Կյանքից հեռացել է «Պաուզա Անոյի» մայրը

Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է մեր սիրելի դերասանուհի «Պաուզա Անոյի»՝ Նարինե Ոսկանյանի մայրը՝ Սուսիկը։

Կիսում ենք ընտանիքի վիշտը և հայտնում մեր անկեղծ ցավակցությունները հարազատներին ու մտերիմներին։

Հոգեհանգիստը տեղի կունենա 23.04.2026թ․ ժամը 17։00-ին «Էլար» սգո սրահում (հասցե՝ Արտաշիսյան 46/1)։ Թող նրա հոգին հանգչի խաղաղությամբ։

Այս մասին տեղեկանում ենք ԶԼՄ-ներից:

Իրանական նավահանգիստների արգելափակումը պատերազմի ակտ է և հրադադարի ռեժիմի խախտում. Արաղչի

Իրանական նավահանգիստների արգելափակումը պատերազմի ակտ է և, հետևաբար, հրադադարի ռեժիմի խախտում. այս մասին հայտարարել է Աբբաս Արաղչին:

Առևտրային նավի վրա հարված հասցնելը և դրա անձնակազմին պատանդ վերցնելը նույնիսկ ավելի լուրջ խախտում է, X-ի իր էջում գրել է Իրանի արտգործնախարարը:

«Իրանը գիտի, թե ինչպես չեզոքացնել սահմանափակումները, ինչպես պաշտպանել իր շահերը և ինչպես դիմակայել ճնշումներին»,- հայտարարել է նա:

ՄԱԿ-ը հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը կերկարաձգվի

ՄԱԿ-ը հույս ունի, որ ԱՄՆ-ն և Իրանը կշարունակեն երկխոսությունը, և հրադադարը կերկարաձգվի։

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

«Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև երկխոսությունը կշարունակվի, հրադադարը կերկարաձգվի, և կողմերը կշարժվեն դիվանագիտության ճանապարհով»,- ասել է նա՝ պատասխանելով այս հարցի վերաբերյալ հարցին։

Ապրիլի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «չափազանց անհավանական» է անվանել Իրանի հետ հրադադարի ժամկետի երկարաձգումը, որը լրանում է ապրիլի 22-ին:

Արտաշատի խճուղում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2121»-ում․ այն վերածվել է մետաղե ջարդոնի․ կա վիրավոր

Երեկ՝ ապրիլի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատի խճուղում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Երևանում դանակահարել են թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին

Երեկ՝ ապրիլի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան փողոցից դանակահարված քաղաքացի է Երևանի 103 շտապօգնության հերթապահ խմբի կողմից տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ նա Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արսեն Դ.-ն է, ում դանակահարել են Հալաբյան փողոցում՝ «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորն աշխատում է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում և թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայաստանի պատմության թանգարան

Հուշարձանների պահպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայաստանի պատմության թանգարան։

«Շնորհակալ ենք թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանին ջերմ ընդունելության և հետաքրքիր շրջայցի համար, հատկապես տպավորիչ էր «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» ցուցադրությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին առնչվող փաստաթղթերի հետ կապված

Ադրբեջանի ԱԳՆ-ն առանձին-առանձին կանչել է Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին՝ կապված այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի հետ, որոնք առնչվում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին։

Այս մասին հայտնել է ադրբեջանական արտաքին գործերի գերատեսչության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հանդիպումների ընթացքում վճռական բողոք է հայտնվել 2026 թվականի ապրիլի 16-ին Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք գնահատվում են որպես հերթական անպատասխանատու փորձեր՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության գործընթացի խաթարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես ընդգծել են ԱԳՆ-ում, այդ փաստաթղթերը կազմված են լիովին կեղծ և անհիմն գնահատականների հիման վրա և ցուցադրում են նշված կառույցներում խորը արմատներ ձգած հակաադրբեջանական կողմնակալությունը։

«Հանդիպումների ժամանակ վճռականորեն մերժվել են Ադրբեջանի ինքնիշխան տարածքներին վերաբերող կեղծ հղումները, անհիմն մեղադրանքները՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության իբր խախտման, հայկական ծագում ունեցող անձանց իրավունքների և նրանց իբր անօրինական ձերբակալության հետ»,- նշվում է տեքստում։

ԱԳՆ-ում պարադոքսալ են համարել այն փաստը, որ տվյալ փաստաթղթերի ընդունումը ժամանակի առումով համընկել է ապրիլի 17-ին Ստամբուլում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակների հանդիպման հետ։

Բաքուն կոչ է արել բելգիական և նիդերլանդական կողմերին ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ իրենց խորհրդարաններում հակաադրբեջանական խմբերի գործողությունները կանխելու համար, որոնք կարող են վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին»։

Ադրբեջանի ԱԳՆ-ն կանչել է Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին առնչվող փաստաթղթերի հետ կապված

Ադրբեջանի ԱԳՆ-ն առանձին-առանձին կանչել է Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին՝ կապված այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի հետ, որոնք առնչվում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին։

Այս մասին հայտնել է ադրբեջանական արտաքին գործերի գերատեսչության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հանդիպումների ընթացքում վճռական բողոք է հայտնվել 2026 թվականի ապրիլի 16-ին Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի կապակցությամբ, որոնք գնահատվում են որպես հերթական անպատասխանատու փորձեր՝ ուղղված Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող խաղաղության գործընթացի խաթարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ինչպես ընդգծել են ԱԳՆ-ում, այդ փաստաթղթերը կազմված են լիովին կեղծ և անհիմն գնահատականների հիման վրա և ցուցադրում են նշված կառույցներում խորը արմատներ ձգած հակաադրբեջանական կողմնակալությունը։

«Հանդիպումների ժամանակ վճռականորեն մերժվել են Ադրբեջանի ինքնիշխան տարածքներին վերաբերող կեղծ հղումները, անհիմն մեղադրանքները՝ կապված Հայաստանի տարածքային ամբողջականության իբր խախտման, հայկական ծագում ունեցող անձանց իրավունքների և նրանց իբր անօրինական ձերբակալության հետ»,- նշվում է տեքստում։

ԱԳՆ-ում պարադոքսալ են համարել այն փաստը, որ տվյալ փաստաթղթերի ընդունումը ժամանակի առումով համընկել է ապրիլի 17-ին Ստամբուլում Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակների հանդիպման հետ։

Բաքուն կոչ է արել բելգիական և նիդերլանդական կողմերին ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ իրենց խորհրդարաններում հակաադրբեջանական խմբերի գործողությունները կանխելու համար, որոնք կարող են վնաս հասցնել երկկողմ հարաբերություններին»։

Ուտելու նոր «մաստեր կլաս» Ավինյանից․ «Կարմիր գծերի» տարեկան շահույթը 1,6 մլն դրամ է

Երևանի «Փարքինգ սիթի» ծրագրի 2026 թվականի ֆինանսական եկամուտների և ծախսերի նախահաշվային փաստաթուղթը մի պարզ, բայց աղմկահարույց պատկեր է բացում․ հարյուր միլիոնավոր դրամների շրջանառություն և գրեթե զրոյական շահույթ պետության համար։

Փաստաթղթում նշված է՝ ընդհանուր եկամուտներ՝ 422,633,300 դրամ, ընդհանուր ծախսեր՝ 421,011,700 դրամ, տարեկան մաքուր շահույթ՝ 1,621,600 դրամ։ Այսինքն՝ 422 մլն դրամ եկամուտից պետությանը մնում է ընդամենը 1.6 մլն դրամ կամ՝ գումարների միայն 0.3%-ը։

Սա այն դեպքում, երբ ծրագրի շուրջ տարիներ շարունակ խոսվել է որպես բյուջեի լուրջ եկամտի աղբյուրի մասին։ Այսպիսով՝ գրեթե ամբողջ եկամուտը «ուտվում է» հետևյալ ուղղություններով՝ աշխատավարձեր և սոցիալական վճարներ, տեխնիկական սպասարկում, կառավարման և վարչական ծախսեր, ծառայությունների ձեռքբերում և այլ ընթացիկ վճարներ։

Հանրությունը մշտապես համեմատություն է կատարում՝ փաստելով, որ նախկինում («Սաշիկի» կառավարման ժամանակաշրջանում) այս ոլորտից պետության բաժինը հասնում էր մինչև 50 տոկոսի։ Ներկայիս փաստաթուղթը, սակայն, ցույց է տալիս բոլորովին այլ պատկեր․ եթե ընդունենք, որ նախկինում մինչև 50% էր, ապա այժմ՝ մոտ 0.3%։

Եթե այս համեմատությունը համապատասխանում է իրականությանը, ապա խոսքը գնում է ոչ թե պարզապես տարբերության, այլ կտրուկ անկման մասին։

Հիշեցնենք՝ «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը Երևանի վճարովի ավտոկայանատեղիների (կարմիր գծերի) համակարգը ներդրողն ու սպասարկողն էր, որի անունը 2018 թվականի «հեղափոխության» ժամանակ և դրանից առաջ սերտորեն կապվում էր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի անվան հետ։

«Կարմիր գծերի» թեման տարիներ շարունակ եղել է քաղաքական օրակարգում։ Նիկոլ Փաշինյանի խոստումները՝ կապված Ալեքսանդր Սարգսյանի 50/50 փայաբաժինների բացահայտման հետ, եղել են 2018 թվականի թավշյա հեղափոխության առանցքային թեզերից մեկը։

Թե՛ «հեղափոխությունից» առաջ, թե՛ հետո, Փաշինյանը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, տասնամյակներ շարունակ «փայ է մտել» տարբեր բիզնեսներում՝ խլելով դրանց եկամուտների 50%-ը: Նա վստահեցնում էր, որ համակարգը պետք է ծառայի հանրային շահին և ապահովի բյուջեի լուրջ մուտքեր։

Փաշինյանը պնդում էր, որ արագաչափերից ստացվող գումարները գնում են Սաշիկ Սարգսյանի «գրպանը», և խոստանում էր վերացնել այդ համակարգը կամ դրա կոռուպցիոն սխեմաները:

2018թ. սեպտեմբերին Փաշինյանը հրապարակային մեկ շաբաթ ժամանակ տվեց Սաշիկ Սարգսյանին՝ բանկերում ունեցած իր միլիոնավոր դոլարները պետբյուջե վերադարձնելու համար: Նրա նկատմամբ հարուցվեցին մի քանի քրեական գործեր, այդ թվում՝ ապօրինի հարստացման և խարդախության մեղադրանքներով: 2019 թվականին հայտնի դարձավ, որ Սաշիկ Սարգսյանը շուրջ 18,5-30 միլիոն դոլար (տարբեր տվյալներով) «նվիրաբերել» կամ փոխանցել է պետական բյուջե՝ որպես վնասի վերականգնում:

Չնայած խոստումներին, տարիներ անց Փաշինյանը խոստովանել է, որ քննչական մարմիններին չի հաջողվել իրավականորեն հիմնավորել և բացահայտել կոնկրետ դեպքեր, երբ Սաշիկ Սարգսյանը «50/50» սխեմայով բիզնեսներ է խլել:

Իսկ ի՞նչ ունենք այսօր․ ներկայացված թվերը ցույց են տալիս, որ հարյուր միլիոնների շրջանառությունը չի վերածվում պետական եկամտի։ Հիմնական հարցերը, թերևս սրանք են՝ ինչո՞ւ է 422 միլիոն դրամից պետությանը մնում ընդամենը 1.6 միլիոն, և ովքե՞ր են իրականում շահում այս համակարգից։

Վերլուծելով այս ամենը, գալիս ենք այն եզրակացության, որ համաձայն փաստաթղթի՝ փող կա, բայց արդյունք՝ գրեթե չկա։

Ընդդիմադիրները և հանրության մի հատված հաճախ հիշեցնում են Փաշինյանի խոստումները՝ նշելով, որ «50/50»-ի մասին թեզը մնաց որպես քաղաքական լոզունգ, քանի որ դատարանում այդպես էլ չապացուցվեց բիզնեսների համատարած «ռեկետի» փաստը:

Ավելին, քննադատության առարկա դարձավ նաև այն փաստը, որ քրեական գործերի առկայության պայմաններում Սաշիկ Սարգսյանին թույլատրվեց մեկնել երկրից՝ բուժման կամ այլ նպատակներով։

Հասմիկ Մովսիսյան

Թրամփը մտադիր չէ երկարաձգել Իրանի հետ հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ցանկանում երկարաձգել Իրանի հետ երկշաբաթյա հրադադարը, որի լրանալուն մեկ օր է մնում:

«Ես չեմ ցանկանում երկարաձգել Իրանի հետ կնքված հրադադարի գործողության ժամկետը,- ⁠CNBC հեռուստաընկերության եթերում հայտարարել է նա, – Մենք այդքան ժամանակ չունենք»:

Թրամփը պնդել է, որ Վաշինգտոնն այժմ «բանակցային շահեկան դիրքեր ունի և ի վիճակի է շատ լավ գործարք կնքել»։

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն կվերսկսի Իրանի դեմ հարձակումները, եթե մոտակա ժամանակում գործարք չկնքվի։

«Ես ակնկալում եմ, որ կլինեն ռմբակոծություններ, որովհետև կարծում եմ՝ այդպես մոտենալն ավելի ճիշտ է։ Բայց մենք պատրաստ ենք գործելու։ Ի վերջո, զինված ուժերը ոգևորված սպասում են՝ գործողության անցնելու», – ասել է նա։