250 մլն դոլարի ներդրում՝ նոր աշխատատեղեր և oրական մինչև 100 տոննա թռչնամիս․ նոր ներդրումային ծրագիր Հայաստանում

Նախարար Գևորգ Պապոյանը ծանոթացել է 250 մլն դոլարի ներդրումային ծրագրին. նախատեսվում է 2500 նոր աշխատատեղի հիմնում, օրական շուրջ 100 տոննա թռչնամսի և 15–20 տոննա խոզի մսի արտադրություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 17-ին այցելել է «Շիրակ» թռչնաբուծարան։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ընկերության կողմից նախատեսվող ներդրումները հասնում են 250 մլն դոլարի, որից ավելի քան 60 մլն դոլարն արդեն իսկ կատարվել է։

 

Ծրագիրն իրականացվելու է 420 հա մակերեսի վրա հանրապետության տարբեր մարզերում։ Նախատեսվում է 2500 աշխատատեղի ստեղծում է ամբողջ նախագծի կյանքի կոչման դեպքում, որից 750-ը՝ Շիրակում։ 300 աշխատատեղ արդեն իսկ ստեղծվել է։

 

Ծրագրի իրագործման արդյունքում նախատեսվում է ավելացնել արտադրական ծավալները՝ ապահովելով օրական շուրջ 100 տոննա թռչնամսի և 15–20 տոննա խոզի մսի արտադրություն։

 

Արտադրված թռչնամիսը բավարարելու է Հայաստանի բոլոր պաշարները, արտադրանքի մի մասն էլ կարտահանվի։

 

Ընկերությունում արդեն իսկ օրական արտադրվում է 400 հազար ձու։

 

Ընկերության սեփականատեր Նարեկ Նալբանդյանի և տնօրեն Հայկ Մաթևոսյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է թռչնաֆաբրիկայում, ծանոթացել պայմաններին, ներդրված սարքավորումներին և արտադրական գործընթացին։ Շրջայցի ընթացքում ներկայացվել են թռչնաբուծարանի զարգացման ծրագրերն ու առաջիկա անելիքները։

 

Ընկերությունը նաև 25 մլն դոլարի ներդրում է իրականացրել համակցված կերերի գործարանի կառուցման համար, որն տարածաշրջանի ամենամեծ գործարաններից մեկն է։

ԱՄՆ-ից զենքի մատակարարման ուշացումները Եվրոպային դրել են բարդ կացության մեջ. Reuters

Եվրոպացի պաշտոնյաները դժգոհում են, որ ամերիկյան սպառազինության մատակարարման ուշացումներն իրենց դնում են բարդ դրության մեջ, հայտնում է Reuters գործակալությունը:

Հինգշաբթի Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը տեղեկացրել է եվրոպական երկրներին սպառազինության մատակարարման հնարավոր ուշացումների մասին՝ Իրանի հետ հակամարտության պայմաններում սեփական ռազմական կարիքների առաջնահերթ ապահովման անհրաժեշտության պատճառով: Նշվում էր, որ մատակարարման ուշացումները, ըստ կանխատեսումների, կազդեն մի շարք եվրոպական երկրների, այդ թվում՝ Բալթյան և սկանդինավյան պետությունների վրա:

Ինչպես հայտնել էր ERR հեռուստառադիոընկերությունը նախորդ ուրբաթ, Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը կարծում է, որ ամերիկյան զենքի մատակարարման ուշացումները Եվրոպայում կարող են վերաբերել զինամթերքին, HIMARS համակարգերին և Javelin հակատանկային հրթիռային համալիրներին:

ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել էին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, որոնց հետևանքով զոհվել էր ավելի քան 3 հազար մարդ: Ապրիլի 8-ին Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին երկու շաբաթով հրադադարի մասին: Դրանից հետո Իսլամաբադումկայացած բանակցություններն ավարտվեցին առանց արդյունքի: 

Ընդ որում, մարտական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ը սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը: Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ:

