Լիբանանի կառավարությունը սահմանափակել է զենքի օգտագործումը Բեյրութում
Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները Լիբանանին դուրս են գալիս ինքնապաշտպանության սահմաններից և սպառնալիքի տակ են դնում հրադադարը։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
«Լիբանանին հակամարտության մեջ ներքաշել է «Հեզբոլլահ»-ը, բայց Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը չի արդարացնում այդքան լայնածավալ ավերածությունները: Իսրայելի հարվածներն անցյալ գիշեր սպանել են հարյուրավոր մարդկանց. բարդ է պատճառաբանել, որ նման կոշտ գործողությունները մտնում են ինքնապաշտպանության մեջ: Իսրայելի գործողությունները լուրջ լարվածության են ենթարկում Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարը, որը պետք է տարածվի Լիբանանի վրա», – գրել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ անվտանգության ամենահուսալի երաշխիքը խաղաղությունն է։ Վարչապետն այդ մասին ասել է Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ամեն երկիր պետք է ունենա իր ներսում անվտանգության համակարգերը, բայց ինչքան լայն է անվտանգության ընկալումը, այնքան ավելի լավ։ Հիմա, օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն անվտանգության երաշխի՞ք է, թե՞ երաշխիք չէ։ Իհարկե, երաշխիք է։ Այդ խաղաղությունն ու՞մ միջև է կնքվել՝ Հայաստանի և Ադրբեջանի։ Նրանք ո՞ւմ համար են այդ խաղաղությունը կնքել, յուրաքանչյուրը իր համար, բայց յուրաքանչյուրը իր համար դա կնքելով՝ անվտանգության որոշակի լծակ են ստեղծել նաև դիմացինի համար»,-համոզմունք հայտնեց Փաշինյանը։
Կառավարության որոշմամբ՝ հաստատվել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով պայմանավորված՝ ՀՀ վերադարձի ավիատոմսերի համար փոխհատուցում տրամադրելու կարգը։ Ըստ նախագծի՝ կառավարության կողմից տրամադրվում է մինչև 250 հազար դրամ փոխհատուցում՝ յուրաքանչյուր անձի համար:
Որոշումը տարածվում է 2026թ․ փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքացու անձնագրով գնված ավիատոմսերի վրա։
Այն տարածվում է նաև ուսումնառության նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատարի Պետություն, Քուվեյթի Պետություն, Իսրայելի Պետություն մեկնած՝ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների վրա, որոնք անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում վերադարձել են Հայաստան։