Այսօր, երբ ակտիվորեն խոսվում է տնտեսական զարգացման մասին, արժե տալ մի պարզ հարց․ ինչո՞ւ ենք մենք ապրում առանց մանրի.Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանում 90-ականներին լումայի անհետացումը ներկայացվեց որպես տեխնիկական լուծում։ Իրականում դա քաղաքական որոշում էր՝ լուռ ընդունում, որ ինֆլյացիան կոտրել է արժեքի չափման հիմքը։

Այսօր, երբ ակտիվորեն խոսվում է տնտեսական զարգացման մասին, արժե տալ մի պարզ հարց․ ինչո՞ւ ենք մենք ապրում առանց մանրի։

Լումայի բացակայությունը ոչ միայն պարզեցնում է հաշվարկը։ Այն նաև լեգիտիմացնում է “կլորացված” գները։

Իսկ “կլորացված գինը” գրեթե միշտ աշխատում է սպառողի դեմ։

Սա մանր հարց չէ։ Սա ամենօրյա միկրոգնաճ է, որը ոչ ոք չի հաշվարկում, բայց բոլորը վճարում են։

Ուստի հարցը շատ ավելի խորն է՝

պետությունը պաշտպանո՞ւմ է արժեքի ճշգրտությունը, թե՞ հաշտվել է դրա խեղաթյուրումների հետ։

Առաջիկա ընտրություններին գնացող ուժերի համար սա պարզ թեստ է․

կտեսնե՞ն այս խնդիրը, թե՞ կշարունակեն խոսել միայն մեծ թվերով՝ անտեսելով փոքր, բայց իրական կորուստները»,- ասված է գրառման մեջ։

Հայ ազգային կոնգրեսի վարչապետի թեկնածուն բացատրել է, թե ինչու համաձայնության չի եկել «Ուժեղ Հայաստանի» հետ

Համաձայնությունը շատ մոտ էր, բայց հետո չստացվեց…

Շիրակում վթարի հետևանքով 6 զոհերից 5-ը նույն ընտանիքից են՝ ղեկին ընտանիքի 31-ամյա հայրն է եղել, ուղևորները՝ կինը, մայրն ու 2 երեխան

Շիրակի մարզի ողբերգական վթարի հետևանքով մահացած 6 քաղաքացիներից 5-ը նույն ընտանիքից են։ Ըստ լրատվամիջոցների՝ մեքենայի ղեկին եղել է ընտանիքի 31-ամյա հայրը, ուղևորները՝ կինը, մայրն ու երկու երեխան։ Նրանք Շիրակի մարզի Ջրառատ գյուղից էին։

Մյուս մահացածը 64-ամյա կին է՝ Շիրակի Սարակապ գյուղից։ Ղեկին որդին է եղել, որն այժմ բժշկական կենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունքում է։

Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ վթարից հետո 5 երեխա տեղափոխվել ու հոսպիտալացվել է մայրաքաղաքի բուժհաստատություններում։

«Նրանցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր»,- հայտնել էին նախարարությունից:

 

Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական բանակցությունները տեղի կունենան ապրիլի 11-ին. Al Hadath

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփից հստակ հրահանգներ է  ստացել Իրանի հետ բանակցությունների վերաբերյալ եւ մեկնել է Իսլամաբադ…

Հավելյալ 1 միլիարդ դոլարը Նիկոլ Փաշինյա՞նն է վճարելու, թե՞ Ալեն Սիմոնյանը


Եթե իշխանության ներկայացուցիչները գոնե մեկ-մեկ կարդան Հայաստանի սահմանադրությունը, կհամոզվեն, որ իրենց կողմից իրականացվող արտաքին քաղաքականությունը եւ դրա հի…

Այսօր ողբերգական վթարի հետեւանքով մահացել են 5 եւ 1–ամյա 2 փոքրիկներ. Հայտնի է զոհերի ու վիրավորների ինքնությունը

Պարզվել է այսօր՝ ապրիլի 10-ին, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում տեղի ունեցած «BMW»-ի և «Opel»-ի բախման հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը…

Նեյմարը բանակցում է նոր ակումբի հետ


Սպորտ


Բրազիլական «Սանտոսի» հարձակվող Նեյմարը առաջիկա ամռանը կարող է կրկին հեռանալ հայրենիքից։ Ինչպես հաղորդում է Topskills Sports UK-ն, 34-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է ՄԼՍ-ը ներկայացնող «Ցինցինատին»։

Աղբյուրի տեղեկություններով՝ ամերիկյան ակումբի ներկայացուցիչներն արդեն նախնական քննարկումներ են սկսել բրազիլացի աստղի ներկայացուցիչների հետ։ Այնուամենայնիվ, «նարնջակապույտների» ղեկավարության կազմում դեռևս միասնական կարծիք չկա այն հարցի շուրջ, թե արդյոք արժե արդարացված ռիսկի դիմել և պայքարել այս տրանսֆերի համար։ Նշենք, որ Նեյմարի գործող պայմանագրի ժամկետը «Սանտոսի» հետ նախատեսված է մինչև ընթացիկ տարեվերջ: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատում է 10 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա հարձակվողը «Սանտոսի» կազմում մասնակցել է 6 հանդիպման` դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։