Ապրիլի 11-21-ն անցկացվում է պատանիների շախմատի եզրափակիչ առաջնությունը

Ապրիլի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անցկացվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված Հայաստանի պատանիների և աղջիկների եզրափակիչ առաջնությունը: Այդ մասին տեղեկացնում է ֆեդերացիան:

Առաջնությունն ընտրական փուլ է Եվրոպայի և աշխարհի պատանիների և աղջիկների առաջնությունների համար:

Մինչև 8, 10, 12 տարեկան պատանիների և մինչև 10, 12 տարեկան աղջիկների մրցաշարերը անցկացվում են 11 խաղափուլով, իսկ մինչև 14, 16, 18 տարեկան պատանիների և մինչև 8, 14, 16, 18 աղջիկների մրցաշարերը՝ 9 խաղափուլով:

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցություն. ՈՒՂԻՂ

Ներքին 10:06 13-04-2026

Երևանում անձրևի հետևանքով հեղեղումները Avinyan&Co կոռուպցիոն խմբակի գործունեության հերթական արդյունքն են. փաստաբան

Երևանի քաղաքապետը քիչ առաջ ենթականերից ձևականորեն հետաքրքրվում է, թե ո՞նց անեն, որ անձրևներից հետո Երևանի փողոցները ջրի տակ չհայտնվեն, ի՞նչ է կատարվում Գյուրջյան փողոցում:

Սպասվում են առատ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7-ով

Հանրապետության տարածքում ապրիլի 13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. առանձին վայրերում՝ առատ։

Տեղումները ապրիլի 13-ին լեռնային և բոլոր նախալեռնային գոտիներում կդիտվեն ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։

Առանձին վայրերում սպասվում է ամպրոպ։ Ապրիլի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը և 14-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ապրիլի 15-17-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով։

Երևան քաղաքում ապրիլի 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ քաղաքի բարձրադիր հատվածներում ձնախառն անձրև, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 14-ին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից Ստեփանակերտում Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերման փաստը․ տեղեկացնում է Արցախի թեմը։

«Տարիներ շարունակ սուրբ Հակոբ եկեղեցին եղել է Ստեփանակերտի հոգևոր կյանքի կենտրոնը՝ որտեղ հազարավոր արցախցիներ իրենց սրտաբուխ աղոթքներն են բարձրացրել առ Աստված, և որտեղ ամեն կիրակի բաշխվել են մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը։

Համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային այս ցեղասպանությունը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ, որի խոսուն վկաներն են նաև հիմնովին ավերված Շուշիի ս. Հովհաննես Մկրտիչ, Տանձատափի, Մոխրենես գյուղի ս. Սարգիս, Բերձորի ս. Համբարձման, Մեխակավանի Զորավոր ս. Աստվածածին եկեղեցիներն ու բազմաթիվ այլ սրբավայրեր։

Ինչքան էլ անարձագանք մնան մեր արդար դատապարտումներն ուղղված մշակութային եղեռնի հետևողական շարունակությունը չկանխող համաշխարհային կառույցներին, որոնք ստանձնել են այդ պարտականությունը, մենք ավետարանական այրի կնոջ պես անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը:

Ուստի, վերստին կոչ ենք անում միջազգային համապաստասխան կառույցներին միջամտելու դադարեցնել այս ակնհայտ վանդալիզմը և կանխել համաքրիստոնեական արժեք հանդիսացող Արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը»,- ասված է հաղորդագրությունում:

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Չելսիին» 3:0 հաշվով

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 32-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց աշխարհի ակումբային չեմպիոն Լոնդոնի «Չելսիին» եւ հաղթեց 3:0 հաշվով։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից աչքի ընկան անգլիացի պաշտպան Նիկո Օ՛Ռայլին, անգլիացի պաշտպան Մարկ Գեհին և բելգիացի կիսապաշտպան Ժերեմի Դոկուն։

«Մանչեսթեր Սիթին» 31 խաղից հետո 64 միավորով երկրորդն է, «Չելսին» 6-րդն է՝ 48 միավոր։

Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ. փաստաբան

ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ։

«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ա. Մաթևոսյանի, մերժեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացրած հատուկ վերանայման բողոքը»,- գրել է փաստաբան Էմին Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարներ, այդ թվում՝ Արթուր Սարգսյանը մեղադրվում են ՀՀ-ում ահաբեկչություն պլանավորելու և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների մեջ։

Սիները եզրափակչում հաղթեց Ալկարասին

Աշխարհի երկրորդ ռակետ Յանիկ Սիները նվաճեց Մոնտե Կառլոյի «Մասթերսի» տիտղոսը։ Եզրափակիչում իտալացի թենիսիստը 7:6, 6:3 հաշվով պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։ Պայքարը տևեց 2 ժամ, 14 րոպե։

