ԱՄՆ-ը եվրոպացի գործընկերներին զգուշացրել է զենքի մատակարարումների ուշացման մասին. Reuters

Վաշինգտոնը դաշնակիցներին զգուշացրել է սպառազինությունների մատակարարման ուշացումների մասին…

«Ամբողջ Ֆեյսբուքում մարդկանց բողոքներն են խցանումներից»․ Սամսոն Գրիգորյան

«Ամբողջ Ֆեյսբուքում մարդկանց բողոքներն են խցանումներից»․ Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ամբողջ հայկական ֆեյսբուքում մարդկանց բողոքներն են խցանումներից։
     Ի՞նչ են անում իշխանությունները, ճիշտ է, նույնպես բողոքում են։ Թե բա դեղինի տակ են անցնում, թե բա տարին 7.000 մեքենա ավելանում է։
     Խեեղճ, մեեեղկ իշխանություն…
     Իսկ հիմա ավելի լուրջ և բացատրեմ, թե ինչու պետք է մեղադրել իշխանություններին և նրանց անվանել պոպուլիստ, մանիպուլյատոր։
     Իրականում յուրաքանչյուր այլ պետության համար սա մի հրաշալի ձեռքբերում է՝ մեքենաներն ավելանում են տարին 7.000-ով՝ հրաշալի է։ Փաստորեն տարին միջինում 700.000.000 ով ավելանում Երևանի բյուջեի մուտքերը միմիայն գույքահարկից, եթե անտեսենք մեքենաների ավելացումով պայմանավորված հարկերի հավաքագրման ահռելի աճերը, վառելիքի հարկերը, պահեստամասերի և քսայուղերի հարկերը, ստեղծված նոր աշխատատեղերի հարկերը, վերջապես ԱՊՊԱ-ի հարկերը։
     Որոշ վարորդներ խախտումներ են անում, բա մենք դրանց ջանիիին մատաղ, բա այդ հրաշք մարդկանց մուծած տուգանքներն ինչ կարգին գումար են բերում բյուջեին։
     Մի պարզագույն օրինակով ներկայացնեմ.
     Պատկերացրեք, դուք ունեք ռեստորան, տարին 7.000 նոր հաճախորդ է ավելանում։ Կան հաճախորդներ, ովքեր սիրում են ամեն կենացից հետո բաժակը ցխել հատակին և այդ ցխած բաժակի հնգապատիկը դուք ստանում եք այդ հրաշք հաճախորդներից, ուղղակի հաշվի մեջ ջարդը ավելացնելով։
     Հիմա, եթե այսքանից հետո, դու չես օգտագործում այս հավելյալ գումարները քո ճանապարհներն ավելացնելու, էստակադաներ կառուցելու, տարանցիկ ուղիներ բացելու վրա (մեր ռեստորանի դեպքում երկրորդ հարկ կառուցելու, հավելյալ սեղան, աթոռ գնելու, նոր աշխատակից վարձելու վրա), ապա դու ո՞վ ես։
     Ճիշտ է, դու ընդամենը միշտ լացող, նվնվացող, անկարող պոպուլիստ ու մանիպուլյատոր ես, փորձի՛ր վերջապես փոխվել»։

Մերձավոր Արեւելք չինական փոխադրումները կտրուկ թանկացել են Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության պատճառով

Չինական փոխադրող ընկերությունները բախվել են  Մերձավոր Արեւելք ծովային փոխադրումների կտրուկ թանկացման խնդրին…

Մերձավոր Արեւելք չինական փոխադրումները կտրուկ թանկացել են Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության պատճառով

Չինական փոխադրող ընկերությունները բախվել են  Մերձավոր Արեւելք ծովային փոխադրումների կտրուկ թանկացման խնդրին…

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները անհատ ձեռնարկատեր Մարինե Սիմոնյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գ․ Ծովագյուղ) իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Մասնավորապես՝
– արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսերը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, տեխնոլոգիական գործառնությունների իրականացման համար անհրաժեշտ տարածությունը,
– արտադրամասը սարքավորված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով,
– հատակների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, սալիկները որոշ հատվածներում կոտրված են եղել, ինչը թույլ չի տվել հեշտորեն լվանալ, ախտահանել, ցամաքեցնել,
– պատերի մակերևույթների վերին հատվածները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, որոնք կարելի է լվանալ և ախտահանել,
– առաստաղները չեն կանխարգելել մակերևույթներից և կառուցվածքներից մասնիկներ թափվելու հնարավորությունը,
– սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

«Էլեկտրիկ Երևան». ՄԻԵԴ-ի հերթական որոշումը «Սելիմյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով

Դատարանը, հաշվի առնելով բարձրացված հարցերի նմանությունը, միավորել է երեք…