«Ժեխ, զոմբի, բոշա»․ «Ուժեղ Հայաստան»՝ վիրավորանքներով ու փող բաժանելով

«Շուն-շանգյալ, բոշա, զոմբի,
ժեխ
․․․». ահա այսօրինակ էպիտետներով են ընդդիմադիրները շփվում քաղաքացիների,
այդ թվում՝ սեփական համակիրների հետ, եթե իհարկե փողով համակրին կարելի է համակիր անվանել։
Չէ՞ որ համակիրը նյութական ու անձնական շահագրգռվածություն չի ունենում։ Եթե նրա համակրանքը
շահելու համար պետք է նրան նյութապես շահագրգռել, ապա դա արդեն համակիր չէ։

Մի խոսքով, դատարանի բակում այսօր
Նարեկ Կարապետյանին հարցրին՝ հա՞շտ է այն խոսույթի հետ, որ «ուժեղ հայաստանցիները»
կիրառում են սեփական համակիրների մասին։ Նկատենք, «Ուժեղ Հայաստանի» առաջին համարը
չհերքեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության մեջ այդ խոսույթը կիրառողները
իրենց թիմից էին։ Չնայած որ մտահոգիչ համարեց այդ խոսույթը, բայց սեփական թիմակիցների
նողկալի բառապաշարը փորձեց վերագրել ՔՊ-ականներին։ «Այդ ՔՊ-ական խոսույթը պետք է վերանա»,-
ասաց Նարեկ Կարապետյանը։  

6 տարի շարունակ այս մարդիկ ու
իրենց համակիրները քաղաքացիներին անվանեցին «ժեխ, զոմբի, թուրքի  եթիմ, անհայրենիք, շուն-շանգյալ, բոշա», ուղիղ հայհոյանքներ
հնչեցրին, թիրախավորեցին մարդկանց՝ անուններով, դեմքերով (ախուրյանցի Անո), բայց պարզվում
է՝ այդ խոսույթը ՔՊ-ական խոսույթ է։ Իսկ ձայնագրություններով լսվող՝ բաց կապով չխոսելու
հորդորները Նարեկ Կարապետյանը որակեց որպես տեղեկատվական հիգիենա։ Հավանաբար այդ նույն
հիգիենայի շրջանակներում էլ փակ համաժողով արեցին, այդ նույն հիգիենայի շրջանակներում
էլ ռուսաստանցի օլիգարխը ելույթներ է ունենում արհեստական բանականության գործիքների
կիրառմամբ։

Իսկ ձայնագրության մեջ երիտասարդներին
շալ
վար առած Ալիկը, պարզվեց, Ալիկ Ալեքսանյանը չէ, բայց իրենց ընկեր, թիմակից Ալիկն
է, որը հիմա, ինչպես տեղեկացրեց Ալիկ Ալեքսանյանը, գտնվում է տնային կալանքի մեջ։

«Էս փոքրիկ խմբակի բերած օրերում
է, որ նորմալ չի, որ մարդը մարդու հանդեպ կարա օգտակար լինի։ Էդ իրանց համար ա, որ
նորմալ չի, որ մարդ կարա ինչ-որ մեկի հանդեպ հոգ տանի, խնդիրները լուծի, որ մարդը լավ
ապրի»,- ասում է ՌԴ քաղաքացի Ալիկ Ալեքսանյանը։

Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչպես
են «Ուժեղ Հայաստանում» հոգ տանում մարդկանց մասին։

«Ասիմ համ կանչում եք, համ էլ
երեխեքի վրա գոռում եք, ասում եք՝ սպարտիվկեքով եք։ Փող չունեն, սպարտիվկեքով պիտի
գան։ Ուզում եք մաքուր շորերով գան, հանեք փող տվեք։ Խաբա՞ր էիր, որ 20 հազար փող են
տվել։ Էսօրվա իրենց հագի շլվարները, որ վաղը պիտի հագնեն, Ալիկն ա առել»։

Ահա այսպես են հոգ տանում այն
քաղաքացիների օգտին, որոնց բերել են իրենց հանրահավաքին՝ վրաները գոռգոռալով, նվաստացնելով,
նյութապես շահագրգռելով ու հանրահավաքի քարշ տալով։ Ահա այսպես են «Ուժեղ Հայաստանում»
պատկերացնում հոգ տանելը։ Ու պարզվում է՝ դժգոհ են, որ «փոքրիկ խմբակը» ընտրությունների
ընթացքում բարեգործության արգելք է սահմանել։ Դե, մի տեսակ դժվարանում է ընտրություններ
կեղծելը ու, ասենք, 1,5 կգ շաքարավազ բաժանելը ընտրություններից առաջ՝ ինչպես, օրինակ,
2012-ին Կարեն Կարապետյանն էր անում։

Ի դեպ՝ դատարանի բակում այսօր
կալուգացի օլիգարխին աջակցելու էին եկել նաև ՀՀԿ-ականներ ու բազմաթիվ «նախկիններ»։
Նրանցից Ալբերտ Բազեյանը, որն, ի դեպ, մեղադրյալ է իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն
կատարելու հոդվածով, հայտարարեց, որ պետք է ազգային իշխանություն ձևավորվի, հարաբերությունները
կարգավորվեն արտաքին գործընկերների հետ, որից տարիներ անց, նրանց ռազմաքաղաքական աջակցությամբ
հզորացնելով մեր բանակը, պատերազմի միջոցով ազատագրելու ենք Արցախը։

Բազեյանների չափ խելք Ադրբեջանում,
իհարկե, չունեն։ Կողքից նայելու են, թե ինչպես է կալուգացին գալիս, Մոսկվայի միջոցով
բանակը հզորացնում ու հարձակվում Ադրբեջանի վրա՝ Արցախն ազատագրում։ Նաև հարց է՝ իսկ
Մոսկվայում գիտե՞ն իրենց միսիայի մասին։ Իսկ հետո այս պատերազմի քառագլուխ ուժերը կպնդեն,
որ իրենք էլ են խաղաղություն ուզում, իրենք որ եկան՝ իրական խաղաղություն են բերելու։
Փառահեղ կոնցեպտ է, ինչ խոսք։

Ի դեպ՝ Սամվել Կարապետյանը ոչ
միայն հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել՝ պատճառաբանելով, թե սահմանափակումների
տակ է, այլև նրա պաշտպանները հերթական անգամ միջնորդեցին դատական նիստն անցկացնել դռնփակ
ռեժիմով։

 

Վոլոդյա Հակոբյան

 

 

Շուն ու շանգյալ և բոշա՝ մարդը պիտի ընդունի, որ իրեն այսպիսին են համարում կալուգացու վերևները․ Ալեքսանյան

17.04.2026, 21:11

Քաղաքականություն

Ուժերը, որ ՀՀ քաղաքացուն «շուն ու շանգյալ», «բոշա» են անվանում, չպետք է հաղթահարեն ԱԺ մտնելու անցողիկ շեմը

Ամերիկյան առևտրային նավերին թույլատրվել է անցնել Հորմուզի նեղուցով. ԶԼՄ-ներ

Ամերիկյան առևտրային նավերին թույլատրվել է անցնել Հորմուզի նեղուցով. այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով անանուն իրանցի պաշտոնյայի։

«Բոլոր առևտրային նավերին թույլատրված է անցնել Հորմուզի նեղուցով, ներառյալ՝ ամերիկյան նավերը», — ասված է հրապարակման մեջ։

Ուրբաթ օրը Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին, անդրադառնալով Լիբանանում հաստատված հրադադարին, հայտարարել էր, որ բոլոր առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով լիովին բաց է զինադադարի գործողության ընթացքում։

Ես պաշտոնապես ձեզ ասում եմ՝ դուք ստախոս եք․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու հերթական դեպքի վերաբերյալ ապրիլի 16-ին հրապարակված նոր ձայնագրության բառամթերքի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրադարձից հետո ընդդիմադիր դաշտի մեկնաբանություններին։

«Ես պաշտոնապես ձեզ ասում եմ՝ դուք ստախոս եք և մանիպուլիատոր։ Հանկարծ չփորձեք, որովհետև ՀՀ ժողովուրդը և ձեզ է լավ ճանաչում, և Նիկոլ Փաշինյանին է լավ ճանաչում, և մեզ»,- սոցցանցի իր էջում հրապարակած տեսանյութում ասել է Սիմոնյանը։