Սիները հաղթեց երրորդ անընդմեջ «Մասթերսում» և հաջորդ շաբաթ դարձյալ կգլխավորի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակը։

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի խաղարկության խորվաթական փուլի արծաթե մեդալակիր:

Սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքեց 14.583 միավոր և զբաղեցրեց երկրորդ տեղը: Առաջին հորիզոնականը 14.616 միավորով գրավեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Հարի Հեփվորնը:

Առաջնության հերթական փուլն անցկացվում է Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում։

Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության այս փուլում ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր:

Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը։

​Կանայք.
​Ապրիլի 19-ին ժամը՝ 19:00-ին, 53 կգ՝ Իզաբելլա Յայլյան ու Տանզելա Գրիգորյան
​Ապրիլի 20-ին ժամը՝ 18:00-ին, 58 կգ՝ Ալեքսանդրա Գրիգորյան
​Ապրիլի 23-ին ժամը՝ 19:00-ին, 77 կգ՝ Աննա Ամրոյան ու Ալինա Սուքիասյան
​Ապրիլի 24-ին ժամը՝ 19:00-ին, 86 կգ՝ Էմմա Պողոսյան ու Լիանա Գյուրջյան
​Ապրիլի 26-ին ժամը՝ 13:00-ին, +86 կգ՝ Տաթև Հակոբյան

​Տղամարդիկ.
​Ապրիլի 20-ին ժամը՝ 12:00-ին, 60 կգ՝ Գառնիկ Չոլաքյան
​Ապրիլի 21-ին ժամը՝ 19:00-ին, 71 կգ՝ Գոռ Սահակյան
​Ապրիլի 22-ին ժամը՝ 19:00-ին, 79 կգ՝ Մարտին Պողոսյան
​Ապրիլի 23-ին ժամը՝ 16:00-ին, 88 կգ՝ Ռաֆիկ Հարությունյան
​Ապրիլի 24-ին ժամը՝ 16:00-ին, 94 կգ՝ Արա Աղանյան
​Ապրիլի 25-ին ժամը՝ 19:00-ին, 110 կգ՝ Սիմոն Մարտիրոսյան ու Գարիկ Կարապետյան
​Ապրիլի 26-ին ժամը՝ 16:00-ին, +110 կգ՝ Վարազդատ Լալայան

​Նշենք, որ մրցաշարը կանցկացվի Վրաստանի Բաթումի քաղաքում ապրիլի 19-26-ը։​ Մեր ծանրորդների ելույթներին կարող եք հետևել Առաջին ալիքի ուղիղ եթերում։

Թմրանյութերի դեմ պայքարից մինչև հաղթանակ. Բիբերի նոստալգիկ վերադարձը բեմ

Ջասթին Բիբերը նոստալգիայով համակված վերադարձ կատարեց մեծ բեմ՝ որպես «Քոաչելա 2026» փառատոնի ամենասպասված գլխավոր արտիստ։ 32-ամյա երգիչը շաբաթ երեկոյան կայացած համերգի մեծ մասն անցկացրեց նոութբուքի առջև նստած՝ երգելով իր հին հիթերի YouTube-յան տեսահոլովակների տակ, ինչպիսիք են «Baby»-ն և «Never Say Never»-ը։

Սա յուրօրինակ հարգանքի տուրք էր հարթակին, որտեղ նրան ժամանակին բացահայտել էին։ Նա նաև մեծ էկրանին ցուցադրեց իր մանկության տեսանյութերը, որոնց շնորհիվ 12 տարեկանում հայտնվել էր ինդուստրիայի ուշադրության կենտրոնում, և ուղիղ եթերում շփվում էր իր ելույթի YouTube-յան հեռարձակման մեկնաբանությունների հետ։

Այս ելույթը նշանակալի էր նրանով, որ Ջասթինի առաջին խոշոր շոուն էր վերջին չորս տարվա ընթացքում։ Հիշեցնենք, որ նա ստիպված էր եղել չեղարկել իր «Justice» համաշխարհային տուրը առողջական խնդիրների պատճառով։ Բացի այդ, երգիչը երկար ժամանակ բացահայտ պայքարել է թմրանյութերից կախվածության և հոգեկան առողջության խնդիրների դեմ, ինչը նրան ստիպել էր տևական դադար վերցնել կարիերայում։

Բիբերը համերգը բացեց միայնակ՝ դատարկ բեմում, կատարելով երգեր իր 2025 թվականի«Swag» և «Swag II» ալբոմներից։ Այնուհետև նա հայտարարեց, որ ցանկանում է հանդիսատեսին տանել ճամփորդության դեպի անցյալ՝ հասնելով մինչև իր կարիերայի սկիզբը։

Քոաչելա 2026-ի այս ելույթը փաստեց, որ Բիբերը վերջնականապես հաղթահարել է իր կյանքի դժվարին փուլը և պատրաստ է նոր ուժով շարունակել իր երաժշտական ուղին։