«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հիմնանորոգվում է Արարատի մարզով անցնող Տ-2-26, /Տ-2-25/ (Բարձրաշեն)-Երևանի սահման (Նուբարաշեն) մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ1+400 հատվածը (1.4կմ)։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հիմնանորոգվում է Արարատի մարզով անցնող Տ-2-26, /Տ-2-25/ (Բարձրաշեն)-Երևանի սահման (Նուբարաշեն) մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ1+400 հատվածը (1.4կմ)։
World Boxing-ի կազմակերպած Աշխարհի գավաթում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Բազեյանն ու Արարատ Հարությունյանը մրցավարական վիճահարույց որոշումների հետևանքով պարտություններ կրեցին և դուրս մնացին հետագա պայքարից․ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղի ունեցածը որակում է որպես տրամաբանությունից զուրկ ու խայտառակ մրցավարություն։
«Խայտառակ մրցավարություն WORLD BOXING-ի կազմակերպած Աշխարհի գավաթում։
Մրցավարական տրամաբանությունից զուրկ գործողությունների հետևանքով այսօր Արթուր Բազեյանին ու Արարատ Հարությունյանին պարտություն է գրանցվել։ Բազեյանը մրցում էր Փարիզի օլիմպիական փոխչեմպիոն, Ղրղզստանի ներկայացուցիչ Մունարբեկ Ուլուի հետ։
Առաջին ռաունդում մեր բռնցքամարտիկը հաղթեց 5։0 հաշվով, երկրորդում մրցավարները նույն հաշվով հաղթանակը տվեցին մրցակցին։ 3-րդ ռաունդում Բազեյանը նետվեց առաջ ու միավորներ վաստակեց։ Դրվագներից մեկում բախման արդյունքում մրցակցի ունքը վնասվեց։ Ռինգի մրցավարը միանգամից դադարեցրեց մարտը, թեև բժշկական տեսանկյունից չկար նաև դրա կարիքը։ Միևնույն դեպքում, թեև առավեկությունը Բազեյանի կողմն էր, բայց կողային մրցավարները հաղթանակը շնորհեցին Ղրղզստանի ներկայացուցչին։
Անհասկանալի ու անտրամաբանական գործողություններ էին նաև Արարատ Հարությունյանի մենամարտի ժամանակ։ Մեր մարզիկը 2-րդ ու 3-րդ ռաունդներում ուներ նկատելի առավելություն ու մրցակիցն էլ` Ռիկարդո Կուելոն, նկատողություն էր ստացել ռինգի մրցավարի կողմից, բայց մենամարտի ավարտին զարմանալիորեն բարձրացրեցին Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցչի ձեռքը։ Սա խայտառակ մրցավարության հերթական վառ արտացոլումն էր, որի պատճառով մեր երկու ուժեղագույն բռնցքամարտիկները դուրս մնացին պայքարից»,- ասվում է հայտարարությունում։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 21-ին Քասախ գյուղում հայտնաբերել և Կոտայքի մարզային վարչություն են տեղափոխել օտարերկրյա քաղաքացի 22-ամյա մի երիտասարդի, որը 2025 թ. մայիսի 20-ից Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով։ Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Հետախուզվողի հայտնաբերման մասին տեղեկացվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Արդարադատության նախարարությանը։
Հինգշաբթի՝ ապրիլի 23-ին, Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը խորհուրդ է տվել Տուապսեի բնակիչներին չբացել պատուհանները և տանից դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում։ «Ռոսպոտրեբնադզորը» (Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը) գրանցել է, որ օդում բենզոլի, քսիլոլի և մրի պարունակությունը սահմանված նորման գերազանցում է 2-3 անգամ:
Բնակիչներին խորհուրդ է տրվում հաճախակի մաքրել իրենց տները, լվանալ քիթը, աչքերը և կոկորդը, ինչպես նաև դիմակներ կրել դուրս գալիս։ Ծովային տերմինալում հրդեհը, որը բռնկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո, մոլեգնում է արդեն երեք օր։
Տուապսեի բնակիչները հայտնում են սև, յուղոտ անձրևների մասին, որոնք հետք են թողնում տների, մեքենաների և բույսերի վրա: Հրդեհից բարձրացող ծուխը ձգվում է ավելի քան 300 կիլոմետր՝ հասնելով Ստավրոպոլի երկրամաս:
Ապրիլի 20-ին Սև ծովում՝ Տուապսե նավահանգստի մոտ, հայտնաբերվել է մոտ 10,000 քառակուսի մետր մակերեսով նավթային հետք։ Իշխանությունները տեղակայել են արգելապատնեշներ և ներգրավվել վեց նավ՝ աղտոտվածությունը մաքրելու համար։ Նմանատիպ աշխատանքներ են ընթանում Տուապսե գետի գետաբերանում, որը նույնպես տուժել է նավթի արտահոսքից։
2025 թվականի ընթացքում Դատախազության բացառիկ՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում ներկայացված հայցերով կայացված վճիռներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել 124 գույք, այդ թվում՝ մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ, հողատարածքներ: Գույքերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 176 միլիոն 868 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 66 միլիարդ 934 միլիոն դրամ է:
Դատախազությունը տեղեկացրել էր, որ վերլուծվել են 2018-2025 թվականների ընթացքում, ապօրինի գույքի վերադարձի շրջանակում, քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում, Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների ցուցանիշները:
