Կալուգացի օլիգարխը նաև գործակալ է. Նիկոլ Փաշինյանը մեղադրում է Սամվել Կարապետյանին

Джексон оказался женщиной. միջազգային մամուլը անհերքելի փաստեր է հրապարակել, համաձայն որոնց՝ կալուգացի օլիգարխը Ռուսաստանի Դաշնության անվտանգության ֆեդերալ ծառայության աշխատակից է, ընդ որում՝ կալուգացի օլիգարխը լրագրողների հարցերին ի պատասխան չի հերքում այդ փաստը և չի հայտարարում, որ պատրաստվում է դատի տալ հրապարակման հեղինակներին:

Այս մասին սոցցանցի իր էջում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ տեսանյութ հրապարակելով և կից գրելով. «Օլիգարխը նաեւ գործակալ է»:

«Պատճառը մեկն է՝ հրապարակված փաստերը անհերքելի են, և պետք է գնահատել կալուգացի օլիգարխի հավատարմությունը. նույնիսկ Պետրոս առաքյալը 3 անգամ ուրացավ Հիսուս Քրիստոսին, իսկ կալուգացի օլիգարխը ոչ մի անգամ չուրացավ իր հարազատ հատուկ ծառայությանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տեսանյութը՝ այստեղ:

Ո՛չ թե քաղաքական ճգնաժամ, այլ քաղաքական փակ շրջան. ինչ է սպասվում ընտրություններին․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2026 թվականի հունիսի 7-ը մոտենում է արագ, բայց քաղաքական դաշտը ոչ թե հստակվում, այլ ավելի է մթագնում։

Մոտ 60 օր է մնացել ընտրություններին, արդեն մոտ 8 քաղաքական ուժ հայտարարել է մասնակցության մասին, բայց իրական պայքարը կրկին սահմանափակվում է նույն երկու անուններով՝ Նիկոլ Փաշինյան և Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի։

Սա արդեն քաղաքական ճգնաժամ չէ․ սա քաղաքական փակ շրջան է։

Մի կողմից գործող իշխանությունն է՝ իր վարչական ռեսուրսով, կայուն, բայց հոգնած ընտրազանգվածով։ Սա նշանակում է միայն մեկ բան՝ ընտրողը կրկին ընտրում է ոչ թե «լավը», այլ «ավելի քիչ վատը»։

Ռոբերտ Քոչարյան, Արամ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Արման Թաթոյան, Լևոն Զուրաբյան և այլք փորձում են ձևավորել «երրորդ բևեռ», բայց իրականում բաժանված են այնքան, որ միասին էլ չեն կարողանում դառնալ իրական այլընտրանք։ Այսինքն՝ մենք ունենք ընտրություններ, որտեղ կան շատ մասնակիցներ, բայց քիչ ընտրություն։

Ամենահետաքրքիր հարցը նույնիսկ այն չէ, թե ով կհաղթի։ Ավելի կարևոր է՝ արդյոք որևէ ուժ կկարողանա ձևավորել սահմանադրական մեծամասնություն։ Եթե ոչ, Հայաստանը կանգնելու է կոալիցիոն բանակցությունների, քաղաքական առևտրի և անկայունության նոր փուլի առաջ։

Այս ընտրությունները կարող էին դառնալ վերափոխման հնարավորություն։ Բայց այս պահին ավելի շատ նման են հերթական վերահաստատման՝ նույն դեմքերի, նույն հակասությունների և նույն փակուղու։

Եվ ամենավտանգավորը սա է․ հասարակությունը աստիճանաբար հաշտվում է այն մտքի հետ, որ այլ տարբերակ պարզապես չկա»։

Որքա՞ն գումարով է ՔՊ-ն վարձակալել մարզահամերգային համալիրը. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Օրերս մարզահամերգային համալիրում Փաշինյանի մասնակցությամբ 2 միջոցառում էր անցկացվել։

Ապրիլի 4-ին մեծ դահլիճում տեղի ունեցավ ՔՊ համագումարը, երեկոյան, փոքր դահլիճում՝ Վարչաբենդի հանդեսը։

Մարզահամերգայինի տնօրեն Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու դահլիճն էլ Փաշինյանի թիմին տրամադրվել է վարձակալությամբ։ «Փոքր դահլիճի համար վճարել են 3 մլն դրամ, մեծ դահլիճի համար՝ 5 մլն»,- ասաց նա։

Դիտարկմանը` բայց այլ քաղաքական ուժերին անհամեմատ ավելի բարձր գնով եք վարձակալության հանձնում, մեզ ասել են, որ մինչեւ 15 մլն դրամ է վարձավճարը, Ղազարյանն արձագանքեց․ «Չկա նման բան, մենք բոլոր քաղաքական ուժերին նույն պայմաններն ենք առաջարկել, «Ուժեղ Հայաստան»-ին էլ էինք նույն գնով տվել, մյուսներին էլ»։

«Հայաստան» դաշինքից մեզ ասացին, որ իրենք 6 միլիոն դրամ վճարել են փոքր դահլիճի համար, 15 միլիոն` մեծի: Նույն գներն են նշում նաեւ երաժիշտները:

Հայ երգիչներից մեկի պրոդյուսերը մեզ հայտնեց, որ փոքր դահլիճի վարձակալության գումարը կազմում է 5-6 միլիոն դրամ` կախված սեզոնից, մեծինը` 10-15 միլիոն, իսկ ֆոյեի` նախասրահի վարձակալության գները պարզել չհաջողվեց, քանի որ, բացի Փաշինյանից, այդ տարածքը ոչ մի քաղաքական ուժ չի վարձակալել»:

ԱՄՆ-ի և Իրանի միջև գործող hրադադարը դեռևս փխրուն է. Վենս

ԱՄՆ-ի և Իրանի միջև գործող հրադադարը դեռևս փխրուն է։ Այս մասին Բուդապեշտում իր ելույթի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Որոշ մարդիկ կրակի դադարեցման մասին լուրին արձագանքեցին դրականորեն և ասացին ճիշտ բաներ, իսկ մյուսները, օգտագործելով սոցիալական ցանցերը, ըստ էության, ստում են մեր ռազմական ձեռքբերումների մասին։ Նրանք ստում են համաձայնագրի բնույթի մասին։

Նրանք ստում են հրադադարի բնույթի մասին։ Եվ ահա թե ինչու եմ ես ասում, որ սա փխրուն հրադադար է. կան մարդիկ, ովքեր ակնհայտորեն ցանկանում են նստել բանակցությունների սեղանի շուրջ և աշխատել մեզ հետ՝ շահավետ համաձայնություն գտնելու համար։ Սակայն կան նաև նրանք, ովքեր ստում են նույնիսկ այն փխրուն հրադադարի մասին, որը մենք արդեն կնքել ենք»,- ասել է նա։

Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. Իսպանիայի ԱԳՆ

Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնեցված հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա: Այս մասին ասել է Իսպանիայի արտործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Գրեթե 40 օր անց այսօրվա հրադադարը հույս է տալիս Մերձավոր Արևելքին և աշխարհին»,- գրել է դիվանագետը:

Նա գտնում է, որ այս պայմանավորվածությունը կանխում է անդառնալի հետևանքներով լարվածության սրումը:
լարվածության սրումը:

«Դիվանագիտությունը, բանակցությունները և միջազգային իրավունքը միակ ուղին են դեպի կայուն խաղաղություն, որին արժանի են Մերձավոր Արևելքի բնակիչները։ Հրադադարը պետք է տարածվի Լիբանանի վրա՝ Անվտանգության խորհրդի 1,701 բանաձևի շրջանակներում»,- ընդգծել է նախարարը:

Ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել էր, որ Իրանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են հրադադարի մասին, որն ուժի մեջ է մտնում անմիջապես և պահպանվելու է Լիբանանում և ամենուր: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելը սատարում է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի վերաբերյալ ԱՄՆ որոշումը:

Այդուհանդերձ, հայտարարության մեջ շեշտվում է, որ համաձայնագիրը չի տարածվում Լիբանանի վրա, որտեղ իսրայելական բանակը մարտական գործողություններ է մղում Հեզբոլլահ կազմակերպության ռազմական ջոկատների դեմ:

Վերաքննիչ դատարանը մերժել է Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանի մասով դատխազության բողոքը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը և ԱԺ նախկին նախագահ, ներկայումս Արտգործնախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանի 3,5 տարվա ազատազրկման որոշումը թողել է անփոփոխ: Բադոյանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի նախագահ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։

Դատախազությունը ՀՀ վերաքննիչ դատարանից պահանջել էր առավել խիստ պատիժ սահմանել, սակայն դատարանը մերժել է դատախազությանը և առաջին ատյանի դատարանի որոշումը թողել անփոփոխ։

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2020 թ. նոյեմբերի 9-ին՝ կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից հետո, երբ քա ղաքացիներն ինքնաբուխ հավաքվել են, մուտք գործել ԱԺ շենք։ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնությունը տեղի է ունեցել հենց այդ օրը՝ փողոցում։ Նշված դրվագով մի քանի քրեական գործ է ուղարկվել դատարան, մյուս դրվագներով դեռևս քննությունը շարունակվում է։

Ըստ այս դրվագի՝ Արա Միհրանի Բադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու և Արցախի Հանրապետոթյան վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվելուց հետո՝ համացանցի միջոցով տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության շենքի մոտ ամբոխ է հավաքվել և կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել է նշված վայր և միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին։

Նկատենք, 6 տարի է անցել Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքից, սակայն մինչ օրս բուն կատարողները հայտնաբերված չեն։

Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմ Ասատրյանը ազատազրկման դատապարտվեց 5,6 տարի ժամկետով։ Նրա փաստաբանը պնդում է՝ ոչ մի ապացույց չկա, որ իր պաշտպանյալը հարվածել է Միրզոյանին, տեսանյութերում էլ նա չի երևում։

Հիմնվել են բացառապես Արարատ Միրզոյանի ցուցմունքների վրա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ինչ փուլում է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«E-draft հարթակից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային քննարկման է ներկայացվել «6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

Նախագիծը ներկայացվել է 02.04.2026-ին, իսկ հանրային քննարկման վերջնաժամկետը սահմանված է 17.04.2026-ը։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց ներկայացված նախագիծը և պարզեց, որ այն ուղղված է բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը և բնակարանային հասանելիության բարձրացմանը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում գործող ծրագրերը լիարժեք չեն լուծում նման ընտանիքների խնդիրները, քանի որ գործող աջակցությունը հիմնականում միանվագ է և չի ծածկում հիփոթեքային վարկերի ամբողջական բեռը։

«Ժողովուրդ»-ը պարզեց նաև, որ առաջարկվող ծրագրի շրջանակում պետությունը նախատեսում է էականորեն մեծացնել աջակցությունը․ մասնավորապես, յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրվելու է 4 մլն դրամ։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը տա գյուղական բնակավայրում բնակություն հաստատելուն, ապա կտրամադրվի հավելյալ 4 մլն դրամ, որը կարող է ուղղվել հողամասի ձեռքբերմանը կամ գյուղատնտեսական նշանակության հող գնելու նպատակով։

Նախագծով նախատեսվում է, որ աջակցությունը կարող է տրամադրվել երկու հիմնական ձևով՝ բնակարանի կամ տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում։ Երկու դեպքում էլ ծրագիրը կիրականացվի հիփոթեքային վարկավորման միջոցով՝ պետական սուբսիդավորմամբ։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց ծրագրի պայմանները և պարզեց, որ շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնք ունեն առնվազն 6 անչափահաս երեխա, հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ և բավարարում են մի շարք այլ չափանիշների։ Մասնավորապես՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակարանի մակերեսը չպետք է պակաս լինի 10 քմ-ից, իսկ ընտանիքի տարեկան եկամուտը չպետք է գերազանցի 10 մլն դրամը։

Հատկանշական է, որ ծրագրով նախատեսվում է նաև բավականին արտոնյալ հիփոթեքային պայմաններ․ կանխավճար չի պահանջվելու, վարկի ժամկետը սահմանված է 120 ամիս, իսկ վարկի տոկոսադրույքը ամբողջությամբ կամ զգալիորեն սուբսիդավորվելու է պետության կողմից։ Ավելին, ծրագիրը նախատեսում է նաև լրացուցիչ ծախսերի փոխհատուցում՝ ներառյալ գույքի պետական գրանցման, գնահատման և նոտարական ծառայությունների վճարները։

