Հաստատվել է ՀՀ վերադարձի ավիատոմսերի փոխհատուցման կարգը

Բիզնես

Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը։ Ըստ նախագծի՝ կառավարության կողմից տրամադրվում է մինչև 250 հազար դրամ փոխհատուցում՝ յուրաքանչյուր անձի համար:

Որոշումը տարածվում է 2026թ․ փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու անձնագրով գնված ավիատոմսերի վրա։

Այն տարածվում է նաև ուսումնառության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի Պետություն, Քուվեյթի Պետություն, Իսրայելի Պետություն մեկնած՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վրա, որոնք անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում վերադարձել են Հայաստան։

Գյումրիում զանգվածային անկարգությունների մասնակից 7 անձի վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է.

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անկարգությունների մասնակիցներից 7-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գյումրու համայնքապետարանի մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, չարաշահելով իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել են համայնքի ղեկավարի խորհրդականի և համայնքապետարանի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի հանձնարարությունները, որից հետո զանգահարել են համայնքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների տնօրեններին և հանձնարարել երեխաներին տուն ուղարկել, փակել պարտեզները և անձնակազմով գալ Գյումրու համայնքապետարան՝ Վ.Ղ.-ին աջակցելու:

Գյումրու համայնքապետարանի աշխատակիցներ Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի, Բ.Ա.-ի, Վ.Փ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ), իսկ Ա.Դ.-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):

Ա.Պ.-ի, Ա.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է վարչական հսկողությունը, գրավը, բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը, Բ.Ա.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք, գրավ և պաշտոնավարման կասեցում, Վ.Փ.-ի, Ա.Գ.-ի, Ա.Ե.-ի և Ա.Դ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք և պաշտոնավարման կասեցում:

7 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջ

Աշխարհ

ԱՄՆ բանակի նախկին զինծառայողը մեղադրվում է լրագրողին գաղտնի տեղեկություններ փոխանցելու մեջ։ Այդ տեղեկությունները տրամադրվել են գիրք գրելու նպատակով, որտեղ անդրադարձ է կատարվել այն ռազմաբազայում տեղի ունեցած թմրավաճառքին, սպանություններին և կոռուպցիոն երևույթներին, որտեղ նա ծառայել է. հաղորդել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։

40-ամյա Քորթնի Ուիլյամսը, որը բնակվում է Հյուսիսային Կարոլինայի Վագրամ քաղաքում, մեղադրվում է «ազգային պաշտպանության գաղտնի տեղեկատվությունը չարտոնված անձանց, այդ թվում՝ լրագրողի, փոխանցելու» մեջ։ Դատախազության տվյալներով՝ Ուիլյամսը խախտել է ԱՄՆ Լրտեսության մասին օրենքի դրույթները։

Գործը քննվում է մի ժամանակահատվածում, երբ խոսքի ազատության պաշտպանները մտահոգություն են հայտնում Թրամփի վարչակազմի՝ պետական ծառայողների կողմից լրատվամիջոցներին տեղեկատվության արտահոսքերի նկատմամբ որդեգրած խիստ քաղաքականության առնչությամբ։

Ուիլյամսը 2010–2016 թվականներին ծառայել է Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրեգգ ռազմաբազայում տեղակայված հատուկ ստորաբաժանումում և ունեցել է «Գաղտնի/հատուկ նշանակության տեղեկատվություն» մակարդակի թույլտվություն։

Դատախազության հաղորդմամբ՝ 2022–2025 թվականներին Ուիլյամսը բազմիցս հեռախոսազրույցների և գրավոր հաղորդագրությունների միջոցով կապ է պահպանել լրագրողի հետ, որը պատրաստում էր հոդված և գիրք տվյալ ստորաբաժանման վերաբերյալ։ Նրանք ունեցել են ավելի քան 10 ժամ տևողությամբ հեռախոսազրույցներ և փոխանակել ավելի քան 180 հաղորդագրություն։

Թեև դատական փաստաթղթերում լրագրողի անունը չի նշվում, հայտնի է, որ լրագրող Սեթ Հարպը անցյալ տարի հրապարակել է «Ֆորտ Բրեգգի կարտելը. Թմրավաճառք և սպանություններ հատուկ ուժերում» գիրքը, ինչպես նաև հոդված, որտեղ Ուիլյամսը ներկայացված է որպես աղբյուր։

Բացի այդ, ըստ մեղադրանքի, Ուիլյամսը իր սոցիալական ցանցերի էջերում ևս չարտոնված կերպով հրապարակել է գաղտնի տեղեկատվություն։

Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել վճարային գործընթացների մասին

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ Երևանի մետրոպոլիտենի վճարային անցակետերում հսկողություն իրականացնող աշխատակիցները որևէ առնչություն չունեն վճարային գործառույթների հետ։

Վճարային բոլոր հարցերի և խնդիրների դեպքում խնդրում ենք դիմել «Թել-Սել» ընկերությանը։

Հեռախոս՝ 88-30, 060 27 22 22»,- ասված է հաղորդագրությունում:

Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններին

Քաղաքականություն

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններին, որոնք տեղի կունենան Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում:

«Նախագահ Փեզեշքիանը  շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին Շահբազ Շարիֆին և բարձր է գնահատել Պակիստանի ղեկավարության ջանքերը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ժամանակավոր հրադադարի հասնելու համար, ինչպես նաև իր բարեմաղթանքներն է փոխանցել Պակիստանի ժողովրդին։ Նա հաստատել է, որ Իրանը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին», – ասվում է Պակիստանի վարչապետի գրասենյակի՝ X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված հայտարարությունում։

Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իսլամաբադում կայանալիք բանակցությունները լինելու են ուղիղ: Բանակցությունների հիմքում լինելու է Իրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բնութագրել է որպես «աշխատանքային հիմք»:

Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Աշխարհ

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։ Ինչպես տեղեկանում ենք ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները վերահաստատել են Հայաստանի Հանրապետություն–Եվրոպական միություն համագործակցության կարևորությունը՝ հատկապես բնապահպանական և կլիմայական ուղղություններով, որոնք գործընկերության առանցքային բաղադրիչներից են։

Քննարկվել են համատեղ ծրագրերի ընթացքն ու առաջիկա առաջնահերթությունները։ Կարևորվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող նախաձեռնությունները, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության մեղմացմանն ու հարմարվողականությանը, շրջանառու տնտեսության զարգացմանը, ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը և Սևանա լճի պահպանությանը։

ՇՄ նախարարը ներկայացրել է շրջակա միջավայրի ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ շեշտադրելով ԵՄ չափանիշներին մոտարկման գործընթացը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքները՝ կարևորելով ԵՄ-ի հետ սերտ և համակարգված համագործակցությունը։

Կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ գործընկերությունը՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման ընդհանուր նպատակների իրագործմանը։

Բավարիան հաղթանակով է հեռանում Մադրիդից

Սպորտ

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում զիջեց Մյունխենի «Բավարիային» (1-2)։

Հանդիպման հաշիվը 41-րդ րոպեին բացեց մյունխենցիների կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը, իսկ երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում՝ 46-րդ րոպեին, Հարի Քեյնը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։

«Սերուցքայինները», չնայած երկրորդ խաղակեսում ունեցած մի շարք հնարավորություններին, կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. 74-րդ րոպեին Կիլիան Մբապեն գրավեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին Մյունխենի «Ալիանց Արենա» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

«Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունի

Սպորտ

Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի արտագնա խաղում Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (2-1):

«Այս մարզադաշտը կերպարանափոխվում է վերջին 15 րոպեների ընթացքում, և դու պետք է պատրաստ լինես պայքարի: Մենք կարող ենք նմանատիպ մթնոլորտ ստեղծել նաև «Ալյանս Արենայում»: Անհամբերությամբ սպասում ենք դրան: Մենք ունեինք այլ պահեր ևս, որոնք պետք է իրացնեինք: Հուսով եմ՝ տանը նույնպես գոլեր կխփենք: Ես չեմ տեսնում որևէ պատճառ, թե ինչու չենք կարող դուրս գալ հաջորդ փուլ, սակայն «Ռեալը» ֆուտբոլիստների անհավանական ընտրանի ունի:

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա կարևոր է պահպանել տեմպը: «Ռեալը» մեզ համար լուրջ խնդիրներ կստեղծի. այս թիմն ընդունակ է յուրահատուկ բաների, բայց մենք ևս: Մենք վաստակել ենք նման խաղերում ինքնավստահ լինելու իրավունքը։ Բայց սա ֆուտբոլ է, այստեղ երբեք ոչինչ հաստատ չգիտես»,- Կոմպանիի խոսքերը մեջբերում է BBC-ն:

«Բավարիայի» և «Ռեալի» միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին՝ Մյունխենում:

Վենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացում

ԱՄՆ նախագահի վարչակազմը նպատակամիտված է Իրանի հետ համաձայնության ձեռքբերման աշխատանքին, սակայն եթե Թեհրանն անազնիվ գործի, ապա Վաշինգտոնը ճնշում գործադրելու միջոցներ ունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բուդապեշտի համալսարաններից մեկում ելույթում։ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ ասել է գնալ և բարեխղճորեն աշխատել համաձայնության ձեռքբերման ուղղությամբ։ Եթե իրանցիները ցանկանում են բարեխղճորեն աշխատել մեզ հետ, ապա կարծում եմ՝ մենք կարողանանք համաձայնագիր կնքել», – Վենսի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

«Եթե նրանք ստեն, խաբեն, եթե փորձեն խանգարել մեր կողմից ձեռք բերված այս փխրուն հրադադարին, ապա նրանց սպասում են տխուր հետևանքներ, քանի որ նախագահը ցույց է տվել, որ մենք առաջվա պես ունենք ճնշման ռազմական, դիվանագիտական ​​և, ամենակարևորը, տնտեսական լծակներ», – հավելել է նա։ Նրա խոսքով՝ Թրամփը նախորդ օրն իրեն ասել է, որ իրանցիների մոտ «ավելի լավ է ստացվում վարել բանակցություններ, քան մարտական գործողություններ»։ ԱՄՆ փոխնախագահն ընդգծել է, որ Սպիտակ տան ղեկավարն «անհամբեր է և առաջընթացի է սպասում» իրանական հարցում։