Մասնավորապես՝ 2018-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 291 միլիարդ 726 միլիոն դրամի (շուրջ 773 միլիոն դոլարի) գույք և դրամական միջոց, որից 65.8%-ը կամ շուրջ 193 միլիարդ դրամի (շուրջ 504 միլիոն դոլարի) գույքն ու դրամական միջոցը վերադարձվել է վերջին երեք տարիներին՝ 2023-2025 թվականներին:
Դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ մեկնարկել են Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները: 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 34 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված 86 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են: Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ 155 անօդաչու է արձակել: Դնեպրում երկու մարդ է զոհվել, ութը՝ վիրավորվել: Ժիտոմիրում թիրախավորվել է երկաթգիծը: Կա մեկ զոհ:
Ուկրաինական հարվածներից Սամարայի մարզում կա 1 զոհ, մի քանի վիրավոր: Ռուսաստանի մի շարք շրջաններում ժամանակավորապես փակվել են օդանավակայանները:
Միևնույն ժամանակ, չհայտարարված այցով Կիև է ժամանել Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին: Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում սա նրա երրորդ այցն է:
«Հաճելի է վերադառնալ Ուկրաինա, որը խիզախորեն և հաջողությամբ պաշտպանում է Եվրոպայի արևելյան թևը»,- նշել է արքայազն Հարին:
Կյանքը շատ ավելի բարդ է, քան թատրոնը. եթե մինչև հիմա չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում անպայման կհամոզվեք։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի հետ կրկին միանալուն։
«Երբ որ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ այդ որոշման հետ, և ես, բնականաբար, այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա։ Ես ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- նշեց վարչապետը:
Հանրապետության տարածքում ապրիլի 23-ի ցերեկը, 24-28-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերն առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Ապրիլի 25-ին և 28-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։
Ապրիլի 23-ի ցերեկը՝ Շիրակում, Լոռիում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ, ապրիլի 24-ին՝ առանձին շրջաններում՝ մինչև 23-26 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում ապրիլի 23-ի կեսօրից հետո, 24-ին, 25-ի գիշերը, 26-28-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ մինչև 16-19 մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Վերանորոգված «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիան երեք ամսվա ընդմիջումից հետո կրկին նավթ է ստացել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան վերսկսել է մատակարարումները Հունգարիա և Սլովակիա, որոնք մեծապես կախված են ռուսական նավթից և գազից: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր խողովակաշարի վերանորոգման ավարտի մասին:
Դրանից հետո Եվրամիությունը հաստատել է Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը: Հունգարիան և Սլովակիան խոչընդոտում էին վարկի տրամադրմանը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հաստատմանը՝ Ուկրաինայի տարածքով ռուսական նավթի մատակարարումների դադարեցման պատճառով: Կիևը հայտնել էր, որ խողովակաշարը վնասվել է ռուսական հարվածների հետևանքով:
«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը չի կարողացել ավարտել իսպանական Լա Լիգայի շրջանակում կայացած «Սելտայի» դեմ հանդիպումը։
«Սպոթիֆայ Կամպ Նոու» մարզադաշտում կայացած խաղի 38-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն անվրեպ իրացրել է 11-մետրանոց հարվածը (կանոնները խախտել էին հենց նրա նկատմամբ), սակայն գոլի դրվագից անմիջապես հետո նստել է խոտածածկին և հասկացրել, որ չի կարող շարունակել խաղը։ Թիմակիցները մոտեցել են նրան, իսկ բուժանձնակազմի զննումից հետո հաստատվել է, որ ֆուտբոլիստը պետք է լքի խաղադաշտը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ երիտասարդ ֆուտբոլիստը ձախ ոտքի ազդրի հետին մկանի հատվածում ցավեր է զգացել։ Խաղադաշտը լքելուց առաջ նա կարճ զրույց է ունեցել գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ՝ բացատրելով, թե որ հատվածում է ցավը։ Առաջիկա ժամերին Յամալը խորացված բուժզննում կանցնի՝ վնասվածքի բնույթն ու լրջության աստիճանը պարզելու համար։
Նշենք, որ «Սելտայի» դարպասն ուղարկած գնդակը Յամալի 24-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում և 16-րդը՝ Լա Լիգայում։
Հանսի Ֆլիկը Յամալի փոխարեն խաղադաշտ է դուրս բերել Ռունիին, սակայն փոխարինումն անմիջապես չի կատարվել։ Հանդիպումը շուրջ 18 րոպեով դադարեցվել է տրիբունայում տեղի ունեցած արտակարգ միջադեպի պատճառով. երկրպագուներից մեկի մոտ սրտի կանգ է գրանցվել, ինչի համար պահանջվել է բժիշկների հրատապ միջամտությունը։
Հավելենք նաև, որ սա կատալոնական ակումբի միակ կորուստը չէր այս խաղում. ավելի վաղ՝ հանդիպման 23-րդ րոպեին, աջ ոտքի քառագլուխ մկանի վնասվածքի պատճառով խաղադաշտը ստիպված էր եղել լքել նաև Ժոաու Կանսելուն։