Գլխավոր դատախազը չի փոխել 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը
Ի պատասխան հնարավոր համագործակցության հնարավորության եւ վարչապետի ընտրության շուրջ քաղաքական ուժերի վերջին հայտարարությունների․ գրել է Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
«Նախընտրական շրջանը դիրքավորման շրջան է, հավանաբար նման հայտարարությունների պատճառը շատերի մոտ առկա ինքնավստահության պակասն է։ Բնական է, որ ամեն ուժ վարչապետի պաշտոնում տեսնում է իր թեկնածուին, իսկ թե ով կլինի երկրի ղեկավար՝ որոշում է ժողովուրդը։
Մենք անկեղծ ենք մեր ժողովրդի հետ, նրան ներկայացնում ենք մեր թիմը, մեր ծրագիրը և ակնկալում նրա քվեն։
Այս պահին բոլոր տվյալները ցույց են տալիս, որ որևէ ուժ միայնակ չի կարողանում ձևավորել իշխանություն։
Մենք հստակ հայտարարում ենք, որ եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության: Իսկ եթե որևէ ուժ հայտարարում է, որ անգամ եթե իրենից կախված լինի փոփոխությունը, նա չի գնալու այդ համագործակցությանը, ապա ուղիղ հայտարարում է, որ խոչընդոտելու է իշխանափոխությանը։
Հետեւաբար լավ կլինի՝ այդ ուժերն իրենք բացատրեն՝ ինչ են անելու, երբ կոնկրետ իրենց ձայնից կախված լինի իշխանափոխությունը»,- գրել է նա։
Ներքին գործերի նախարարությունում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները փոխում են թե՛ մոտեցումները, թե՛ արդյունքները։ 2025-ին՝ 2024-ի համեմատ, մեր երկրում գրանցված հանցագործությունների դեպքերը նվազել են 3.2 տոկոսով։ Զուգահեռ բարձրանում է բացահայտման արդյունավետությունն ու ավելանում է կանխարգելիչ գործիքակազմը։
Մանրամասները՝ Կառավարության լրատվական ծառայության հրապարակած տեսանյութում։
Կոռուպցիան պարեկային ծառայության համակարգին բնորոշ խնդիր չէ և դուրս է դրա ընդհանուր տրամաբանությունից։ ՆԳՆ «Համակարգի ուժը՝ վստահության մեջ» համաժողովում ունեցած ելույթում այս մասին հայտարարեց ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նա նշեց, որ համակարգում տեղի ունեցած բարեփոխումների արդյունքում փոխվել են առաջնահերթությունները։
«Վաղուց արդեն կոռուպցիան պարեկային ծառայության համակարգի ընդհանուր տրամաբանությունից դուրս գտնվող երևույթ է, մենք գնալով կենտրոնանում ենք ավելի փոքր խնդիրների վրա»,- ասաց Սարգսյանը։ Նրա խոսքով՝ եթե նախկինում քննարկումները կենտրոնացած էին համակարգում կոռուպցիոն դրսևորումների հաղթահարման վրա, ապա այժմ ուշադրության կենտրոնում են ծառայողների շփման հմտությունները, իրավական գիտելիքների բարձրացումը և մասնագիտական պատրաստվածության այլ բաղադրիչները։
Նախարարը նաև ընդգծեց, որ պարեկային ծառայության ձևավորումից հետո բարեփոխումների ծավալը զգալիորեն ընդլայնվել է։ «2021 թվականից հետո մեր բարեփոխումների ծավալը կրկնապատկվել, եռապատկվել, նույնիսկ քառապատկվել է»,- նշեց նա։
Սարգսյանի խոսքով՝ վերջին տարիներին ձևավորվել են նոր ինստիտուցիոնալ կառույցներ, այդ թվում՝ քրեական ոստիկանության նոր կառուցվածք, համայնքային ոստիկանություն, ոստիկանության գվարդիա, ինչպես նաև միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, ներդրվում է կենսաչափական համակարգը։
Նախարարը կարևորեց նաև բարեփոխումների շարունակականությունը՝ նշելով, որ համակարգը պետք է հետևողականորեն արձագանքի հանրային պահանջներին և շտկի առկա թերությունները։
«Մենք պիտի հետևողականորեն գնանք այն բոլոր խնդիրների լուծման ճանապարհով, որոնք արձանագրում ենք՝ մեծ, միջին կամ փոքր»,- եզրափակեց նա։

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Հա…
ԵՄ խորհուրդը հաստատել է Չեխիային և Ֆրանսիային ֆինանսական օգնությունը SAFE գործիքի շրջանակում, որն աջակցում է անդամ պետությունների պաշտպանական ներդրումներին համատեղ գնումների միջոցով։
Հաշվետվությունների եվրոպական բյուրոյի տվյալներով՝ որոշումը կայացվել է այս երկրների ներկայացրած ազգային պաշտպանական ներդրումային ծրագրերի հաստատումից հետո։
Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասն ընդգծել է, որ ԵՄ պաշտպանական կարողությունների ամրապնդումը և արտաքին կախվածության նվազեցումը մնում են Կիպրոսի՝ Եվրոպական միության խորհրդում նախագահության հիմնական առաջնահերթությունները։
Որոշման համաձայն՝ Չեխիան կստանա մինչև 2.06 միլիարդ եվրո, այդ թվում՝ 309 միլիոն եվրո նախնական ֆինանսավորում։ Ֆրանսիային կտրամադրվի մինչև 15.09 միլիարդ եվրո, որից մոտավորապես 2.26 միլիարդը կվճարվի նախապես։ Միջոցները կօգտագործվեն ժամանակակից զենք գնելու և ազգային զինված ուժերի պատրաստվածությունը բարելավելու համար։
Վարկային համաձայնագրերի ստորագրումը սպասվում է առաջիկա շաբաթներին, որից հետո կտրամադրվեն առաջին տրանշները։
SAFE (Անվտանգության գործողություններ Եվրոպայի համար) գործիքը հաստատվել է 2025 թվականի մայիսին՝ որպես «Պատրաստություն 2030» ծրագրի մաս, որը նպատակ ունի արագացնել ԵՄ պաշտպանական կարողությունների զարգացումը։
Ուկրաինան, Իսլանդիան, Նորվեգիան և Կանադան նույնպես իրավունք ունեն մասնակցելու համատեղ գնումներին։