«Էս խնդիրը 22-ից սկսած է ի հայտ է եկել ու դուք հաշվի չեք առել: Հիմա քաղաքական գործընթացը ձեր շահերին հակառակ ա գնում, ուզում եք օրենքը փոխել, հարմարեցնել ձեր քիմքին: Սա քաղաքական ուժի ու անձի հետ պայմանավորված ռեյտինգի խնդիր ա: Ոտի վրա մի գիշերում հասկացել եք, որ էդ մարդու անունը կարա ձեզ խանգարի, հրատապ օրենք եք բերել», – այս մասին իր ելույթում ասաց ընդդիմադիր պատգամավոր Արման Ղազարյանը:
Շվեդիայի կառավարությունը 1 միլիարդ շվեդական կրոն (ավելի քան 110 միլիոն դոլար) կհատկացնի Ուկրաինային՝ էներգետիկ աջակցության համար։
«Շվեդական օգնությունն անմիջապես կուղղվի էլեկտրակայաններին, ջեռուցիչներին և պահեստամասերին, որոնք անհրաժեշտ են Ուկրաինայի էլեկտրամատակարարումը վերականգնելու համար»,- ասել է զարգացման և արտաքին առևտրի նախարար Բենջամին Դոուսը։
Հաջորդ շաբաթ ուկրաինական որոշ քաղաքներում, մասնավորապես՝ Կիևում ու Խարկովում, ջերմաստիճանը կնվազի մինչև -25 աստիճան ըստ Ցելսիուսի։
Երեկ սոցիալական հարթակների ուշադրության կենտրոնում է հայտնվել Մարիամ Մարգարյանի (Ալեն Սիմոնյանի նախկին կինը) հրապարակած հոլովակը, որտեղ նա պատկերել է իր տանը տիրող ջերմ ու մտերմիկ մթնոլորտը։
Երեկոյի հյուրերն էին պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյան կրտսերն ու նրա ամուսինը։ Մարիամը, ներկայացնելով հավաքույթի կադրերը, հատուկ շեշտադրում է արել ընտանեկան կապերի և մտերմության վրա։ Հոլովակում տեսանելի է այն անկաշկանդ ու հաճելի միջավայրը, որտեղ ներկաները վայելում են միմյանց ընկերակցությունը։
«Ընտանեկան միջավայր»,– այսպես է մակագրել հոլովակը Մարիամը՝ ընդգծելով հարաբերությունների խորությունը։
Հրապարակման ընթացքում Մարիամը նաև հումորով նշել է իր որդու բացակայության մասին՝ ակնարկելով, որ նրան ևս սպասում են տանը:
«Որդիս երևի դրսում է, շուտով կգա»,– ասել է նա՝ ամբողջացնելով տան լիարժեք պատկերը։
Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԱԺԲ խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին։
Նրա հետ խոսել ենք խորհրդարանական ընտրություններին ԱԺԲ մասնակցության, լայն ընդդիմադիր միավորման մեջ չլինելու, ինքնուրույն մասնակցելու, 2021-ի ընտրություններում 1,5 % ձայն ստանալու, պնդումների, որ Արևմուտքից ստիպել են ընտրություներին մասնակցել, Նիկոլ Փաշինյանի Արևմուտքի աջակցությունը վայելելու, Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության, Հայաստանն Արևմուտք տանելու տպավորության, ռուսաական ռազմաբազան հանելու օրակարգ չունենալու, ԱԺԲ-ի և մյուս ընդդիմադիր ուժերի տարբերության, ՌԴ այցի և Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, «խաղաղության», սեփական ժողովրդին պատերազմով ահաբեկելու և մի շարք այլ հարցերի շուրջ։
Անդրադառնալով Արարատի և Արցախի մասին խոսելը սադրանք և պատերազմի կոչ համարելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, Չուգասզյանը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանն ունի Արարատ անունով արտգործնախարար․ «Դա սադրանք չէ՞»։
Նրա պնդմամբ՝ այս 8 տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ավելացրել է կախումը Ռուսաստանից։
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ակտիվորեն քննարկում են նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հարցը՝ Իրանի վերաբերյալ նրա կոշտ հայտարարություններից հետո։
Axios-ի տվյալներով՝ կոնգրեսում քննարկվում են երկու սցենար․ ▪️ իմպիչմենթի գործընթացի նախաձեռնում ▪️ 25-րդ փոփոխության կիրառման պահանջ
Վիճակը սրվել է, երբ Թրամփը հայտարարել է, որ «այս գիշեր կարող է կործանվել մի ամբողջ քաղաքակրթություն»։
Նա նաև սպառնացել էր Իրանին՝ կոշտ քայլերով, եթե չբացվի Օրմուզի նեղուցը։
Ի պատասխան՝ Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է վճռական արձագանքել ցանկացած սցենարի դեպքում։
