Դավիթ Մինասյանի կալանքը վերացվել է

Հսկող դատախազի որոշմամբ՝ վերացվել է Դավիթ Մինասյանի կալանքը, նա Արմավիր ՔԿՀ-ից ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։ 

Հիշեցնենք, որ Մինասյանին 2 ամսով կալանավորել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա միջև Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո։ 

Մինասյանին կալանավորելու որոշումից հետո հիվանդանոց էին տեղափոխել և ավելի ուշ նրա մոտ ախտորոշվել էր փակ գանգուղեղային վնասվածք և ուղեղի ցնցում։

Եվրոպան էներգիայի խիստ կարիք ունի, իսկ Մեծ Բրիտանիան հրաժարվում է նավթի հանքավայր բացել Հյուսիսային ծովում. Թրամփ

Նորվեգիան Հյուսիսային ծովի իր նավթը Մեծ Բրիտանիային վաճառում է կրկնակի գնով…

Ամերիկյան դեսպանատունը վերսկսել է աշխատանքը


Հորդանանում ամերիկյան դեսպանատունը վերսկսել էիր բնականոն աշխատանքը՝ ռեգիոնում անվտանգային իրավիճակի բարելավմանը զուգընթաց։ Այս մասին հայտնում է դեսպանատան կա…

ՀԱՕԿ-ի դեմ « բողոքի նոտան» իշխանությունների պատվերով համերգ է հիշեցնում . Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիա

Նախ տեղեկացնեմ, որ ՀԱՕԿ-ի ֆունկցիաների մեջ չի մտնում ֆեդերացիաներին առաջարկություններ անելը, սակայն, եթե ֆեդերացիաների կողմից…

«ԱՄՆ-ն առաջարկել է Իրանին 20 տարով դադարեցնել ուրանի հարստացումը»․ #NYT | ՄԱՄՈՒԼ.ամ

«ԱՄՆ-ն առաջարկել է Իրանին 20 տարով դադարեցնել ուրանի հարստացումը»․ #NYT

ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է ոչ թե միջուկային գործունեության լիակատար արգելք, այլ աշխատանքների 20-ամյա «դադարեցում», որը թույլ կտար Թեհրանին ոչ ընդմիշտ հրաժարվել հարստացման իրավունքից, գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Սակայն Իրանը, ըստ NYT-ի աղբյուրների, պնդել է ավելի կարճ՝ հինգ տարվա ժամկետի վրա։ Նմանատիպ առաջարկ քննարկվել էր փետրվարին Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների ընթացքում և դարձել էր այն գործոններից մեկը, որոնցից հետո Թրամփը որոշել է անցնել ռազմական սցենարի, գրում է լրատվամիջոցը։

Նշվում է, որ բանակցություններում մնում են նաև այլ առանցքային անհամաձայնություններ՝ Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցումը և Իրանի կողմից «ՀԱՄԱՍ»-ի և «Հեզբոլլահ»ի աջակցության դադարեցումը: Այնուամենայնիվ, գլխավոր խոչընդոտը մնում է Իրանի կողմից իր միջուկային ծրագրից հրաժարվելու, ենթակառուցվածքները ապամոնտաժելու և վառելիքի պաշարները դուրս բերելու հարցը:

Թրամփը հայտարարել է, որ Իտալիայի վարչապետին տղամարդկությունը չի հերիքում

Հարցազրույցում Թրամփը քննադատել է Մելոնիին՝ Իրանի հետ պատերազմում օգնելու նրա դժկամության համար…

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամի նկատմամբ

Բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը այլ անձի հետ ընտրողներին տրամադրել է գումար և խոստացել արտոնյալ…

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության երկու անդամի նկատմամբ

Բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամը այլ անձի հետ ընտրողներին տրամադրել է գումար և խոստացել արտոնյալ…