Բրիտանական ընդդիմությունը քննադատել է վարչապետին Էպշտեյնի սկանդալի մեջ ներգրավված դեսպանի նշանակման համար

Մանդելսոնն աշխատանքից ազատվել է անցյալ տարվա սեպտեմբերին, երբ լրացուցիչ մանրամասներ են պարզվել հանգուցյալ մանկապիղծ ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ նրա կապերի մասին…

Անթույլատրելի ենք համարում ահաբեկման ու ճնշման ապօրինի մեթոդների օգտագործումը. «Միասնության թեւեր»

Նախաձեռնությունից անդրադարձել են այսօրվա ձերբակալություններին…

Իսրայելական կողմը հայտնում է լիբանանյան հրթիռակոծությունների մասին

Իսրայելական կողմը հայտնում է լիբանանյան հրթիռակոծությունների մասին

Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 25-ամյա տղամարդը ծանր վիրավորվել է Իսրայելի Կարմիել քաղաքի վրա Լիբանանից արձակված հրթիռային հարձակման հետևանքով։ Մի քանիսը թեթև վնասվածքներ են ստացել։

Նրանց տվյալներով՝ Իսրայելի Նահարիա և Կարմիել քաղաքներում գրանցվել է Լիբանանից մոտ 15 հրթիռային արձակում։

Զախարովան բացատրել է՝ ինչ հետևանքներ կունենա Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը

Զախարովան բացատրել է՝ ինչ հետևանքներ կունենա Վրաստանի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը

Ես երազում եմ, որ այլևս ոչ մի հայ մայր ստիպված չլինի իր երեխային դատարանում կերակրել․ Ղումաշյան


«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը գրել է․ «Ես երազում եմ, որ այլևս ոչ մի հայ մայր ստիպված չլինի իր երեխային դատարանում կերակրել: Երազում…

Ես երազում եմ, որ այլևս ոչ մի հայ մայր ստիպված չլինի իր երեխային դատարանում կերակրել․ Ղումաշյան


«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը գրել է․ «Ես երազում եմ, որ այլևս ոչ մի հայ մայր ստիպված չլինի իր երեխային դատարանում կերակրել: Երազում…

««ԹՐԻՓՓ»-ը չկա, մեխը ծռվել է». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

««ԹՐԻՓՓ»-ը չկա, մեխը ծռվել է». Ռոբերտ Քոչարյան

«ԹՐԻՓՓ-ը շատ մեծ հարցականի տակ է, և այս պատերազմը շատ-շատ հարցեր առաջացրեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ»,- «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը;

Նա այս իրավիճակում չի տեսնում ԹՐԻՓՓ–ի պրակտիկ իրագործումը։

«Սա լրջագույն հարցեր կառաջացնի Իրանի հետ: Այն շարունակելու միակ տարբերակը ես տեսնում եմ այդ ֆորմատի ընդլայնումը՝ ներգրավելով Ռուսաստանին, Չինաստանին։ Ներգրավել որևէ երկիր, որը Իրանի կողմից բարեկամ երկիր է ընկալում։ Այլ տարբերակը պրոբլեմային է»,- ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ եթե Իրանի նկատմամբ պատժամիջոցները հանեն, ապա Իրանի տարածքը դառնալու է տրանզիտի համար ամենահարմար և կարճ տարածքը դեպի Եվրոպա, որը գլոբալ հսկայական փոփոխություններ է բերելու։

«Չինաստան, Պակիստան, Իրան, Թուրքիա, Եվրոպա։ Ամենից կարճ մարշրուտն է լինելու։ Իսկ մենք շատ ավելի ուշադիր պետք է լինենք Իրանի հետ մեր հարաբերություններին։ Մենք ուղղակի չպետք է անենք քայլեր, որոնք կքանդեն այն հարաբերությունները, որոնք ձևավորվել են տարիների ընթացքում: Բայց այս իշխանությունը վարպետ է հարաբերություններ քանդելու մեջ։

Կարծում եմ՝ հիմա իրենք էլ են հասկանում, որ պրոբլեմներ ունեն, բայց քանի որ նախընտրական ժամանակաշրջան է, փորձելու են կառչել այն թեզերից, որոնց վրա արդեն ջանքեր են գործադրել, տարիներ շարունակ քարոզել են»,-հավելեց Քոչարյանը։

Քոչարյանի կարծիքով` ՀՀ իշխանությունները խնդրել են, որ ԱՄՆ-ից հայտարարեն, թե ԹՐԻՓՓ-ը դեռ ուժի մեջ է։

«Ուժի մեջ չէ. որպես քարոզչական գործիք՝ գուցե այո, բայց իրականում՝ ոչ: Չկա, այդ մեխը ծռվել է»,- ասաց նա։