Տարին կլինի բավականին ջրառատ․ «Հայհիդրոմետ»

Տարին կլինի բավականին ջրառատ՝ ըստ կանխատեսումների․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են ապրիլի 3-րդ տասնօրյակում և մայիսի առաջին և 2-րդ տասնօրյակներում»,- ասաց նա։

Ջերմաստիճանի կտրուկ բարձրացման և հորդառատ անձրևների դեպքում գետերի մերձափնյա հատվածներում հնարավոր են հեղեղումներ։

Գերիների հարցն Ադրբեջանի հետ երկխոսության օրակարգի առաջնային թեմաներից է․ Միրզոյան

Գերիների ազատ արձակման հարցն Ադրբեջանի հետ երկխոսության օրակարգի առաջնային թեմաներից մեկն է։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանում Էստոնիայի ԱԳ նախարար…

Ադրբեջանին եւ Թուրքիային մերձենալը եւ կապերի զարգացումը ԵՄ-ի հետ Երեւանին հուսալի անվտանգություն չեն ապահովում. CEPA

Հայաստանը շատ տարբերակներ չունի՝ չնայած Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մերձեցմանը եւ ԵՄ-ի հետ կապերի զարգացմանը…

Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը, ու առաջնահերթը հենց այդ շահն է․ Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր առաջարկած Հայաստանում մեզ միավորում է Հայաստանի շահը, ու առաջնահերթը հենց այդ շահն է․ Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի և Գագիկ Ծառուկյանի հիմնական ուղերձները

Երաշխավորված խաղաղությունն այն  է, որ ոչ մեկ չասի՝ սեպտեմբերին կլինի պատերազմ, կամ այս կամ այն հերթական պահանջը  չկատարելու դեպքում կլինի պատերազմ…

ՄԻՊ մշտադիտարկման չհայտարարված այց՝ Մերձավանի միջնակարգ դպրոց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները  ապրիլի 8-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի միջնակարգ դպրոց: Այցի ընթացքում ուսումնասիրվել են դպրոցի շենքային, սանիտարահիգիենիկ պայմանները, ինչպես նաև մանկավարժական անձնակազմի և սովորողների միջև հարաբերությունները, նրանց իրավունքների և շահերի պաշտպանության վիճակը:

Դպրոցի տնօրինության հետ քննարկվել են շենքային պայմանների բարելավման, սովորողների իրավունքների ապահովման, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի լիարժեք ու անխոչընդոտ իրացման, մանկավարժական անձնակազմի, տնօրինության և սովորողների միջև առկա խնդիրներին վերաբերող և այլ հարցեր:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները ծանոթացել են դասապրոցեսի կազմակերպման գործընթացներին, առանձնազրույցներ են ունեցել սովորողների հետ, որոնց ընթացքում անդրադարձ է կատարվել կրթության իրավունքի արդյունավետ իրացման հետ կապված խնդիրներին։

Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և պահանջում են անհետաձգելի լուծում։

Մասնավորապես՝

Դպրոցին ամրակցված շենքը վատթար վիճակում է, սանհանգույցները՝ հին, առկա են սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման հետ կապված խնդիրներ: Ընդհանուր առմամբ, Դպրոցի շենքային պայմանները ոչ բարվոք վիճակում են, իսկ ֆիզիկական միջավայրը հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի չէ: Առկա է խելամիտ հարմարեցումների ապահովման անհրաժեշտություն։

Դպրոցն ունի բազմամասնագիտական թիմով համալրվելու անհրաժեշտություն և այլն։

Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են դպրոցի տնօրենի հետ: Վերջինս ներկայացրել է խնդիրների լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ինչպես նաև դրանց հետագա լուծման տեսլականը։

Այցի ընթացքում Դպրոցի տնօրինությունը և մանկավարժական անձնակազմն արդյունավետ համագործակցել են Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

Մշտադիտարկման չհայտարարված այցի արդյունքները, ներառյալ` Պաշտպանի կողմից բազմիցս բարձրաձայնվող համակարգային խնդիրները, կամփոփվեն, և առաջիկայում դրանք արտացոլող փաստաթուղթն ու առաջարկությունները կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին: