ՀԷՑ-ի 3500 աշխատակցի աշխատավարձ բարձրացել է «Տաշիր» խմբի միջոցների հաշվին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԷՑ-ի 3500 աշխատակցի աշխատավարձ բարձրացել է «Տաշիր» խմբի միջոցների հաշվին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ դեսպանի այցը ԿԸՀ Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ էր պլանավորվել․ ԿԸՀ նախագահ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ԿԸՀ-ում հանդիպման խնդրանքով դիմել էր Փաշինյան-Պուտին հանդիպումից առաջ։ Այս մասին ապրիլի 10-ին ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է ԿԸՀ…

Դատարանն ընդունել է, որ Պենտագոնը չի կատարել լրագրողների հասանելիության վերականգնման որոշումը

Պենտագոնը չի կատարել լրագրողների հասանելիության վերականգնման որոշումը…

Պատմական հանդիպում․ ո՞ւմ է հյուրընկալել Սի Ծինփինը


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Թայվանի ընդդիմադիր «Գոմինդան» կուսակցության ղեկավար Չժեն Լիվենի հետ, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռու…

Որտեղ են ամենաշատ դատապարտվածները Հայաստանում


Հայաստան


Վիճակագրական կոմիտեի տարածած տվյալների համաձայն, 2025 թվականի ընթացքում Հայաստանում դատապարտման է ենթարկվել 7,872 մարդ։ Ամենաշատ դատապարտվածները գրանցվել են Երևանում՝ 2,276 դեպք, սակայն սա հիմնականում պայմանավորված է մայրաքաղաքի բնակչության մեծ թվով։ Հարաբերական հաշվարկով Երևանում ցուցանիշը կազմում է մոտ 199 դատապարտված 100,000 բնակչի հաշվով, ինչը ցածր է հանրապետական միջինից։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում միջին ցուցանիշը կազմում է մոտ 256 դատապարտված 100,000 բնակչին, սակայն մարզերի միջև տարբերությունները զգալի են։

Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Տավուշում (~458), ապա՝ Արմավիրում (~384) և Գեղարքունիքում (~331)։ Ավելի ցածր մակարդակներ են արձանագրվել Լոռիում (~222) և Արարատ-Վայոց ձորում (~215) (ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի համար գործում է ընդհանուր իրավասության մեկ դատարան)։ 

Ավելի մանրամասն պատկերն ըստ մարզերի ներկայացված է ստորև բերված աղյուսակում։

Top-News.am