«Ժողովուրդ»-ը պարզեց նաև, որ ծրագրի շրջանակում հնարավոր կլինի օգտագործել մնացորդային գումարներ՝ բնակարանի վերանորոգման (մինչև 4 մլն դրամ) և կահույքի կամ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման (մինչև 2 մլն դրամ) համար։

Նախագծի համաձայն՝ ծրագրի շահառուն կարող է դրանից օգտվել միայն մեկ անգամ, իսկ ծրագրի պահանջների խախտման դեպքում աջակցությունը կարող է դադարեցվել։ Որոշ դեպքերում նույնիսկ նախատեսվում է, որ ձեռք բերված գույքը կարող է փոխանցվել պետությանը՝ համալրելով սոցիալական բնակարանային ֆոնդը։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց նաև վիճակագրական տվյալները և պարզեց, որ ներկայում Հայաստանում կա շուրջ 643 ընտանիք, որոնք ունեն 6 և ավելի անչափահաս երեխա։ Դրանցից 390 ընտանիք ունի 6 երեխա, 143-ը՝ 7 երեխա, 76-ը՝ 8 երեխա, 26-ը՝ 9 երեխա, 5-ը՝ 10 երեխա, 2-ը՝ 11 երեխա, իսկ 1 ընտանիք ունի 12 երեխա։ Ընդհանուր առմամբ ծրագիրը կարող է անդրադառնալ շուրջ 4267 երեխաների վրա։

Ֆինանսական գնահատականների համաձայն՝ ծրագրի իրականացման համար առաջիկա 10 տարիների ընթացքում կպահանջվի առավելագույնը 31,9 մլրդ դրամ պետական բյուջեից։ Այս գումարը նախատեսվում է ուղղել հիփոթեքային վարկերի մարմանը՝ տարբեր ընտանիքների համար տարբեր չափերով՝ կախված երեխաների թվից։

«Ժողովուրդ»-ը պարզեց նաև, որ ծրագիրը կմտնի ուժի մեջ 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ դրա իրականացումը կվերապահվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։ Դիմումների ընդունումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը։

Միևնույն ժամանակ նախագիծը հանրային քննարկման փուլում արդեն ակտիվ արձագանքներ է ստացել քաղաքացիներից։ «Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց ներկայացված առաջարկությունները և պարզեց, որ որոշ քաղաքացիներ դժգոհում են ծրագրի սահմանափակումներից։

Մասնավորապես, քաղաքացիներից մեկը գրել է․ «Ես ունեմ 3 երեխա և ապրում եմ սահմանամերձ վատ պայմաններում, քանդվող տան մեջ։ Ինչքանո՞վ է արդար, որ չեմ կարող օգտվել այս ծրագրից»։ Մեկ այլ քաղաքացի նշել է, որ ունեցել է 6 երեխա, սակայն նրանցից մեկը մահացել է, և այժմ ունի 5 անչափահաս երեխա՝ ապրելով 38 քմ բնակարանում Արմավիրում, խնդրելով իրենց ևս ներառել ծրագրում»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Սպասվում է անձրև, կեսօրից՝ ամպամածություն

Հինգշաբթի՝ ապրիլի 9-ին Երևանում առավոտյան ժամերին սպասվում է անձրև, օդի ջերմաստիճանը կլինի +7…+10 աստիճան։

Կեսօրին տեղումները կդադարեն, կդիտվի փոփոխական ամպամածություն, ջերմաստիճանը կհասնի +9…+13 աստիճանի։

Երեկոյան ժամերին կրկին սպասվում են կարճատև անձրևներ, օդի ջերմաստիճանը կպահպանվի +9…+13 աստիճանի սահմաններում։

Քամին կլինի հարավային և հարավ-արևմտյան ուղղության՝ 2-7 մ/վ արագությամբ, առանձին ժամերին հնարավոր է ուժգնացում մինչև 11 մ/վ։

Մթնոլորտային ճնշումը կկազմի 668-673 մմ սնդիկի սյուն, օդի հարաբերական խոնավությունը՝ 42-79%։

Արևածագը՝ 06:33, մայրամուտը՝ 19:35։ Լուսնի փուլը՝ նվազող։