Արցախի հանձնումն ու կորուստը ունի մեկ մեղավոր, որի անունը Նիկոլ Փաշինյան է․ Նաիրի Սարգսյան

Ես չեմ կարող Փաշինյանի հայտարարությունները որևէ տրամաբանության մեջ դիտարկել, նրա բոլոր գործողությունները անտրամաբանական են: Փաշինյանի վարկանիշը գահավիժել է, վարկանիշի աճի պոտենցիալը նույնպես ցածր է։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

Նա նշեց, որ չնայած Փաշինյանը բոլորին մեղադրում է, ժողովրդին էլ է մեղադրում, սակայն Արցախի հանձնումն ու կորուստը ունի մեկ մեղավոր, որի անունը Նիկոլ Փաշինյան է։

Նշենք, որ Ազատության հրապարակում տեղի է ունենում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կազմակերպած միասնության հանրահավաքը։ Մի քանի ամիս կալանքի տակ գտնվելուց և խոսքի սահմանափակումից հետո Սամվել Կարապետյանը հանդես կգա ուղերձով։

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքն ավարտվեց․ մեկնարկել է երթը

Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հրավիրած հանրահավաքն ավարտվեց։

Կուսակցության անդամներն ու իրենց աջակիցները այժմ երթ են իրականացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում։

Հրապարակում արդեն մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի եղբայրը

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանը եղբայր է ունեցել։ Այս մասին գրել է նրա մայրը` Աննա Մկրտչյանը։

«Ծնվեց իմ փոքրիկ որդին՝ ԷՄԻԼԸ

Աստված պահապան լինի քեզ քո կյանքի բոլոր քայլերում, ձագուկս։

Սիրտս լցված է անսահման սիրով և միևնույն ժամանակ՝ խոր կարոտով

Պատկերացնում եմ՝ որքան շատ Հայկաս կսիրեր քեզ…

Երազում եմ, որ լինես առողջ, ու հազար տարի կյանք ունենաս խաղաղ երկրում, իմ հրաշք մանկիկ»։

TRIPP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային և ընդհանուր տարածաշրջանային դինամիկան․ Հաջիև

Գաբալայում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում երկկողմանի կլոր սեղանի ձևաչափով հանդիպում է անցկացրել Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ։ Ըստ APA-ի՝ հանդիպման ընթացքում Հիքմեթ Հաջիևը մտքեր է փոխանակել մասնակիցների հետ և պատասխանել հայկական պատվիրակության հարցերին։

Կարևորվել են երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների զարգացումը և Ադրբեջանի միջոցով Հայաստանին տարանցիկ ապրանքների մատակարարումը։ Ընդգծվել է, որ TRIPP նախագծի իրականացումը կարող է փոխել տրանսպորտային և ընդհանուր տարածաշրջանային դինամիկան։

Շեշտադրվել է նաև խաղաղության օրակարգի շուրջ երկկողմ բանակցությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների միջև շփումների և վստահության ամրապնդման միջոցառումների կարևորությունը։

Գազայի վրա Իսրայելի օդային հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել

Գազայի հատվածում Իսրայելի օդային հարվածների հետևանքով վեց մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են, հաղորդում է Ալ Ջազիրան՝ հղում անելով պաղեստինյան անկլավի բժշկական աղբյուրներին։

Հեռուստաալիքը նշել է, որ հարվածները թիրախավորել են Գազայի հատվածի կենտրոնում գտնվող պաղեստինյան փախստականների Էլ-Բուրեյջ ճամբարը։

Ավելի վաղ «Բժիշկներ առանց սահմանների» մարդասիրական կազմակերպության շտապ օգնության բաժնի ղեկավար Քլեր Սան Ֆիլիպոն հայտարարել էր, որ Գազայի հատվածում պաղեստինցիների ցեղասպանությունը շարունակվում է, և իրավիճակը շարունակում է մնալ աղետալի, չնայած հրադադարից անցել է վեց ամիս։

Խնդրում եմ ճանապարհներին լինել հնարավորիս զգույշ. Փաշինյանն ու ՔՊ-ականներն այսօր կլինեն Լոռիում

Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որով տեղեկացնում է, որ ուղևորվում են Լոռու մարզ:

Փաշինյանն անդրադարձավ երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարին ու հորդորեց զգույշ լինել:

