Մասնավորապես՝
42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը
Մասնավորապես՝
42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը
Ապրիլի 8-ին Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ տղամարդ ու կին «Սուզուկի» մակնիշի մեքենայով շրջում և Գյումրիի տարբեր վայրերում տեղադրում են թմրամիջոցով փաթեթներ։
Հետագա միջոցառումներով համայնքային ոստիկանները մեքենան հայտնաբերում են Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի հետնամասում, և նկատում, որ տղամարդն ու կինն իջնում են մեքենայից, ուսումնասիրում տարածքը, բջջային հեռախոսով նկարում ու կրկին նստում մեքենան։
Ապրիլի 8-ին՝ ժամը 16-ին, համայնքային ոստիկանները ձերբակալում են Կոտայքի մարզի Արագյուղի բնակիչ 26-ամյա տղամարդուն և Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 24-ամյա կնոջն ու մեքենայով հանդերձ տեղափոխում բաժին։
Ավտոմեքենան պահպանվող հատուկ տարածքում կնիքվում է։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական գործողության ընթացքում 26-ամյա տղամարդը հուշահամալիրի հետնամասի տարբեր հատվածներից ներկայացրել է արդեն տեղադրված չորս փաթեթ և հայտնել, որ դրանց մեջ մարիխուանա է, որը ձեռք են բերել տելեգրամյան կայքէջի միջոցով՝ իրացնելու նպատակով։
Դատարանի որոշմամբ «Սուզուկի» մակնիշի մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է կարմիր ու դեղին գույնի 21 փաթեթ։ Ըստ 26-ամյա տղամարդու՝ դրանցում նույնպես մարիխուանա է, որոնք պետք է տեղադրեին Գյումրիի տարբեր տարածքներում։
26-ամյա տղամարդն ու 24-ամյա կինը կալանավորվել են։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները անհատ ձեռնարկատեր Մարինե Սիմոնյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ:
Մասնավորապես՝
– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը,
– արտադրամասը սարքավորված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով,
– հատակների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, սալիկները որոշ հատվածներում կոտրված են եղել, ինչը թույլ չի տվել հեշտորեն լվանալ, ախտահանել, ցամաքեցնել,
– պատերի մակերևույթների վերին հատվածները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի է լվանալ և ախտահանել,
– առաստաղները չեն կանխարգելել մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկներ թափվելու հնարավորությունը,
– սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։
Հնդիկ միլիարդատեր Գաուտամ Ադանին՝ 92.6 միլիարդ դոլար կարողությամբ, դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը և աշխարհի 19-րդ ամենահարուստ մարդը։
Bloomberg-ի տվյալներով՝ հնդիկ ձեռնարկատեր Մուկեշ Ամբանին, որը երկար ժամանակ մայրցամաքի միլիարդատերերի ցուցակում առաջին տեղն էր զբաղեցնում 90.8 միլիարդ դոլար կարողությամբ, իջել է երկրորդ և համաշխարհային մակարդակով՝ 20-րդ տեղը։
Այս տարի, ֆոնդային շուկայի գների կտրուկ տատանումների պատճառով, Ադանիի կոնգլոմերատի՝ Adani Group-ի ակտիվներն աճել են 8.1 միլիարդ դոլարով, մինչդեռ Ամբանիի Reliance Industries-ը կորցրել է 16.9 միլիարդ դոլար։
Դիվանագիտության դերը համաշխարհային մասշտաբով ավելի նշանակալի կդառնա, եթե առողջ տնտեսական շահերը գերակշռեն քաղաքական շահերին։ Հարավային Կովկասը դրա վառ օրինակն է։
Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում կազմակերպված վահանակային քննարկման ժամանակ։ Նա նշել է, որ տարածաշրջանը նախկինում բախվել է բազմաթիվ խնդիրների և կոնկրետ հակամարտությունների։
«Այնուամենայնիվ, մենք՝ Հարավային Կովկասի երկրները, ներկայումս կենտրոնանում ենք դիվանագիտական, պրագմատիկ լուծումների և կապերի ամրապնդման վրա։ Սա ծառայում է ոչ միայն տարածաշրջանում խաղաղության պահպանմանը, այլև մեր ժողովուրդների բարեկեցության բարելավմանը։ Ես կարծում եմ, որ սա շատ լավ օրինակ է, և աշխարհի բոլոր ազգերը պետք է հաշվի առնեն դա։ Մենք պետք է կամուրջներ կառուցենք, այլ ոչ թե այրենք դրանք»,- հավելել է Կոբախիձեն։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը հայտնում է, որ արդեն սկսվել է 1000 մմ-անոց ջրատարի վերագործարկումը։ Առաջիկա 4-5 ժամվա ընթացքում բնակավայրերի ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի։
