Մտնում ենք TRIPP-ի իրագործման փուլ․ Փաշինյանի ելույթը՝ կետերով

  • Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում ելույթ է ունեցել՝ ներկայացնելով Կառավարության 2025 թվականի ծրագրի կատարողականը։ Ելույթի առանցքային որոշ կետեր ներկայացնում ենք ստորև․
  • Այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ունի բավական ուժեղ հիմք։
  • Կիրանցի դպրոցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ են խաղում։
  • Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը ՀՀ քաղաքացիներն ու տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային թե՛ նավթամթերքի գնի,  թե՛ գնաճի, թե՛ մատակարարումների առումով, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը ՀՀ-ի համար այս ժամանակաշրջանում տեղի ունեցած չլիներ։
  • Մտնում ենք TRIPP նախագծի իրագործման փուլ։
  • Պատերազմի եռագլուխ կուսակցության ներկայացուցիչներն ասում են վերաբանակցելու են խաղաղությունը, որ այն ավելի լավը դարձնեն, իսկ ո՞վ կարող է ապացուցել, որ այդ վերաբանակցման արդյունքում այդ փաստաթուղթն ավելի լավն է դառնալու։
  • Մենք փոխել ենք մեր պատմության կործանանարար ընթացքը, և ՀՀ-ն դրել ենք ստեղծարար և խաղաղ պատմության ընթացքի մեջ։

Մերձավոր Արևելքի պատերազմի երկարաձգումը կարող է կրճատել Ուկրաինային տրվող ռազմական օգնությունը. Զելենսկի

Որքան երկար տևի այդ պատերազմը, այնքան ավելի քիչ զենք կմնա Ուկրաինային․․․

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 120 հազար ԱԹՍ կմատակարարի | ՄԱՄՈՒԼ.ամ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 120 հազար ԱԹՍ կմատակարարի

Մեծ Բրիտանիան 2026 թվականին Ուկրաինային կմատակարարի 120 հազար անօդաչու թռչող սարքեր, ասվում է այդ երկրի կառավարության կողմից տարածված հայտարարության մեջ։

«Նոր փաթեթը, որն իր տեսակի մեջ ամենախոշորն է, կներառի հազարավոր հեռահար հարվածային անօդաչու սարքեր, հետախուզական և դիտարկման անօդաչու թռչող սարքեր, լոգիստիկ անօդաչու սարքեր, ինչպես նաև ծովային միջոցներ, որոնք մարտական ​​փորձարկումներ են անցել Ուկրաինայի առաջնագծում»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մոլդովան հայտարարել է 2027 թվականին ԱՊՀ-ից դուրս գալու մասին․ ԱԳՆ-ի հայտարարություն

Պոպշոյը նշել է, որ դուրս գալու գործընթացը կավարտվի 2027-ի ապրիլին, ինչից հետո հանրապետությունը․․․

Լավ գիտեն, որ երբ Սամվել Կարապետյանը սկսի Հայաստանի գյուղերով գնալ, ժողովրդի մոտ հույս կարթնանա. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի 3 ժամ տևած դատական նիստի բյութը հետևյալն է. արդյոք…

Լավ գիտեն, որ երբ Սամվել Կարապետյանը սկսի Հայաստանի գյուղերով գնալ, ժողովրդի մոտ հույս կարթնանա. Նարեկ Կարապետյան

Սամվել Կարապետյանի 3 ժամ տևած դատական նիստի բյութը հետևյալն է. արդյոք…

Էկոլուրը էկոկրթական հանդիպում անցկացրեց Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցում

Էկոլուրը  էկոկրթական հանդիպում անցկացրեց Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցում

2026թ․ ապրիլի 10-ին Երևանի Դավիթ Հովսեփյանի անվան թիվ 191 հիմնական դպրոցի հրավերով Էկոլուրի թիմն էկոկրթական հանդիպում անցկացրեց 9-րդ դասարանի աշակերտների հետ։

Հանդիպումը կազմակերպվել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2025-2026թթ․ ուստարվա «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» կարգախոսի շրջանակներում, հանդիպան թեման էր «Բնապահպանական անվտանգություն, բնապահպանական աղետներ»։

Հանդիպմանը մասնակցեցին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանն ու լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը։ Վիկտորյա Բուռնազյանը ներկայացրեց կլիմայի փոփոխության հիմնական պատճառներն ու հետևանքները։ Խոսեց կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի և բնական աղետների փոխկապակցվածության մասին։

Աշակերտների հետ քննարկվեցին կլիմայի փոփոխության հարմարվողականության և մեղմման, կենսաբազմազանության պահպանության, բնական աղետների ռիսկերի նվազեցման հարցերը։  

Այնուհետև, խաղի միջոցով, իրենց ստացած գիտելիքներն օգտագործելով, աշակերտները քննարկեցին հնարավոր անտառահատման միջոցով ներդրումային ծրագրի իրականացման տնտեսական օգուտներն ու բնապահպանական վնասները, հնարավոր բնական աղետների ռիսկերը։ Թեժ քննարկման արդյունքում որոշեցին, որ անտառի պահպանումն ավելի կարևոր է։



Ապրիլ 15, 2026 at 14:30

Չեղած ժամանակ որ արել ա, ընտրվելուց հետո կանի ու կանի․ Քաղաքացիները՝ Սամվել Կարապետյանի մասին


Չեղած ժամանակ որ արել ա, ընտրվելուց հետո կանի ու կանի․ Քաղաքացիները՝ Սամվել Կարապետյանի մասին