«Տխուր իրադարձություններ են տեղի ունեցել: Հորդորում եմ հնարավորինս զգույշ ու պահել երթևեկության կանոնները, որովհետև ճանապարհների լավ վիճակը երբեմն գայթակղություն է վարորդների համար ավելի արագ վարելու համար, ինչը բերում է շատ ցավալի դեպքերի»:

Փաշինյանն իր թիմով կլինի Տաշիրում, Ստեփանավանում, Վանաձորում, Սպիտակում ու Ապարանում:

1 զոհ, 12 վիրավոր. իրար են բախվել ոստիկանության գվարդիայի ավտոբուսն ու Nissan-ը

Այսօր՝ ապրիլի 11-ին, հերթական ավտովթարն է տեղի ունեցել՝ մահվան ելքով:

Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:

Ժամը 7:50-ի սահմաններում Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ավտոբուսը և Nissan-ը:

Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է: Կա 12 վիրավոր:

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արցախը չի հանդուրժում ադրբեջանցիներին. նոր ճանապարհն ամբողջությամբ ճաքել, քանդվել է (տեսանյութ)

Արցախի հողն ու լեռները չեն հանդուրժում ադրբեջանցիներին:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը Ֆեյսբուքի իր էջում կարճ հոլովակ է հրապարակել, որտեղ երևում է, որ Արցախում ադրբեջանցիների կառուցած նոր ճանապարհն ամբողջությամբ ճաքել, քարուքանդ է եղել:

Թվում է՝ Արցախն իր ձևով է պայքարում նրանց դեմ:

Նա գրել է՝ «Աստծո գործերն անքննելի են»:

Ավտովթար՝ Երևանում. BMW-ն մխրճվել է ծաղկի սրահի՝ ծաղկամաններով ծաղիկների մեջ

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Ղ.-ն իր վարած «BMW» Արշակունյաց պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ՍՊԸ-ներւց մեկին պատկանող դրսում տեղադրվաժ ծաղկանոցի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են րՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բարով ես ծնվել, գժուկս. Արմինկան, Սոֆի Մխեյանը և այլ հայտնիներ շնորհավորել են Էմմիի ծննդյան տարեդարձը

Հայկական էստրադայի ամենասիրված երգչուհիներից մեկը՝ Էմմին (Էմմա Բեջանյան), նշում է իր ծննդյան տարեդարձը։ Այս առթիվ սոցիալական հարթակները ողողվել են ջերմ բարեմաղթանքներով և արխիվային լուսանկարներով, որոնք հրապարակել են նրա մտերիմ ընկերներն ու գործընկերները։

Երգչուհու ծննդյան օրվա առթիվ հուզիչ գրառումներ են կատարել մի շարք հայտնիներ. Արմինկան կիսվել է գեղեցիկ լուսանկարով՝ մակագրելով. «Բարով ես ծնվել, գժուկս»։

Սոֆի Մխեյանը հրապարակել է ջերմ սև-սպիտակ լուսանկար՝ Էմմիին անվանելով «խոյ ընկեր» (ակնարկելով նրա կենդանակերպի նշանը) և խոստովանելով իր սերը։

Մհեր Բաղդասարյանը հանդես է եկել ծավալուն և հուզիչ գրառմամբ՝ նշելով, որ Էմմիին ճանաչում է դեռ պատանեկությունից. «Մնացիր նույն մարդը, ում հետ կիսել ենք մի կտոր պիցցան ու վառվել Յալթայի արևների տակ»։

Արա Ղազարյանը երգչուհուն բնութագրել է որպես «անսահման տաղանդավոր, սիրուն ու բարի»՝ մաղթելով ընտանեկան երջանկություն։

Մայա Մակարյանը ևս միացել է շնորհավորանքներին՝ հումորով նշելով իրենց համատեղ պարային հոլովակների մասին։

Շնորհավորանքների շարքում առանձնահատուկ տեղ է գրավել Էրիկի կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի հրապարակած կոլաժը, որտեղ Էմմին պատկերված է երեխաների հետ։ Հրապարակման մեջ Էմմիին անվանել են «այնպիսի ՄՈՐԱՔՈՒՅՐ, որի մասին երազում է յուրաքանչյուր փոքրիկ աղջիկ»։

Էմմին իր հերթին վերահրապարակել է իրեն ուղղված բոլոր բարեմաղթանքները՝ շնորհակալություն հայտնելով իր երկրպագուներին և մտերիմներին ուշադրության համար։