Լուկաշենկոն ԱՄՆ-ին խորհուրդ է տվել «չխառնվել» Չինաստանի գործերին

Եթե ԱՄՆ-ը չի կարողացել գլուխ հանել Իրանից, նրան պետք չէ «ձեռք տալ» Չինաստանին. այդ հզորությանը նրանք չեն հաղթի, RT-ի հաղորդավար Ռիկ Սանչեսին տված հարցազրույցում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Հարցազրույցից մի հատված ցուցադրել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած «Пул Первого» տելեգրամյան ալիքը։

«Ամերիկայի գլխավոր թշնամին Չինաստանն է։ Եթե ամերիկացիները չկարողացան գլուխ հանել Իրանից (ես դա վաղուց եմ ասել), մի՛ խառնվեք Չինաստանի գործերին։ Այնտեղ այնպիսի հզորություն կա, որի հետ նրանք երբեք չեն կարողանա մրցել», — ասել է Բելառուսի առաջնորդը։

Թրամփը հայտարարել է, որ հրաժարվել է Հորմուզի հարցում ՆԱՏՕ-ի օգնությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է ՆԱՏՕ-ի օգնության առաջարկը Հորմուզի նեղուցի բացման հարցում։ Այս մասին նա գրել է Truth Socialսոցիալական ցանցում։

«Այժմ, երբ Հորմուզի նեղուցում իրավիճակն ավարտվել է, ինձ զանգահարեցին ՆԱՏՕ-ից և հարցրին՝ արդյո՞ք մեզ օգնություն է պետք։ Ես նրանց ասացի հեռու մնալ, եթե միայն չեն ցանկանում պարզապես իրենց նավերը նավթով բեռնել։ Նրանք անօգուտ էին այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ էր», — գրել է Թրամփը։

Նա նաև հավելել է, որ Իրանը՝ ԱՄՆ-ի աջակցությամբ, կամ արդեն վերացրել է, կամ վերացնում է Հորմուզի նեղուցի բոլոր ծովային ականները։

«Իրանը, ԱՄՆ-ի աջակցությամբ, կամ արդեն վերացրել է, կամ վերացնում է բոլոր ծովային ականները», — նշել է նա։

Առանձին հրապարակմամբ նա շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին և Կատարին՝ «խիզախության և օգնության համար»։

Վարչապետ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին, Integra Technnologies և Service Titan ընկերությունների ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, Integra Technnologies ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Զավեն Ակիանին և Service Titan ընկերության նախագահ Վահե Կուզոյանին։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում վերոնշյալ ընկերությունների գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր։ Տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներն ընդգծել են ՀՀ Կառավարության կողմից անհրաժեշտ պայմանների ստեղծման փաստը, ինչի արդյունքում էլ նրանք հաջողությամբ գործունեություն են ծավալում հայրենիքում և մտադիր են այն ընդլայնել։
Վարչապետը ողջունել է նոր ծրագրերի իրականացման նախաձեռնությունը և կարևորել համագործակցությունը։

Միաժամանակ, ընդգծվել է, որ Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագիծը հաջողությամբ կյանքի է կոչվում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան–Սփյուռք հարաբերությունների, Հայաստան–ԱՄՆ համագործակցության զարգացման, ինչպես նաև նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ։

Վարչապետ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին, Integra Technnologies և Service Titan ընկերությունների ղեկավարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին, Integra Technnologies ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Զավեն Ակիանին և Service Titan ընկերության նախագահ Վահե Կուզոյանին։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում վերոնշյալ ընկերությունների գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր։ Տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներն ընդգծել են ՀՀ Կառավարության կողմից անհրաժեշտ պայմանների ստեղծման փաստը, ինչի արդյունքում էլ նրանք հաջողությամբ գործունեություն են ծավալում հայրենիքում և մտադիր են այն ընդլայնել։
Վարչապետը ողջունել է նոր ծրագրերի իրականացման նախաձեռնությունը և կարևորել համագործակցությունը։

Միաժամանակ, ընդգծվել է, որ Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագիծը հաջողությամբ կյանքի է կոչվում։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան–Սփյուռք հարաբերությունների, Հայաստան–ԱՄՆ համագործակցության զարգացման, ինչպես նաև նոր ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ։