Վարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ

Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուին։ Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության շարունակական զարգացումը, այդ թվում՝ տարբեր ոլորտներում Հայաստանի կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման միջոցով։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը շնորհավորել է վարչապետին գագաթնաժողովի անցկացման առիթով և նշել, որ այն վկայում է Հայաստանի նկատմամբ միջազգային մեծ ուշադրության մասին։ Ֆերիդուն Սինիրիօղլուի խոսքով՝ Հայաստանը կայուն պետություն է անհանգիստ տարածաշրջանում, ինչը նաև վարչապետ Փաշինյանի և ՀՀ Կառավարության աշխատանքի արդյունքն է։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ ամեն անգամ Երևան ժամանելիս տպավորվում է Հայաստանի արձանագրած առաջընթացով։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-ԵԱՀԿ համագործակցության օրակարգի, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված նախագծերին։

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր

Քաղաքականություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովային։

Վարչապետը ողջունել է Իլիանա Յոտովայի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է տիկին Յոտովային՝ Բուլղարիայի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա և այսօր այն արձանագրվելու է հարաբերությունների ռազմավարական բնույթի ստորագրվող փաստաթղթով։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունները մեծ պոտենցիալ ունեն։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Բուլղարիային նաև Եվրոպական միության շրջանակում Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար։

Իլիանա Յոտովան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Բուլղարիայի նախագահն ընդգծել է, որ ԵՔՀ գագաթնաժողովն իր ստեղծման օրվանից շոշափելի արդյունքների է հասել։ Իլիանա Յոտովան շնորհավորել է ՀՀ վարչապետին նաև հաջորդ՝ ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի անցկացման առիթով։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Բուլղարիա հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։

Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և Իլիանա Յոտովան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը։

Նիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները

Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Վարչապետը ողջունել է Ինգա Ռուգինիենեի այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Երկրի ղեկավարը նշել է, որ ԵՔՀ-ի գագաթնաժողովն անցկացնելը պատմական իրադարձություն է Հայաստանի համար և շնորհակալություն հայտնել Հայաստանի թեկնածությանն աջակցելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների զարգացմանն աջակցելու հարցում։

Ինգա Ռուգինիենեն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար։ Լիտվայի վարչապետը կարևորել է այն, որ Հայաստանը շարժվում է ժողովրդավարական ճանապարհով, ինչը նպաստում է նաև երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունները խորացնելուն, փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն ուղղված մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող թեմաների, ներառյալ ժողովրդավարական բարեփոխումների առաջխաղացումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահը

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից։

Հայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետները

Աշխարհ

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը և Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Շվեյցարիայի նախագահը ժամանել է Երևան

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը: Այդ մասին հայտնում են Կառավարությունից։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետները

Քաղաքականություն

Կառավարությունից հայտնում են, որ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետ Պետտերի Օրպոն:

Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել նաև Սերբիայի Հանրապետության վարչապետ Ջուրո Մացուտը:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանց դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Հայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասը:
 
Կառավարությունից հայտնում են, որ

Զելենսկին ժամանեց Երևան | Top-News.am

Քաղաքականություն

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանեց Երևան։

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։