՝ այն փոխվել է բացակայելու արգելքով։ Նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանից փորձեցինք պարզել դեպքի մանրամասները, ասաց՝ քրեական վարույթի մանրամասները լավ չի հիշում, բայց նման պաշտպանյալ ունի։

Այսօր սպասվում են նոր ձերբակալություններ ու բացահայտումներ. Փաշինյանը «թույն» ելույթ է ունենալու. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն` այսօր հանրահավաքին Փաշինյանը «թույն ելույթ է ունենալու, որ սաղի խաղաքարտերը խառնի, նենց տեղեկություններ ա հայտնելու ժողովրդին, որ ընդդիմության անունը չուզեն լսեն»:

Ըստ նույն լուրերի` այսօր սպասվում են նոր ձերբակալությունների ու բացահայտումների տեսարաններ»։

Այսօր սպասվում են նոր ձերբակալություններ ու բացահայտումներ. Փաշինյանը «թույն» ելույթ է ունենալու. Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն` այսօր հանրահավաքին Փաշինյանը «թույն ելույթ է ունենալու, որ սաղի խաղաքարտերը խառնի, նենց տեղեկություններ ա հայտնելու ժողովրդին, որ ընդդիմության անունը չուզեն լսեն»:

Ըստ նույն լուրերի` այսօր սպասվում են նոր ձերբակալությունների ու բացահայտումների տեսարաններ»։

Որոշ թաղապետերի «երգը երգված է»․ Իրավունք

«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքապետարանի կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն` խորհրդարանական ընտրություններից հետո խաղաղ չի լինելու որոշ վարչական շրջանների ղեկավարների համար: Ինչպես ասում են չար լեզուները, ընտրություններից հետո՝ քաղաքային իշխանությունում սպասվում է կադրային ջարդ:

Այն, որ նախընտրական թոհուբոհի մեջ որոշ թաղապետերի նյարդերն այլեւս տեղի են տալիս, եւ որ դա քաղաքապետն ու իշխանությունները չեն ների, միանշանակ է: Մնում է հետեւել հետընտրական շրջանին, որպեսզի ավելի պատկերավոր հասկանալ, թե որ վարչական շրջանն է լավ աշխատել ընտրություններին:

Սակայն այն փաստը, որ որոշ վարչական շրջանների ղեկավարներ իսկապես չեն աշխատում ո՛չ ՔՊ-ին ձայներ բերելու համար, ո՛չ էլ իրենց աշխատանքային պարտավորություններին հարիր, արդեն իսկ ցուցակագրված է ու անհետեւանք չի մնա»։

Ով կլինի հունիսի 7-ի քաղաքական «սյուրպրիզը». Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր ավարտվում է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Ընտրական օրենսգրքի համաձայն՝ վաղը լռության օր է, երբ քաղաքական ուժերին արգելվում է որևէ ձևով քարոզչություն իրականացնել։

Քարոզարշավի ողջ ընթացքում հիմնական քաղաքական դերակատարներն արդեն հասցրել են ներկայացնել իրենց ծրագրերը, խոստումները և փոխադարձ մեղադրանքները, ուստի ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ էական անակնկալներ ակնկալելը դժվար է։ Քաղաքական շրջանակներում գերիշխող գնահատականն այն է, որ քարոզարշավի ընթացքում ձևավորված պատկերը, մեծ հաշվով, կարտացոլվի նաև քվեարկության արդյունքներում։

Տարբեր սոցիոլոգիական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ ընտրապայքարում առաջատար դիրքերում շարունակում են մնալ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայաստան» քաղաքական ուժերը։ Միաժամանակ, անցողիկ շեմը հաղթահարելու հավակնություն ունեն ևս երկու ուժեր՝ Արման Թաթոյանի և Գուրգեն Սիմոնյանի գլխավորած քաղաքական ուժերը։

Այսպիսով, ընտրական ինտրիգը հիմնականում տեղափոխվում է ոչ թե առաջատարների, այլ խորհրդարան անցնելու համար պայքարող ուժերի դաշտ, և հետաքրքիր է, թե ով կլինի հունիսի 7-ի քաղաքական սյուրպրիզը։ Ամենայն հավանականությամբ՝ հենց Գուրգեն Սիմոնյանը»։