Թուրքիայի Քոնիա քաղաքում մեկնարկել են «Անատոլիական փյունիկ 2026» միջազգային որոնողափրկարարական վարժանքները, որին մասնակցում են նաև Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ վարժանքների նպատակն է զարգացնել տարբեր երկրների որոնողափրկարարական ուժերի միջև համագործակցության և փոխգործունակության բարձրացման հմտություններ, կատարելագործել հրամանատարական և վերահսկողական մեխանիզմները, բարձրացնել անձնակազմի պատրաստվածությունը, իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ արտակարգ իրավիճակներում, արդյունավետորեն իրականացնել փրկարարական աշխատանքներ ջրում և ցամաքում, ինչպես նաև դժվարանցանելի տեղանքում, անվտանգ կերպով տարհանել օդաչուներին, ապահովել օդային աջակցություն և բարելավել օդային երթևեկության կարգավարների աշխատանքը։
Հաղորդվում է, որ մինչև ապրիլի 17-ը տևող միջազգային վարժանքներում Ադրբեջանը ներկայացված է ռազմաօդային ուժերի օդաչուներով, դեսանտայիններով, որոնողափրկարարական մասնագետներով, օդային երթևեկության կարգավարներով և տեխնիկական անձնակազմի կողմից։ Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1246757
Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ փորձել են դաշինք կազմել Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստանի» հետ, սակայն չի հաջողվել։ Կոնգրեսը ընդգծել է, որ դաշինքի ստեղծման համար որևէ նախապայման չեն դրել, բայց, իրենց խոսքով, իրենցից անկախ պատճառներով համագործակցությունը չի կայացել։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և քաղաքացիներին հարցրել. «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Սամվել Կարապետյանը դաշինք չկազմեց Լևոն Տեր-Պետրոսյանի ուժի հետ»։
«Նրա՛նց էլ, նրա՛նց էլ … Ինձ չի հետաքրքրում»,– զայրացավ մի պապիկ։
«Լևոն Տեր-Պետրոսյանին ի՞նչ կարիք կա միանալու, Սամվել Կարապետյանը իսկական ընդդիմադիր ա, ժողովուրդն իրեն սիրում է, պետք չէ միանալ»,– ասաց մի կին։
«Հա՛մ ընդդիմադիր, հա՛մ իշխանությանը, ո՛չ մեկին չեմ հավատում։ Ես ինձ էլ չեմ հավատում։ Ամեն մարդ իր մասին է մտածում»,– նշեց մի տղամարդ։
«Ես չգիտեմ իշխանությունն իրենից ինչ է ներկայացնում, իսկ միավորվելու համար պետք է լինել ժողովուրդ»,– ասաց մի կին։
Եղան նաև այլ կարծիքներ․
«Կմիավորվեն վերջում, պիտի միավորվեն, որ հանեն սրան»,– ասաց մի տղամարդ, իսկ նրա կինը կողքից հավելեց.- «Լևոն Տեր-Պետրոսյանն ո՞վ է, որ միանա Սամվել Կարապետյանին, սաղ ազգը խառնեց իրար»։ Նույն տղամարդը շարունակեց. «Պիտի էս թուրքամոլին հանեն, մարդկանց աչքերը փակել ա աշխատավարձով, փողով առել ա»։
Եղան նաև հիասթափված գնահատականներ․
«Ես խորհուրդ կտայի՝ ամեն մեկի համար մի սերիալ, ներկայացում լիներ՝ գնային, խաղային։ Սա ծայրահեղ ողորմելի վիճակ է, մեզ շատ վատ իրադարձություններ են սպասվում»,– ասաց մի տղամարդ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
11:00-12:30 Կարմիր գյուղ՝ թիվ 1 և թիվ 2 դպրոցներ, «հորթերի դոշ» կոչվող տարածք, «գորգ-արտել» կոչվող տարածք, ոռոգման պոմպակայան, «Յուքոմ» ընկերության բջջային կայան, եկեղեցու և բաղնիքի հարակից տարածքների առանձնատներ,
11:00-14:00 Ճամբարակ քաղաք մասնակի, Մարտունի գյուղ մասնակի,
13:00-15:00 Մադինա և Լեռնակերտ գյուղերն ամբողջությամբ, Նոր Գետաշեն գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աղվերան համայնք մասնակի, «Վիվա Արմենիա», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորի կայաններ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,
14:30-17:30 Կարմիր գյուղ՝ Բուժամբուլատորիա, հացի գործարան, «Ուսուցչի տուն» կոչվող տարածք, Սերգո Ավետիսյան և Զոհրաբ Շհոյան փողոցների առանձնատներ,
Տավուշի մարզ՝
10:00-12:00 Իջևան քաղաք՝ Մայիսի 28, Աղայան, Ս․ Օհանյան և Տերյան փողոցներ մասնակի,
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին: