ԱԺ-ն ընդունեց օտարերկրյա հեռուստածրագրերով ներքաղաքական միջամտությունն արգելող օրենքը

ԱԺ–ն ապրիլի 16-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրենսդրական այն փոփոխությունները, որով կարգելվի օտարերկրյա հեռուստածրագրերում Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտող…

«Կինոարտադրության ամբողջ ծանրությունն ընկել է իրավապահ մարմինների լրատվական ծառայությունների վրա»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)

«Կինոարտադրության ամբողջ ծանրությունն ընկել է իրավապահ մարմինների լրատվական ծառայությունների վրա»․ Էդգար Ղազարյան

«Այսօր 2 տոն է նշվում՝ Ոստիկանության օրը և Հայ կինոյի օրը։ Այս երկուսի համադրությամբ ստացվում է, որ այս իշխանության օրոք կինոարտադրության ամբողջ ծանրությունն ընկել է ոստիկանության և իրավապահ մարմինների լրատվական ծառայությունների վրա։ Ստեղծագործական կինո չեն կարում նկարեն՝ ընկած մեզ սարքին դերասան, իրենք էլ իրենց համար կինոներ են նկարում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով կուսակիցների ձերբակալություններին։ «Նկատում ենք, որ ռեժիսորն անտաղանդ է, Փաշինյանն է, հարվածային գործիքներ խփողը որ լինի ռեժիսիոր, դրա նկարած կինոներն ի՞նչ պիտի լինեն․ տեսնում ենք։ Որ երրորդ օրն է՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները տեղափոխվել են քննչական կոմիտեներ ու դատարաններ։ Այս պահի դրությամբ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ԿԸՀ հայտ չի ներկայացրել, միակ ուժը, որ հայտ է ներկայացրել, ՔՊ-ն է։ Ուստի, եթե ընտրական սուբյեկտ չկա, ո՞նց է հնարավոր ընտրական սուբյեկտի օգտի իրականացնել ընտրողի խրախուսում, եթե ենթադրենք մարդն ինչ որ բան վերցրել է՝ գնա ո՞ւմ ընտրի, եթե ում որ պիտի ընտրի նա դեռ չկա»,- շարունակեց Ղազարյանը։

Բացահայտվել են ընտրակաշառքի նոր դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություններ և տեսանյութ է հրապարակել

Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում…

«Արտաշատում ընտրակաշառք է բաժանվել․ ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի անձինք»․ Հակակոռուպցիոն կոմիտե (տեսանյութ)

«Արտաշատում ընտրակաշառք է բաժանվել․ ձերբակալվել են մեկ տասնյակից ավելի անձինք»․ Հակակոռուպցիոն կոմիտե

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր. ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք
     Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել:

Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով:
     Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք։
     Մանրամասները՝ տեսանյութում:

Իրանը հրաժարվել է նավթի վաճառքի միջնորդների հետ համագործակցությունից

Իրանական պետական ​​լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանը դադարեցրել է համագործակցել այն միջնորդների հետ, որոնց միջոցով տասնամյակներ շարունակ նավթ է վաճառել։ Ըստ «Թեհրան Թայմս»-ի՝ Իրանի ազգային նավթային ընկերությունը (NIOC) այժմ նավթի վաճառքը կկարգավորի անկախ։

«Նախկինում իրանական նավթը վաճառվում էր միջնորդների ցանցի՝ այսպես կոչված «հոգաբարձուների» միջոցով, որոնք կարևոր դեր էին խաղում պատժամիջոցները շրջանցելու գործում», — գրում է «Թեհրան Թայմս»-ը։

«Այնուամենայնիվ, պատերազմի սկսվելուց և իրանական նավթի պահանջարկի աճի պայմաններում, մարտից ի վեր վաճառքը վերադարձել է ավելի ավանդական, պատժամիջոցներից առաջ եղած մոդելին և այժմ լիովին վերահսկվում է NIOC-ի կողմից։ Հակամարտության ընթացքում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը նույնպես հայտարարեց մի շարք երկրներին իրանական նավթ գնելու թույլտվության ժամանակավոր արտոնությունների մասին։ Սա արվեց համաշխարհային էներգետիկ շուկան կայունացնելու համար, որը լուրջ ճնշման էր ենթարկվել աշխարհաքաղաքական լարվածության և Իրանի շուրջ հակամարտության պատճառով»։

Ըստ «The Wall Street Journal»-ի՝ որոշումը կապված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) մի քանի անդամների մահվան հետ, որոնք վերահսկում էին այսպես կոչված «ստվերային նավատորմի» գործողությունները։ Այս կառույցները օգնել են խուսափել պատժամիջոցներից։

Նախկինում Իրանն օգտագործում էր միջնորդների ցանց, այդ թվում՝ Ռուսաստանի և Դուբայի առևտրականներ։ Նրանք կապված էին ԻՀՊԿ պաշտոնյաների հետ և օգնում էին վաճառել նավթ՝ շրջանցելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի սահմանափակումները։

Մասնավորապես, մալայզիական նավթավերամշակման գործարանները The Wall Street Journal-ին հայտնել են, որ կորցրել են կապը ԻՀՊԿ երկու պաշտոնյաների հետ։ Նրանք զբաղվում էին նավթի նավից նավ փոխադրումներով Մալակկայի նեղուցում։

Միևնույն ժամանակ, պատժամիջոցների ճնշումը ուժգնացել է։ ԱՄՆ-ի կողմից Իրանի նավահանգիստների շրջափակումը գրեթե դադարեցրել է նավթի առաքումները «ստվերային նավատորմի» տանկերներով։

Չինաստանը և Հնդկաստանը մնացել են իրանական նավթի հիմնական գնորդները։