Բայրամովն ու Արաղչին քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցումը

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը, ինչպես նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ընթացիկ դիվանագիտական ջանքերը:

Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը, հինգշաբթի երեկոյան կայացած զրույցի ընթացքում Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված վերջին նախաձեռնությունների և դիվանագիտական քայլերի շուրջ:

Կողմերն անդրադարձել են նաև Թեհրանի և Բաքվի միջև երկկողմ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերին։

Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են անում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, ըստ լուրերի, մարզում ուղղակի տեռոր է սկսել։

Ասում են՝ Փաշինյանը գոհ չի մնացել մարզային այցից ու իր տպավորությունները կիսել է Սասուն Միքայելյանի հետ, որից հետո Միքայելյաններն ընտանյոք հանդերձ որոշել են էլ ավելի մեծ եռանդով գործի անցնել եւ Փաշինյանին խոստացել են ընտրություններին աննախադեպ թվեր տալ։

Մարզի մեր աղբյուրի փոխանցմամբ, հատկապես ակտիվ է Մեխակ Միքայելյանը: Եթե Սասունի՝ Հրազդանի համայնքապետ որդին՝ Սեւակ Միքայելյանն աշխատում է համայնքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմերի ուղղությամբ՝ դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն, ապա Մեխակի թիրախը տնտեսվարողներն են, մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նա անձնական զրույցներ է ունենում նրանց հետ, սպառնում, որ եթե մեզ հետ չեք, լավ չի լինի։ Մեխակ Միքայելյանը եւս բիզնեսով է զբաղվում իշխանափոխությունից հետո նախկիններից խլած գազալցակայան է աշխատեցնում:

Ասում են` Ծաղկաձորում մի շարք տարածքներ է ձեռք բերել։ Բայց ընտանիքը մտավախություն ունի, որ անգամ Հրազդանում կարող են պարտվել ընդդիմությանը, քանի որ քաղաքի հեղինակություններն անգամ իշխանության հետ չեն։

Երկրի ճակատագրի հիմքում դնում են արկածախնդրությունն ու անթասիբությունը, հետո դեռ պետությունից են խոսում. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է.

«Պարզվում է՝ իշխանությունն ինչ խոսել է 2021-ի նախընտրական փուլում, «իլյուզիաներով» է թելադրված եղել, իսկ հիմա, իրենց պնդմամբ, «խելքի են եկել»։

Նախ, խիստ կասկածելի է, որ սրանք «խելքի գալու» միտք ունեն, որովհետև իրենց հրահրած սադրանքները, այլանդակ բառապաշարն ու «կաղ բադիկի» արդարադատությունն ինքնին մատնում են նրանց մտադրությունները։

Մի ամբողջ երկրի ճակատագրի հիմքում դնում են արկածախնդրությունն ու անթասիբությունը, հետո դեռ պետությունից են խոսում»։

Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի

Հունիսի 4-ին՝ ժամը 09:30-ից մինչև հունիսի 5-ը՝ ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Երվանդ Քոչարի, Տիգրան Մեծի, Կորի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել

Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է։

Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանը՝ հրապարակելով Արթուր Օսիպյանի ուղերձը։

«Արտուր Օսիպյանի ուղերձը քրեակատարողական հիմնարկից։ Հիշեցնում եմ, որ այսօր Օսիպյանի հայտարարած հացադուլի 16-րդ օրն է։ Անկախ իմ և այլ պաշտպանների հորդորներից՝ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից։

Օրեցօր նրա առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է»։

Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել է Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։

Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։

Դրանից անմիջապես հետո Օսիպյանը հացադուլ է հայտարարել։

ՀՅԴ Գյումրիի գրասենյակում ավարտվեցին քննչական գործողությունները․ առգրավվել են համակարգիչներ

Oragir.News-ի լրագրողի փոխանցմամբ` ՀՅԴ Գյումրիի գրասենյակում ավարտվեցին քննչական գործողությունները․ առգրավվել են համակարգիչներ։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը, որը նաև «Հայաստան» դաշինքի շտաբ է հանդիսանում։

Մանրամասները` տեսանյութում։

Նիկոլ, վերջ, պիտի գնաս, այսքան չարիք ու պառակտում բերած մարդը չի կարող ազգ սիրել․ Ռուբեն Մխիթարյան

«Ամենաամոթալին, որին մենք ականատես ենք լինում, դա երկրի ղեկավար կոչվածի վերաբերմունքն է զոհվածների մայրերին, քույրերին ու դուստրերին»․ այս մասին երեկ Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում ասաց հասարական գործիչ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։

«Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես կամ անպատվես։ Դու ո՞վ դառար, որ գերի ընկածի երեխային ձեռք առնես։ Ո՞վ ես դու»,- ասաց Մխիթարյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին, ինչին հաջորդեց հանրահավաքի մասնակիցների վանկարկումը․ «Ա-մոթ-ա-մոթ»։

Նա Նիկոլ Փաշինյանին կոչ արեց հեռանալ․ «Նիկոլ, քանի որ դու այս 8 տարիների ընթացքում հայ ժողովրդի կարծիքն ընդհանրապես չես հարցրել, այս օրերին մարդիկ էլի սկսել են լցնել հրապարակները, գալ հանրահավաքների, որպեսզի ասեն՝ վերջ, այ տղա, պիտի գնաս, հերիք է, բավ է, հոգնել ենք, զզվել ենք։ Այսքան չարիք բերած, այսքան պառակտում բերած, այսքան ողբերգություն բերած մարդը չի կարող ազգ սիրել, չի կարող Աստված ունենալ, չի կարող պետություն ունենալ, պիտի գնաս ու գնալու ես»։

Նշենք, որ Մխիթարյանի ելույթի ժամանակ շատերը հուզվեցին, երբ նա սկսեց կատարել․ «Արշալույս էր, նոր էր բացվել․․․» երգը։