Դիտարկվել է RAND-ի կողմից ՀՀ-ԱՄՆ ոլորտային համագործակցությունների շուրջ հետազոտությունների հնարավորությունը

Դեսպանը խոսել է նաև երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարների և բազմոլորտ հնարավորությունների մասին…

ՀՀ-ում ընտրությունների արդյունքները և սահմանադրական հանրաքվեն կարևոր դեր կխաղան խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում․ Ալիևի ներկայացուցիչ

ՀՀ-ում ընտրությունների արդյունքները և սահմանադրական հանրաքվեն կարևոր դեր կխաղան ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում․ չեխական CNN Prima News-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նա խոսել է ձեռք բերված պայմանավորվածությունների և կայուն խաղաղություն ապահովելու համար ձեռնարկվող քայլերի մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեն, որը նախատեսվում է անցկացնել մոտ ապագայում, կարևոր դեր կխաղան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման և, հետևաբար, տարածաշրջանում երկարաժամկետ և անշրջելի խաղաղության ապահովման գործում։

Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գիտակից քաղաքացիներին. «ՀայաՔվե»


Ուրախությամբ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանի նկատմամբ կալանքը՝ իբրև խափանման միջոց, վերացվել է։ Համոզված ենք, որ հանրային արդար ու արդյունավետ բողոքը ևս նպաստ…

«ԱՄՆ-ն ցանկանում էր վերահսկողության տակ վերցնել Իրանի նավթը, ինչպես Վենեսուելայի դեպքում»․ Լավրով | ՄԱՄՈՒԼ.ամ

«ԱՄՆ-ն ցանկանում էր վերահսկողության տակ վերցնել Իրանի նավթը, ինչպես Վենեսուելայի դեպքում»․ Լավրով

Ամերիկյան վարչակազմը Իրանի նկատմամբ ծրագրել էր նույն գործողությունները՝ կապված նավթի վերահսկողության հետ, ինչ Վենեսուելայի դեպքում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտnել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Վերցրեք, օրինակ, վենեսուելական նավթը. սկզբում նրանք հայտարարեցին, որ [Վենեսուելայի նախագահ Նիկոլաս] Մադուրոյին պետք է ենթարկեցնել, քանի որ նա գլխավոր նարկոբարոնն է։ Եվ հիմա ոչ ոք նույնիսկ չի խոսում թմրանյութերի մասին։ Հիմա ասում են. «Թմրանյութերը Մեքսիկայից են, մենք այնտեղ ինչ-որ համաձայնության ենք եկել, իսկ ինչ վերաբերում է Մադուրոյին, մենք նրան տարանք, այնպես որ հիմա նավթը մերն է»»,- նշել է նախարարը։

«Նույնը նրանք ծրագրել էին Իրանի նկատմամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ պատրաստ է վերցնել իրանական նավթը կամ առնվազն պայմանավորվել, որպեսզի Իրանի հետ համատեղ կառավարի իրանական նավթը»,- նշել է Լավրովը։

Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն չունեն․ Աբրահամյան

Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն չունեն․ Աբրահամյան

Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն․ պատգամավոր

Իշխանության ապօրինի գործողությունները, կիրառվող անհամաչափ միջոցառումները, կարմիր գծեր չունենալն այլևս զարմանք չեն առաջացնում. Գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավո Տիգրան Աբրահամյանը։

«Մի օր կսադրեն և, ըստ ցանկության, մարդկանց կձերբակալեն, ըստ իրավիճակի՝ քաղաքական մրցակիցներին կմեկուսացնեն, իսկ օրենքն էլ՝ յուրովի մեկնաբանությամբ, կկիրառեն։

Անչափահասներ, կերակրող մայրեր, հոգևորականներ՝ այս ռեժիմի համար որևէ տարբերություն կամ նշանակություն չունեն։

Խնդիրն այն է, որ ակտիվ գործող ընդդիմադիր ուժերն իրենց մոտեցումները կառուցեն՝ հիմքում ունենալով իշխանության հակաքաղաքական, հակաիրավական և հակաբարոյական գործիքակազմը»,- գրել է նա։

«Հրապարակ»․ Ստուգում են հայկական կոնյակի որակը եւ հետ ուղարկում


Ռուսաստանը Հայաստանի համար էժան գազի, սեզոնային աշխատողների եւ նրանց ընտանիքների եկամտի աղբյուր է, մեր առեւտրաշրջանառության զգալի մասի՝ տարբեր գնահատականներո…

«Հրապարակ»․ Փաշինյանը երիտասարդության համար լուզեր է` մարդ, որն ամեն բան տապալել է


«Հրապարակի» զրուցակիցը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն է: – ՔՊ-ական իշխանության նախընտրական լոգոտիպը կազմված է հայտնի սրտիկից, անամպ ու կապույտ երկնքից, որտեղ չկ…

«Կիլոմետրանոց խցանում՝ «պարզ» վթարի հետևանքով»․ Արթուր Խաչատրյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Կիլոմետրանոց խցանում՝ «պարզ» վթարի հետևանքով»․ Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եվս մի «պարզ» վթար Բաղրամյան պողոտայի վրա, որի հետևանքով առավոտյան աշխատանքի շտապող մեր հազարավոր քաղաքացիներ «բանտարկվել» էին կիլոմետրանոց խցանման մեջ: Ակնհայտ է, որ ո՛չ Երևանի քաղաքապետարանը, ո՛չ Ճանապարհային ոստիկանությունը լուծումներ չեն կարողանում գտնել նման դեպքերի համար, թեև Ազգային ժողովը համապատասխան օրենսդրական կարգավորումներ է ընդունել»:

Երևանն ու Բաքուն զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում․ ՌԴ ԱԳՆ

Երևանն ու Բաքուն զգալի օգնություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում․ ТАСС-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը։ «Հայաստանն ու Ադրբեջանը զգալի օգնություն են ցուցաբերել մեր հայրենակիցների՝ Իրանից տարհանման գործում։

Օրինակ՝ Բաքուն թույլ է տվել ռուսներին օգտվել Աստարայի սահմանային անցակետից, որը 2020 թվականից փակ է առանձին անցակետերի համար՝ Թեհրանում Ռուսաստանի դեսպանատան նախնական խնդրանքով», – նշել է դիվանագետը։