Փամբակ-Վանաձոր ճանապարհահատվածում ավտոմեքենայի հարվածի հետևանքով վթարվել է «Նովոսելցովո-Վանաձոր» 1000մմ-ոց մայրուղային ջրատարը: Ավելի ուշ մեկ այլ վթար է հայտնաբերվել ջրատարի՝ Փամբակ-Վահագնաձոր ճանապարհահատվածում:
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Անթալիայի 5-րդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում հայտարարել է, որ Հարավային Կովկասն արդեն մտել է խաղաղության փուլ։
Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը հատկապես կարևոր է տարածաշրջանային տեսանկյունից։ «Ադրբեջանը ցուցաբերել է առաջնորդություն այս գործընթացում, և հակամարտությունն այժմ անցյալի մասունք է։ Մեր երկիրը լիովին վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը քաղաքական, ռազմական և ռազմաքաղաքական միջոցներով»,- ասել է նա։
Նախագահի օգնականը ընդգծել է, որ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, և համապատասխան համաձայնագիրը սկզբնապես ստորագրվել է անցյալ օգոստոսին՝ ԱՄՆ ղեկավարության մասնակցությամբ։
Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարածաշրջանում 30 տարի կիրառվող արտաքին խնդիրների լուծման մոդելը ապացուցել է իր անարդյունավետությունը։
«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ տարածաշրջանում իրական արդյունքների կարելի է հասնել միայն տեղական նախաձեռնության և առաջնորդության միջոցով»,- ընդգծել է նա։
Նա հավելել է, որ տարածաշրջանում հաստատվել է նոր ստատուս քվո, և Հարավային Կովկասը մտել է խաղաղության փուլ։ Միևնույն ժամանակ, Հիքմեթ Հաջիևը նշել է, որ հարևան տարածաշրջանում առաջացել են նոր հակամարտության գոտիներ։
ՌԴ-ից և Ղազախստանից Ադրբեջանի տարածքով 2025 թվականի նոյեմբերից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը Հայաստան է բերվել 26 հազար 295 տոննա ապրանք, իսկ Ադրբեջանից՝ 9 հազար 337 տոննա վառելիք, «Արմենպրես»-ին հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ։
Ըստ գերատեսչությունների՝ տարածաշրջանային գործակցության և խաղաղության հաստատման արդյունքներն արդեն շոշափելի են՝ ձևավորվել են նոր հնարավորություններ տնտեսական զարգացման համար։
ՊԵԿ Մաքսային ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն երկաթուղու միջոցով Ադրբեջանի Հանրապետության տարածքով տարանցման կարգով առաջին անգամ ապրանքներ մտել են 2025 թվականի նոյեմբերի 6-ին:
«Ռուսաստանից և Ղազախստանից ներկրվել է 24 հազար 865 տոննան ցորեն, 1362 տոննա պարարտանյութ, 68 տոննա հնդկացորենի ձավար:
Իսկ Ադրբեջանից Հայաստան՝ Վրաստանի տարածքով, երկաթուղու միջոցով 2025 թվականի դեկտեմբեր ամսից մինչև 2026 թվականի ապրիլի 15-ը ներմուծվել և ձևակերպվել է 9 հազար 337 տոննա ադրբեջանական ծագման վառելիք` ընդհանուր 7.2 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, որից՝ 5 հազար 398 տոննան դիզելային վառելիք` 4.3 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով, 3 հազար 939 տոննան բենզին` 2.9 մլն ԱՄՆ դոլար մաքսային արժեքով»,- նշել են գերատեսչություններից:
Ապրիլի 15-ն աշխարհում նշվում է որպես Արվեստի համաշխարհային օր։ ԿԳՄՍ նախարարությունն Արվեստի օրվա շրջանակում Երևանում, Արտաշատում և Վանաձորում նախաձեռնել է բազմաժանր մշակութային միջոցառումներ:
Մի շարք մշակութային և կրթական հաստատություններ, մասնակցելով ծրագրին, անցկացրել են ցուցահանդեսներ, արվեստի բացօթյա արշավներ, ինտերակտիվ նախագծեր և ստեղծագործական տարաբնույթ նախաձեռնություններ, թատերական և մնջախաղային ներկայացումներ, ինչպես նաև համերգային ծրագրեր:
Նախաձեռնության նպատակը հանրային կյանքում արվեստի դերի կարևորումն ու ստեղծագործականության խթանումն է՝ միավորելով արվեստի տարբեր ուղղություններն ու ստեղծագործական գործընթացները: