S-400-ների շուրջ ԱՄՆ-Թուրքիա տարաձայնությունը շուտով կարող է լուծվել

Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է, որ ռուսական արտադրության «S-400» ՀՕՊ համակարգերի շուրջ ԱՄՆ-Թուրքիա տարաձայնությունը շուտով կարող է լուծվել։

«Անթալիայի դիվանագիտական համաժողովում» նա նշել է, որ Վաշինգտոնի տեսանկյունից Թուրքիայի վերադարձը «F-35» կործանիչների ծրագրին խնդիր չէ։

Բարաքը կարևորություն է տվել Թուրքիայի տարածաշրջանային դերին՝ երկիրը որակելով «Հյուսիսատլանտյան դաշինքի» (ՆԱՏՕ) «գործող հիմնական խաղացող»։ Նա անդրադարձել է նաև Թուրքա-Իսրայել հարաբերություններին՝ նշելով, որ երկրների միջև առկա լարվածությունը հիմնականում հռետորական բնույթ ունի։

Հիշեցնենք, որ Անկարան 2017-ին Մոսկվայի հետ 2.5 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր էր կնքել 2 միավոր «S-400» համալիրի ձեռքբերման համար։ Համակարգերը մատակարարվել էին 2019-ին, ինչի արդյունքում Վաշինգտոնը Թուրքիային հեռացրել էր «F-35»-ի ծրագրից և կիրառել «CAATSA» պատժամիջոցներ։

Ermenihaber

«Ուժեղ Հայաստանը» զեկույց է պատրաստել իրենց նկատմամբ իրականացվող հետապնդումների և միջամտությունների վերաբերյալ

Իշխող ուժի կողմից սահմանափակումների խախտումների վերաբերյալ զեկույցը…

Ո'չ ռուսները, ո'չ ամերիկացիները, ո'չ եվրոպացիները չեն եկել մեր ձեռքը բռնել և ասել գյուղատնտեսությունը մի զարգացրեք. Նաիրի Սարգսյան

«Ռուսները թույլ կտան կամ թույլ չեն տա» խոսույթը մեր հանրային օրակարգում բավականին չափազանցված է։ Այնքան հարցեր կան, որ ռուսները նույնիսկ տեղյակ էլ չեն՝ ինչ է…

Միասնական ապրանքանիշը՝ արտահանման սահմանափակումների պատասխան. կմիավորվի՞ արդյոք հայկական բիզնեսը

Կմիավորվի՞ արդյոք հայկական բիզնեսը՝ մեծ շուկաներ դուրս գալու համար…

Ընտրել ենք նրանց, ում համարել ենք հետաքրքիր․ Արա Թադևոսյան

Ապրիլի 18-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում Aftershock» կոնֆերանսի շրջանակում Մեդիամաքսը կանցկացնի «Գործընկերություն հանուն կայունության. մեդի…

ԱՄՆ, Դանիայի եւ Գրենլանդիայի բանակցությունները կղզու կարգավիճակի վերաբերյալ ընթանում են դրական հունով

Բանակացություններն ընթանում են դրական հունով…

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման ենթարկված անձանց

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են Հակակոռուպցիոն դատարանի մոտից բերման ենթարկված անձանց

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ այսօր Հակակոռուպցիոն դատարանի հարակից տարածքից արգելանքի վերցված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են ՄԻՊ աշխատակազմից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սամվել Կարապետյանի աջակիցների հավաքի ժամանակ 17 անձ է ձերբակալվել: