10 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 16-ին ժամը 09:00-19:00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Արզնի գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Սամվել Կարապետյանը սկսել է ՌԴ-ի և Կիպրոսի անձնագրերից հրաժարվելու գործընթացը

Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթացը՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

«Քանի որ մասնակցում եմ ընտրություններին և վստահ եմ իմ հաղթանակի վրա, որոշել եմ սկսել այս անձնագրերից հրաժարվելու գործընթացը»,- ասել է նա։

Նշենք, որ ՀՀ-ից բացի այլ քաղաքացիություն ունենալը խոչընդոտ է հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։

Իմ սիրտը՝ մարդկային կերպարանքով. Սիլվի Բարկովան անկեղծացել է

Դերասանուհի Սիլվի Բարկովան սոցցանցերի իր էջերում կիսվել է որդու՝ Քավիրի հետ նոր ու ջերմ տեսահոլովակով, որն ուղեկցվում է մայրական սիրո բացառիկ խոստովանությամբ:

Դերասանուհին զգացմունքային տողեր է ձոնել փոքրիկին՝ նշելով, որ որդին իր պատմության մեջ հայտնվել է շատ ավելի վաղ, քան ինքը կպատկերացներ. «Եթե կարողանայի քեզ կյանքում մեկ բան տալ, ես կտայի քեզ տեսնելու ունակությունը իմ աչքերով: Իմ սիրտը՝ մարդկային կերպարանքով, իմ Քավիր»։

Այս գրառումը մեծ արձագանք է գտել հետևորդների շրջանում՝ հերթական անգամ ընդգծելով Սիլվիի նուրբ ու անսահման ջերմ վերաբերմունքը որդու նկատմամբ:

Հրապարակումը փաստում է, որ դերասանուհու համար մայրությունը կյանքի ամենաթանկ ու նվիրական էջն է։

Իմ սիրտը՝ մարդկային կերպարանքով. Սիլվի Բարկովան անկեղծացել է

Դերասանուհի Սիլվի Բարկովան սոցցանցերի իր էջերում կիսվել է որդու՝ Քավիրի հետ նոր ու ջերմ տեսահոլովակով, որն ուղեկցվում է մայրական սիրո բացառիկ խոստովանությամբ:

Դերասանուհին զգացմունքային տողեր է ձոնել փոքրիկին՝ նշելով, որ որդին իր պատմության մեջ հայտնվել է շատ ավելի վաղ, քան ինքը կպատկերացներ. «Եթե կարողանայի քեզ կյանքում մեկ բան տալ, ես կտայի քեզ տեսնելու ունակությունը իմ աչքերով: Իմ սիրտը՝ մարդկային կերպարանքով, իմ Քավիր»։

Այս գրառումը մեծ արձագանք է գտել հետևորդների շրջանում՝ հերթական անգամ ընդգծելով Սիլվիի նուրբ ու անսահման ջերմ վերաբերմունքը որդու նկատմամբ:

Հրապարակումը փաստում է, որ դերասանուհու համար մայրությունը կյանքի ամենաթանկ ու նվիրական էջն է։

Ի՞նչ են նաև փորձելու անել տարբեր մաստերի նիկոլական քարոզիչները, բացի ձայները  փոշիացնելուց. Տիգրան Քոչարյան

Ի՞նչ են նաև փորձելու անել տարբեր մաստերի նիկոլական քարոզիչները, բացի ձայները փոշիացնելուց։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը։

Նա, մասնավորապես, թվարկել է, թե ինչ կարող են անել.

«ա. Ծաղրել ընտրություննները
Կայֆավատ բոլորի վրա , մարդկանց մոտ սերմանել, որ այս ընտրությոնները անլուրջ են
բ. Առաջարկել բոյկոտել ընտրությունները
Բոլորը նույն են, բոլորը իրար հետ են, թե բա ընտրությոն ա ամենավատի ու ամենավատի մեջ, ֆլան-ֆստան
գ. Հուսալքություն առաջացնել

Մեկ ա ամեն ինչ որոշված ա, նիկոլը ընտրված ա, դեմը խաղ չկա, Ամերիկա/Եվրոպա մեջքին են, ռուսների հետ պայմանավորվել ա:

Ուշադիր եղեք այսպիսի գաղափարներ տարածողների հետ, շատերը կարող են ընդդիմադրի կոստյում հագնել ու տարածել այս թեզերը»։

Ում կաջակցի ազգային բուրժուազիան հունիսի 7-ին

Գործարար ընդդիմադիր թեկնածուները կրկնում են նույն սխալը, ինչի արդյունքում Կատիլինան պարտվեց Ցիցերոնին Ք.ա. 63 թվականին Հռոմի ընտրություններում։ Կատիլինան խոշոր ստրկատեր էր, շատ հարուստ։ Նա սոցիալական խոստումներ տվեց ոչ հարուստ քաղաքացիներին։ Այդ պատճառով՝ խոշոր բիզնեսն աջակցեց Ցիցերոնին, Կատիլինան պարտվեց։ «Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր», ասաց Ցիցերոնը։

Քաղաքացիական հասարակությունում ընտրություններում էական է գործարարների, այսպես կոչված՝ ազգային բուրժուազիայի դիրքորոշումը։ ՀՀ-ում 1991-ից քաղաքացիական հասարակություն է կառուցվում։ Ընտրություններում խոշոր գործարարները միշտ աջակցել են հաղթողին։ Եվ միշտ հաղթել է նա, ում աջակցել են խոշոր գործարարները։ Այս իրականությունը հաշվի առնելով՝ մեծացել է գործող իշխանությունների ճնշումը ոչ միայն խոշոր, այլև միջին գործարարների վրա։

Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշի ձևաչափով հանդիպել է Հայաստանի խոշոր գործատուների հետ։ Հանդիպումից միայն վարչապետի բացման խոսքն է տարածվել: Թե ինչ հայտարարություններ են հնչել, երբ անջատվել են տեսախցիկները, ինչ հարցուպատասխան է տեղի ունեցել վարչապետի ու խոշոր գործարարների միջև, անհայտ է։

Փորձագետները կարծիք են հայտնում, որ իշխանությունները, օգտվելով իրենց դիրքից, խոշոր գործարարներին այսպիսի քարոզչական միջոցառումների մեջ են ներառում, որ հանրության մոտ ձևավորեն կարծիք, թե ՔՊ-ն վայելում է խոշոր բիզնեսի աջակցությունը և կարող է հեշտությամբ վերարտադրվել։

Ի՞նչ է խոսել Փաշինյանը գործարարների հետ, և արդյո՞ք նրանք կաջակցեն իրեն։

Նախկին իշխանությունների օրոք գործարարները կա՛մ չեն խառնվել քաղաքականությանը, կա՛մ աշխատել են իշխանությունների օգտին, կոնկրետ աջակցել են մարդկային ռեսուրսով և գումարով, գործողի վերարտադրման համար ապահովելով ռեալ քվեներ տեղերում։ Իսկ եթե որևէ գործարար ընդդիմադիր կեցվածք է ընդունել, ապա խստորեն պատժվել է։

Ներկայում խոշոր գործարարներից երկուսն ընդդիմադիր դիրքորոշմամբ են գնում հունիսի 7-ի ընտրություններին։ Ու եթե գործարարները ՔՊ-ին չաջակցեն, այլ աջակցեն ռուսամետ ընդդիմադիր գործչի կերպար մարմնավորող իրենց գործարար ընկերներին, ապա Փաշինյանը կպարտվի կամ շատ թույլ իշխանություն կունենա, ինչը քաղաքական ճգնաժամերի կամ բռնաճնշումների պատճառ կդառնա։

Ենթադրելի է՝ այս ռիսկերը հաշվի առնելով է Փաշինյանը գործարարներին հրավիրել նախաճաշի։ Եվ նրա հիմնական ասելիքը, հավանաբար, եղել է այն, որ գործարարներն աջակցեն իրեն, ՔՊ-ի համար ձայն բերեն, իրենց աշխատակիցներին խրախուսեն, որ ընտրեն ՔՊ-ին և այլն։ Փոխարենը նա, հավանաբար, խոստացել է, որ հարկային տեռոր չի անի, արտոնություններ ու էժան վարկեր կտրամադրի խոշորներին, կաջակցի նրանց նոր շուկաներ դուրս գալու համար։ Չի բացառվում, որ նաև սպառնացել է, թե դաժանաբար կպատժի այն գործարարներին, որոնք կփորձեն ֆինանսապես կամ մարդկային ռեսուրսով աջակցել այլ կուսակցությունների։

Պարզ ասած՝ գործարարներին դարձրել են բիրտ գործիք քաղաքական նպատակների համար։ Ոմանց հարկադրում են մտնել քաղաքականություն ու ռուսամետ ձևանալ և նպաստել գործողի հաղթանակին, իսկ ոմանց էլ ստիպում են ուղիղ աջակցել գործողին ու նպաստել նրա վերարտադրությանը։

Այս ամոթալի պատկերը նորմալով փոխելու համար նախ պետք է կրթել գործարարին, պետական գիտակցություն փոխանցել, բացատրել, թե ինչո՞ւ է պետությունը բարձրագույն արժեք, ինչո՞վ է բուրժուական-քաղաքացիական հասարակությունը տարբերվում այլ հասարակություններից, ինչո՞ւ է ժողովրդավարությունը համարվում քաղաքակրթական ընտրություն, և ամենակարևորը՝ ինչո՞ւ է գործարարը հանդիսանում քաղաքացիական հասարակության սյունը։ Այսպիսի կրթություն ստացած գործարարները հաստատուն կկանգնեն անկախության ու ժողովրդավարության դիրքերում, և նրանց հնարավոր չի լինի ստիպել ռուսամետ ընդդիմադիրի ամոթալի դեր խաղալ կամ աջակցել ամոթալի պարտության պատասխանատուին։

Ի վերջո՝ իշխանությունները պետք է խիղճ ու ամոթ ունենան և դադարեցնեն գործարարների նկատմամբ այսօրինակ անմարդկային ճնշումներն ու շանտաժները, քանի որ գործարարը քաղաքացի է և նույնպես իրավունք ունի ազատ ընտրելու, աջակցելու իրեն հարազատ քաղաքական ուժին։ Իսկ եթե գործարարին ծառայեցնում են որպես բութ գործիք, ապա այդպիսով ակնարկում են, որ գործարարները բութ են, պետական գիտակցությունից զուրկ, փողին մեռած դեբիլ, անկախության արժեքը չհասկացող եզ։ Սա ապապետական, հակաժողովրդավարական, անմարդկային մոտեցում է և չի նպաստում քաղաքացիական հասարակության ձևավորմանը։

Թաթուլ Մկրտչյան

Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C

Ապրիլի 16-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C, հողի մակերևույթին՝ մինչև -2…-3°C։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում սպասվում է 0…-2°C ցուրտ։

Երևանում ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է, 19- 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-20-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-17-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կա. նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ քրեական վարույթը նախօրեին՝ ապրիլի 14-ին ուղարկվել է դատարան։

Այս մասին տեղեկանում ենք Datalex հարթակից։

Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանին։

Դատարանը Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացրել, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինը երկրում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Հիշեցնենք, որ 2025 թ. նոյեմբերի 25-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով (կաշառք տալը և իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

Էմանուել Մակրոնը կայցելի Գյումրի

Oragir.News-ի տեղեկություններով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկա օրերին կայցելի Գյումրի։

Մեր աղբյուրի փոխանցմամբ`Գյումրիում բարձր մակարդակով են պատրաստվում Ֆրանսիայի նախագահի այցին։

Արդեն մի քանի օր է սկսվել են լայնածավալ փողոցաշինական աշխատանքներ, այդ աշխատանքները հիմնականում քաղաքի կենտրոնական հատվածներում են։

Oragir.News-ի աղբյուրի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահի այցը Գյումրի տեղի կունենա մայիս ամսին։

Այդ օրերին Երևանում տեղի է ունենալու նաև Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթաժողովը։ Էմանուել Մակրոնի այցի վերաբերյալ տեղեկությունը պաշտոնական մակարդակով դեռևս չեն հաստատել։